«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Կենսագրություն: Կատարվել են լեզվական, մեքենագրական, բովանդակության խմբագրություններ ամբողջ հոդվածում։
Տող 41. Տող 41.
==Կենսագրություն ==
==Կենսագրություն ==
=== Երիտասարդ տարիները ===
=== Երիտասարդ տարիները ===
Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է [[1868]] թ-ի [[փետրվարի 1]]-ին [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Ախալցխա]] քաղաքում (ներկայումս՝ [[Վրաստան]]ի [[Ջավախք|Ջավախեթի]] շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են [[Ջավախք]]։
Ծնվել է [[1868]] թ-ի [[փետրվարի 1]]-ին [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Ախալցխա]] քաղաքում (ներկայումս՝ [[Վրաստան]]ի [[Ջավախք|Ջավախեթի]] շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են [[Ջավախք]]։


=== Ազգանվան պատմությունը ===
=== Ազգանվան պատմությունը ===
Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննը, ով եկեղեցական էր, ու ով գալով Էջմիածին ուխտի՝ ստացել է վեհափառից թույլատվություն փոխելու իր՝ Իգիթխանյան ազգանունը, իր երեխաներին տվել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի» ազգանունը։
Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ամենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, եւ իր երեխաներին տվել էր Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։


=== Կրթություն ===
=== Կրթություն ===
Նախնական կրթությունն ստացել է [[1877]] - [[1886]] թթ.-ին [[Թիֆլիս]]ում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։
Նախնական կրթությունն ստացել է [[1877]] - [[1886]] թթ. [[Թիֆլիս]]ում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։


[[1887]] թ-ին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն [[1893]] թ-ին գերազանցությամբ ավարտելով՝ ստանում է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրում է նաև գրականություն, մասնավորապես [[Շեքսպիր]]ի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25 ամյակի առթիվ տպագրվել է ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրում է [[Անի]]ի ու [[Էջմիածին|Էջմիածնի]] եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների<ref name="ourbaku">[http://www.ourbaku.com/index.php5/%D0%9A%D0%B0%D0%B4%D0%B6%D0%B0%D0%B7%D0%BD%D1%83%D0%BD%D0%B8_%28%D0%98%D0%B3%D0%B8%D1%82%D1%85%D0%B0%D0%BD%D1%8F%D0%BD%29_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87_-_%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D1%82%D0%B5%D0%BA%D1%82%D0%BE%D1%80 Качазнуни (Игитханян) Ованес Ованесович - архитектор]</ref>։
[[1887]] թ-ին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն [[1893]] թ. գերազանցությամբ ավարտելով՝ ստանում է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրում է գրականություն, մասնավորապես [[Շեքսպիր]]ի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25ամյակի առթիվ տպագրվել են ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրում է [[Անի]]ի ու [[Էջմիածին|Էջմիածնի]] եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների<ref name="ourbaku">[http://www.ourbaku.com/index.php5/%D0%9A%D0%B0%D0%B4%D0%B6%D0%B0%D0%B7%D0%BD%D1%83%D0%BD%D0%B8_%28%D0%98%D0%B3%D0%B8%D1%82%D1%85%D0%B0%D0%BD%D1%8F%D0%BD%29_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87_-_%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D1%82%D0%B5%D0%BA%D1%82%D0%BE%D1%80 Качазнуни (Игитханян) Ованес Ованесович - архитектор]</ref>։


Ուսանողական տարիներին նա ընդգրկվում է [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]] կուսակցության շարքերը։
Ուսանողական տարիներին նա ընդգրկվում է [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]] կուսակցության շարքերը։


=== Հասարակական և քաղաքական գործունեություն ===
=== Հասարակական և քաղաքական գործունեություն ===
[[1905]] - [[1906]] թթ. կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ [[1906]] թ-ից սկսած նա ակտիվորեն ներգրավվում է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։
[[1905]] - [[1906]] թթ. կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ [[1906]] թ. սկսած նա ակտիվորեն ներգրավվում է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է [[Նիցցա]] քաղաք՝ կապվելու [[Ալեքսանդր Մանթաշյանց]]ի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը<ref name="hayazg" />։


[[ՀՅԴ]] կարգադրությամբ նա 1908-ին մեկնում է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թ. ձերբակալվում է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ Ազատ է արձակվում 10000 ռուբլի գրավի դիմաց։ 1911-ին ստիպված մեկնում է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրում է [[Ֆրանսիա]]յում, [[Բելգիա]]յում ու [[Վան]] քաղաքում։
[[1906]] թ-ին մեկնել է [[Նիցցա]] քաղաք՝ կապվելու [[Ալեքսանդր Մանթաշյանց]]ի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությունը<ref name="hayazg"/>։


