«Արմեն Մարգարյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33. Տող 33.
* [[Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց|«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»]]
* [[Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց|«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»]]
* «Ոսկե ձկնիկը»
* «Ոսկե ձկնիկը»
*《Հայր ու տղա》


== Հեռուստասերիալներ ==
== Հեռուստասերիալներ ==

12:09, 20 հունվարի 2018-ի տարբերակ

Արմեն Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1971(1971-12-11) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Արմեն Հարությունի Մարգարյան (դեկտեմբերի 11, 1971(1971-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և դրամատիկ թատրոնի հայ դերասան: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017): Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2005):

Կենսագրություն

Արմեն Մարգարյանը ծնվել է 1971 թվականին դեկըեմբերի11-ին Երևանում: Սովորել է Երևանի Մովսես Գեորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 1989-93թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում: ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում: 1992 թվականից աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2009 թվականից որպես կրկնօրինակող և հաղորդավար աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում: Կրկնօրինակող դերասան է «Հանրային» և «Շողակաթ» հեռուստաընկերություններում[1][2]:

Ներկայացումներ

  • Քլիոնթ ՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
  • Մովսես քահանա`Շանթի «Հին աստվածներ» (դրամա)
  • Ռազումիխին`Ֆ.Ի.Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
  • Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Վանո`Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Գորդոն՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Բանկո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Պանդոլֆ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
  • Ուիլյամ՝ Մ.Մեյոյի և Մ.Էնեկենի «Երջանիկ ավարտ»
  • Արամ` Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օր»
  • Կարպիս (լրագրող)`Հ.Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»

Ֆիլմեր

Հեռուստասերիալներ

  • «Հին արքաներ»
  • «Նռան հատիկ»
  • «Ռուզանի սիրտը» (Հ1) ՀԸ
  • «Որբեր-2» (Հ1) ՀԸ
  • «Ուր է իմ տղամարդը»
  • «Օտարը»
  • «Երեք կյանք» (Արմենիա)
  • «Հրեշների գայլը»
  • «Change»

Պարգևներ, մրցանակներ

  • «Արտիստ» թատերական մրցանակ` «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2007
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2012
  • Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ, 2015
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, 2017[3]

Ծանոթագրություններ

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Արմեն Մարգարյան». avproduction.am. Վերցված է 2017-01-11-ին.
  2. «ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Արմեն Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». newmag. 2014-11-12. Վերցված է 2017-01-11-ին.
  3. LLC, Helix Consulting. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am (անգլերեն). Վերցված է 2017-09-22-ին.

Արտաքին հղումներ