«Փհենչհան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 213. Տող 213.


Կորեական բուդդիզմի Չոգե միաբանության Վոլչեոնգսա բուդդայական տաճարը տեղակայված է [[Օդաեսան]] լեռան արևելյան լանջին<ref>{{cite news|last=Lee|first=Cin Woo|title=Beyond Seoul: 19 reasons to explore Korea|url=http://www.cnngo.com/seoul/visit/9-provinces-19-attractions-korea-311599|accessdate=6 May 2012|newspaper=CNN Go|date=16 March 2012}}</ref>։
Կորեական բուդդիզմի Չոգե միաբանության Վոլչեոնգսա բուդդայական տաճարը տեղակայված է [[Օդաեսան]] լեռան արևելյան լանջին<ref>{{cite news|last=Lee|first=Cin Woo|title=Beyond Seoul: 19 reasons to explore Korea|url=http://www.cnngo.com/seoul/visit/9-provinces-19-attractions-korea-311599|accessdate=6 May 2012|newspaper=CNN Go|date=16 March 2012}}</ref>։

== Սպորտ ==

=== Օլիմպիական խաղեր (թեկնածու քաղաք) ===
Փհենչհանը հայտ է ներկայացրել 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար։ Քվերակության առաջին փուլում Փհենչհանը հաղթել է՝ հավաքելով 51 ձայն (Կանադայի Վանկուվեր քաղաքը՝ 40, Ավստրիայի Զալցբուրգը՝ 16), սակայն եզրափակիչ փուլում պարտվել է Վանկուվերին 53-56 հաշվով (դա եղել է ամենադրամատիկ պարտությունը 2000 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում Պեկինի՝ 2 ձայնով Սիդնեյին պարտվելուց հետո)։

Փհենչհանը ներկայացվել է որպես Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու՝ ընդունելու 2014 թվականների Օլիմպիական խաղերը։ [[2006 թվական]]ի [[հունիսի 22]]-ին թեկնածուների թիվը կրճատվել է մինչև երեք. Փհենչհանից բացի եզրափակիչ են անցել [[Զալցբոււրգ]]ը ([[Ավստրիա]]) և [[Սոչի]]ն ([[Ռուսաստան]])<ref>{{cite web|url=http://www.olympic.org/uk/news/olympic_news/full_story_uk.asp?id=1830|title=Новости на Olympic.org.|lang=en|accessdate=2009-12-30|archiveurl=http://www.webcitation.org/686b1H4Sp|archivedate=2012-06-02}}</ref>։ Վերջին փուլում, որ կայացել է 2007 թվականի հուլիսի 4-ին, առաջինը դուրս է մնացել Զալցբուրգը, ինչից հետո Սոչին հաղթել է չորս ձայնի առավելությամբ։


== Վարչական բաժանում ==
== Վարչական բաժանում ==

11:38, 29 հունվարի 2018-ի տարբերակ

Բնակավայր
Փհենչհան
կորեերեն՝ 평창군
Զինանշան

ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Առաջին հիշատակում1387
Մակերես1464,23 կմ², 1463,68 կմ²
ԲԾՄ600 մետր
Բնակչություն43 100 մարդ (օգոստոս 2017)
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ33
Փոստային դասիչ232700–232956
Պաշտոնական կայքen.yes-pc.net
Փհենչհան (Հարավային Կորեա)##
Փհենչհան (Հարավային Կորեա)

Փհենչհան (կոր.՝ 평창군, 平昌郡, կորեերեն արտասանություն՝ [pʰjʌŋtɕʰaŋ], լրիվ անվանումը՝ Փհենչհան-գուն [pʰjʌŋtɕʰaŋɡun]), գավառ Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում։ Տեղակայված է Արևելակորեական լեռների շրջանում՝ երկրի մայրաքաղաք Սեուլից մոտավորապես 180 կմ դեպի հարավ-արևելք։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։

