«Տուրնե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 63. | Տող 63. | ||
}} |
}} |
||
'''Տուրնե''' ({{lang-fr|Tournai}}, {{lang-nl|Doornik}}, {{lang-pcd|Tornai}}, {{lang-la|Tornacum}}), քաղաք [[Բելգիայի Թագավորություն|Բելգիայի Թագավորության]] [[Վալոնիա]]յի տարածաշրջանի [[Էնո]] նահանգում, մայրաքաղաք [[Բրյուսել]]ից 85 կմ հարավ-արևմուտք։ Ֆրանսախոս Տուրնեն մտնում է ֆրանկո-բելգիական Մեծ Լիլ ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը՝ {{բնակ}}։ |
'''Տուրնե''' ({{lang-fr|Tournai}}, {{lang-nl|Doornik}}, {{lang-pcd|Tornai}}, {{lang-la|Tornacum}}), քաղաք [[Բելգիայի Թագավորություն|Բելգիայի Թագավորության]] [[Վալոնիա]]յի տարածաշրջանի<ref>{{Cite web|url=https://www.eupedia.com/belgiya/tournai.shtml|title=Eupedia|last=Maciamo|website=Eupedia|language=ru|accessdate=2018-02-11}}</ref> [[Էնո]] նահանգում, մայրաքաղաք [[Բրյուսել]]ից 85 կմ հարավ-արևմուտք։ Ֆրանսախոս Տուրնեն մտնում է ֆրանկո-բելգիական Մեծ Լիլ ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը՝ {{բնակ}}։ |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
18:34, 11 փետրվարի 2018-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 20:04:36 ֆորմատով
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տուրնե | |||||
Tournai | |||||
| |||||
Տուրների պատմական կենտրոն | |||||
Երկիր | Բելգիա | ||||
Տարածաշրջան | Վալոնիա | ||||
Լեզվական համայնք | Ֆրանսախոս համայնք | ||||
Նահանգ | Էնո | ||||
Քաղաքապետ | Քրիստիան Մասսի | ||||
Առաջին հիշատակում | 3-րդ դար | ||||
Մակերես | 213,75 կմ² | ||||
ԲԾՄ | 24 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲69 554 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Խտություն | 325 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +32 069 | ||||
Փոստային դասիչ | 7500—7548 | ||||
Պաշտոնական կայք | tournai.be | ||||
| |||||
Տուրնե (ֆր.՝ Tournai, հոլ.՝ Doornik, պիկարդ.՝ Tornai, լատին․՝ Tornacum), քաղաք Բելգիայի Թագավորության Վալոնիայի տարածաշրջանի[2] Էնո նահանգում, մայրաքաղաք Բրյուսելից 85 կմ հարավ-արևմուտք։ Ֆրանսախոս Տուրնեն մտնում է ֆրանկո-բելգիական Մեծ Լիլ ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը՝ ▲69 554 մարդ (հունվարի 1, 2018)[1]։
Պատմություն
Տուրնեն համարվում է Բելգիայի հնագույն քաղաքը, քանի որ բավականին հաճախ է հիշատակվում հռոմեացի պատմիչների կողմից։ 5-րդ դարից այն սալիական ֆրանկների կենտրոններից մեկը և Մերովինգների դինաստիայի մի շարք արքաների մայրաքաղաքը․ մոտավորապես 466 թվականին այստեղ ծնվել է նրանցից ամենահզորներից մեկը՝ Քլոդվիգ I-ը։ Նրա հոր՝ Քիլդերիկոսի գերեզմանը պատահաբար բացվել է 1653 թվականին եկեղեցիներից մեկում։ 6-րդ դարում Տուրնեն եպիսկոպոսի նստավայրն է։
Վերջին հարյուրամյակում Տուրնեն հաճախ է փոխել տերերին։ 860-ականներից մինչ 12-րդ դարը քաղաքի իշխանությունը պատկանում էր Ֆլանդրիայի դքսերին։ Դրանից հետո այն ընգրկվեց արքայական կալվածքի կազմում, բայց Փարիզից հեռավորությունը թույլ էր տալիս քաղաքացիներին ինքնուրույն կազմակերպել վերջինիս ղեկավարությունը։
1513-1518 թվականներին այն օկուպացվել է անգլիացի թագավոր Հենրիխ VIII-ի կողմից, դրանից 3 տարի հետո կայսր Կառլոս V-ը, որն այն միավորել է հաբսբուրգյան Նիդերլանդներին։
1543 թվականին Տուրնեում տարածվեց կալվինիզմը, և Նիդերլանդական հեղափոխության տարիներին քաղաքացիները անցել են ապստամբերի կողմը։ Երբ իշխանուհի Քրիստինա դե Լյալենը իսպանացիներից թաքնվելու նպատակով փակվել է քաղաքում, բնակավայրը Ալեսսանդրո Ֆարնեզեի ուժերով գրավվել է։
Ֆրանսիացիներն առաջին անգամ չէ, որ փորձ են արել վերադարձնել Տուրնեն։ 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ը գրավեց քաղաքն ու Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանին հանձնարարեց ամրապնդել քաղաքը, սակայն 1713 թվականին Ուտրեխռի հաշտության պայմանագրի պահանջով։ Տուրնեն ֆրանսիացիներին է դարձել 1745-1748 և 1794-1814 թվականներին։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Աստվածամոր տաճարն է, 11-12-րդ դարերի սիմետրիկ բազիլիկ եկեղեցին։
Հայտնի տուրնեցիներ
- Ժիլ Լի Մյուիզի, ֆրանսիացի տարեգիր և բանաստեղծ (13-րդ դար),
- Ռոգիր վան դեր Վեյդեն, ֆլամանդացի գեղանկարիչ (15-րդ դար),
- Ժակ Դարե, ֆլամանդացի գեղանկարիչ (15-րդ դար),
- Պիեր դը լա Ռյու, ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտոր (15-րդ դար),
- Պերկին Ուեբեկ (1474—1499), ինքնակոչ, իրեն ներկայացրել է որպես Անգլիայի արքա Էդուարդ IV-ի որդի,
- Լուիզա Ֆրանսուազա Բուրբոնացի, Լյուդովիկոս XIV-ի և նրա սիրուհի Դը Մոնտեսպանի ապորինի աղջիկը
- Լուի Գալլե, գեղանկարիչ (1810—1887)
- Ժան Բատիստ Մոենս, ֆիլատելիստ (1833—1908)
- Ժորժ Ռոդենբախ, բանաստեղծ և գրող (1855—1898)
- Քսավյե դը Գեյտեր, ճարտարապետ (ծննդ․ 1957)
- Ժան Ֆրանսուա դը լը Մոտտ, նկարիչ (1625—1685)։