«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 2 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2017
Պիտակ՝ 2017 source edit
Տող 269. Տող 269.


Ըստ [[Մասնակից:Որոտ|Որոտ]] մասնակցի այս պատճառաբանության։ --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 16:40, 9 Հունվարի 2018 (UTC)
Ըստ [[Մասնակից:Որոտ|Որոտ]] մասնակցի այս պատճառաբանության։ --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 16:40, 9 Հունվարի 2018 (UTC)
:Ինքս չեմ հասկանում ինչ կարելի է անել, որովհետև Վիքիների մեծ մասում անվանափոխման առաջադրված տարբերակն է, բայց կարելի է նաև վերահղում թողել ուղղակի, և վերջ:--[[Մասնակից:Շեյդի|Շեյդի]] [[Մասնակցի քննարկում:Շեյդի|~]] 17:36, 12 Հունվարի 2018 (UTC)

17:36, 12 հունվարի 2018-ի տարբերակ

  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը (եթե որոշվում է հոդվածը անվանափոխել)։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Դանթե Ալիգիերի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Դանթե ԱլիգիերիԴանտե Ալիգիերի

Իտալերենում «թ» հնչյուն չկա։ Ըստ Արբուն Տայանի՝ Դանտե։ TonJ (քննարկում) 13:21, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հայկ, ի՞նչ կապ ունի որն է տարածված, գրում ենք որը ճիշտ է։ Իտալերենի բազմաթիվ մասնագետներ անընդհատ մատնանշում են այս սխալը։ --TonJ (քննարկում) 06:39, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Հայկ, TonJ մասնակից բերած աղբյուրում թարգմանվել է որպես «Դանտե»։ Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ հայերենում Դանթե տարբերակն է տարածված։ --@ջեօ ██ 09:07, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Տե՛ս Սողոմոնյանի արտգրակի գիրքը՝ Արտասահմանյան գրականության պատմություն (1981) էջ 39-41: Ինչ վերաբերում է տարածված սխալին, ապա Վիքիպեդիան չէ որոշում ճիշտն ու սխալը, ու դրա օրինակները կան՝ Մուհամմեդ Ալի, երբ մարդը, լինելով արաբ, անունը Մուհամմադ է գրվում, ու լինելով ԱՄՆ քաղաքացի, անձնագրի մեջ նույնպես Մուհամմադ է, ու որ Մուհամմեդ անուն գոյություն չունի առհասարակ, ու որ ոչ մի հայերեն աղբյուր էլ չկա, որ գրած է Մուհամմեդ Ալի, բայց մնացել է այդպես: Էլի օրինակներ կան, երբ Վիքիպեդիայում, քննարկում նույնիսկ լինելով, խմբագիրները քվեարկել են սխալի օգտին, քանի որ դա է տարածվածը: Եվ, մի աղբյուր էլ, Չարենցի Դանթեականը --Հայկ (արաբագետ) 17:32, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Բարի, քո կարծիքը հասկանալի է։ Ես իմը վաղը կգրեմ։ --@ջեօ ██ 18:45, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  • Կողմ Դանտե Ալիգիերիի անվան հայրեն ճիշտ ձևը տրված է նրա երկի բնօրինակի հայերեն թարգմանություններում: Պետք չէ շարժվել տարածված լինելով: Օրինակ Հ. Թումանյանը կիրառում է Ախթամար տարբերակը, բայց բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ճիշտը Աղթամարն է: --Գուրգեն Մուրադյան (քննարկում) 18:50, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Ախթամար տարբերակը հանդիպում է միայն պոեմում, այդ իսկ պատճառով էլ քննական հարցարաններում անպայման նշվում է Ա...