«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 15. Տող 15.
==Խնամիական կապերը==
==Խնամիական կապերը==


Վաչուտյանները խնամիական կապերով կապվել են Համազասպյան-Մամիկոնյան, Ուքանանց, [[Զաքարյաններ]]ի, [[Խաչեն]]ի ֆեոդալական տների հետ: [[Վաչե Ա]]-ն և իր կինը՝ [[Հասանի դուստր Մամախաթուն]] իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ [[Քուրդ Ա]]-ն և իր կինը՝ [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր [[Խորիշահ]]ը, [[Վաչե Բ]]-ն, [[Հասան]]ը, [[Դավիթ]]ը, [[Քուրդ Բ]]-ն և իր կին՝ [[Զաքարյաններ]]ի տոհմից Ամիրպեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը, [[Թեոյդոս]]ը [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Արագածոտն]] հայրենի իշխանատիրույթում իշխել են մինչև [[1350]]-ական թվականները:
Վաչուտյանները խնամիական կապերով կապվել են Համազասպյան-Մամիկոնյան, Ուքանանց, [[Զաքարյաններ]]ի, [[Խաչեն]]ի ֆեոդալական տների հետ: [[Վաչե Ա]]-ն և իր կինը՝ [[Հասանի դուստր Մամախաթուն]] իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ [[Քուրդ Ա]]-ն և իր կինը՝ [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր [[Խորիշահ]]ը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, [[Քուրդ Բ]]-ն և իր կին՝ [[Զաքարյաններ]]ի տոհմից Ամիրպեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը, [[Թեոյդոս]]ը [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Արագածոտն]] հայրենի իշխանատիրույթում իշխել են մինչև [[1350]]-ական թվականները:


==Շինարարական և մշակութային գործունեությունը==
==Շինարարական և մշակութային գործունեությունը==

08:54, 13 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Վաչուտյաններ, իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1200-1350-ական թթ-ին, եղել են Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալներ, Արագածոտն-Նիգ (Ապարան) գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում:

ä³ïÙáõÃÛáõÝ

13-րդ դարի սկզբներին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում (Զաքարյան Հայաստանի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական Նիգ-Արագածոտնի (ներկայիս Արագածոտնի մարզի Ապարան-Արագածի և Աշտարակի տարածաշրջաններ) հողերին: Հավանաբար 1205/1206 թթ-ին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև Արարատյան կողմնակալությունը` ներկայիս Արարատյան դաշտի և Արագած սարի Հառիճ-Ապարան-Աշտարակ-Թալին հատվածի, Արա լեռը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար Վաչե Ա Վաչուտյանին շնորհելով նրան իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը: Ամենայն հավանականությամբ Վաչե Ա-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից: Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը: Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը: Վաչուտյան իշխանները մինչև 1236 թ-ը, մինչև մոնղոլների կողմից Զաքարյան Հայաստանի նվաճումը, և մոնղոլների օրոք` 1236-1350-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի Նիգ-Ապարան - Աշտարակ տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին:

Իշխանապետերը

Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչները եղել են զորավար, տոհմի հիմնադիր Վաչե Ա Ամբերդեցին, նրա որդի իշխանաց-իշխան Քուրդ Ա-ն և ծոռը՝ իշխանաց-իշխան Քուրդ Բ Ամբերդեցին:

Կողմնակալության մայրաքաղաքները

1205/1206 - 1236 թթ-ին Վաչե Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված Ամբերդ բերդաքաղաքը: 1236 թ-ին, մոնղոլների կողմից Ամբերդը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց Քուրդ Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը: Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է, որ 1254-1255 թթ-ին Կարակորում մեկնելիս և վերադառնալիս Քուրդ ԱՎարդենիս (գյուղ)ում հյուրընկալել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորին: 1300-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց Քուրդ Բ իշխանաց-իշխանը և նրան հաջորդած Թեոյդոս իշխանաց-իշխանը մայրաքաղաք են դարձրել Կարբի գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը:

Խնամիական կապերը

Վաչուտյանները խնամիական կապերով կապվել են Համազասպյան-Մամիկոնյան, Ուքանանց, Զաքարյանների, Խաչենի ֆեոդալական տների հետ: Վաչե Ա-ն և իր կինը՝ Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ Քուրդ Ա-ն և իր կինը՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և իր կին՝ Զաքարյանների տոհմից Ամիրպեկի դուստր Խուանդ խաթունը, Թեոյդոսը Նիգ-Ապարան - Արագածոտն հայրենի իշխանատիրույթում իշխել են մինչև 1350-ական թվականները:

Շինարարական և մշակութային գործունեությունը

Նրանց կողմից կառուցվել են Ամբերդի նոր դղյակը, Ամբերդ բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի (Աշտարակ), Աստվածընկալի, Եղիպատրուշի (Ապարան) վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը (Աշտարակ), Արա (գյուղ)ի, Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)ի իջևանատները, Թեղենյաց վանքի որոշ շինություններ (Ապարան), Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամրջի ձախակողմյան խելը պահպանվել է 1664 թ-ին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռավորությամբ): 1243 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում՝ Հովհաննավանքում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ՝ 1441 թ-ին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին վերադարձնելու գործում: Վաչուտյանների տիրույթում են գործել Թեղենյաց վանքի բարձրագույն տիպի համալսարանը, Սաղմոսավանքի, Հովհաննավանքի բարձր տիպի դպրանոցները: Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: 1213 թ-ին ստեղծված Սաղմոսավանքի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ, սակայն դրանցից մեր օրերն են հասել միայն մի քանիսը: Սաղմոսավանքի նման ձեռագրերի հավաքածուներ են ունեցել նաև Տեղերի, Կարբիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի եկեղեցիները, որոնցից որևէ ձեռագիր չի հասել մեր օրերը: Եպիսկոպոսանիստ Հովհաննավանքի և համալսարանական Թեղենյաց վանքի գրչակենտրոններից միասին վերցրած մեր օրերն են հասել շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր:

Գրականություն