«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Հրաբխային ապարներ]]
[[Կատեգորիա:Հրաբխային ապարներ]]
[[Կատեգորիա:Գեոմորֆոլոգիա]]
[[Կատեգորիա:Գեոմորֆոլոգիա]]
[[Կատեգորիա:Երկրաբանություն]]

09:15, 1 փետրվարի 2018-ի տարբերակ

Բազալտ

Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։

Անվան ծագում

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»։

Բազալտի հատկություններ

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Բազալտը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհում տարածված են նաև դոլերիտային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են Կարսի, Աշոցքի, Ախալքալաքի, Լոռու սարահարթերում, Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում, Կուր, Խրամ, Ախուրյան, Հրազդան, Դեբեդ, Ձորագետ, Արգիճի գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։ Հայաստանում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել Արինբերդը, Կարմիր բլուրը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), Գառնիի հեթանոսական տաճարը (1-ին դար), Տաթևի վանքը (9-19-րդ դարեր), Սանահինի կամուրջը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են խաչքարեր, կերտված են Մատենադարանի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են Երևանի գինու կոմբինատի պահեստարանը (1938, 1945-1963), Հաղթանակ կամուրջը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (1967) և այլն։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։