թամար (պոեմ), որպեսզի դիմորդը ճիշտ կողմնորոշվի:--Սիգմա (քննարկում) 14:18, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  • Դեմ, տես` ՎՊ:ՕԼՃՈՒԱ, նույն ձևով Թուրին ոչ թե Տուրին: Եթե իտալերենում չկա թ տառը չի նշանակում, որ հայերենում էլ այն չկա:--Սամվելքննարկում 05:53, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  • Կողմ, Սամվել ջան, դեռևս վստահ չեմ, որ «Դանթե»-ն ավելի տարածված է, քան «Դանտե»-ն։ Այդ պատճառով ՎՊ:ՀԻՇԵԼԻ կանոնակարգը պիտի գործի, եթե երկու տարբերակներից մեկն ակնհայտ առավելություն ունի մյուսի հանդեպ։ Եթե համազոր են, պետք է քննարկել։ Ձեռքիս տակ Արբուն Տայանի 5-րդ թարգմանությունն է, հինգն էլ լույս են տեսել Դանտե տարբերակով։ Սա վերջին հրատարակությունն է՝ «Աստվածային կատակերգություն / Թարգմ․՝ Ա․ Տայան․― 3-րդ բարեփոխ․ հրատ․ ― Եր․։ Երևանի համալս․ հրատ․, 1983․― 600 էջ․ (Ուսանողի գ-րան/Երևանի պետ․ համալս․)։
Իսկ Դանթեական առասպելի վերաբերյալ արդեն պատասխանեց Գուրգեն Մուրադյան մասնակիցը։
Ես կարծում եմ նաև, որ մեր քննարկման հիմքը չպետք է լինի իտալերենում «թ» տառի առկայությունը կամ բացակայությունը, մենք պետք է հիմնվենք տերմինի՝ հայերեն գրականությունում տարածվածության վրա։ --@ջեօ ██ 06:21, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, ես պարզապես ուզում եմ նշել, որ խորհրդային տարիներին, երբ ես սովորում էի դպրոցում, գրականության դասագրքում այդ հեղինակի անունը նշված էր Դանթե ձևով (որքան հիշում եմ 8-10-րդ դասարանների դասագիրքն էր) և չեմ կարծում, որ լուսավորության կամ կրթության նախարարությունը թույլ տար դպրոցներում անվանման սխալ տարբերակը: Կարելի է պարզապես գտնել այդ տարիների դասագիրքը (1980-ական թվականներ): Հանրագիտարանում հոդվածի վերնագիրը նույնպես Դանթե ձևով է, սակայն փակագծերում նշված է նաև Դանտե տարբերակը: Մենք գիտենք, որ եթե ՀՍՀ-ից հանենք կոմունիստական գաղափարախոսությունը, ապա մնացած հոդվածները ևս անցել են խստագույն գրաքննություն և սխալներ թույլ տվող խմբագիրը կարող էր խիստ դիտողություն կամ տույժ ստանալ: Ուստի չեմ կարծում, որ հանրագիտարանում տպագրական սխալ է եղել, քանի որ Դանթե տարբերակը նշված է մի քանի տեղ: Ինչ վերաբերվում է իտալերենի մասնագետներին, ապա նրանք չեն կարող ցուցումներ տալ, թե հայերենում ինչպես պետք է գրվի: Սա հայերենի մասնագետների իրավունքն է` հաշվի առնելով հայոց լեզվի հնարավորությունները: Մենք ունենք հազարավոր օրինակներ, որ լատինատառ լեզուների բազմաթիվ անվանումներ գրելիս, օգտագործում ենք թ, փ, ճ, ք... մի խոսքով հայերեն բոլոր տառերը: Մի նախադասություն էլ Աղթամարի մասին: Թումանյանի ստեղծագործությունը գեղարվեստական մոտեցում է: Հեղինակը պարզապես հարմարեցրել է այն «Ախ, Թամար» բացականչությանը և դա ոչինչ չի նշանակում: Խնդրում եմ հաշվի առնել նաև այս հանգամանքները: Ի վերջո, մենք պետք է կողմնորոշվենք (կամ Տ, կամ Թ), ինձ համար միևնույն է, քանի որ բառը հայկական չէ:--Որոտ (քննարկում) 13:36, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Nimeru23, գեղարվեստական գործերը Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների համար չպետք է վստահելի աղբյուրներ լինեն, քանի որ դրանք կախված են հեղինակի քմահաճույքից։ ՎՊ:ՎԱ կանոնակարգն ասում է, որ պետք է հոդվածները հիմնված լինեն երկորդական վստահելի ու մասնագիտական աղբյուրների վրա։ Չարենցի այդ գեղարվեստական գործը չի կարող վստահելի աղբյուր լինել։ --@ջեօ ██ 15:11, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Միտք: սա էլ Հայկական հանրագիտարանը, որտեղ երրորդ տարբերակն էլ կա՝ Դաննտե Ալիգիերի:--Սիգմա (քննարկում) 14:23, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Եթե սա ժամանակակից տպագրություն է, ապա չեմ զարմանա, որ հայտնվեն նաև չորրորդ, հինգերորդ և այլ տարբերակներ ևս: Հիմա ով ինչ ուզում և ինչպես ուզում տպագրում է (ժողովուրդն ասում է` «փողին մուննաթ»): Հիմա բոլորովին ոչ մի հսկողություն չկա հրատարակչական գործում:--Որոտ (քննարկում) 16:03, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի GeoO իմ բերած աղբյուրը Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան։ «Լույս» Հրատարակչություն, Երեւան, 1973 «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան»-ն է: Այն Չարենցի հետ ոչ մի կապ չունի: --Nimeru23 (քննարկում) 18:09, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Nimeru23, այդ աղբյուրը նշում է, որ տերմինը գրականագիտական է, ուրիշ ոչինչ։--@ջեօ ██ 18:11, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սակայն այնտեղ Չարենց չկա :) --Nimeru23 (քննարկում) 18:12, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, մենք բոլորս գիտենք, որ բառն ինչպես որ ներկայացված է ուղղագրական բառարանում, ուրեմն դա յուրօրինակ «շտամպ» է և ոչ ոք իրավունք չունի այն փոփոխելու, քանի որ դրա վրա աշխատել են հատուկ մասնագետներ, առավել ևս, որ դա տպագրվել է խստագույն գրաքննության շրջանում: Nimeru23-ի կողմից մեջբերված «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան»-ին զուգընթաց մեջ եմ բերում 1981 թվականին տպագրված «Դպրոցական ուղղագրական բառարանը», որտեղ «Հատուկ անուններ» բաժնում նշված է. «Դանթե Ալիգիերի,-ի=Դանտե»: Պարզապես չեմ կարողանում էջը լուսանկարել և տեղադրել այստեղ: Հիմա կարծում եմ հասկանալի է, թե ինչպես պետք է այն գրվի: Նշեմ նաև, որ դա երրորդ վերանայված հրատարակությունն է: Եթե պետք է քննարկումները շարունակվեն, ապա դա կնմանվի անիմաստ «ջուր ծեծելուն»: Պարզապես պետք է կարողանալ նաև մեկ-մեկ զիջումների գնալ: Մի քանի խոսք էլ Արբուն Տայանի մասին: Ես չեմ ուզում ասել, որ նա ժամանակին ապրելով Իտալիայում, իտալերենի ազդեցությունը ներմուծել է հայերեն լեզվում: Քավ լիցի: Սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ «Աստվածային կատակերգությունը» նա թարգմանել է 1947-1959 թվականներին, երբ հայերեն լեզվի ուղղագրությունը նոր էր մշակվում և իր վերջնական հիմնավորված տեսքն ստացել է 1970-ականներին: Եթե մենք կարդանք 1940-1960-ականների գրականությունը, ապա կտեսնենք, որ հայերեն բառերի մեծամասնությունը ուներ ռուսերենի խիստ ազդեցությունը: Հայկական Սովետական Հանրագիտարանում նշված է. «Տայանը հայտնի է որպես ԴանԹեի «Աստվածային կատակերգություն» պոեմի թարգմանիչ»: Հաջորդ պարբերությունում նշված է. «Հեղինակ է «ԴանՏեի «Աստվածային կատակերգության» բանաստեղծական