«Աղվան Հովսեփյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
Տիգրան Հայազն /[[Տիգրան Պետրոսյանց]]/, 1000 հայազգի գեներալներ: Ե., 2009 թ., էջ 581-582:
Տիգրան Հայազն /[[Տիգրան Պետրոսյանց]]/, 1000 հայազգի գեներալներ: Ե., 2009 թ., էջ 581-582:
Տես նաև` http://www.genproc.am/am/
Տես նաև` http://www.genproc.am/am/


лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]

22:02, 17 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ: ՀՀ պետական գործիչ, ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1998 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու (1999 թ.), դոկտոր (2005 թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2004 թ.), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995 թթ-ին), ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ վաստակավոր իրավաբան (01.07.2003 թ.), Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.), Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի (09.01.2004 թ.):

Կենսագրություն

Ծնվել է 1953 թ-ի սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում: 1969 թ-ին ավարտել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցը, 1974 թ-ինª Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1974-1978 թթ-ին եղել է Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազության ավագ քննիչ, 1978-1986 թթ-ինª Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության դատախազության ավագ քննիչ, ապաª դատախազի օգնական - քննչական բաժնի պետ, 1986-1989 թթ-ինª ՀԽՍՀ Արթիկի շրջանի դատախազության քննիչ: 1989 թ-ից աշխատում է ՀԽՍՀ դատախազությունում (հետագայումª Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն): 1989-1998 թթ-ին եղել է ՀԽՍՀ, ապաª ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ, 1998 թ-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներինª ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ: 1998-1999 թթ-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազ, 1999-2004 թթ-ինª ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2004 թ-նի մարտի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Նախաձեռնել և հայրենի Չքնաղ գյուղում կառուցել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, քահանայից տունը և թանգարանը, ,,Նարեկ,, մատուռը:

Հասարակական գործունեություն

2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է ,,Նիգ-Ապարան (կազմակերպություն),, հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, 2006 թ-ինª Հայրենակցական միությունների ,,Միաբանություն,, հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ: 2005 թ-ի մայիսի 28-ին կազմակերպել և ղեկավարել է ,,Միասնության շուրջպար,, միջոցառումը Արագած սարի շուրջը, նույն ծրագրի շրջանակներում Ապարանի և Աշտարակի սահմանագլխին հիմնադրել ,,Հայոց տառարձանների պուրակը,,: Զբաղվել է նկարչությամբ: ,,Թթենիներ,,, ,,Կարմրավոր,, կտավների վերատպությունները տպագրվել են Սերգեյ Հարությունյանի ,,Ուրախ հոգեհանգիստ,, բանաստեղծությունների գրքում:

Հրատարակել է /գրքեր/

Քրեագիտական  համառոտ  բառարան: Ե., 1999 թ.: 
Դատախազական  հսկողությունը  Հայաստանում: Ե., 2000 թ., 218  էջ: 
Խուլիգանության  պատճառներն  ու  նախականխումը: Ե., 2004 թ.: 
Դատախազական  գործունեությունը  և  խուլիգանության  դեմ  պայքարի  հիմնախնդիրները: Ե., 2005 թ., 377 էջ:

Խմբագրել է /գրքեր/

Քննիչի  ուղեցույց:  Նյութերի  ժողովածու: Պատասխանատու  խմբագիր  և  ներածության  հեղինակ, Ե., 2000 թ., 172 էջ: 
Սերգեյ  Հարությունյանի,  Ուրախ  հոգեհանգիստ:  Բանաստեղծությունների ժողովածու,  (Ե., 2005 թ., 116 էջ):

Պարգևներ

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալ (24.10.2005 թ.),  
ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ (2009 թ.), 
Գյումրու քաղաքապետարանի ,,Վարպետ,, ոսկե մեդալ (30.10.2005 թ.), 
,,Ֆրիտյոֆ Նանսեն,, հիմնադրամի ,,Ֆրիտյոֆ Նանսեն,, ոսկյա հուշամեդալ:

Գրականություն

Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 362:
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, 1000 հայազգի գեներալներ: Ե., 2009 թ., էջ 581-582:
Տես նաև`  http://www.genproc.am/am/


лÕÇÝ³Ï îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó