«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ապստամբություն}}
{{Տեղեկաքարտ Ապստամբություն}}


'''Իրանի իսլամական հեղափոխություն''', '''1979 թվականի հեղափոխություն''' ([[Իրանական օրացույց|իրանական օրացույցով]]), իրադարձությունների շղթա [[Իրան|Իրանում]], որի արդյունքում տապալվեց միապետությունը և [[Շահ|շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամադ Ռեզա Փահլևիի]] իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինու]] գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
'''Իրանի իսլամական հեղափոխություն''', '''1979 թվականի հեղափոխություն''' իրադարձությունների շղթա [[Իրան|Իրանում]], որի արդյունքում տապալվեց միապետությունը և [[Շահ|շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամադ Ռեզա Փահլևիի]] իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինու]] գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:


1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը:
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը:

18:58, 5 փետրվարի 2018-ի տարբերակ

Իրանի իսլամական հեղափոխություն
ՎայրԻրան
Երկիր Իրան
Թվականհունվար 1978-ից փետրվար 19791970-ին
ՄասնակցողՄոհամմադ Ռեզա Փահլավի, Ռուհոլլա Խոմեինի, Shapour Bakhtiar?, Karim Sanjabi?, Dariush Forouhar?, Jafar Sharif-Emami?, Gholam Reza Azhari?, Gholam Ali Oveisi?, Mahmoud Taleghani?, Mehdi Bazargan? և ժողովուրդ
Մահ2781 մարդ

Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

Հեղափոխության նախադրյալները

Նախապատմություն

Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիի հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը[1][2]: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:

Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքականություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին: Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:

Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:

Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:

Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:

Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար[3][4]: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:

Տնտեսական ճգնաժամը

XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %: Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:

Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:

Ընդդիմության ծնունդը

1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:

Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:

Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:

Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:

Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:

Հեղափոխության սկիզբը

Իրանի իսլամական հեղափոխության սկիզբ ընդունված է համարել 1978 թվականի հունվարը, երբ Ղոմ քաղաքում Խոմեինիի դեմ գրված զրպարտիչ հոդվածը փողոց դուրս բերեց ուսանողներին: Տեղի ունեցավ բախում նրանց և ոստիկանների միջև, որի արդյունքում սպանվեց 2 ուսանող, իսկ ցուցարանների տվյալներով զոհվածների թիվը 70 մարդ էր կազմում: 40 օր հետո՝ փետրվարի 18-ին նոր ընդվզում տեղի ունեցավ Թավրիզում (այստեղ նույնպես բախման արդյունքում զոհեր եղան): Սրանից հետո ընդվզումների ալիքը տարածվեց ամբողջ հանրապետությունով:

Շահը խոստացավ ընտրություններ անցկացնել հունիսին: Մյուս կողմից ձեռնարկեց փողի արժևորման քաղաքականություն, որը հանգեցրեց զանգվածային գործազրկության՝ բազմաթիվ մարդիկ ազատվեցին աշխատանքից: 1978 թվականի նոյեմբերին Իրանի տնտեսությունը զանգվածային գործադուլերի արդյունքում ամբողջովին կաթվածահար եղավ:

ԱՄՆ-ի արձագանքը

Անզորությունից շահը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քարթերը չհամաձայնեց ռազմական միջամտություն իրականացնել Իրանում ( շահի քաղաքականությունը կոշտ քննադատության էր ենթարկել նաև արևմտյան մամուլը): Ամերիկյան կառավարող շրջանակներում Իրան զորքեր մտցնելու հարցում գոյություն ուներ երկու կարծիք: Ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնև Բժեզինսկին կողմ արտահայտվեց ինտերվենցիային, այն դեպքում երբ ԱՄՆ Պետական դեպարտամենտի աշխատակազմի շատ անդամներ կարծում էին, որ հեղափոխությունը անհնարին է կանգնեցնել: ԱՄՆ պատվիրակները 1977-1978 թվականների ընթացքում մի քանի անգամ հանդիպեցին շահի հետ, սակայն այս հարցում միասնական հանգրվանի չհասան:

Ռազմական դրությունը

1978 թվականի օգոստոսի 20-ին Աբադանի Ռեքս կինոթատրոնի հրդեհից հետո մահացավ ավելի քան 500 մարդ: Խոմեինին կատարվածում մեղադրեց շահին: Հեղափոխական մթնոլորտը ավելի շիկացավ, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ վանկարկելով «Այրել շահին», «Շահն է մեղավոր»: Սրան հետևեց երկրում ռազմական դրություն մտցնելու շահի որոշումը՝ արգելելով ցանկացած ցույց: Չնայած արգելքին խոշոր ցույց տեղի ունեցավ Թեհրանում, որի արդյունքում կյանքից հեռացավ 87 մարդ, որոնցից երեքը կին:

Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: Դեկտեմբերի 2-ին Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:

Հասարակական բուռն ընդվզումների պատճառով 1979 թվականի հունվարի 16-ին Մոհհամադ Ռեզա Փահլավին փախուստի դիմեց:

Հեղափոխության հաղթանակը

1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ Շափուր Բախտիարի առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց Բեհեշտե-Զախրա: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական[5]:

1979 թվականի փետրվարի 1-ին Խոմեյնին վերադարձավ Իրան

Փետրվարի 4-ին Խոմեյնին անձամբ Մեհդի Բազարգանին նշանակեց վարչպետ: Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: Փետրվարի 9-ին Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: Շափուր Բախտիարը փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց 1991 թվականին:

Պետական վերակառուցումը

Երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը[6]:

Հետևանքները

Ներքաղաքական հետևանքները

Նոր հանրապետության տնտեսությունը բաժանված էր երեք՝ պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև: Արևմուտքի ազդեցությունը Իրանի տնտեսությանը զրոյացվեց: Երկիրը սկզբունքորեն մերժեց կապիտալիզմը և կոմունիզմը, փոխարենը առաջնորդվեց սեփական՝ «իսլամական» զարգացման ուղով: Չնայած սրան, շուկայական ազատ հարաբերությունները շարունակում էին գործել, ինչպես նաև գործում էր Շահի ջանքերով զարգացած տնտեսության պետական սեկտորը: Իրանի՝ գրեթե ողջ աշխարհի հետ սրվող հարաբերությունների պայմաններում, առևտրական կապերը զարգանում էին զգուշորեն և վերապահումներով: Եթե դրանք շարունակում էին գոյություն ունենալ և կամ զարգանալ, ապա միայն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Վառ օրինակ էր իրանական նավթի վաճառքը և զենքի ներկրումը, որը հարկավոր էր Իրան-իրաքյան պատերազմի համար[6]:

Արտաքին հետևանքները

Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին Շախսեյ-վախսեյի օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին[7]: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին[7]: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային[8]: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի[8]: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ[8]: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին[9]:

Ծանոթագրություններ

  1. Ends of British Imperialism: The Scramble for Empire, Suez, and Decolonization. I.B.Tauris. 2007. pp. 775 of 1082. ISBN 978-1-84511-347-6.
  2. «New York Times Special Report: The C.I.A. in Iran». Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2013-01-13-ին.
  3. Hiro, Dilip. Iran Under the Ayatollahs. London: Routledge & Kegan Paul. 1985. p. 57.
  4. Robin Wright The Last Great Revolution: Turmoil And Transformation In Iran. — New York, NY: Vintage, 2000. — С. 220.
  5. Речь Хомейни в Бехеште Захра
  6. 6,0 6,1 Васильев Л. С. История Востока. — М.: Высш. шк., 1994. Т.2. С.355.
  7. 7,0 7,1 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 25
  8. 8,0 8,1 8,2 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 26
  9. Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 27