«Ժան Բերո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 84. Տող 84.
}}</ref-->:
}}</ref-->:


== Բերոյի քննադատություն ==
Ֆրանսիայում Բերոն մասայականություն էր վայելում<ref>{{статья|автор=Cooke, Victoria.|заглавие=Femme, femme, femme: Paintings of Women in French Society from Daumier to Picasso from the Museums of France|ссылка=http://www.noma.org/aqissues/JanFebMar07.pdf|издание=Arts Quarterly|год=2007|выпуск=1|том=XXIV|страницы=6}}</ref>, մասնավորապես [[Գի դը Մոպասան]]ը նրան անվանեց «Հիանալի մոգոնող» ({{lang-fr|le plus charmant des fantaisistes}})<ref>{{статья|автор=Guillemin, Alain.|заглавие=Quelle volupté que la peinture|ссылка=http://enquete.revues.org/document178.html|издание=Enquête|год=1993|issn=1953-809X}}</ref>: Սակայն, նրա ստեղծագործությունը կատարելապես անտեսվում է այդ ժամանակաշրջանի արվեստագետների կողմից<ref>{{cite web|url=http://www.19thc-artworldwide.org/index.php/spring07/138-the-troubled-republic-visual-culture-and-social-debate-in-france-18891900-by-richard-thomson|title=Rachel Esner reviews The Troubled Republic: Visual Culture and Social Debate in France, 1889–1900 by Richard Thomson|last=Esner|first=Rachel.|publisher=Nineteenth-Century Art Worldwide|lang=en|accessdate=2010-06-15|archiveurl=https://www.webcitation.org/6540V2hFI?url=http://www.19thc-artworldwide.org/index.php/spring07/138-the-troubled-republic-visual-culture-and-social-debate-in-france-18891900-by-richard-thomson|archivedate=2012-01-29}}</ref>: Ռուս նկարիչները Բերոյի աշխատանքներն ընդունում էին հեգնանքով, եթե ոչ ծաղրանքով, դրանցում տեսնելով ցածրարվեստ գործերի մարմնավորում, կեղծավորություն և ակնհայտ առևտրական ուղղվածություն, ներողամտություն, նրանց կարծիքով, ցածր քաղքենիական ճաշակ: Այսպես թե այնպես, ոչ [[Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Պուշկինի թանգարանի]], ոչ էլ [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժի]], 19-20-րդ դարերի ֆրանսիական գեղանկարչության ռուսական երկու խոշոր հավաքածուներում չկան Բերոյի աշխատանքները: [[Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան|Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտարանում]] և [[Սովետական մեծ հանրագիտարան]]ում նույնպես չկան նրան նվիրված հոդվածներ:

[[Պատկեր:Fritz von Uhde - Lasset die Kinderlein zu mir kommen, 1884 (Leipzig).jpg|thumb|180px|right|Ֆրից ֆոն Ուդե, «Թույլ տվեք երեխաները գան ինձ մոտ» ({{lang-de|Lasset die Kindlein}}), 1883]]

Մինչև թանգարան այցելելը, Փարիզում բնակվող Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու [[Իլյա Ռեպին|Իլյա Եֆիմովիչ Ռեպին]]ը արդեն շատ բան էր լսել «Մարսյան դաշտի ցուցահանդեսի մեխի մասին, եթե անհրաժեշտ է այդ մեխը լինի փարիզյան բարքերով, ապա խոսվում է երկու գործի մասին, Հոլգոֆի Խաչի ճանապարհը, դեպի ուր է տանում իր խաչը Քրիստոսը, Բերոյի ժամանակակից մարդկանց ուղեկցությամբ, մյուսը, «Ամեն ինչ մահացել է» (բելգիագի Լ. Ֆրեդերիկի նկարի ճշգրիտ անվանումը «Թաղման հոգեհաց», ֆր. Le Repas de funérailles): Բերոն համարյա Ռեպինի հասակակիցն է և ռուս նկարիչը ուշադրությամբ դիտում էր իր ֆրանսիացի կոլեգայի սյուժետային մատուցման տեխնիկան: Իր «Հեռավոր մոտիկը» հուշագրությունում նա հիշում է Բերոյի կողմից այդ ցուցահանդեսում ցուցադրված Հիսուս Քրիստոսը 19-րդ դարի մարդկանցով շրջապատված…հասարակությունը բաժանված է երկու ճամբարի: Ձախ կողմից տարբեր կարողության [[Բուրժուազիա|բուրժուաները]] Քրիստոսի նկատմամբ իրենց ատելությունն արտահայտում են ժեստերով, բղավոցներով և մեծ տառապյալի վրա քարեր նետելով: Ձախ կողմից` ընդհակառակը ծնկաչոք, կաթոլիկական ակնածանքով ձեռքերը ծալած սպասում են նրա օրհնությանը»: Այս սյուժետային հնարքը չի առաջացնում ռուս նկարչի հիացմունքը, Բերոն այս նյութի մատուցման առաջամարտիկներից չէր և Ռեպինը հիշեցնում է, որ Քրիստոսին ժամանակակից հասարակության և իրադրության պայմաններում 19-րդ դարի նկարչի կողմից նկարելու ժամանակներն անցել են« գերմանացի նկարիչ Ուդեի թեթև ձեռքով», և հենց ինքը` Բերոն արդեն առաջին անգամը չէ, որ Քրիստոսին ներկայացնում է մեր ժամանակների իրադրության մեջ»: Ռեպինը բողոքում է.

