«Արարատյան կողմնակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 564598 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
Տող 20. Տող 20.


Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթում կառուցել են [[Սաղմոսավանք]]ի, [[Հովհաննավանք]]ի, [[Տեղեր]]ի, [[Եղիպատրուշ]]ի, [[Աստվածընկալ]]ի, [[Ուշի]]ի վանական համալիրները, [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցին, նպաստավորել են [[Թեղենյաց վանք]]ի առանձին կառույցների շինարարությանը: Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են [[Եղվարդ]]ի եկեղեցին, [[Աշտարակ]]ի Սուրբ Մարինե եկեղեցին: Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /[[Ամբերդ]], Վարդենիս, [[Աստվածընկալ]], [[Կարբի]], [[Արա (գյուղ)]], [[Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)]]/: Կառուցել են [[Աշտարակ]]ի կամուրջը /հետագայում ավերվել է/:
Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթում կառուցել են [[Սաղմոսավանք]]ի, [[Հովհաննավանք]]ի, [[Տեղեր]]ի, [[Եղիպատրուշ]]ի, [[Աստվածընկալ]]ի, [[Ուշի]]ի վանական համալիրները, [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցին, նպաստավորել են [[Թեղենյաց վանք]]ի առանձին կառույցների շինարարությանը: Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են [[Եղվարդ]]ի եկեղեցին, [[Աշտարակ]]ի Սուրբ Մարինե եկեղեցին: Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /[[Ամբերդ]], Վարդենիս, [[Աստվածընկալ]], [[Կարբի]], [[Արա (գյուղ)]], [[Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)]]/: Կառուցել են [[Աշտարակ]]ի կամուրջը /հետագայում ավերվել է/:


лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]


== Գրականություն ==
== Գրականություն ==

22:09, 17 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Վարչատարածքային իշխանատիրույթ Զաքարյան Հայաստանում 1206-1236 թթ-ին: Ստեղծվել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների կողմից: 1236 թ-ից, մոնղոլական բռնատիրությունից հետո, շարունակել է գոյությունը մինչև 1350-ական թվականները` սահմանային որոշ կորուստներով:

Սահմանները

Արագած սարի ներկայիս Հառիճ գյուղի մոտակայքից հասել է Ծաղկունյաց լեռնաշղթա, թեքվել է հարավ հասել մինչև Հրազդան գետը, գետի հունով իջել մինչև Երևան, իջել Արարատյան դաշտի հարավային մասով մինչև Երասխ գյուղը` Արաքս գետ, գետի հունով բարձրացել մինչև Շիրակի սահմանը և այդ սահմանին զուգահեռ բարձրացել մինչև Արագած սարի գագաթը: Պայմանականորեն այս տարածքը ընդգրկում է ներկայիս Արագածի, Ապարանի, Եղվարդի, Արտաշատի, Արարատի, Վաղարշապատի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանները:

Պատմությունը

Իշխանատիրույթի առաջին կողմնակալ-հրամանատար է նշանակվել Վաչուտյան տոհմից Վաչե Ա-ն ստանալով իշխանաց-իշխան կոչումը: Նա գահակալել է 1206-1235 թթ-ին: 1221 թ-ից նրա հետ համագահակալել է որդին` Քուրդ Ա իշխանաց-իշխանը, որը ինքնուրույն գահակալել է 1231-1270 թթ-ին: Նրա հետ համագահակալել է որդին` Վաչե Բ-ն: Սակայն նա ինքնուրույն չի գահակալել, քանի որ 1261 թ-ին մահացել է: 1270-1295 թթ-ին գահակալել են Քուրդ Ա-ի որդիներ Հասանը և Դավիթը: 1295-1340 թթ-ին գահակալել է Քուրդ Ա-ի թոռը` Տայիրի որդի Քուրդ Բ իշխանաց-իշխանը: Նրա գահակալության վերջին տարիներին համագահակալ է եղել որդին` Թեոյդոս իշխանաց-իշխանը: Վերջինիս իշխանությունը դադարել է 1350-ական թթ-ին:

Մայրաքաղաքները

Իշխանատիրույթի առաջին մայրաքաղաքը եղել է Ամբերդ բերդաքաղաքը, որը զգալապես վերակառուցել ու ամրացրել են նոր բերդապարիսպներով ու եռահարկ դղյակով: Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո Քուրդ Ա-ն մայրաքաղաք է դարձրել Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղը, որը ներկայիս Վարդենուտ գյուղն է: Նա այստեղ կառուցել է երկհարկանի պալատ և պարսպապատել: Այստեղ էլ 1254-1255 թվականներին հյուրնկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ին: Քուրդ Բ իշխանաց-իշխանը թեև վերականգնել է Ամբերդ բերդաքաղաքը, բայց մայրաքաղաք է դարձրել Կարբի գյուղաքաղաքը` վերակառուցելով Կարբիի բերդը:

Հոգևոր կենտրոնը

1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի նրկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը:

Մշակութային կենտրոնները

Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթում կառուցել են Սաղմոսավանքի, Հովհաննավանքի, Տեղերի, Եղիպատրուշի, Աստվածընկալի, Ուշիի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար-եկեղեցին, նպաստավորել են Թեղենյաց վանքի առանձին կառույցների շինարարությանը: Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են Եղվարդի եկեղեցին, Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցին: Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /Ամբերդ, Վարդենիս, Աստվածընկալ, Կարբի, Արա (գյուղ), Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)/: Կառուցել են Աշտարակի կամուրջը /հետագայում ավերվել է/:

Գրականություն

 Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ., 364 էջ: