«Եսթեր (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ. '''Եսթեր''', Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք: Կազմվել է մինչև մ.թ.ա. 160-ը: Բաբելոնյան...
 
չ «Եսթեր» վերանվանված է «Եսթեր (գիրք)»
(Տարբերություն չկա)

06:16, 18 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Եսթեր, Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք: Կազմվել է մինչև մ.թ.ա. 160-ը: Բաբելոնյան իշխանության անկումից հետո շատ հրեաներ, որոնք չէին վերադարձել Ավետյաց երկիր, ընկել էին պարսից տիրապետության տակ: Արտաշես արքայի կինըª գեղեցկուհի Եսթերը, իր խնամակալի և ազգականիª հրեա պաշտոնյա Մուրթքեի խորհրդով փրկում է հրեական համայնքը ոչնչացման սպառնալիքից, որը ձգտում էր իրականացնել Արտաշես արքայի առաջին նախարար Համանը: Նախարարին կախում են, իսկ Եսթերն ու Մուրթքենª առավել մեծարվում: Այս իրադարձությունը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաներն առանձնահատուկ հանդիսավորությամբ նշում են ցայսօր: