«Պոլ Սեզան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
FIle renaming Criterion 2 (meaningless or ambiguous name) (GlobalReplace v0.6.5)
Տող 25. Տող 25.
<gallery mode="packed" heights="180">
<gallery mode="packed" heights="180">
Պատկեր:Overture.jpg| «[[Աղջիկը դաշնամուր մոտ (նկար)|Աղջիկը դաշնամուրի մոտ]]» («Տանհոյզերի» նախերգանք) - 1868:
Պատկեր:Overture.jpg| «[[Աղջիկը դաշնամուր մոտ (նկար)|Աղջիկը դաշնամուրի մոտ]]» («Տանհոյզերի» նախերգանք) - 1868:
Պատկեր:Paul Cézanne 115.jpg| «Սենտ Վիկտուար լեռը» - 1882-1885 (65,5 × 81,7ամ),
Պատկեր:Paul Cézanne - Mont Sainte-Victoire and the Viaduct of the Arc River Valley (Metropolitan Museum of Art).jpg| «Սենտ Վիկտուար լեռը» - 1882-1885 (65,5 × 81,7ամ),
Պատկեր:Cezanne marne.jpg| «[[Մառնի ափը (նկար)|Մառնի ափը]]» - 1888 (71 × 90 սմ):
Պատկեր:Cezanne marne.jpg| «[[Մառնի ափը (նկար)|Մառնի ափը]]» - 1888 (71 × 90 սմ):
Պատկեր:Paul Cézanne 060.jpg|«[[Պիեռոն և Առլեկինը]]» - 1888-1890 (102 × 81 սմ)։
Պատկեր:Paul Cézanne 060.jpg|«[[Պիեռոն և Առլեկինը]]» - 1888-1890 (102 × 81 սմ)։

07:06, 6 փետրվարի 2018-ի տարբերակ

Պոլ Սեզան
Paul Cézanne
Ծնվել էհունվարի 19, 1839(1839-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս[1][4]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1906(1906-10-22)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս[1][4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][1][6]
ԿրթությունԷքս Մարսել համալսարան, Շվեյցարական ակադեմիա և Պոլ Սեզանի համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիմագրող և գծանկարիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ[7][4]
Ժանրնատյուրմորտ[7][4], ժանրային նկարչություն[4], բնանկար[4] և դիմապատկեր[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄառնայի ափերը, Ժամանակակից Օլիմպիա և Mountains Mont Sainte-Victoire Seen from the Bibémus Quarry?
ՈւսուցիչՋոզեֆ Գիլբերտ
ԱշակերտներTorsten Palm?
Ներշնչվել էԷժեն Դելակրուա և Գյուստավ Կուրբե
ՀայրLouis-Auguste Cézanne?
ՄայրAnne Elisabeth Aubert?[8]
ԱմուսինMarie-Hortense Fiquet?
ԶավակներՊոլ Սեզան
Կայքpaul-cezanne.org(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
Պոլ Սեզան Վիքիքաղվածքում
 Paul Cézanne Վիքիպահեստում

Պոլ Սեզան (ֆր.՝ Paul Cézanne, հունվարի 19, 1839(1839-01-19)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[1][4] - հոկտեմբերի 22, 1906(1906-10-22)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[1][4]), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

Պոլ Սեզանը ծնվել է 1839 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում[9]։

1858-1862 թվականներին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, իսկ 1861-1865 թվականներին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան։ Մանկության ընկեր Էմիլ Զոլայի[10][11] և դասընկեր Կամիլ Պիսսառոյի միջոցով մտերմացել է Էդուարդ Մանեի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի և մյուս ապագա իմպրեսիոնիստների հետ։ 1874 թվականից մասնակցել է նրանց մի քանի ցուցահանդեսներին․ շարունակ (բացի 1882 թվականից) Սալոնի ժյուրին մերժել է նրան։

Սեզանի վաղ շրջանի գործերում նկատելի է Պաոլո Վերոնեզեի, Յակոբո Տինտորետտոյի, Էժեն Դելակրուայի, Օնորե Դոմիեի ազդեցությունը, սակայն նրանց ստեղծագործական ավանդույթների ընկալումը Սեզանի մոտ հաճախ չափազանցված, անզուսպ, ֆանտասմագորիկ պատկերների են վերափոխվում («Գինարբուք», 1864-1868, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Սպանություն», 1867֊1870, Վիլդենշտեյն պատկերասրահ, Նյու Յորք)։ Սեզանի 1860-ական թվականների ծանրավուն «նյութականությամբ», մուգ, խուլ գուներանգներով բնորոշվող գործերում նկատելի է նաև Գյուստավ Կուրբեի նկարելակերպի ազդեցությունը («Վառարան արվեստանոցում», 1865-1868, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։ 1870-ական թվականներին ձևավորվել է Սեզանի սեփական նկարչական համակարգը, որն իր սկզբունքային ավարտին է հասել 1880-ական թվականների վերջերին։ Սեզանը սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն իմպրեսիոնիզմից։

Նկարներ

Սեզանին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872-1873, «Ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։

Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Սեզանը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ Լուի Գիյոմի, 1879-1882, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («Պիեռոն և Առլեկինը», 1888, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («Սենտ Վիկտուար լեռը», 1900, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895֊1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Սեզանը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության («Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Սեզանը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։

Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզանի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։

Սեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզանի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզմ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Cézanne (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Paul CézanneOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 RKDartists (նիդերլ.)
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 Huyghe R. Encyclopædia Britannica
  8. Pas L. v. Genealogics — 2003.
  9. J. Lindsay Cézanne; his life and art, p.6
  10. «Paul Cézanne Biography (1839–1906)». Biography.com. Վերցված է փետրվարի 17, 2007-ին.
  11. A. Vollard, First Impressions, p.14

Գրականություն

  • А․ Воллар "Сезанн", Л․ 1934․
  • А․ Перрюшо "Сезанн", М․, 1966․
  • Р․ Русакова "П․ Сезанн", М․, 1970․
  • Н․ Яворский "Поль Сезанн․ Переписка․ Воспоминания современников", М․, 1972․
  • Պոլ Սեզան, Նամակներ։ Զրույցներ / Կազմ․, ֆրանս․ թարգմ․ և ծանոթագր․՝ Ա․ Բոյաջյան, առաջաբանը՝ Վ․ Ղազարյան, Եր․, Սարգիս Խաչենց, 1996 - 268 էջ։

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պոլ Սեզան հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։