«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 21. Տող 21.
| ազգություն = [[Հայ]]
| ազգություն = [[Հայ]]
}}
}}
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։


Բագրատունիների հարստությունից:
Բագրատունիների հարստությունից:

19:38, 12 հունվարի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Ա
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում
Իշխանություն9901020
Թագադրում990
Լրիվ անունԳագիկ Ա Բագրատունի
ՏիտղոսներԲագրատունյաց Հայաստանի թագավոր
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1020
Անի
ԱզգությունՀայ
ՆախորդՍմբատ Բ Տիեզերակալ
Սմբատ Բ Տիեզերակալ
ՀաջորդողՀովհաննես-Սմբատ
Աշոտ Դ
ՈւղեկիցԿատրանիդե
ՀետնորդՀովհաննես-Սմբատ
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԽուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 990–ից։

Բագրատունիների հարստությունից:

Գահակալությունը

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը:

Տնտեսություն

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։

Գագիկ Ա-ի արձանը

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։