«Կոորդինատային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 64. Տող 64.


== Ուրիշ տարածված կոորդինատական համակարգեր ==
== Ուրիշ տարածված կոորդինատական համակարգեր ==
* '''[[Աֆինական կոորդինատային համակարգ|Աֆինական (թեքանկյուն) կոորդինատային համակարգ]]'''՝ [[Աֆինական տարածություն|աֆինական տարածությունում]] ուղղագիծ կոորդինատային համակարգ: Հարթության վրա տրվում է {{math|''О''}} [[Կոորդինատների սկիզբ|կոորդինատների սկիզբնակետով]] և երկու ոչ [[Կոլենյարություն|կոլենյար]] կարգավորված [[Վեկտոր|վեկտորներով]], որոնք իրենցից ներկայացնում են [[wikt:աֆինական|աֆինական]] բազիս: Կոորդինատների առանցքներ տվյալ դեպքում կոչվում են կոորդինատների սկզբնակետով անցնող, բազիսային վեկտորներին զուգահեռ [[Ուղիղ|ուղիղները]], որոնք իրենց հերթին տալիս են առանցքների դրական ուղղությունները: [[Եռաչափ տարածություն|Եռաչափ տարածությունում]], հետևաբար աֆինական կոորդինատային համակարգը տրվում է գծայնորեն անկախ վեկտորների եռյակով և կոորդինատների սկզբնակետով: Ինչ-որ {{math|''М''}} կետի կոորդինատների որոշման համար հաշվում են բազիսի վեկտորներով ''ОМ'' վեկտորի վերլուծման գործակիցները<ref>{{книга|автор=Пархоменко А. С.|заглавие=Аффинная система координат|издание=Математическая энциклопедия|место=М|издательство=Советская энциклопедия|год=1977—1985}}</ref>:


== Կոորդինատական մի համակարգից մյուսին անցում ==
== Կոորդինատական մի համակարգից մյուսին անցում ==

14:19, 5 փետրվարի 2018-ի տարբերակ

Կոորդինատների համակարգ, կոորդինատների մեթոդ իրականացնող սահմանումների կոմպլեքս, այսինքն թվերի կամ այլ սիմվոլների օգնությամբ կետի կամ մարմնի դիրքի և տեղափոխության որոշման եղանակ: Կոնկրետ կետի դիրք որոշող թվերի ամբողջությունը կոչվում է այդ կետի կոորդինատներ:

Մաթեմատիկայում կոորդինատները որոշակի քարտեզագրքի ինչ-որ քարտեզի համադրված կետերի բազմաձևության թվերի ամբողջություն են:

Էլեմենտար երկրաչափությունում կոորդինատները հարթության վրա և տարածության մեջ կետի դիրքը որոշող մեծություններ են: Հարթության վրա կետի դիրքը ամենից հաճախ որոշվում է երկու ուղիղներից (կոորդինատային առանցքներից) հեռավորությամբ, որոնք հատվում են մի կետում (կոորդինատների սկզբնակետում) ուղիղ անկյան տակ: Կոորդինատներից մեկը կոչվում է օրդինատ, իսկ մյուսը՝ աբցիս: Տարածության մեջ Դեկարտի համակարգով կետի դիրքը որոշվում է միմյանց նկատմամբ ուղիղ անկյան տակ մի կետում հատվող երեք կոորդինատային հարթություններից հեռավորություններով, կամ գնդային կոորդինատներով, որտեղ կոորդինատների սկիզբը գտնվում է գնդի կենտրոնում:

Աշխարհագրությունում կոորդինատները ընտրվում են որպես (մոտավոր կերպով) գնդային կոորդինատական համակարգ՝ լայնություն, երկարություն և բարձրություն հայտնի ընդհանուր մակարդակի վրա (օրինակ, օվկիանոս): Տե՛ս աշխարհագրական կոորդինատներ:

