«Արայի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 564601 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
Տող 92. Տող 92.
Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը` ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը` ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը` ,,Հերոսուհի մայր,, պատվավոր կոչման:
Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը` ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը` ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը` ,,Հերոսուհի մայր,, պատվավոր կոչման:
Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները: Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում: Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում ,,Միհր,, պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը:
Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները: Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում: Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում ,,Միհր,, պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը:


лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]


== Գրականություն ==
== Գրականություն ==

22:17, 17 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Գյուղ
Արայի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն611[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Արայի (Հայաստան)##
Արայի (Հայաստան)
Արայի (Արագածոտնի մարզ)##
Արայի (Արագածոտնի մարզ)

ԱՐԱՅԻ: Գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Աշխարհագրական դիրքը

Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին: Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից` Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով` գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս` Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին և դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են: Արայիի վարչական տարածքը կազմում է 1019,4 հեկտար, որից բնակավայրն ունի 120 հեկտար տարածք: Արայի գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1830 մետր: Գյուղը կանաչապատ է: Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր: Գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին: Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները: Այս փոքրիկ անտառապուրակների մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար: Դրանց որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները: 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը: 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ: Այսօր Արայի գյուղում բարձր բերք է ապահովում ընկուզենին, ազնվամորին, որոշ բանջարանոցներում պտղաբերում են խաղողը, ծիրանը, դեղձը, պնդուկը: Հաշվարկների համաձայն ամառվա ընթացքում վաճառվում է մոտ 5 տոննա ազնվամորի, 5 տոննա խնձոր, 7 տոննա տանձ, մեկական տոննա կեռաս, ընկույզ, բալ: Տարեկան վաճառվում է մոտ 50 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, 1 տոննա մեղր: Որոշ անհատներ սկսել են խնձորի և տանձի օղու, բալի գինու արտադրություն Գյուղի տները քարաշեն են, հիմնականումª երկհարկանի: Կլիման առողջարար է, խմելու ջուրըª սառնորակ: Գյուղը երկու մասի բաժանելով` նրա միջով հոսում է Գեղարոտ գետը:

Բնակչությունը

1828-1830 թթ-ին գյուղում հաստատվել է Մանազկերտից ներգաղթած 29 ընտանիք: 1831 թվականին գյուղն ունեցել է 182, 1852 թվականին` 161, 1859 թվականին` 296, 1873 թվականինª 451, 1886 թվականին` 473, 1914 թվականինª 843, 1922 թվականինª 562, 1939 թվականինª 592, 1959 թվականինª 385, 1970 թվականինª 382, 1979 թվականինª 338: 2010 թվականի հունվարի 1-ին Արայի գյուղում հաշվառվել է 633 բնակիչ (307 տղամարդ, 326 կին): Նույն օրվա հաշվառման համաձայն գյուղում եղել է 488 խոշոր եղջերավոր անասուն, որից 162 կով, 309 ոչխար, որից 288 մայր, 59 այծ, որից 51 մայր, 28 խոզ, որից 20 մայր, 886 թռչուն, որից 784 հավ, 139 մեղվաընտանիք, 7 ձի, 3 ավանակ: Համեմատության համար նշենք, որ 1828-1829 թթ-ին գյուղում հաստատված մանազկերտցի նախնիներն ունեցել են 65 գոմեշ, 101 եզ, 84 կով, 48 հորթ, 211 ոչխար ու այծ, 7 ձի: 1830-ական թվականներին գյուղը եղել է պետական: 1831 թվականին գյուղում եղել է մեկ կիսաքանդ ջրաղաց: 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին: 19-րդ դարի 40-ական թթ-ին գյուղի կենտրոնում եղած մատուռի վերաշինությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին: 19-րդ դարի 80-ական թվականներից սկսած շատ արայեցիներ աշխատանքի են մեկնել Երևան և երևանամերձ տարածքներ: Աշխատել են այգիներում: Այս աշխատանքի գնահատումը կարելի է համարել մի շատ կարևոր փաստ: Արայեցի հողագործների նվիրաված աշխատանքը գնահատել է երևանցի մեծահարուստ Աֆրիկյանների ընտանիքը: Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցել է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայել է մինչև 1970-ական թվականները: 1906-1920 թվականներին Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը: Այս առիթով փաստենք, որ այս դպրոցական շենքը ողջ Ապարանի տարածաշրջանում միակն է եղել մինչև 1923 թվականը: Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Հայրենիքին նվիրվածությունը արայեցիներն ապացուցել են նաև խորհրդային Հայրենական մեծ պատերազմի մասնակցությամբ: Գյուղի ավելի քան 135 որդիներ կռվել է ֆաշիզմի դեմ: Նրանցից 61-ը մնացել են հավերժ զինվոր խորհրդա-գերմանական ռազմաճակատի տարբեր հատվածներում: Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին: Իսկ երբ իր անկախ պետականության և իր պատմական Արցախ աշխարհի ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն արեցին ադրբեջանական թուրքերը, ողջ հայ ժողովրդի հետ նրա դեմ ելան նաև տասնյակ արայեցիներ: Արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ 1999-2001 թվականներին գյուղից շուրջ 500 մետր հարավ, բլրի վրա կառուցվել է վերասլաց գմբեթավոր Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը: Իսկ որդեկորույս են բոլոր պատերազմներում որդի կորցրած մարերը: Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է: Բնակավայրի համար տեղն իդեալական է: Թիկունքում Արագած սարն է, դիմացը` Արա լեռը: Երկու սարերի միջև ընկած նեղ լեզվակով է անցել և ներկայումս էլ անցնում է Հյուսիսային Հայաստան - Հարավային Հայաստան մայրուղին: Գտնվելով այդ մայրուղու հարևանությամբ բնակավայրը առևտրային ու պաշտպանական բավականին հնարավորություններ է ունեցել: Այստեղ հայ մարդը ապրել է 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ: Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս, բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ: Ցավոք, պատմական արժեքների նկատմամբ խորհրդային համակարգին հատուկ արհամարհանքով հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից-ձեռք են անցել ու անհետացել: Գյուղի հյուսիս-արևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել: Գյուղից 1,5 կիլոմետր հարավ մնում են բնակավայրի և 13-րդ դարում կառուցված իջևանատան մնացորդներ, իսկ շրջակայքում` երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ:

