«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20. Տող 20.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=13, Հայկական Հանրագիտարան,Ալմաստ]
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=13, Հայկական Հանրագիտարան,Ալմաստ]
[[af:Diamant]]
[[an:Diamant]]
[[ar:ألماس]]
[[az:Almaz]]
[[be:Алмаз]]
[[be-x-old:Алмаз]]
[[bg:Диамант]]
[[bjn:Intan]]
[[bn:হীরক]]
[[bpy:ডিয়ামান্টে]]
[[bs:Dijamant]]
[[ca:Diamant]]
[[ce:Alumoz]]
[[cs:Diamant]]
[[cy:Diemwnt]]
[[da:Diamant]]
[[de:Diamant]]
[[el:Διαμάντι]]
[[en:Diamond]]
[[eo:Diamanto]]
[[es:Diamante]]
[[et:Teemant]]
[[eu:Diamante]]
[[fa:الماس]]
[[fi:Timantti]]
[[fiu-vro:Teemant]]
[[fo:Diamantar]]
[[fr:Diamant]]
[[fy:Diamant]]
[[ga:Diamant]]
[[gl:Diamante]]
[[hak:Tson-sa̍k]]
[[he:יהלום]]
[[hi:हीरा]]
[[hr:Dijamant]]
[[hu:Gyémánt]]
[[hy:Ադամանդ]]
[[ia:Diamante]]
[[id:Intan]]
[[io:Diamanto]]
[[is:Demantur]]
[[it:Diamante]]
[[ja:ダイヤモンド]]
[[jbo:krilytabno]]
[[ka:ალმასი]]
[[kk:Алмаз]]
[[kn:ವಜ್ರ]]
[[ko:다이아몬드]]
[[la:Adamas]]
[[li:Diamaant]]
[[lmo:Diamant]]
[[lt:Deimantas]]
[[lv:Dimants]]
[[mhr:Алмаз]]
[[mk:Дијамант]]
[[ml:വജ്രം (നവരത്നം)]]
[[mn:Алмааз]]
[[mr:हिरा]]
[[ms:Berlian]]
[[mwl:Diamante]]
[[my:စိန်]]
[[ne:हिरा]]
[[new:हेरा]]
[[nl:Diamant]]
[[nn:Diamant]]
[[no:Diamant]]
[[oc:Diamant]]
[[pl:Diament]]
[[pnb:ھیرا]]
[[ps:الماس]]
[[pt:Diamante]]
[[qu:Q'ispi umiña]]
[[ro:Diamant]]
[[ru:Алмаз]]
[[sah:Алмаас]]
[[scn:Diamanti]]
[[sh:Dijamant]]
[[simple:Diamond]]
[[sk:Diamant]]
[[sl:Diamant]]
[[sq:Diamanti]]
[[sr:Дијамант]]
[[sv:Diamant]]
[[sw:Almasi]]
[[ta:வைரம்]]
[[te:వజ్రం]]
[[tg:Алмос]]
[[th:เพชร]]
[[tl:Diyamante]]
[[tr:Elmas]]
[[ug:ئالماس]]
[[uk:Алмаз]]
[[ur:ہیرا]]
[[vi:Kim cương]]
[[war:Diamante]]
[[yi:בריליאנט]]
[[yo:Díámọ̀ndì]]
[[zh:钻石]]
[[zh-min-nan:Soān-chio̍h]]
[[zh-yue:鑽石]]

12:22, 14 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Պատկեր:Image 32.jpg
Պատկեր:Image 31.jpg
Յակուտիայի ալմաստներից
Պատկեր:Image 30.jpg
Ռուսական ամենամեծ «Օռլով» ալմաստը
Պատկեր:Image 331.jpg
"Ալմաստե գահը" այժմ պահվում է Կրեմլի Զինապալատում

Ալմաստն ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կա՜մ անգույն են, կա՜մ երկնագույն: Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն: Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր: Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է: XVII դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր: 2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով: Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը: Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար: Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ: Դրանք նրբագույն՝ 0,1–0,001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի: 1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000օC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից): Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ: Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այլուր:

"Ալմաստե գահը" 1660 թ-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական: Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները: Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով: Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների: Տես նաև Ածխածին, Լեռնային ապարներ և միներալներ: Ալմաստի օգտագործման պատմությունից Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից: Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ: Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով: Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ: Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ:

Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից: Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի:

Արտաքին հղումներ

hy:Ադամանդ