Փհենչհանը ընտրվել է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք. 2011 թվականի հուլիսի 6-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են Փհենչհանում[1]։ Մինչ այդ Փհենչհանը երկու անգամ հայտ էր ներկայացրել՝ հյուրընկալելու 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերը։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին բացվել է արագընթաց երկաթուղին, որ կառուցվել է Օլիմպիական խաղերին ընդառաջ[2]։

2013 թվականի հունվարին քաղաքում անցկացվել են Հատուկ համաշխարհային ձմեռային օլիմպիական խաղերը (մտավոր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար)[3]։

Պատմություն

Կոգուրյոյի օրոք ժամանակակից Փհենչհանի տեղում եղել է Ուկո շրջանը (հյոն), որը հետագայում՝ Միասնական Սիլլայի ժամանակաշրջանում, վերանվանվել է Պեգո։ Կորյոյի ժամանակաշրջանում՝ 1387 թվականին, շրջանն ստացել է գավառի (կուն կամ գուն) կարգավիճակ և ժամանակակից անվանումը։ Դրանից անմիջապես հետո Փհենչհանին կրկին տրվել է շրջանի կարգավիճակ, սակայն 1392 թվականին նորից դարձել է գավառ, քանի որ այդտեղ էր ծնվել ու ապրել Կորեայի այդ ժամանակվա թագավորի՝ վանա Մոկչոյի կինը։

Իր գոյության ընթացքում Փհենչհանը մի քնաի անգամ փոխել է իր սահմանները. վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1996 թվականին։

Աշխարհագրություն

Փհենչհանի բարձրությունը նրա տարբեր հատվածներում տարբեր է, սակայն նրա տարածքի 84 %-ը կազմում են լեռները, որոնց միջին բարձրությունը կազմում է 750 մ[4]։

Առավել հայտնի վայրը Տեգվալյոն-մեն քաղաքը, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 700-800 մետր, իսկ մի շարք լեռների բարձրությունը 1000 մ-ից ավելի է[5]։

Կլիմա

Փհենչհան, Գանգվոն

Փհենչհանը գտնվում է տաք-ամառային խոնավ մայրցամաքային կլիմայական գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Dwb)[6]։ Ձմռան ընթացքում Սիբիրյան սառը օդային հոսանքները, անցնելով թերակղզով, ստեղծում են խիստ ցուրտ մթնոլորտ։ Ձմեռները երկարատև են ու ձնառատ։

Հյուսարևելյան քամիները բերում են առատ տեղումներ ամբողջ տարվա ընթացքում և հատկապես ամռանը։ Ձմռան ընթացքում քամին փչում է Արևելյան ծովից, ինչի պատճառով առաջանում են ուժեղ ձնաբքեր։

Տարվա ամենատաք ամիսներն են հուլիսն ու օգոստոսը, ամենացուրտը՝ հունվարն ու փետրվարը։

Տեգվալյոն, Փհենչհանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 8.7
(47.7)
16.5
(61.7)
19.7
(67.5)
30.1
(86.2)
31.0
(87.8)
32.3
(90.1)
32.0
(89.6)
32.7
(90.9)
29.0
(84.2)
24.7
(76.5)
21.5
(70.7)
13.5
(56.3)
32.7
(90.9)
Միջին բարձր °C (°F) −2.5
(27.5)
−0.4
(31.3)
4.4
(39.9)
12.9
(55.2)
17.6
(63.7)
20.5
(68.9)
22.8
(73)
22.8
(73)
18.6
(65.5)
14.0
(57.2)
7.0
(44.6)
0.5
(32.9)
11.5
(52.7)
Միջին օրական °C (°F) −7.7
(18.1)
−5.5
(22.1)
−0.5
(31.1)
7.0
(44.6)
11.9
(53.4)
15.7
(60.3)
19.1
(66.4)
19.1
(66.4)
14.1
(57.4)
8.3
(46.9)
1.9
(35.4)
−4.4
(24.1)
6.6
(43.9)
Միջին ցածր °C (°F) −12.6
(9.3)
−10.5
(13.1)
−5.2
(22.6)
1.2
(34.2)
6.3
(43.3)
11.2
(52.2)
16.0
(60.8)
16.1
(61)
10.0
(50)
3.1
(37.6)
−2.8
(27)
−9.1
(15.6)
2.0
(35.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −28.9
(−20)
−27.6
(−17.7)
−23.0
(−9.4)
−14.6
(5.7)
−4.7
(23.5)
−1.7
(28.9)
4.4
(39.9)
3.3
(37.9)
−2.3
(27.9)
−9.9
(14.2)
−18.7
(−1.7)
−24.7
(−12.5)
−28.9
(−20)
Տեղումներ մմ (դյույմ) 62.6
(2.465)
53.6
(2.11)
75.6
(2.976)
89.5
(3.524)
122.3
(4.815)
201.0
(7.913)
326.7
(12.862)
420.9
(16.571)
307.3
(12.098)
124.9
(4.917)
76.9
(3.028)
36.8
(1.449)
1898
(74,724)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 10.5 10.5 11.3 9.5 11.1 13.2 17.6 17.8 13.0 8.7 10.1 9.4 142.7
Միջ. ձնառատ օրեր 13.0 11.8 12.0 3.3 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.8 5.2 10.9 57.2
% խոնավություն 67.3 67.0 67.5 61.0 68.4 79.2 85.7 87.0 84.6 75.2 69.9 67.3 73.3
Միջին ամսական արևային ժամ 197.2 185.2 202.3 226.6 229.4 179.8 138.1 130.7 143.9 193.3 176.4 191.9 2194,8
Տոկոս հնարավոր արևի լույս 64.4 60.8 54.6 57.4 52.1 40.7 30.8 31.0 38.6 55.5 57.8 64.3 49.3
աղբյուր: Կորեայի օդերևութաբանական վարչություն[7][8][9]

Զբոսաշրջություն

Վոլչեոնգսա ութանկյուն ինը հարկանի պագոդա

Փհենչհանը և մասնավորապես Սեորակսան լեռան հարավային մասը հայտնի են լեռնային զբոսաշրջության վայր[10]։

Գվաառում են տեղակայված դահուկասահքով զբաղվելու համար նախատեսված երկու խոշոր առողջավայրեր, որտեղ անցկացվելու են 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը։ Ալպենզիան ունի դահուկասահքի ու սնոուբորդի վեց սահուղիներ, որոնց երկարությունը կազմում է մինչև 1400 մետր, և որոնք նախատեսված են սկսնակների ու փորձառուների համար, և սնոուբորդով սահելու համար նախատեսված տարածք։ Ալպենսիան բաց է ամբողջ տարին[11]։ Այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի մրցությունների մեծ մասը։ Յոնգփյոնգ լեռնադահուկային առողջավայրը դահուկասահքի համար նախատեսված ամենամեծ առողջավայրն է Կորեայում և ունի 31 սահուղիներ. այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի տեխնիկական լեռնադահուկային մրցությունները։

2018 թվականին Ալպենզիայում անցկացվելու է Մշակութային օլիմպիադան, որի համար հատուկ կառուցվել է նոր համերգասրահ[12]։

Կորեական բուդդիզմի Չոգե միաբանության Վոլչեոնգսա բուդդայական տաճարը տեղակայված է Օդաեսան լեռան արևելյան լանջին[13]։

Սպորտ

Օլիմպիական խաղեր (թեկնածու քաղաք)

Փհենչհանը հայտ է ներկայացրել 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար։ Քվերակության առաջին փուլում Փհենչհանը հաղթել է՝ հավաքելով 51 ձայն (Կանադայի Վանկուվեր քաղաքը՝ 40, Ավստրիայի Զալցբուրգը՝ 16), սակայն եզրափակիչ փուլում պարտվել է Վանկուվերին 53-56 հաշվով (դա եղել է ամենադրամատիկ պարտությունը 2000 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում Պեկինի՝ 2 ձայնով Սիդնեյին պարտվելուց հետո)։

Փհենչհանը ներկայացվել է որպես Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու՝ ընդունելու 2014 թվականների Օլիմպիական խաղերը։ 2006 թվականի հունիսի 22-ին թեկնածուների թիվը կրճատվել է մինչև երեք. Փհենչհանից բացի եզրափակիչ են անցել Զալցբոււրգը (Ավստրիա) և Սոչին (Ռուսաստան)[14]։ Վերջին փուլում, որ կայացել է 2007 թվականի հուլիսի 4-ին, առաջինը դուրս է մնացել Զալցբուրգը, ինչից հետո Սոչին հաղթել է չորս ձայնի առավելությամբ։

Վարչական բաժանում

Փհենչհանը վարչականորեն բաժանված է 1 գավառային քաղաքի (իպ) ու 7 շրջանների (մյոն)[15]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում Ծան.
Փհենչան-իպ 평창읍 161,43 9 559 31 ռի Այստեղ է գտնվում գավառի կառավարությունը։
Յոնփհյոն-մյոն 용평면 135,38 3 019 8 ռի Խոշոր լեռնադահուկային առողջավայր
Միտհան-մյոն 미탄면 109,74 1 981 9 ռի
Պանիմ-մյոն 방림면 120,8 2 453 3 ռի
Պոնպհյոն-մյոն 봉평면 217,47 5 273 9 ռի
Տեգվալյոն-մյոն 대관령면 221,6 6 165 6 ռի Այստեղ է տեղակայված Փհենչհանի մարզահամալիրը։
Տեհվա-մյոն 대화면 166,65 5 942 5 ռի
Չինբու-մյոն 진부면 331,14 10 203 18 ռի

Ծանոթագրություններ

  1. Мюнхен, Анси и Пхенчхан — кандидаты на проведение Игр-2018 (չաշխատող հղում — պատմություն)
  2. "S. Korean city to host 2018 Winter Olympics" CNN. 6 July 2011. Retrieved 6 November 2011
  3. В Пхёнчхане состоялось открытие Специальной Олимпиады
  4. «VI. Environment and meteorology - Geographic Characteristics of PyeongChang and its Vicinity» (PDF). Վերցված է 2011-07-08-ին.
  5. «Pyeongchang, Korea». Gamesbids.com. 2007-08-02. Վերցված է 2011-07-07-ին.
  6. Peel, M. C.; Finlayson B. L.; McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen−Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606. {{cite journal}}: Unknown parameter |last-author-amp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «평년값자료(1981–2010), 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 7 December 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «기후자료 극값(최대값) 전체년도 일최고기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 7 December 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «기후자료 극값(최대값) 전체년도 일최저기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 7 December 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Gangwon-do » Yangyang-gun». Korean Tourism Organization. Վերցված է 2011-07-09-ին.
  11. «Gangwon-do » Pyeongchang-gun » Alpensia Resort». Korean Tourism Organization. Վերցված է 2011-07-09-ին.
  12. «Press Release: PyeongChang 2018 boosts cultural Olympiad plan with new Alpensia concert hall (SportsFeatures.com)». PyeongChang 2018 Bid Committee. 2010-07-23. Վերցված է 2011-07-09-ին.
  13. Lee, Cin Woo (16 March 2012). «Beyond Seoul: 19 reasons to explore Korea». CNN Go. Վերցված է 6 May 2012-ին.
  14. «Новости на Olympic.org» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին. Վերցված է 2009-12-30-ին.
  15. «Административное деление Пхёнчхана» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին. Վերցված է 2009-12-30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհենչհան» հոդվածին։