«Լավինիա Ֆիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Լավինիա Ֆիշեր''' ({{lang-en|Lavinia Fisher}}, {{ԱԾ}}), ամերիկացի հանցագործ, հայտնի է որպես Ա...»:
 
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10. Տող 10.


== Դատավարություն և մահապատիժ ==
== Դատավարություն և մահապատիժ ==
Լավինիա Ֆիշերը մահապատժից առաջ գտնվել է Հարավային Կարոլինայի Չառլսթոնի բանտում: Այդ ժամանակ Հարավային Կարոլինայում արգելվում էր ամուսնացած կնոջը մահապատժի ենթարկել: Ըստ լեգենդի, երբ Լավինիան հայտնել է դատարանին դրա մասին, դատարանում պատասխանել են, որ նրա ամուսինը պետք է ենթարկվի մահապատժի նրանից առաջ, ապա նա կդառնա այրի, և դրանից հետո ոչինչ չի կարող կանխել նրան մահը: Լավինիան որոշել է, որ ինչ որ մեկը կամուսնանա իր հետ մահապատժի վայրում և դրա համար կառափնարան գնալիս հագել է հարսանեկան զգեստ<ref name="mayhem">{{Cite book |last1=Hendrix |first1=Pat |last2=Hendrix |first2=Toni |last3=Spires |first3=Heather |first4=Judy |last4=Corbett |title=Murder and Mayhem in the Holy City
Լավինիա Ֆիշերը մահապատժից առաջ գտնվել է Հարավային Կարոլինայի Չառլսթոնի բանտում: Այդ ժամանակ Հարավային Կարոլինայում արգելվում էր ամուսնացած կնոջը մահապատժի ենթարկել: Ըստ լեգենդի, երբ Լավինիան հայտնել է դատարանին դրա մասին, դատարանում պատասխանել են, որ նրա ամուսինը պետք է ենթարկվի մահապատժի նրանից առաջ, ապա նա կդառնա այրի, և դրանից հետո ոչինչ չի կարող կանխել նրան մահը: Լավինիան որոշել է, որ ինչ-որ մեկը կամուսնանա իր հետ մահապատժի վայրում և դրա համար կառափնարան գնալիս հագել է հարսանեկան զգեստ<ref name="mayhem">{{Cite book |last1=Hendrix |first1=Pat |last2=Hendrix |first2=Toni |last3=Spires |first3=Heather |first4=Judy |last4=Corbett |title=Murder and Mayhem in the Holy City
|year=2006 |publisher=The History Press |language=EN |isbn=1596291621|page=27|accessdate=2011-03-06}}</ref>: Երբ մարդասպանը հասկացել է, որ մահից փախչել չի կարող, նա բազմությանը հայտարարել է. «Եթե ինչ որ մեկը ձեզնից ունի հաղորդագրություն սատանայի համար, ապա ես կփոխանցեմ նրան», և ինքնակամ թռել է կառափնարանից<ref name="mayhem"/>:
|year=2006 |publisher=The History Press |language=EN |isbn=1596291621|page=27|accessdate=2011-03-06}}</ref>: Երբ մարդասպանը հասկացել է, որ մահից փախչել չի կարող, նա բազմությանը հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը ձեզնից ունի հաղորդագրություն սատանայի համար, ապա ես կփոխանցեմ նրան», և ինքնակամ թռել է կառափնարանից<ref name="mayhem"/>:


Ներկայումս կարծում են, որ [[ԱՄՆ]]-ի առաջին կին մարդասպանը [[Մերի Սուրաթ]]ն է, մահապատժի է ենթարկվել [[1865]] թվականին, սակայն Լավինիա Ֆիշերը կախվել է նրանից 45 տարի առաջ:
Ներկայումս կարծում են, որ [[ԱՄՆ]]-ի առաջին կին մարդասպանը [[Մերի Սուրաթ]]ն է, մահապատժի է ենթարկվել [[1865]] թվականին, սակայն Լավինիա Ֆիշերը կախվել է նրանից 45 տարի առաջ:

22:08, 30 հունվարի 2018-ի տարբերակ

Լավինիա Ֆիշեր
անգլ.՝ Lavinia Fisher
Ծնվել է1793
ԾննդավայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 18, 1820(1820-02-18)[1]
Մահվան վայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան և highwayman

Լավինիա Ֆիշեր (անգլ.՝ Lavinia Fisher, 1793, Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - փետրվարի 18, 1820(1820-02-18)[1], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի հանցագործ, հայտնի է որպես ԱՄՆ-ի առաջին կին սերիական մարդասպանը[2]: Ամուսնու՝ Ջոն Ֆիշերի հետ դատապարտվել են մահապատժի:

Հանցանք

Լավինիա Ֆիշերի անվան հետ կապված են բազմաթիվ լեգենդներ: Դրանցից մեկի համաձայն՝ նա և նրա ամուսինը ունեցել են «Six Mile Wayfarer House» անունով հյուրանոց[3], որը գտնվում էր Հարավային Կարոլինա նահանգի Չառլստոն քաղաքից վեց մղոն հեռավորության վրա, և նրանք հարձակվել են կենվորների վրա: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել հյուրանոցի այցելուների անհետացման մասին, սակայն դրան սկզբում ուշադրություն չեն դարձրել: Ըստ տարբերակներից մեկի՝ Լավինիան հյուրերին կանչել է ընթրիքի, հարցրել է, թե արդյոք նա ունի գումար, իսկ հետո հյուրասիրել է թեյով, որտեղ լցված է եղել թույն: Որոշ ժամանակ անց կենվորի սենյակ է մտել Ջոն Ֆիշերը, որպեսզի ստուգի՝ արդյոք մահացել է զոհը, եթե ոչ, ապա գործը ավարտի ինքը:

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ թեյը միայն քնեցրել է տղամարդուն մի քանի ժամով[3]: Երբ նա արթնացել է, տերը սեղմել է լծակը և մահճակալը շրջվել է դեպի նկուղ: Մի անգամ հյուրանոց գիշերակացի համար դիմել է մի մարդ Ջոն Փիփլս անունով: Լավինիան ասել է, որ ազատ սենյակ չկա, բայց հյուրին առաջարկել է հանգստանալ և խմել թեյ: Ջոնը չի սիրել թեյ, բայց որպեսզի չնեղացնի տանտիրուհուն, թեյը լցրել է ծաղիկների թաղարի մեջ: Երկար հարցուփորձից հետո Լավինիան հյուրին տեղեկացրել է, որ ազատ սենյակ ամեն դեպքում կա և նրան ուղարկել է քնելու: Բայց քանի որ տանտիրուհու վարքագիծը Ջոնին կասկածելի է թվացել, նա չի պառկել մահճակալին, այլ տեղավորվել է դռան մոտ գտնվող աթոռին: Կեսգիշերին նա արթնացել է, երբ լսել է շրջվող մահճակալի ձայնը և դուրս է պրծել պատուհանից: Փիփլսը, գնալով Չառլսթոն, այս ամենի մասին տեղեկացրել է իշխանություններին:

Լավինիա Ֆիշերին 1820 թվականին կախել են ավազակության մեղադրանքով: Նա ավազակախմբի անդամ էր, որոնց համար ապաստարան ծառայում է Ֆիշեր ամուսինների տունը:

Դատավարություն և մահապատիժ

Լավինիա Ֆիշերը մահապատժից առաջ գտնվել է Հարավային Կարոլինայի Չառլսթոնի բանտում: Այդ ժամանակ Հարավային Կարոլինայում արգելվում էր ամուսնացած կնոջը մահապատժի ենթարկել: Ըստ լեգենդի, երբ Լավինիան հայտնել է դատարանին դրա մասին, դատարանում պատասխանել են, որ նրա ամուսինը պետք է ենթարկվի մահապատժի նրանից առաջ, ապա նա կդառնա այրի, և դրանից հետո ոչինչ չի կարող կանխել նրան մահը: Լավինիան որոշել է, որ ինչ-որ մեկը կամուսնանա իր հետ մահապատժի վայրում և դրա համար կառափնարան գնալիս հագել է հարսանեկան զգեստ[4]: Երբ մարդասպանը հասկացել է, որ մահից փախչել չի կարող, նա բազմությանը հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը ձեզնից ունի հաղորդագրություն սատանայի համար, ապա ես կփոխանցեմ նրան», և ինքնակամ թռել է կառափնարանից[4]:

Ներկայումս կարծում են, որ ԱՄՆ-ի առաջին կին մարդասպանը Մերի Սուրաթն է, մահապատժի է ենթարկվել 1865 թվականին, սակայն Լավինիա Ֆիշերը կախվել է նրանից 45 տարի առաջ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. Petro, Pamela (2002). Sitting Up With the Dead: A Storied Journey Through the American South. Нью-Йорк: Arcade Books. էջ 205. ISBN 1-55970-612-0.
  3. 3,0 3,1 Mendoza, Patrick (1999). Extraordinary people in extraordinary times: heroes, sheroes, and villains (անգլերեն). Libraries Unlimited. էջեր 93–96. ISBN 1563086115. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն)
  4. 4,0 4,1 Hendrix, Pat; Hendrix, Toni; Spires, Heather; Corbett, Judy (2006). Murder and Mayhem in the Holy City (անգլերեն). The History Press. էջ 27. ISBN 1596291621. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն)

Արտաքին հղումներ