[[1914]]-ին նա վերադառնում է [[Կովկաս]]։ [[1917]] թ. Քաջազնունին ընտրվում է [[Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայոց Ազգային Խորհրդ]]ի անդամ։ [[1918]] թ. [[փետրվար]]ին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ։
[[ՀՅԴ]] կարգադրությամբ նա 1908-ին կարևոր կարգարություններ ունենալով մեկնում է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թ-ին նրան ձերբակալում են հակադաշնակցական հայտնի գործի շրջանանկներում։ 10000 ռուբլի գրավի դիմաց նրան ազատ են արձակում։ 1911 թ-ին նա ստիպված մեկնում է երկրից՝ խուսափելով այն բանից, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարության շրջանակներում։ Ապրում [[Ֆրանսիա]]յում, [[Բելգիա]]յում ու [[Վան]] քաղաքում։

[[1914]] թ-ին նա վերադառնում է [[Կովկաս]]։ [[1917]] թ-ին Քաջազնունին ընտրվում է [[Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայոց Ազգային Խորհրդ]]ի անդամ։ [[1918]] թ [[փետրվար]]ին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ։


Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր [[Տրապիզոնի հաշտության կոնֆերանս|Տրապիզոնի]] ու [[Բաթումի հաշտության կոնֆերանս|Բաթումի]] հաշտության կոնֆերանսներին։ [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ մեկտեղ՝ ստորագրել է [[Բաթումի պայմանագիր]]ը՝ հայկական պատվիրակության անունից<ref name="hayazg"/>։
Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր [[Տրապիզոնի հաշտության կոնֆերանս|Տրապիզոնի]] ու [[Բաթումի հաշտության կոնֆերանս|Բաթումի]] հաշտության կոնֆերանսներին։ [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ մեկտեղ՝ ստորագրել է [[Բաթումի պայմանագիր]]ը՝ հայկական պատվիրակության անունից<ref name="hayazg"/>։
=== Հայաստանի առաջին հանրապետություն ===
=== Հայաստանի առաջին հանրապետություն ===
[[Պատկեր:042 mnisters of qajaznouni cabinet.jpg|մինի|right|200px|Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը]][[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] հիմնադրումից հետո նա նշանակվել է նորաստեղծ պետության առաջին [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|վարչապետը]]։ Դեռևս [[Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայ Ազգային Խորհրդ]]ի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ [[հունիսի 30]]-ին Քաջազնունին ներկայացնում է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.
[[Պատկեր:042 mnisters of qajaznouni cabinet.jpg|մինի|right|200px|Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը]][[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|վարչապետը]]։ Դեռևս [[Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայ Ազգային Խորհրդ]]ի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ [[հունիսի 30]]-ին Քաջազնունին ներկայացնում է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.
{|class="wikitable"
{|class="wikitable"
! width="70px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԼՈՒՍԱՆԿԱՐ
! width="70px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԼՈՒՍԱՆԿԱՐ
Տող 98. Տող 96.
|}
|}


Մի անգամ նա փաստել է.
Մի առիթով նա հայտնել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»''</blockquote>
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»''</blockquote>


Հուլիսին [[Երևան]]ում մի քանի ամիս անընդմեջ ծանրագույն պայմաններում իշխանություն իրականացնող Արամ Մանուկյանի ճնշման ներքո՝ [[1918]] թ [[հուլիսի 19]]-ին [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)|Հայաստանի կառավարության]] կազմը տեղափոխվում է [[Թիֆլիս]]ից [[Երևան]]` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը [[Վրաստան]]ում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարվելու ժամանակ ներկա չի լինում [[Վրաստան]]ի որևէ պաշտոնյա։ Ճանապարհյին կառավարության կազմը գնացքով կանգնում է [[Ղազախ]]ի կայարանում, որտեղ նրանց համար տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի [[Երևան]]։ Հետպատերազմական [[Երևան]]ում կառավարության կազմին ընդունում է [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյան]]ը, ով շուրջ 2 ամիս իրականացրել է հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում է Կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։
[[1918]] թ. [[հուլիսի 19]]-ին [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)|Հայաստանի կառավարության]] կազմը տեղափոխվում է [[Երևան]]` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը [[Վրաստան]]ում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհվելու ժամանակ ներկա չի լինում [[Վրաստան]]ի որևէ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը գնացքով կանգնում է [[Ղազախ]]ի կայարանում, որտեղ տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի [[Երևան]]։ Հետպատերազմական [[Երևան]]ում կառավարության կազմին ընդունում է [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյան]]ը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։


