«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 71. Տող 71.


===Նշանակալի քաղաքական իրադարձություններ===
===Նշանակալի քաղաքական իրադարձություններ===
'''Worldwide'''
'''Աշխարհ'''
* [[Նավթային ճգնաժամ 1973]] և [[էներգետիկ ճգնաժամ 1979]]
* [[Նավթային ճգնաժամ 1973]] և [[էներգետիկ ճգնաժամ 1979]]
* Ավելացան կին քաղաքական գործիչները, հատկապես մեծ թիվ կազմեցին կին երկրի ղեկավարները և կառավարությունների ղեկավարները, նրանցից շատերը առաջին կանայք էին նման պաշտոններում: Այդ կանանցից էին [[Սուն Ցինլին]], ով շարունակեց մնալ Չինաստանի գլխավոր քարտուղարի տեղակալը մինչև 1972 թվականը, [[Իսաբել Մարտինես դե Պիրոն]]ը, ով [[Արգենտինա]]յի առաջին կին նախագահն էր 1974 թվականից մինչև 1976 թվականը, [[Էլիզաբեթ Դոմիտիեն]]ը, ով դարձավ [[Լեսոտո]]յի առաջին կին վարչապետը, [[Ինդիրա Գանդի]]ն, ով շարունակեց մնալ Հնդկաստանի վարչապետ մինչև 1977 թվականը, [[Լիդիա Գայլեր Տեխադա]]ն, ով դարձավ [[Բոլիվիա]]յի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը 1979 թվականին, [[Մարիա դե Լուրդիշ Պինտասիլգո]]ն, ով դարձավ Պորտուգալիայի առաջին կին վարչապետը 1979 թվականին և [[Մարգարետ Թետչեր]], ով դարձավ Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը:
* Ավելացան կին քաղաքական գործիչները, հատկապես մեծ թիվ կազմեցին կին երկրի ղեկավարները և կառավարությունների ղեկավարները, նրանցից շատերը առաջին կանայք էին նման պաշտոններում: Այդ կանանցից էին [[Սուն Ցինլին]], ով շարունակեց մնալ Չինաստանի գլխավոր քարտուղարի տեղակալը մինչև 1972 թվականը, [[Իսաբել Մարտինես դե Պիրոն]]ը, ով [[Արգենտինա]]յի առաջին կին նախագահն էր 1974 թվականից մինչև 1976 թվականը, [[Էլիզաբեթ Դոմիտիեն]]ը, ով դարձավ [[Լեսոտո]]յի առաջին կին վարչապետը, [[Ինդիրա Գանդի]]ն, ով շարունակեց մնալ Հնդկաստանի վարչապետ մինչև 1977 թվականը, [[Լիդիա Գայլեր Տեխադա]]ն, ով դարձավ [[Բոլիվիա]]յի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը 1979 թվականին, [[Մարիա դե Լուրդիշ Պինտասիլգո]]ն, ով դարձավ Պորտուգալիայի առաջին կին վարչապետը 1979 թվականին և [[Մարգարետ Թետչեր]], ով դարձավ Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը:

05:59, 17 հունվարի 2018-ի տարբերակ

Սայգոնի անկումՈւոթերգեյթյան սկանդալՆավթային ճգնաժամ 1973ԴիսկոԻրանի իսլամական հեղափոխությունՔեմփ Դեյվիդի համաձայնագրերԲհոլայի ցիկլոն
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոն 1974 թվականին Ուոթերգեյթյան սկանդալից հետո, փախստականները ԱՄՆ ռազմանավի վրա Սայգոնի անկումից հետո, որից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը 1975 թվականին, Նավթային ճգնաժամ 1973 մեծ հարված հասցրեց համաշխաչհային տնտեսությանը, Իսրայելի և Եգիպտոսի նախագահների ձեռքսեղմումը Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումից հետո 1978 թվականին, 1970 թվականի Բհոլայի ցիկլոնի արդյունքում մահացան 500.000 մարդ Արևելյան Պակեստանի խիտ բնակեցված Գանգեսի դելտայում (որը հետագայում դարձավ անկախ Բանգլադեշ պետություն 1971 թվականին), Իրանի իսլամական հեղափոխություն 1979 թվականին տապալեց Մոհամմադ Ռեզա Փահլավի միապետությունը և իշխանության գլուխ կանգնեց Այաթոլլահ Խոմեինին, դիսկո երաժշտական ժանրը իր ճանաչվածության գագաթնակետին հասավ 1970-ական թվականների երկրորդ կեսին

1970-ականներ (կարդացվում է «հազար ինը հարյուր յոթանասունականներ, նաև հայտնի է որպես «Յոթանասունականներ»), տասնամյակ համաձայն Գրիգորյան օրացույցի, որը սկսվել է 1970 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1979 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ներածություն

21-րդ դարում պատմաբանները 1970-ական թվականները համարում են համաշխարհային պատմության փոփոխությունների հենակետ, հատկապես ուշադրությունը սևեռելով տնտեսական ցուցանիշների վրա[1], երբ ավարտվեց հետպատերազմյան տնտեսական բումը[2]: Արևմտյան աշխարհում շարունակվեցին սոցիալական բարեփոխումները, որոնք սկսվել էին 1960-ական թվականներին: Այդ բարեփոխումներից էին քաղաքական տեղեկատվության մեծացումը և կանանց տնտեսական ազատության մեծացումը: Միացյալ Թագավորությունում 1979 թվականի ընտրություններում հաղթանակ տարան Պահպանողականները Մարգարետ Թետչերի գլխավորությամբ, ով դարձավ Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը: Ինդուստրիզացված երկրները, բացառությամբ Ճապոնիայի տնտեսական անկում արձանագրեցին 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո, որի պատճառն էր Արաբական նավթ արտահանող երկրների կազմակերպության նկատմամբ էմբարգոն: Ճգնաժամի արդյունքում սկսվեց համաշխարհային տնտեսության ստագֆլյացիա, ինչից սկիզբ առավ Քեյնսյան տնտեսական տեսության փոխարինումը նեոլիբերալ տնտեսական տեսությունով, որի արդյունքում ստեղծվեց առաջին նեոլիբերալ կառավարությունը Չիլիում, որը իշխանության եկավ Ավգուստո Պինոչետի կողմից ղեկավարած 1973 թվականի հեղաշրջման արդյունքում:

Ասիայում Չինաստանի հետ հարաբերությունը փոխվեցին ՄԱԿ-ի կողմից այն ճանաչելուց հետո, ինչը տեղի ունեցավ Մաո Ցզե Դունի մահից հետո և շուկայի ազատականացումից հետո Մաոյի հետևորդների կողմից: Չնայած նավթային ճգնաժամի, Ճապոնիայի տնտեսությունը մեծ աճ գրանցեց այս ժամանակահատվածում, դառնալով տնտսությամբ երկրորդ երկիրը աշխարհում` առաջ անցնելով անգամ ԳՖՀ-ից[3]: Միացյալ Նահանգները իր զորքերը դուրս բերեց Վիետնամից պատերազմում կրած պարտությունից հետո: 1979 թվականին ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան, ինչից սկսվեց տասնամյա պատերազմ:

1970-ականներին Մերձավոր Արևելքում Եգիպտոսը և Սիրիան պատերազմ հայտարարեցին, սակայն տասնամյակի վերջում իրավիճակը հիմնովին փոխվեց, երբ Եգիպտոսը ստորագրեց Եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթ, ով պայմանագրի ստրոագրողն էր, դարձավ ծայր աստիճան անցանկալի Արաբական աշխարհում[4]: Նա սպանվեց 1981 թվականին: Իրանում քաղաքական ճգնաժամը 1979 թվականին վերածվեց հեղափոխության, ինչի արդյունքում վերջ դրվեց Փահլավիների հարստությանը և հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետությունը Այաթոլլա Խոմեինիի գլխավորությամբ:

Աֆրիկայում շարունակվեց ապագաղութականացումը: Անգոլան և Մոզամբիկը 1975 թվականին ձեռք բերեցին անկախություն Պորտուգալական կայսրությունից, երբ Պորտուգալիայում հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Աֆրիկայում այնուամենայնիվ շարունակվեցին անվեր ռազմական հեղաշրջումները, դրանցից ամենանշանակալին Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե ռեժիմի տապալումն էր, որին հաջորդեցին քաղաքացիական պատերազմները և բռնությունները:

Զարգացած երկրների տնտեսությունները տասնամյակի առաջին կեսին շարունակեցին աճը Կանաչ հեղափոխության արդյունքում: Եվրոպայի տնտեսությունը շարունակում էր վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմ հետևանքներից համաձայն Մարշալի պլանի, սակայն տնտեսական աճը դանդաղեց 1973 թվականի ճգնաժամից հետո:

Քաղաքականություն

Պատերազմներ

Տասնամյակի ամենանշանակալի հակամարտությունները հետևյալն են`

Միջազգային հակամարտություններ

Իրանի իսլամական հեղափոխություն

Տասնամյակի ընթացքում միջազգային նշանակալի հակամարտությունները հետևյալն են.

  • Գլխավոր հակամարտությունը կապիտալիստական և կոմունիստական մի քանի երկրների միջև հակամարտություններն էին, մինչդեռ հակամարտության հիմնական կողմերը` ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն երկխոսությունների սեղանին նստեցին` նվազեցնելով ատոմային զենքի արտադրությունը:
  • 1976 թվականին ուսանողների խաղաղ ցույցը Հարավաֆրիկյան հանրապետության Սոուետո քաղաքում վերածվեց ապստամբության, որի ժամանակ ավելի քան 700 սևամորթ դպրոցական երեխա սպանվեցին ոստիկանության կողմից:
  • Անջատողականության աճ Կանադայի Քվեբեկ նահանգում: 1970 թվականին արմատական ազգայնականները և մարքսիստները առևանգեցին Քվեբեկի աշխատանքի նախարար Պիեռ Լապորտեին և Բրիտանիայի առևտրի պատասխանատու Ջեյմս Քրոսին Հոկտեմբերյան ճգնաժամի ժամանակ, որի արդյունքում Լապորտեն սպանվեց: Դրա հետևանքով Կանադայի կառավարությունը արշավ սկսեց ապստամբների դեմ` ձերբակալելով դրա կազմակերպիչների մեծ մասին:
  • Ռազմական դրություն հայտարարվեց Ֆիլիպիններում 1972 թվականի սեպտեմբերի 21ին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի կողմից:
  • Կամբոջիայաում կոմունիստ առաջնորդ Պոլ Պոտի գլխավորությամբ հեղափոխություն տեղի ունեցավ ամերիկամետ կառավարության դեմ Լոն Նոլի գլխավորությամբ: 1975 թվականի ապրիլի 17-ին Պոտի զորքերը նվաճեցին մայրաքաղաք Պնոմպենը, որից հետո ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել նրանց դիրքերը: Կառավարությունը կազմակերպեց Կամբոջայի ցեղասպանությունը, որի ժամանակ զինված խմբավորումները մտան քաղաքներ և գյուղեր որպեսզի հիմնեին մարքսիստական գյուղատնտեսական հասարակություն: Բուդդիստ հոգևորականները և բոլոր նրանք ովքեր խոսում էին օտար լեզուներով, ունեին որևէ կրթություն, բառնությունների ենթարկվեցին կամ սպանվեցին: Արդյոնքում զոհվեցին մոտ 3 միլիոն մարդ: Վիետնամը ներխուժեց Կամբոջիա 1979 թվականին վերջ դնելով Պոլ Պոտի իշխանությանը և հիմնեց իր կառավարություն: Սա բերեց կայծակնային, բայց արյունալի սահմանային պատերազմի Չինաստանի հետ նույն տարվա փետրվարին:
  • 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արվեց արևմտամետ միապետ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, և իշխանության եկավ կրոնապետական իսլամիստական կառավարությունը Այաթոլլա Խոմեինիի գլխավորությամբ: Արևմտյան իշխանությունների և հեղափոխականների միջև տարաձայնությունների արդյունքում 1979 թվականի նոյեմբերի 4-ին սկսվեց Իրանում պատանդների ճգնաժամը, որի արդյունքում 66 դիվանագետներ, հիմնականում ԱՄՆ-ից, պատանդ պահվեցին 444 օր:
  • Հարավսլավիայում սրվեց ներքին դրությունը, որից սկիզբ առավ Խորվաթական գարուն շարժումը 1971 թվականին, որը պահանջում էր Հարավսլավիայի կազմի մեջ մտնող հանրապետությունների ապակենտրոնացում: Հարավսլավիայի կոմունիստ առաջնորդ Իոսիպ Տիտոն մերժեց շարժման պահանջները` ձերբակալելով նրա առաջնորդներին, սակայն ճնշման ներքո 1974 թվականին իրականացրեց սահմանադրական բարեփոխում, ինչով ապակենտրոնացրեց իշխանությունը և թուլացրեց Սերբիայի դիրքերը: Բացի այդ նոր սահմանադրությամբ նա հաստատեց իր դիկտատուրան` նշանակելով իրեն ցմահ նախագահ:

Հեղաշրջումներ

Հայլե Սելասիեն գահընկեց արվեց Եթովպիայում, որով վերջ դրվեց համաշխարհային պատմության մեծ ամենաերկար կառավարված միապետությանը:

Տասնամյակի հիմնական հեղաշրջումները հետևյալն են`

  • 1970 – Սիրիայի հեղաշրջում Հաֆեզ ալ-Ասադի գլխավորությամբ:
  • 1971 – Ռազմական հեղաշրջում Ուգանդայում Իդի Ամինի գլխավորությամբ:
  • 1973 – Ռազմական հեղաշրջում, որի արդյունքում Սալվադոր Ալենդեն սպանվեց նախագահական նստավայրում և իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը:
  • 1974 – Ռազմական հեղաշրջում Եթովպիայում, որի արդյունքում Հայլե Սելասիեն գահընկեց արվեց և վերջ դրվեց համաշխարհային պատմության մեծ ամենաերկար կառավարված միապետությանը:
  • 1974 – (25 ապրիլ) Կարծրական հեղափոխությունը Պորտուգալիայում սկսվեց Զինված ուժերի շարժման կողմից ձեռնարկված ռազմական հեղաշրջումից ընդդեմ Պորտուգալիայի ֆաշիստական ռեժիմի:
  • 1976 – Խորխե Ռաֆայել Վիդելան զինված ուժերի աջակցությամբ իշխանության հասավ Արգենտինայում հեղաշրջման միջոցով և դարձավ ռազմական դիկտատոր:
  • 1977 – Ռազմական հեղաշրջում Պակիստանում, որի արդյունքում քաղաքական առաջնորդները, ներառյալ Զուլֆիկար Ալրի Բհուտտոն ձերբակալվեցին: Հայտարարվեց ռազմական դրություն:

Ահաբեկչական գործողություններ

Տասնամյակի հիմնական ահաբեկչական գործողությունները հետևյալն են`

Նշանակալի քաղաքական իրադարձություններ

Աշխարհ

Ծանոթագրություններ

  1. Howard Brick, "Review", American Historical Review (2012) 117#5 p 1537
  2. http://m.oxfordscholarship.com/mobile/view/10.1093/acprof:oso/9780198287414.001.0001/acprof-9780198287414
  3. Hays, Jeffrey (August 2012). «Economic History of Japan in the 1970a and 80s». Facts and Details. Վերցված է 2012-12-02-ին.
  4. Vatikiotis, P. J. (1992). The History of Modern Egypt (Fourth ed.). Baltimore: Johns Hopkins University. էջ 443. ISBN 0-8018-4214-X.