{{քաղվածք|Պսակի տակ գտնվող փեսացուն և հարսնացուն, վիրավոր զինվորը, ճնշված աղքատը կազմում են պարոն Բերոյի կտավների հատուկ տեսարանները, կարելի է ասել դրանք ցածրարվեստ, գաղափարամետ և բոլորովին ոչ գեղարվեստական պատկերներ են<ref name="РДБ427">{{книга
|автор = Репин, Илья Ефимович
|заглавие = Далёкое близкое
|место = М.
|издательство = Изд-во Академии Художеств СССР
|год = 1964
}}. — с. 427—428.</ref>:|}}

Ամփոփելով, որ Բերոյի ստեղծագործություններում չի տեսնում անկեղծություն և տաղանդ, Ռեպինը քննադատում է այս նկարչի մնացած կտավները, ցույց տալով, թե ինչպես է «զանգվածի նկատմամբ հնարամիտ հաշվարկը կատարում իր գործը»:

[[Պատկեր:Jean Béraud Armand Sylvestre.jpg|thumb|180px|right|Արման Սիլվեստր (1894).<br />Ավգուստինների թանգարան, [[Թուլուզ]]]]

{{քաղվածք|Կողքին դրված է նրա լրիվ մեկ այլ ոճի նկարը, բարձր դիրքում պիջակով և շլյապայով պառկած և անհոգ ծխող տղամարդու առջևով շարքով անցնում են տարբեր բնավորության և դիրքի ժամանակակից տարբեր աղջիկներ, արիստոկրատուհի լոռնետով, ժպտացող թեթևաբարո աղջիկ, ոտքը երկինք բարձրացրած կանկան պարող աղջիկ և այդպես շարունակ մինչև հասարակ մատուցող ու սպասուհի: Բոլոր այդ աղջիկները ժամանակակից հագուստով են: Եվ եթե այս ամենը այլ դիտորդի դուրը չի գալիս, ապա կողքին դրված է ծերուկ գրողի (Armand Silvestre) փոքրիկ դիմանկարը, ծխող և մտածկոտ, երկու մերկ մուսաների պատկերները: Այս կտավը նկարված է հատուկ ջանասիրությամբ: Կան ևս երեք դիմանկարներ, արդեն առանց որևէ դժգոհության և նույնքան էլ փոքր չափերի<ref name="РДБ427"/>:|}}

Ռեպինի հիշողությունների ծանոթագրություններում [[Կոռնեյ Չուկովսկի]]ն պարզաբանում է, «ծերուկ գրողի դիմանկարը» (Արման Սիլվեստրի) դա Բերոյի «Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը» նկարն է, որի մասին [[Մարկ Անտոկոլսկի]]ն «Ճշմարտությունը և կեղծիքը արվեստում» հոդվածում գրում է<ref>цит. по: ''Репин И. Е.'' Далёкое близкое. — с. 493—494.</ref>, որ [[Անտոն Մեծ]]ը «ուղղակի ժամանակակից փարիզյան ճանաչված միջին տարիքի անձնավորության դիմանկարն է, գեր, ցանկասեր, որը նստած է գրասեղանի մոտ, գրում և ծխում է, իսկ նրա ուսերին նստած էին երկու գայթակղիչ բուլվարային փերիներ, ехсusez-moi, բոլորովին առանց հագուստի …»

== Աշխատանքների պատկերասրահ ==
Ֆրանսիայում Ժան Բերոն ներկայացված է փարիզյան թանգարաններում [[Օրսե թանգարան|Օրսում]] (8 աշխատանք) և Կարնավալեում, Ավգուստինցիների թուլուզյան թանգարանում, Գեղեցիկ արվեստի թանգարանում [[Նիս]]ում, [[Իլ դը Ֆրանս (երկրամաս)|Իլ դը Ֆրանսում]] և այլ թանգարաններում, [[Անգլիա]]յում, մեկ աշխատանք` [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]ում: Բելգիայում մեկ աշխատանք, նրբագեղ արվեստի թանգարանում ({{lang-nl|Museum voor Schone Kunsten}}) [[Գենտ]] քաղաքում: ԱՄՆ-ում մեկ աշխատանք, նյույորքյան [[Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)|Մետրոպոլիտեն թանգարանում]] և մեկը Ուոլստերի արվեստի թանգարանում, Մերիլենդում:

<gallery>
Cathédrale américaine de paris.jpg|Սուրբ Երրորդության տաճարի մոտ (մինչև 1900)<br />Կարնավալե թանգարան, Փարիզ
Jean Béraud A Windy Day on the Pont des Arts.jpg|Քամոտ օր արվեստների կամրջի վրա (1880-1881).<br />[[Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)|Մետրոպոլիտեն թանգարան]]
Jean Béraud After the Misdeed.jpg|Սխալից հետո (1885-90).<br />''[[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]
Jean Béraud The Wait.jpg|Սպասում<br />[[Օրսե թանգարան]], Փարիզ
</gallery>
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Ревальд, Джон. История импрессионизма. - М., 1994.
* Ревальд, Джон. История импрессионизма. - М., 1994.

18:31, 21 հունվարի 2018-ի տարբերակ

Ժան Բերո
ֆր.՝ Jean Béraud
Ծնվել էհունվարի 12, 1849(1849-01-12)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1935(1935-10-04)[4][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրrue du Boccador, Փարիզի 8-րդ շրջան[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17491774?, Q17491903? և La Pâtisserie Gloppe
ՈւսուցիչԼեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[7]
Պաշտոնփոխնախագահ
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա
ստորագրություն
Изображение автографа
 Jean Béraud Վիքիպահեստում

Ժան Բերո (անգլ.՝ Jean Béraud, հունվարի 12, 1849(1849-01-12)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1935(1935-10-04)[4][2][3], rue du Boccador, Փարիզի 8-րդ շրջան[5]), ֆրանսիացի սալոնային գեղանկարիչ, ճանաչում է ստացել բազմաթիվ ժանրային աշխատանքների շնորհիվ, որոնցում պատկերել է Փարիզի (այդ թվում գիշերային) և փարիզյան հոգևոր հասարակության կյանքը և ժամանակակից պայմաններում ավետարանական սյուժեներով նկարներ[8][9]:

Կյանք

Ժան Բերոն և նրա երկվորյակ քույրը` Մելանին, ծնվել են Պետերբուրգում: Ռուսաստանի կայսրությունում ընդունված հուլյան օրացույցով դա տեղի է ունեցել 1848 թվականի վերջին օրը[10], իսկ նրա ընտանիքի հայրենիքում` Ֆրանսիայում գործող Գրիգորյան օրացույցով` 1949 թվականի հունվարի 12-ին: Բացի Մելանիից, Ժանը ուներ ևս երկու քույրեր` Ադրիենան և Էստելը: Նրանց հայրը, որին նույնպես կոչում էին Ժան Բերո, քանդակագործ էր[11], որին ինչպես ենթադրում են հրավիրել էին Սուրբ Իսահակի տաճարի շինարարությանը և ձևավորմանը մասնակցելու: 1853 թվականին Ժան Բերո-ավագը մահանում է և նրա այրին չորս երեխաների հետ վերադառնում է Փարիզ[12]:

Փարիզում Ժան Բերոն սովորել է Բոնապարտի լիցեյում (ներկայումս Կոնդորսի լիցեյ), որից հետո ցանկացել է խորանալ իրավագիտության բնագավառում, որպեսզի դառնա փաստաբան: Սակայն Ֆրանս-պրուսական պատերազմից հետո նա փոխեց իր մտադրությունը և որոշեց ստանալ գեղարվեստական կրթություն: 1871 թվականից հետո երկու տարի Բեդրոն սովորեց Գեղեցիկ արվեստների դպրոցում (անգլ.՝ École Beaux-Arts), որտեղ հաճախում է հայտնի դիմանկարիչ Լեոն Բոննայի (ֆր.՝ Léon Bonnat, 1833-1922[11][10]) նկարչության դասարան: Ավելի ուշ, 1882 թվականից, Լեոն Բորնի արվեստանոցում սովորել է նաև մեկ այլ ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստ` Անրի դը Տուլուզ-Լոտրեկը[13]:

1887 թվականին Ժան Բերոն դառնում է ասպետ[14][15], 1894 թվականին[16]` Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա:

1889 թվականին պարգևատրվում է Ֆրանսիացի նկարիչների ընկերության ոսկե մեդալով և նույն տարում Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալով[17][18]:

Բեդրոն եղել է գրող Մարսել Պրուստի (1871-1922) տարիքով ավագ ընկերը: 1897 թվականի փետրվարին Պրուստը Բեդրոյին հրավիրում է դառնալ բանաստեղծ, վիպասան և քննադատ Ժան Լորենի հետ իր մենամարտի մարտավկան, որը տեղի է ունեցել Փարիզի հարավ արևմտյան արվարձանում, Մեդոնում: Երիտասարդ տարիներին նկարչի հետ ընկերություն արած անձանց թվում հիշատակվում է փարիզցի դերասան Կոկլեն-ավագի (1841-1909) անունը[19][12]:

19-րդ դարի վերջին Բերոն ավելի քիչ ժամանակ էր հատկացնում սեփական գեղանկարչությանը, ակտիվորեն մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսային կոմիտեներում և ժյուրիներում, կազմակերպելով ցուցահանդեսներ Գեղեցիկ արվեստի կազմակերպությունում, որի փոխնախագահն ու համահիմնադիրն էր[20][21]:

Ժան Բերոն երբեք չէր ամուսնացել և երեխաներ չուներ: Թաղված է Մոնպառնասի գերեզմանոցում, մոր՝ Ժ. Ե. Ժակենի (ֆր.՝ Geneviève Eugénie Jacquin, մահացել է 1886 թվականին), և երկվորյակ-քրոջ Մելանիի (մահացել է 1927 թվականին) կողքին[12]:

Ստեղծագործություն

Հրուշակեղենի Gloppe սրահ Ելիսեյան դաշտերում (1889)
Մագդաղենացին Սիմոն փարիսեցու տանը (1891)
Օրսե թանգարան, Փարիզ

Ավարտելով ուսումը Գեղեցիկ արվեստի դպրոցում, Բերոն բացում է սեփական արվեստանոցը Մոնմարտրի նկարիչների թաղամասում: 1873 թվականից (այլ տվյալներով, 1872[16])) մինչև 1889 թվականը[16][16] նրա աշխատանքները պարբերաբար ցուցադրվել են Փարիզյան սալոնում: Լինելով Բոննի աշակերտը, Բերոն իր նկարչի կարիերան սկսում է որպես դիմանկարիչ: Լեդայի կերպարը (1875) պատկանում է դիցաբանական թեմատիկային, բայց նկարիչը 1876 թվականին ճեղքում է իրականացնում մեկ այլ բնագավառում: Նրան ճանաչում է բերում, 1876 թվականին սրահում ցուցադրված «Վերադարձ թաղումից» («ֆր.՝ Le Retour de l’enterrement») նկարը[16]: Կտավի վրա պատկերված է մարդկանց մի խումբ, որոնք հուղարկավորությունից հետո համակված են տխրությամբ: Տղամարդկանցից մեկը սիգար է ծխում, մյուսները զրուցում են: Այս փողոցային տեսարանը հիմք դրեց համանման մոտիվներով բազմաթիվ աշխատանքների շարքի:

Ելիսեյան դաշտերի, Մոնմարտրի և Սենայի ափերի սրճարանների պատկերումը համարվում են «Հիասքանչ դարաշրջանի» Belle Époque, փարիզյան միապաղաղ ժամանակների մանրամասն նկարազարդումներ: Դրա վառ օրինակ է հանդիսանում 1889 թվականի «Gloppe հրուշակարանը» կտավը: Աստիճանաբար Բերոյի գեղանկարչության ոճը տեղաշարժվում է ակադեմիականից դեպի իմպրեսիոնիզմ: Սակայն այն ժամանակ, երբ խոշոր իմպրեսիոնիստները փախչում էին Փարիզի խառնաշփոթություններից և նկարում նրա արվարձանների բնապատկերները, Բերոն և նրա ընկեր Էդուարդ Մանեն (1832- 1883), և առանձին դրվագներով Էդգար Դեգան (1834- 1917), անդրադառնում էին քաղաքային կյանքի մոտիվներին[22]: Բերոյի կողմից օգտագործվող գեղարվեստական հնարքները, մասնավորապես այսպես կոչված կաֆեշանտանների պատկերումը, հետագայում դարձան դասական: Բերոն նկարների վերին մասը ծածկում էր նուրբ ծխով, երաժիշտներին և հանդիսատեսին դնելով առաջնային, իսկ կատարողներին ետին պլանում` ցայտերանգով առանձնացնելով դրանց ավելի մուգ ֆոնով[22]:

1890 թվականին Բերոն առաջին անգամ անդրադառնում է կրոնական թեմատիկային[11]: Այդ շարքի նկարները հիշեցնում են 17-րդ դարի նիդերլանդական գեղանկարչությունը: 1891 թվականին Փարիզյան սալոնում Բերոն ցուցադրում է իր «Մագդալինան փարիսեցիների տանը» նկարը[23]: Դասական բիբլիական տեսարանները և նկարներում ժամանակակից հագուստ հագած անձինք այդ պահին սկանդալային քննադատությունների տեղիք տվեցին: Փրկչին շրջապատող անձանց շրջանում ժամանակակիցները ճանաչեցին Էռնեստ Ռենանին, «Հիսուսի կյանքը» մենագրության այդ տարիների սկանդալային հեղինակին, իսկ Մագդալինայի համար կեցվածք էր ընդունել կուրտիզանուհի Լիանա դե Պուժին[23]:

1885 թվականին Բերոն մասնակցում է պաստելիստների ընկերության հիմնադրմանը (ֆր. Société Pastellistes, հետագայում դրա նախագահ է ընտրվում Անրի Ժերվեն): Պաստելիստների ընկերությունը իր նկարիչների նկարները ցուցադրում է 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում առանձին տաղավարով, որտեղ էլ Բերոյի աշխատանքներն արժանանում են ոսկե մեդալի[17]: 1890 թվականից մինչև 1929 թվականը Բերոյի աշխատանքները ցուցադրվում են Գեղեցիկ արվեստների ազգային ընկերության սրահում (ֆր.՝ Salon de la Société Nationale), որը ստեղծել էր ինքը Օգյուստ Ռոդենի, Էռնեստ Մեյսոնիեի և Պիեռ Պյուվի դը Շավանի հետ համատեղ: Նրա աշխատանքների հետմահու ցուցահանդեսը կազմակերպվում է 1936 թվականին, փարիզյան Կարնավալե թանգարանի կողմից[10]:

Բերոն սալոնային գեղանկարիչների շարքում

Կարմրի և ոսկեգույնի սիմֆոնիա (1895).
Մասնավոր հավաքածու

Բերոն դասվում է, այսպես կոչված, սրահային գեղանկարիչների շարքին: Սրահային գեղանկարչության հիմքում ընկած են ակադեմիական յուրահատկությունները` «Նկարի կատարելությունը, գծերի նրբագեղությունը, գույների նուրբ մշակումը, խնամքով մանրամասնումը, «վեհացած» և հասկանալի սյուժեն, իսկ գլխավորը կանոնների բանական կշռադատված համակարգն է և այս կամ այն օբյեկտի պատկերման մոտեցման հրամայականը»[24]: Գեղանկարչից պահանջվում է արդյունավետ կոմպոզիցիա և հմտություն, ինչպես նաև ինչ որ իդեալ պատկերելու ձգտում:

Բնութագրելով այն ուղղությունը, որին պատկանում է Բերոյի ստեղծագործությունը, Վ. Կալմիկովան և Վ. Տյոմկինը «Ժամանակակից գեղանկարչության հանրագիտարանում» գրում են.

Վարպետները ոչ այնքան իրենց էին բնութագրում, որքան ստեղծում էին գեղեցկության պատկերը, որը բավարարում էր նրանց ժամանակակիցների ճաշակը, սակայն երբեմն «լավ ճաշակի» տակ հասկացվում է տրված և չզարգացող անորոշ իրավիճակ: Այդ պատճառով էլ շատ նկարներ ունեն արհեստական, կարծրացած հնարովի տեսք, երբեմն անչափ քաղցր և տեխնիկական վարպետությունը չի փրկում նրանց»[24]:

«Սալոնային արվեստ» անվանումը ծագել է, քանի որ Փարիզի պաշտոնական գեղանկարչական ցուցահանդեսի ժյուրիի անդամները, որոնցից կախված է լայն մասսաների գնահատականին ներկայացված ստեղծագործությունների ընտրությունը, պաշտպանում էին «Քառակուսի սրահում» ցուցադրվող ակադեմիստներին և «նեոկլասիկներին»: Հետագայում այն տարածվեց այդ շրջանակի գեղանկարիչների սահմաններից դուրս: Այդ ուղղության նկարիչներից են Էժեն Էմմանուել Ամորի Դյուվալը, Մարկ Գաբրիել Շառլ Գլեյրը, Շոպենը,Տոմա Կուտուրը, Ալեքսանդր Կաբանելը, Ուիլյամ Բուգրոն, Ռոբեր Դելոնեն, Գյուստավ Դորեն, Լեֆեվրը, Կարոլյուս Դյուրանը, Պերրոն, Լենուարը, Պոլ Սինյակը, Ջոն Ուիլյամ Գոդվարդը, Էժեն դե Բլաասը, Ջովանի Բոլդինին, Բերոն, Անրի Ժերվեն, Ջեյմս Տիսոն[24]:

Բերոյի քննադատություն

Ֆրանսիայում Բերոն մասայականություն էր վայելում[25], մասնավորապես Գի դը Մոպասանը նրան անվանեց «Հիանալի մոգոնող» (ֆր.՝ le plus charmant des fantaisistes)[26]: Սակայն, նրա ստեղծագործությունը կատարելապես անտեսվում է այդ ժամանակաշրջանի արվեստագետների կողմից[27]: Ռուս նկարիչները Բերոյի աշխատանքներն ընդունում էին հեգնանքով, եթե ոչ ծաղրանքով, դրանցում տեսնելով ցածրարվեստ գործերի մարմնավորում, կեղծավորություն և ակնհայտ առևտրական ուղղվածություն, ներողամտություն, նրանց կարծիքով, ցածր քաղքենիական ճաշակ: Այսպես թե այնպես, ոչ Պուշկինի թանգարանի, ոչ էլ Էրմիտաժի, 19-20-րդ դարերի ֆրանսիական գեղանկարչության ռուսական երկու խոշոր հավաքածուներում չկան Բերոյի աշխատանքները: Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտարանում և Սովետական մեծ հանրագիտարանում նույնպես չկան նրան նվիրված հոդվածներ:

Ֆրից ֆոն Ուդե, «Թույլ տվեք երեխաները գան ինձ մոտ» (գերմ.՝ Lasset die Kindlein), 1883

Մինչև թանգարան այցելելը, Փարիզում բնակվող Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու Իլյա Եֆիմովիչ Ռեպինը արդեն շատ բան էր լսել «Մարսյան դաշտի ցուցահանդեսի մեխի մասին, եթե անհրաժեշտ է այդ մեխը լինի փարիզյան բարքերով, ապա խոսվում է երկու գործի մասին, Հոլգոֆի Խաչի ճանապարհը, դեպի ուր է տանում իր խաչը Քրիստոսը, Բերոյի ժամանակակից մարդկանց ուղեկցությամբ, մյուսը, «Ամեն ինչ մահացել է» (բելգիագի Լ. Ֆրեդերիկի նկարի ճշգրիտ անվանումը «Թաղման հոգեհաց», ֆր. Le Repas de funérailles): Բերոն համարյա Ռեպինի հասակակիցն է և ռուս նկարիչը ուշադրությամբ դիտում էր իր ֆրանսիացի կոլեգայի սյուժետային մատուցման տեխնիկան: Իր «Հեռավոր մոտիկը» հուշագրությունում նա հիշում է Բերոյի կողմից այդ ցուցահանդեսում ցուցադրված Հիսուս Քրիստոսը 19-րդ դարի մարդկանցով շրջապատված…հասարակությունը բաժանված է երկու ճամբարի: Ձախ կողմից տարբեր կարողության բուրժուաները Քրիստոսի նկատմամբ իրենց ատելությունն արտահայտում են ժեստերով, բղավոցներով և մեծ տառապյալի վրա քարեր նետելով: Ձախ կողմից` ընդհակառակը ծնկաչոք, կաթոլիկական ակնածանքով ձեռքերը ծալած սպասում են նրա օրհնությանը»: Այս սյուժետային հնարքը չի առաջացնում ռուս նկարչի հիացմունքը, Բերոն այս նյութի մատուցման առաջամարտիկներից չէր և Ռեպինը հիշեցնում է, որ Քրիստոսին ժամանակակից հասարակության և իրադրության պայմաններում 19-րդ դարի նկարչի կողմից նկարելու ժամանակներն անցել են« գերմանացի նկարիչ Ուդեի թեթև ձեռքով», և հենց ինքը` Բերոն արդեն առաջին անգամը չէ, որ Քրիստոսին ներկայացնում է մեր ժամանակների իրադրության մեջ»: Ռեպինը բողոքում է.

Պսակի տակ գտնվող փեսացուն և հարսնացուն, վիրավոր զինվորը, ճնշված աղքատը կազմում են պարոն Բերոյի կտավների հատուկ տեսարանները, կարելի է ասել դրանք ցածրարվեստ, գաղափարամետ և բոլորովին ոչ գեղարվեստական պատկերներ են[28]:

Ամփոփելով, որ Բերոյի ստեղծագործություններում չի տեսնում անկեղծություն և տաղանդ, Ռեպինը քննադատում է այս նկարչի մնացած կտավները, ցույց տալով, թե ինչպես է «զանգվածի նկատմամբ հնարամիտ հաշվարկը կատարում իր գործը»:

Արման Սիլվեստր (1894).
Ավգուստինների թանգարան, Թուլուզ
Կողքին դրված է նրա լրիվ մեկ այլ ոճի նկարը, բարձր դիրքում պիջակով և շլյապայով պառկած և անհոգ ծխող տղամարդու առջևով շարքով անցնում են տարբեր բնավորության և դիրքի ժամանակակից տարբեր աղջիկներ, արիստոկրատուհի լոռնետով, ժպտացող թեթևաբարո աղջիկ, ոտքը երկինք բարձրացրած կանկան պարող աղջիկ և այդպես շարունակ մինչև հասարակ մատուցող ու սպասուհի: Բոլոր այդ աղջիկները ժամանակակից հագուստով են: Եվ եթե այս ամենը այլ դիտորդի դուրը չի գալիս, ապա կողքին դրված է ծերուկ գրողի (Armand Silvestre) փոքրիկ դիմանկարը, ծխող և մտածկոտ, երկու մերկ մուսաների պատկերները: Այս կտավը նկարված է հատուկ ջանասիրությամբ: Կան ևս երեք դիմանկարներ, արդեն առանց որևէ դժգոհության և նույնքան էլ փոքր չափերի[28]:

Ռեպինի հիշողությունների ծանոթագրություններում Կոռնեյ Չուկովսկին պարզաբանում է, «ծերուկ գրողի դիմանկարը» (Արման Սիլվեստրի) դա Բերոյի «Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը» նկարն է, որի մասին Մարկ Անտոկոլսկին «Ճշմարտությունը և կեղծիքը արվեստում» հոդվածում գրում է[29], որ Անտոն Մեծը «ուղղակի ժամանակակից փարիզյան ճանաչված միջին տարիքի անձնավորության դիմանկարն է, գեր, ցանկասեր, որը նստած է գրասեղանի մոտ, գրում և ծխում է, իսկ նրա ուսերին նստած էին երկու գայթակղիչ բուլվարային փերիներ, ехсusez-moi, բոլորովին առանց հագուստի …»

Աշխատանքների պատկերասրահ

Ֆրանսիայում Ժան Բերոն ներկայացված է փարիզյան թանգարաններում Օրսում (8 աշխատանք) և Կարնավալեում, Ավգուստինցիների թուլուզյան թանգարանում, Գեղեցիկ արվեստի թանգարանում Նիսում, Իլ դը Ֆրանսում և այլ թանգարաններում, Անգլիայում, մեկ աշխատանք` Լոնդոնի ազգային պատկերասրահում: Բելգիայում մեկ աշխատանք, նրբագեղ արվեստի թանգարանում (հոլ.՝ Museum voor Schone Kunsten) Գենտ քաղաքում: ԱՄՆ-ում մեկ աշխատանք, նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանում և մեկը Ուոլստերի արվեստի թանգարանում, Մերիլենդում:

Գրականություն

  • Ревальд, Джон. История импрессионизма. - М., 1994.
  • Вера Калмыкова, Виктор Темкин. Том 23 // История мировой живописи. XIX век. Ориентализм и Салон. - Белый город, 2009. - 128 p. - (История мировой живописи). - ISBN 978-5-7793-1658-3.
  • (нем.) Günter Meissner, K. G. Saur Verlag. Allgemeines Künstlerlexikon: die bildenden Künstler aller Zeiten und Völker (AKL). - Munich: Walter de Gruyter, 1983. - ISBN 9782598227400.
  • (фр.) Balteau, J., M. Barroux, and M. Prévost, eds. Dictionnaire de biographie française. - Paris: Letouzey et Ané, 1933.
  • (фр.) Bénézit, Emmanuel, ed. Dictionnaire critique et documentaire des Peintres, Sculpteurs, Dessinateurs et Graveurs. - Paris: Librairie Gründ, 1976 Первое издание в 1911- 1923.. - ISBN 3-7647-0444-6.
  • (нем.) Ursula Bode, Villa Hèugel e. V., Kulturstiftung Ruhr, Ute Kleinmann, Jèurgen Schultze. Paris, Belle Epoque, 1880–1914. - Recklinghausen: Bongers, 1994. - ISBN 3-7647-0444-6.
  • (нем.) Thieme, Ulrich and Felix Becker, editors. Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. - Reprint of 1907 edition. - Leipzig: Veb E.A. Seemann Verlag, 1980- 1986.
  • (фр.) Offenstadt, P. Jean Béraud (1849- 1935), La Belle Epoque, une époque rêvée; catalogue raisonné. - Köln: Taschen Verlag, 1999. - ISBN 3-8228-6513-3.
  • (нем.) Vollmer, Hans. Allgemeines Lexikon des bildenden Künstler des XX. Jahrhunderts. - Leipzig: E. A. Seemann, 1953–1962. - Т. 6.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Jean Beraud (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Jean Béraud (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 municipality of Paris Vital records of Paris
  6. RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  8. Репин И. Е. Далёкое близкое. — Художник РСФСР, 1982. — С. 517.
  9. Adcock, Michael. «Remaking Urban Space. Baron Haussmann and the Rebuilding of Paris, 1851-1870» (PDF) (անգլերեն). The University of Melbourne. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-15-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Resource Library: Béraud, Jean». The Grove Dictionary of Art (անգլերեն). Macmillan Publishers. Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-17-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Jean Béraud, 1849 - 1936» (անգլերեն). Лондонская Национальная галерея. Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-15-ին.
  12. 12,0 12,1 12,2 Offenstadt, P. Jean Béraud (1849—1935), La Belle Epoque, une époque rêvée; catalogue raisonné. — Köln: Taschen Verlag, 1999. — ISBN 3-8228-6513-3
  13. Ревальд Дж. История импрессионизма. — М.: Искусство, 1959. — 20 000 экз.
  14. «Béraud, Jean» (անգլերեն). Felix Rosenstiel´s Widow & Son Ltd. 2010 год. Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-17-ին.
  15. «DeNunzio Fine Art collection: Jean Beraud biography» (անգլերեն). DeNunzio Inc. Վերցված է 2010-06-17-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Jean Béraud: Biography at www.spiritus-temporis.com
  17. 17,0 17,1 «Jean Béraud (French, 1849-1936) on artnet» (անգլերեն). artnet.com. Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-17-ին.
  18. Jean Beraud. Richard Green Fine Paintings. Est.1955
  19. Пруст М. В поисках утраченного времени. — М.: Крус, 1992. — Т. 1. — P. 379. — (По направлению к Свану). — ISBN 978-5-88264-001-8
  20. Жан Беро. Биографическая справка на www.artnet.com
  21. «Jean Béraud. Биографическая справка» (անգլերեն). www.artcyclopedia.com. Վերցված է 2010-06-15-ին.
  22. 22,0 22,1 Foster, Carter E. French Master Drawings: From the Collection of Muriel Butkin. — Hudson Hills Press, 2002. — 146 с. — P. 182. — ISBN 0940717670
  23. 23,0 23,1 Powell, Anthony. Some poets, artists and «A reference for Mellors». — Timewell Press, 2005. — P. 210. — 400 p. — ISBN 1857252101
  24. 24,0 24,1 24,2 Калмыкова В. В., Тёмкин В. А. История мировой живописи. XIX век. Ориентализм и Салон. — Ярославский полиграфкомбинат, 2009. — Т. 23. — 128 с. — (История мировой живописи). — ISBN 978-5-7793-1658-3
  25. Cooke, Victoria. Femme, femme, femme: Paintings of Women in French Society from Daumier to Picasso from the Museums of France // Arts Quarterly. — 2007. — В. 1. — Т. XXIV. — С. 6.
  26. Guillemin, Alain. Quelle volupté que la peinture // Enquête. — 1993. — ISSN 1953-809X.
  27. Esner, Rachel. «Rachel Esner reviews The Troubled Republic: Visual Culture and Social Debate in France, 1889–1900 by Richard Thomson» (անգլերեն). Nineteenth-Century Art Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին. Վերցված է 2010-06-15-ին.
  28. 28,0 28,1 Репин, Илья Ефимович Далёкое близкое. — М.: Изд-во Академии Художеств СССР, 1964.. — с. 427—428.
  29. цит. по: Репин И. Е. Далёкое близкое. — с. 493—494.

Ինտերներ-աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բերո» հոդվածին։