Հոկտեմբերին [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային Ժողովի]] ճնշման արդյունքում Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ [[ՀՀ Ազգային ժողով (1918-1920)|Ազգային Ժողովը]] ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են [[Սոցիալ-հեղափոխական կուսակցություն]]ը և [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]ը, ինչի արդյունքում նոր կառավարության կազմը ձևավորվում է [[ՀՅԴ]] ու [[Հայ ժողովրդական կուսակցություն|Ժողովրդական կուսակցության]] անդամներից։ [[Նոյեմբերի 4]]-ին կազմվում է կոալիցիոն կառավարության երկրորդ կազմը.
Հոկտեմբերին, [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային Ժողովի]] ճնշման հետեւանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ [[ՀՀ Ազգային ժողով (1918-1920)|Ազգային Ժողովը]] ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են [[Սոցիալ-հեղափոխական կուսակցություն]]ը և [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]ը, որի հետեւանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է [[ՀՅԴ]] ու [[Հայ ժողովրդական կուսակցություն|Ժողովրդական կուսակցության]] անդամներից։ [[Նոյեմբերի 4]]-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.


{|class="wikitable"
{|class="wikitable"
Տող 157. Տող 155.
|}
|}


[[1918]] - [[1919]] թ ձմռանը տիֆի համաճարակի արդյունքում մահանում են [[Արամ Մանուկյան]]ը ու Պետական վերահսկող պաշտոնը զբաղեցնող [[Մինաս Բերբերյան]]ը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու [[Սիրական Տիգրանյան]]ը նույնպես վարակվում, բայց հաջողությամբ ապաքինվում են։ [[1919]] թ-ի [[փետրվարի 15]]-ին Քաջազնունին գործուղվում է [[Վրաստան]], իսկ այնուհետև [[ԱՄՆ]]՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.
[[1918]] - [[1919]] թ. ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են [[Արամ Մանուկյան]]ը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող [[Մինաս Բերբերյան]]ը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու [[Սիրական Տիգրանյան]]ը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ [[1919]] թ-ի [[փետրվարի 15]]-ին Քաջազնունին գործուղվում է [[Վրաստան]], իսկ այնուհետև [[ԱՄՆ]]՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.


{|class="wikitable"
{|class="wikitable"
Տող 213. Տող 211.
[[Պատկեր:THE ARMENIAN DELEGATION IN THE UNITED STATES 1919.jpg|մինի|Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են [[Անդրանիկ Օզանյան]]ը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919]]1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։
[[Պատկեր:THE ARMENIAN DELEGATION IN THE UNITED STATES 1919.jpg|մինի|Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են [[Անդրանիկ Օզանյան]]ը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919]]1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։


Վերադառնալով Հայասան [[1920]] թ սեպտեմբերին՝ նա զբաղեցնում է [[ՀՀ Ազգային ժողով]]ի նախագահի տեղակալի պաշտոնը։ Իսկ [[նոյեմբերի 25]]-ին ստանձնում է ԱԺ նախագահի պաշտոնը<ref name="orientica">[http://orientica.net/index.php?title=Hovhannes_Kajaznouni Hovhannes Kajaznouni]</ref>։ Սովետական զորքերի ներխուժման արդյունքում Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։
Վերադառնալով Հայաստան [[1920]] թ. սեպտեմբերին՝ նա ստանձնում է [[ՀՀ Ազգային ժողով]]ի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ [[նոյեմբերի 25]]-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը<ref name="orientica">[http://orientica.net/index.php?title=Hovhannes_Kajaznouni Hovhannes Kajaznouni]</ref>։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։


[[Փետրվարյան ապստամբություն]]ից հետո, Քաջազնունին ստանձնում է բոլշևիզմի զոհերի ընտանիքներին աջակցության խորհրդի նախագահությունը։ Խորհուրդը տրամադրում է 10, իսկ այնուհետև 50 միլիոն ռուբլի։ Ապստամբության ձախողման արդյունքում՝ Քաջազնունին լքում է Հայաստանը, ապրում Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, [[Ռումինիա]]յում։ Բուխարեստում եղած ժամանակ նա [[1923]] թ-ին գրում է «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» աշխատությունը եւ լքում՝ [[ՀՅԴ]] շարքերը։
[[Փետրվարյան ապստամբություն]]ից հետո, Քաջազնունին ստանձնում է բոլշևիզմի զոհերի ընտանիքներին աջակցության խորհրդի նախագահությունը։ Խորհուրդը տրամադրում է 10, իսկ այնուհետև 50 միլիոն ռուբլի։ Ապստամբության ձախողումից հետո, Քաջազնունին լքում է Հայաստանը, ապրում Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, [[Ռումինիա]]յում։ Բուխարեստում նա [[1923]] թ. գրում է «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» աշխատությունը եւ լքում [[ՀՅԴ]] շարքերը։


== Ճարտարապետական գործունեություն ==
== Ճարտարապետական գործունեություն ==
Ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն՝ Քաջազնունին դարձել է իր ժամանակի Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է [[Բաքու|Բաքվում]], [[Թիֆլիս]]ում, [[Բաթումի]]ում, [[Երևան]]ում, [[Գյումրի]]ում, [[Վան]]ում<ref name="hayazg">[http://ru.hayazg.info/%D0%9A%D0%B0%D0%B4%D0%B6%D0%B0%D0%B7%D0%BD%D1%83%D0%BD%D0%B8_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81_%D0%9C%D0%B0%D1%82%D0%B5%D0%B2%D0%BE%D1%81%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 Каджазнуни Ованес Матевосович]</ref>, Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։
Ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն՝ Քաջազնունին դարձել է իր ժամանակի Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է [[Բաքու|Բաքվում]], [[Թիֆլիս]]ում, [[Բաթումի|Բաթում]]ում, [[Երևան]]ում, [[Գյումրի]]ում, [[Վան]]ում<ref name="hayazg">[http://ru.hayazg.info/%D0%9A%D0%B0%D0%B4%D0%B6%D0%B0%D0%B7%D0%BD%D1%83%D0%BD%D0%B8_%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81_%D0%9C%D0%B0%D1%82%D0%B5%D0%B2%D0%BE%D1%81%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 Каджазнуни Ованес Матевосович]</ref>, Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։


[[1893]] - [[1895]] թթ. աշխատել է [[Բաքու|Բաքվում]]` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ [[1895]] - [[1897]] թթ աշխատել է [[Բաթում]]ում` որպես ճարտարապետ։ [[1897]] - [[1899]] թթ. [[Թբիլիսի]]ի քաղաքային կառավարությունում աշխատել է որպես շրջանային ճարտարապետ։ Այս շրջանում նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով<ref name="ourbaku"/>։
[[1893]] - [[1895]] թթ. աշխատել է [[Բաքու|Բաքվում]]` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ [[1895]] - [[1897]] թթ աշխատել է [[Բաթում]]ում` որպես ճարտարապետ, իսկ [[1897]] - [[1899]] թթ. [[Թբիլիսի]]ի քաղաքային կառավարությունում՝ որպես շրջանային ճարտարապետ։ Նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով<ref name="ourbaku"/>։


[[1899]] - [[1906]] թթ. [[Բաքու|Բաքվի]] նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողների՝ Բալախանի, Բիբի-Եյբաթի, Սաբունչու հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,<ref>Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2</ref>, հյուրանոցներ Բալախաններ շրջանում<ref name="hayazg"/>։
[[1899]] - [[1906]] թթ. [[Բաքու|Բաքվի]] նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,<ref>Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2</ref>, հյուրանոցներ Բալախանի շրջանում<ref name="hayazg"/>։


===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թ-ին Պետերբուրգի ճարտարապետերի կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ [[1907]] թ-ի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից, ու հունիսի 7-ին նրանք պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-ի սեպտեմբերի 6-ին։ [[1907]] թ-ի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից, ու հունիսի 7-ին նրանք պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։


Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ [[Նիկողայոս Բաև]]ը։
Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-ի սեպտեմբերի 6-ին։ 1907 թ-ի օգոստոսի 2-ին մեկնարկում են շինարարական աշխատանքները։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդհամենրը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։

Հակադաշնակցական քրեական հետապնդումների արդյունքում Քաջազնունին նույնպես դառնում է ռուսական իշխանությունների թիրախ, ու 1911 թ-ին նա ստիպված է լինում մեկնել երկրից, որոշ ժամանակ ապրելով Ֆրանսիայում, Բելգիայում ու Վան քաղաքում՝ չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Իր բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ [[Նիկողայոս Բաև]]ը։


Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։
Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։


[[Բաքու|Բաքվի]] [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը]] 1930-ական թթ սկզբին քանդեցին և տեղը կառուցեցին կոնսերվատորիայի շենքը։
[[Բաքու|Բաքվի]] [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը]] 1930-ական թթ. սկզբին քանդվել է։ Նրա տեղում կառուցվել է կոնսերվատորիայի շենքը։