Հայտնի արայեցիներ

Գյուղում ծնված կամ գյուղի վերաբնակիչների հարկի տակ ծնված արայեցիները բավականին լուրջ մոտեցում են ունեցել և ունեն կրթության հանդեպ: Շատերն են բարձրագույն ու մասնագիտական կրթություն ստացել Հայաստանի ու արտերկրի ուսումնական հաստատություններում: Արայեցու զավակ են իրավաբանական գիտությունների թեկնածու Մնացական Սարգսյանը, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուել Մարգարյանը, գիտության թեկնածու Լյուդմիլա Կարապետյանը: Գյուղում է ծնվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահագն Աբրահամյանը: Արայիից սերած ամենաբարձր պաշտոնյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ) Մնացական Սարգսյանն է: Գյուղում է ծնվել Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի առաջին կոմիսար, գնդապետ Ազիզ Կիրակոսյանը: Խորհրդային բանակում փոխգնդապետի կոչման է արժանացել Գրիգոր Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետի կոչման է արժանացել Էդուարդ Մանուկյանը, փոխգնդապետի կոչման` Շողիկ Ասոյանը, Վիրաբ Սիրեկանյանը, ՀՀ արդարադատության 1-ին դասի խորհրդականի կոչման (գնդապետ)` Արամ Կարապետյանը, 2-րդ դասի խորհրդականի կոչման (փոխգնդապետ)` Աշոտ Մանուկյանը: Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը` ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը` ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը` ,,Հերոսուհի մայր,, պատվավոր կոչման: Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները: Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում: Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում ,,Միհր,, պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը:

Գրականություն

Գրքեր
Տիգրան Պետրոսյանց, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1988:
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ,  Ե., 2001:
 
Հոդվածներ
Տիգրան Պետրոսյանց,  Վաչուտյան   իշխանների   շինարարական  գործունեությունը  Ապարանի  շրջանում/Հայաստանի  բնություն,  1980,  պրակ  2/:
Տիգրան Պետրոսյանց,  Ապարանի  շրջանի  ձեռագրերը,  հնատիպ  գրքերը  և  այլ  հնագրագիտական  նյութերը /Պատմա-բանասիրական  հանդես,  1981, թիվ 1/:
Տիգրան Պետրոսյանց,   Ապարանի   շրջանի   պատմական  հուշարձանները  /Բանբեր Հայաստանի  արխիվների, 1983, թիվ 2/:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