Աստղագիտության մեջ երկնային կոորդինատներ, անկյունային մեծությունների կարգավորված զույգ (օրինակ, ուղիղ ծագում և թեքում), որոնց օգնությամբ որոշում են լուսատուների և օժանդակ կետերի դիրքը երկնային մակերևույթի վրա: Աստղագիտությունում օգտագործում են տարբեր երկնային կոորդինատական համակարգեր: Նրանցից յուրաքանչյուրը ըստ էության իրենից ներկայացնում է գնդային կոորդինատական համակարգ (առանց շառավղային կոորդինատների) համապատասխան ձևով ֆունդամենտալ հարթության ընտրությամբ և հաշվարկի սկզբով: Ֆունդամենտալ հարթության ընտրությունից կախված երկնային կոորդինատների համակարգը կոչվում է հորիզոնական (հորիզոնի հարթություն), հասարակածային (հասարակածի հարթություն), արևուղային (արևուղու հարթություն) կամ գալակտիկական (գալակտիկային հարթություն):

Առավել օգտագործվող կոորդինատական համակարգ՝ ուղղանկյուն կոորդինատական համակարգ:

Հարթության և տարածության մեջ կոորդինատները կարելի է ներմուծել անսահման թվով տարբեր եղանակներով: Կոորդինատների մեթոդով լուծելով այս կամ այն մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիր, կարելի է օգտագործել տարբեր կոորդինատական համակարգեր, դրանցից ընտրելով այն, որում խնդիրը լուծվում է հեշտությամբ կամ հարմար է տվյալ կոնկրետ դեպքի համար: Կոորդինատական համակարգերի հայտնի ընդհանրացում են հանդիսանում հաշվարկի համակարգերն ու ռեֆերենցիայի համակարգերը:

Հիմնական համակարգեր

Այս բաժնում տրվում են բացատրություններ էլեմենտար մաթեմատիկայում առավել օգտագործվող կոորդինատական համակարգերին:

Դեկարտյան կոորդինատներ

P կետի դիրքը հարթության վրա որոշվում է դեկարտյան կոորդինատներով՝ թվազույգի միջոցով.

  •  — P կետից հեռավորությունը մինչև y առանցք, հաշվի առնելով նշանը
  •  — P կետից հեռավորությունը մինչև x առանցք, հաշվի առնելով նշանը:

Տարածության մեջ արդեն անհրաժեշտ են 3 կոորդինատներ՝

  •  — P կետից հեռավորությունը մինչև yz հարթություն
  •  — P կետից հեռավորությունը մինչև xz հարթություն
  •  — P կետից հեռավորությունը մինչև xy հարթություն:

Բևեռային կոորդինատներ

Բևեռային կոորդինատներ:

Հարթության վրա կիրառվող բևեռային կոորդինատական համակարգում P կետի դիրքը որոշվում է կոորդինատների սկզբնակետից նրա r = |OP| հեռավորությամբ և իր շառավիղ-վեկտորի Ox առանցքի նկատմամբ φ անկյունով:

Տարածության միջ կիրառվում են բևեռային կոորդինատների ընդհանրացումները՝ գլանային և գնդային կոորդինատական համակարգերը:

Գլանային կոորդինատներ

Գլանային կոորդինատներ:

Գլանային կոորդինատներ՝ բևեռայինի եռաչափ անալոգ, որում P կետը ներկայացվում է կարգավորված եռյակով Դեկարտյան կոորդինատական համակարգի տերմիններում,

  • (շառավիղz առանցքից մինչև P կետ հեռավորությունը,
  • (ազիմուտ կամ աշխարհագրական երկայնություն) ՝ x առանցքի դրական կեսի և բևեռից մինչև P կետը տարած հատվածի xy հարթության վրա պրեյեկցիայի կազմած անկյունը:
  • (բարձրություն) հավասար է P կետի դեկարտյան z կոորդինատին:
Ծանոթագրություն: գրականության մեջ առաջին (շառավղային) կոորդինատի համար երբեմն օգտագործվում է ρ նշանակումը, երկրորդի (անկյունային կամ ազիմուտային) համար՝   θ նշանակումը, երրորդ կոորդինատների համար՝ h նշանակումը:

Բևեռային կոորդինատները ունեն մեկ թերություն՝ φ նշանակումը որոշված չէ r = 0 դեպքում:

Գլանային կոորդինատները օգտակար են ինչ-որ ատանցքի նկատմամբ սիմետրիկ համակարգերի ուսումնասիրության համար: Օրինակ, R շառավղով երկար գլանը դեկարտյան կոորդինատներում (գլանի առանցքի հետ համընկնող z առանցքով) ունի հավասարումը, այդ դեպքում որպես գլանային կոորդինատներով ավելի պարզ է երևում՝ r = R:

Գնդային կոորդինատներ

Գնդային կոորդինատներ:

Գնդային կոորդինատներ՝ բևեռայինների եռաչափ անալոգ: Գլանային կոորդինատական համակարգում P կետի դիրքը որոշվում է երեք բաղադիրչներով՝ Դեկարտյան կոորդինատական համակարգի տերմիններով՝

  • (շառավիղ)՝ P կետից մինչև բևեռ հեռավորությունը,
  • (ազիմուտ կամ երկարություն)՝ x դրական կիսաառանցքի կազմած անկյունը xy հարթության վրա բևեռից մինչև P կետը հատվածի պրոյեկցիայի հետ,
  • (լայնություն կամ բևեռային անկյուն)՝ z դրական կիսառանցքի և բևեռից մինչև P կետը տարված հատվածի միջև անկյուն:
Ծանոթագրություն: Գրականության մեջ երբեմն ազիմուտը նշանակվում է θ, իսկ բևեռային անկյունը՝ φ: Երբեմն շառավղային կոորդինատների համար օգտագործում են r ρ-ի փոխարեն: Բացի այդ ազիմուտի համար անկյունների միջակայքը կարող է ընտրվել որպես (−180°, +180°]՝ [0°, +360°) միջակայքի փոխարեն: Վերջապես, բևեռային անկյունը կարող է հաշվվել ոչ z առանցքի դրական ուղղությունից, այլ xy հարթությունից. այդ դեպքում այն ընկած է [−90°, +90°] միջակայքում, այլ ոչ թե [0°, 180°] միջակայքում: Երբեմն կոորդինատների կարգը եռյակով ընտրվում է նկարագրվածից լավագույնը, օրինակ, բևեռային և ազիմուտային անկյունները կարող են տեղափոխվել:

Գնդային կոորդինատական համակարգը ևս ունի թերություն. φ և θ որոշված չեն, եթե ρ = 0, φ անկյունը ևս որոշված չէ նաև θ = 0 ու θ = 180° (կամ θ = ±90° համար, այդ անկյան համար համապատասխան դիապազոնի ընդունման դեպքում) սահմանային արժեքների համար:

P կետի իր գնդային կոորդինատներով կառուցման համար պետք է բևեռից z դրական կիսաառանցքի երկարությամբ առանձնացնել ρ հավասար հատված, շրջել նրան θ անկյան տակ y առանցքի շուրջ x դրական կիսառանցքի ուղղությամբ, և հետո շրջել θ անկյան տակ z առանցքի շուրջ y դրական կիսառանքի ուղղությամբ:

Գնդային կոորդինատները օգտակար են կետի նկատմամբ սիմետրիկ համակարգերի ուսումնասիրության դեպքում: Այսպիսով, R շառավղով գնդի մակերևույթի հավասարումը դեկարտյան կոորդինատներով գնդի կենտրոնով հաշվարկի սկզբով ունի տեսքը, այդ դեպքում գնդային կոորդինատներով նա դառնում է բավականին պարզ՝

Ուրիշ տարածված կոորդինատական համակարգեր

Կոորդինատական մի համակարգից մյուսին անցում

Դեկարտյան և բևեռային

որտեղ u0-ն՝ -ով Հևիսայդի ֆունկցիա է, իսկ sgn՝ signum ֆունկցիա: Այստեղ u0 և sgn ֆունկցիաները օգտագործվում են որպես «տրամաբանական» փոխակերպիչներ, ծրագրավորման լեզուներում իմաստով անալոգ օպերատորներով «եթե .. ապա» (if…else): Որոշ ծրագրավորման լեզուներ ունեն հատուկ atan2 (y, x) ֆունկցիան, որը վերադարձնում է ճիշտ φ-ն անհրաշեժտ կվադրանտով, x и y կոորդինատներով որոշված:

Դեկարտյան և գլանային


Դեկարտյան և գնդային


Գլանային և գնդային


Աշխարհագրական կոորդինատական համակարգ

  1. Пархоменко А. С. Аффинная система координат. — Математическая энциклопедия. — М: Советская энциклопедия, 1977—1985.