== Գրականագիտական գործունեություն ==
== Գրականագիտական գործունեություն ==
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը։ Դեռևս ուսանողական տարիներին նա հետաքրքրել է գրականությամբ ու բավական խորը ուսումնասիրել [[Շեքսպիր]]ի ժառանգությունը։ Վանում բնակության տարիներին նա գրել է մի շարք աշխատությունների նրան նվիրված։ Այդ նույն շրջանում նա նաև հայերեն է թարգմանել քրդական աշխատություններ<ref name="ourbaku"/>։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը։ Դեռևս ուսանողական տարիներին նա հետաքրքրել է գրականությամբ ու բավական խորը ուսումնասիրել [[Շեքսպիր]]ի ժառանգությունը։ Վանում բնակության տարիներին նա գրել է նրան նվիրված մի շարք աշխատություններ։ Այդ նույն շրջանում նա նաև հայերեն է թարգմանել քրդական աշխատություններ<ref name="ourbaku"/>։


Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել։ Հատկանշական են [[Հովհաննես Թումանյան]]ի մասին նրա հուշերը։
Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել։ Հատկանշական են [[Հովհաննես Թումանյան]]ի մասին նրա հուշերը։


== Կյանքի վերջին տարիները ==
== Կյանքի վերջին տարիները ==
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թ-ին։ «Սովետական Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թ «Խորհրդային Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկա։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու սապոնի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասներ աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկան։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու օճառի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասներ աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։

[[1926]] թ-ին Քաջազնունին մասնակցել է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Օպերայի և բալետի թատրոնի շենքի]] մրցույթին, սակայն նախագիծը չի պահպանվել։ Նույն թվականին Լենինականում ուժեղ երկրաշարժից հետո Քաջազնունին մի շարք նորակառույց շենքերի հեղինակ է դառնում<ref name="hayazg"/>։


[[1926]] թ. Քաջազնունին մասնակցել է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Օպերայի և բալետի թատրոնի շենքի]] մրցույթին, սակայն նախագիծը չի պահպանվել։ Նույն թվականին Լենինականում ուժեղ երկրաշարժից հետո Քաջազնունին մի շարք նորակառույց շենքերի հեղինակ է դառնում<ref name="hayazg"/>։ [[1928]] թ-ին մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի ստեղծմանը, որը բաղկացած է եղել 7560 տերմիններից։
[[1928]] թ-ին նա մասնակցել է Շինարարական կառույցների ռուս-հայկական բառարանի ստեղծմանը, որը բաղկացած է եղել 7560 տերմիններին։


[[1930]] թ-ին նա միանում է նորաստեղծ Ճարտարապետության ու շինարարության ինստիտուտը ու Լուսավորության Ժողկոմի կողմից նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։
[[1930]] թ-ին Քաջազնունին միանում է նորաստեղծ Ճարտարապետության ու շինարարության ինստիտուտը ու Լուսավորության Ժողկոմի կողմից նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։


[[1935]] թ-ին Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում նա կառուցում է շենք, որը դառնում է Լենինականի ներդաշնակ մաս, ու 1988 թ երկրաշարժից հետո մնում է կանգուն<ref name="hayazg"/>։
[[1935]] թ-ին Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում նա կառուցում է շենք, որը դառնում է Լենինականի ներդաշնակ մաս, ու 1988 թ. երկրաշարժից հետո մնում է կանգուն<ref name="hayazg" />։


[[1930-ականների բռնաճնշում|Ստալինյան բռնաճնշումների]] տարիներին՝ [[1937]] թ-ին նա ձերբակալվել ու 1938-ի հունվարի 10-ին գնդակահարվել է ՆԺԿ բանտում։ Իր անձնական արխիվը՝ բոլոր նախագծերով ու էսքիզներով առգրավվել է և անհետ կորել։
[[1930-ականների բռնաճնշում|Ստալինյան բռնաճնշումների]] տարիներին՝ [[1937]] թ-ին նա ձերբակալվել ու 1938-ի հունվարի 15-ին գնդակահարվել է ՆԺԿ բանտում։ Իր անձնական արխիվը՝ բոլոր նախագծերով ու էսքիզներով, առգրավվել է և անհետ կորել։


Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։
Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։
Տող 267. Տող 261.
Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո։ Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ։ Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ։</blockquote>
Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո։ Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ։ Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ։</blockquote>


[[Պատկեր:Hovhannes-Kajaznouni-children.jpg|800px|մինի|Հովհաննես Քաջազնունու զավակները|center]]Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր։ Ավագը դուստր Անահիտն էր, ում անունը ծննդյան ժամանակ դրել էին Հրաչյա, սակայն աղջիկը հետագայում վերցնում է Անահիտ անունը։ Երկրորդը Արամն էր, հետո ծնվեցին Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը, Մարգարիտը<ref name="nakhsh"/>։ 1914 թվականին ավագ երեք որդիները կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Փոքրը՝ Կարենը, շատ փոքր էր դեռ։
[[Պատկեր:Hovhannes-Kajaznouni-children.jpg|800px|մինի|Հովհաննես Քաջազնունու զավակները|center]]Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր։ Ավագը Անահիտ դուստրն էր, ում անունը ծննդյան ժամանակ դրել էին Հրաչյա, սակայն աղջիկը հետագայում վերցնում է Անահիտ անունը։ Երկրորդը Արամն էր, հետո ծնվեցին Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը, Մարգարիտը<ref name="nakhsh"/>։ 1914 թվականին ավագ երեք որդիները կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Փոքրը՝ Կարենը, շատ փոքր էր դեռ։


1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը՝ Հրաչյային, գրում է.
1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը՝ Հրաչյային, գրում է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">Աշոտը սպանվեց անցյալ գարնանը Ղարաքիլիսայի կռիվներում։
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">Աշոտը սպանվեց անցյալ գարնանը Ղարաքիլիսայի կռիվներում։
Արամը վիրավորված է երկու անգամ, բայց բժշկվել է։ Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու</blockquote>
Արամը վիրավորված է երկու անգամ, բայց բժշկվել է։ Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու։</blockquote>


Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը զոհվել է [[Ղարաքիլիսայի ճակատամարտ]]ում։<ref name="nakhsh"/> Ռուբենը սպանվել է գերության մեջ։<ref name="hayazg"/>
Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը զոհվել է [[Ղարաքիլիսայի ճակատամարտ]]ում։<ref name="nakhsh"/> Ռուբենը սպանվել է գերության մեջ։<ref name="hayazg"/>


== Երկեր ==
== Երկեր ==
* Քաջազնունի Յովհաննէս, Բաց նամակ Z-ին Թուրքիա, թե Ռուսաստան, Պուքրէշ, 1924, 54 էջ, Պէյրութ, 1965, 64 էջ, Երեւան, 1990, 47 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան, Պուքրէշ, 1924, 54 էջ, Պէյրութ, 1965, 64 էջ, Երեւան, 1990, 47 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս՚, Պուքրէշ, 1923, 91 էջ, Վիեննա, 1923, 108 էջ, Թիֆլիս, 1923, 111 էջ, Գահիրէ, 1954, 112 էջ, Երեւան, 1993, 87 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս, Պուքրէշ, 1923, 91 էջ, Վիեննա, 1923, 108 էջ, Թիֆլիս, 1923, 111 էջ, Գահիրէ, 1954, 112 էջ, Երեւան, 1993, 87 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Յետ մահու, Պէյրութ, 1965, 252 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Յետ մահու, Պէյրութ, 1965, 252 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Ազգ եւ հայրենիք, Պէյրութ, 1979, 269 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Ազգ եւ հայրենիք, Պէյրութ, 1979, 269 էջ։

15:10, 16 հունվարի 2018-ի տարբերակ

Հովհաննես Քաջազնունի
Հովհաննես Տեր-Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հունիսի 15, 1918 - Մարտի 27, 1919
Նախորդող Պաշտոնը սահմանվել է
Հաջորդող Ալեքսանդր Խատիսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
7 օր
Նախորդող Ավետիք Սահակյան
Հաջորդող Պաշտոնը կասեցվել է
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարապետ և ճարտարագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր Փետրվարի 1, 1868
Ծննդավայր Ախալցխա, Ջավախք, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1938
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  Ռուսական կայսրություն
Զավակներ 4 որդի, 2 դուստր

Հովհաննես Մաթևոսի Քաջազնունի (Տեր-Հովհաննիսյան) (Փետրվարի 1, 1868, Ախալցխա - 1938[1], Երևան), հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

Կենսագրություն

Երիտասարդ տարիները

Ծնվել է 1868 թ-ի փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում (ներկայումս՝ Վրաստանի Ջավախեթի շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ջավախք։

Ազգանվան պատմությունը

Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ամենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, եւ իր երեխաներին տվել էր Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։

Կրթություն

Նախնական կրթությունն ստացել է 1877 - 1886 թթ. Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։

1887 թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893 թ. գերազանցությամբ ավարտելով՝ ստանում է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրում է գրականություն, մասնավորապես Շեքսպիրի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25ամյակի առթիվ տպագրվել են ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրում է Անիի ու Էջմիածնի եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների[1]։

Ուսանողական տարիներին նա ընդգրկվում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը։

Հասարակական և քաղաքական գործունեություն

1905 - 1906 թթ. կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ 1906 թ. սկսած նա ակտիվորեն ներգրավվում է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է Նիցցա քաղաք՝ կապվելու Ալեքսանդր Մանթաշյանցի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը[2]։

ՀՅԴ կարգադրությամբ նա 1908-ին մեկնում է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թ. ձերբակալվում է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ Ազատ է արձակվում 10000 ռուբլի գրավի դիմաց։ 1911-ին ստիպված մեկնում է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրում է Ֆրանսիայում, Բելգիայում ու Վան քաղաքում։

1914-ին նա վերադառնում է Կովկաս։ 1917 թ. Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։ 1918 թ. փետրվարին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ։

Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ՝ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից[2]։

Հայաստանի առաջին հանրապետություն

Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացնում է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Խաչատուր Կարճիկյան ՀՀ Ելևմուտքի նախարար ՀՅԴ
Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Մի առիթով նա հայտնել է.

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»

1918 թ. հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվում է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհվելու ժամանակ ներկա չի լինում Վրաստանի որևէ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, որտեղ տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։

Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետեւանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետեւանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Խաչատուր Կարճիկյան ՀՀ Խնամատարության և Աշխատանքի նախարար ՀՅԴ
Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Միքայել Աթաբեկյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Լևոն Ղուլյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1918 - 1919 թ. ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թ-ի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[3] ՀՅԴ
Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Քրիստափոր Վերմիշև ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919

1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։

Վերադառնալով Հայաստան 1920 թ. սեպտեմբերին՝ նա ստանձնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նոյեմբերի 25-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը[4]։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։

Փետրվարյան ապստամբությունից հետո, Քաջազնունին ստանձնում է բոլշևիզմի զոհերի ընտանիքներին աջակցության խորհրդի նախագահությունը։ Խորհուրդը տրամադրում է 10, իսկ այնուհետև 50 միլիոն ռուբլի։ Ապստամբության ձախողումից հետո, Քաջազնունին լքում է Հայաստանը, ապրում Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Ռումինիայում։ Բուխարեստում նա 1923 թ. գրում է «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» աշխատությունը եւ լքում ՀՅԴ շարքերը։

Ճարտարապետական գործունեություն

Ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն՝ Քաջազնունին դարձել է իր ժամանակի Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Երևանում, Գյումրիում, Վանում[2], Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։

1893 - 1895 թթ. աշխատել է Բաքվում` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ 1895 - 1897 թթ աշխատել է Բաթումում` որպես ճարտարապետ, իսկ 1897 - 1899 թթ. Թբիլիսիի քաղաքային կառավարությունում՝ որպես շրջանային ճարտարապետ։ Նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով[1]։

1899 - 1906 թթ. Բաքվի նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,[5], հյուրանոցներ Բալախանի շրջանում[2]։

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն

Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898 թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-ի սեպտեմբերի 6-ին։ 1907 թ-ի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ Հունիսի 4-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում Գաբրիել Տեր-Միքայելյանի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից, ու հունիսի 7-ին նրանք պատվերը տվեցին Քաջազնունուն։ Օգոստոսի 2-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։

Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Նիկողայոս Բաևը։

Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։

Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը 1930-ական թթ. սկզբին քանդվել է։ Նրա տեղում կառուցվել է կոնսերվատորիայի շենքը։

Գրականագիտական գործունեություն

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը։ Դեռևս ուսանողական տարիներին նա հետաքրքրել է գրականությամբ ու բավական խորը ուսումնասիրել Շեքսպիրի ժառանգությունը։ Վանում բնակության տարիներին նա գրել է նրան նվիրված մի շարք աշխատություններ։ Այդ նույն շրջանում նա նաև հայերեն է թարգմանել քրդական աշխատություններ[1]։

Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել։ Հատկանշական են Հովհաննես Թումանյանի մասին նրա հուշերը։

Կյանքի վերջին տարիները

Քաջազնունին Հայաստան է վերադարձել 1924 թ.։ «Խորհրդային Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.

Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։

Հետագա տարիներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկան։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու օճառի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասներ աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները[2]։

1926 թ. Քաջազնունին մասնակցել է Օպերայի և բալետի թատրոնի շենքի մրցույթին, սակայն նախագիծը չի պահպանվել։ Նույն թվականին Լենինականում ուժեղ երկրաշարժից հետո Քաջազնունին մի շարք նորակառույց շենքերի հեղինակ է դառնում[2]։ 1928 թ-ին մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի ստեղծմանը, որը բաղկացած է եղել 7560 տերմիններից։

1930 թ-ին Քաջազնունին միանում է նորաստեղծ Ճարտարապետության ու շինարարության ինստիտուտը ու Լուսավորության Ժողկոմի կողմից նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։

1935 թ-ին Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում նա կառուցում է շենք, որը դառնում է Լենինականի ներդաշնակ մաս, ու 1988 թ. երկրաշարժից հետո մնում է կանգուն[2]։

Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թ-ին նա ձերբակալվել ու 1938-ի հունվարի 15-ին գնդակահարվել է ՆԺԿ բանտում։ Իր անձնական արխիվը՝ բոլոր նախագծերով ու էսքիզներով, առգրավվել է և անհետ կորել։

Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։

Ընտանիք

Հովհաննես Քաջազնունին ամուսնացել է Սաթենիկ Միրիմանյանի հետ 1889 թվականի ամռանը ՝ անկախ այն փաստից, որ Սաթենիկի հայրը ծայր աստիճան դեմ էր իրենց ամուսնությանը։[6]

Իր նամակներում Քաջազնունին կնոջը գրում էր.

1885 թ., հունիս 20, Ախալքալակ։

Դուք ծնվել եք տաք, կրքոտ հոգով։ Դուք սիրո ծարավ էիք, բայց ոչ ոք չէր հագեցնում այդ ծարավը։ Տանը չգտնելով սեր և կարեկցանք՝ Դուք այն դրսում փնտրեցիք։ Եվ էլի չգտաք։ Զայրացել եք ամեն ինչի վրա, Ձեր սիրտը սառել և չարացել է անգիտակցաբար։ Դուք որոշեցիք, որ ինքնազոհ և առանց էգոիզմի մարդիկ չկան։ Դուք անվստահություն ունեք նրանց հանդեպ, ովքեր բարյացակամ են Ձեր նկատմամբ։ Մինչև Դուք չհարգեք և չսիրեք ինքներդ Ձեզ, ոչինչ չի շտկվի Ձեր կյանքում։ Դուք կորցրել եք հավատը Ձեր հանդեպ։

1886, 25 նոյեմբեր, Խարկով.

Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո։ Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ։ Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ։

Հովհաննես Քաջազնունու զավակները

Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր։ Ավագը Անահիտ դուստրն էր, ում անունը ծննդյան ժամանակ դրել էին Հրաչյա, սակայն աղջիկը հետագայում վերցնում է Անահիտ անունը։ Երկրորդը Արամն էր, հետո ծնվեցին Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը, Մարգարիտը[6]։ 1914 թվականին ավագ երեք որդիները կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Փոքրը՝ Կարենը, շատ փոքր էր դեռ։

1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը՝ Հրաչյային, գրում է.

Աշոտը սպանվեց անցյալ գարնանը Ղարաքիլիսայի կռիվներում։ Արամը վիրավորված է երկու անգամ, բայց բժշկվել է։ Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու։

Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը զոհվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում։[6] Ռուբենը սպանվել է գերության մեջ։[2]

Երկեր

  • Քաջազնունի Յովհաննէս, Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան, Պուքրէշ, 1924, 54 էջ, Պէյրութ, 1965, 64 էջ, Երեւան, 1990, 47 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս, Պուքրէշ, 1923, 91 էջ, Վիեննա, 1923, 108 էջ, Թիֆլիս, 1923, 111 էջ, Գահիրէ, 1954, 112 էջ, Երեւան, 1993, 87 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Յետ մահու, Պէյրութ, 1965, 252 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Ազգ եւ հայրենիք, Պէյրութ, 1979, 269 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Հայաստանի հանրապետութիւն, 1993, 32 էջ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Edmond Tigranyan «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2
  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052
  • Энциклопедия «Армянский вопрос», Ереван 1991, ISBN 5-89700-005-0

Արտաքին հղումներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԱԽՈՐԴՈՂ Հովհաննես Քաջազնունի ՀԱՋՈՐԴՈՂ
Պաշտոնը հիմնադրվել է Մայիսի 28, 1918 - Ապրիլի 27, 1919 Ալեքսանդր Խատիսյան


Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Քաջազնունի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Քաջազնունի» հոդվածին։