արվեստը և թարգմանության պրոբլեմները» ուսումնասիրության»: Սա ինչ է նշանակում, մի տեղ Թ, մի տեղ Տ: Սա նշանակում է, որ Տայանի ստեղծագործությունները անցել են բազմաթիվ վերամշակումների միջով (1975թ., 1982թ.) և այնուամենայնիվ անփոփոխ է թողնվել Դանտե բառը, քանի որ վերամշակումները կատարվել են անձամբ Տայանի ղեկավարությամբ, որի համար էլ 1979 թվականին արժանացել է մրցանակի: Դրան զուգահեռ, հայերեն նոր ուղղագրությունում այն նշվել է Դանթե ձևով (բառարաններ, դասագրքեր, մամուլ և այլն): Հանրագիտարանը չի ժխտել Դանտե ձևը, սակայն որպես գլխագիր, ընտրվել է Դանթեն: Նույնն էլ ուղղագրական բառարանը, շեշտելով, որ բանաստեղծի դեպքում պետք է գրվի Դանթե Ալիգիերի, որը հավասարազոր է Դանտե տարբերակին: Իսկ մնացած դեպքերում, կարելի է ուղղակի հիշել նմանատիպ անվանումների գործածումը հայերենում («Կոմս Մոնտե Քրիստո» վեպում` Էդմոն Դանտես, Պուշկինին սպանողը` Ժորժ Շառլ Դանտես և այլն): Ծիծաղելի է այս ազգանունները համեմատել անվան հետ, սակայն հայերենի համար դրանք եվրոպական են և մեզ համար տարբերությունը չպետք է մեծ լինի: Մի խոսքով, հայ գրականությունում Դանտե տարբերակը ըստ իս միայն Տայանի մոտ է (իսկ նա բանասեր և թարգմանիչ լինելով հանդերձ, բառի ուղղագրությունը չի սահմանել, այլ ուղղակի այդպես է գրել) և Դանտե ձևով հիմնականում գրում են նրանք, ովքեր պարզապես օգտվում են Տայանի աշխատություններից: Մնացած բոլոր դեպքերում գրված է Դանթե: Նշեմ նաև, որ մնացած բոլոր դեպքերը` իրոք հեղինակավոր աղբյուրներ են:--Որոտ (քննարկում) 21:45, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Բացի Տալյանից եկեք չմոռանանք, որ Հովհաննես Շիրազը գրել է «Հայոց Դանթեականը» պոեմը:--Nimeru23 (քննարկում) 11:41, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ քննարկման մասնակիցներին կարող է օգնել՝

  • Դանթե՝
  1. Դանթե Ալիգիերի: Աստվածային կատակերգություն : Պոեմ / Դանթե Ալիգիերի; Իտալ. թարգմ.՝ Ա.Տայան. – Եր.: Հայպետհրատ; 26 սմ. – 4.000 օր.
    1. Դխոժք. – 1947. – 295 էջ:
    2. Քավարան. – 1952. – 262 էջ:
    3. Դրախտ. – 1959. – 218 էջ:
  2. Դանթե Ա. Նոր կյանք: Գեղ. պատում / Ալիգիերի Դանթե; Իտալ. թարգմ.՝ Ռ.Ղուլյան. – Եր.: Նաիրի, 1996. – 158 էջ; 14 սմ. – 1.000 օր. – ISBN 5 – 550 – 00843 – 2:
  • Դանտե՝
  1. Դանտե Ա. Աստվածային կատակերգություն: Պոեմ / Ա.Դանտե; Իտալ. թարգմ.՝ Ա.Տայան. – Եր.: ՀՍՍՀ ԳԱ, 1969. – 805 էջ: 21 սմ. – (Գրական հուշարձաններ). – 10.000 օր.
  2. Դանտե Ա. Աստվածային կատակերգություն: [Պոեմ] / Ալիգիերի Դանտե; Իտալ. թարգմ.՝ Ա.Տայան. – Եր.: ԵՊՀ հրատ., 1983. – 596 էջ: 21 սմ. – (Ուսանողի գ-րան). – 30.000.
  3. Դանտե Ա. Աստվածային կատակերգություն: [Պոեմ] : 3 մ. / Ալիգիերի Դանտե; Իտալ. թարգմ.՝ Ռ.Ղուլյան. – Եր.: ՀԳՄ հրատ․; 21 սմ. – 400 օր.
    1. Մ. 1: Դժոխք. – 2004. – 239 էջ. – ISBN 99941 – 34 – 81 – 7:
    2. Մ. 2: Քավարան. – 2005. – 231 էջ:
    3. Մ. 3: Դրախտ. – 2007. – 225 էջ. – ISBN 99941 – 45 – 99 – 1:

Հատկանշական է, որ Տայանն իր վաղ շրջանի՝ 1947, 1952, 1959 թվականների թարգմանություններում օգտագործել է Դանթե ձևը, իսկ ավելի ուշ՝ 1969 և 1983 թվականներին՝ Դանտե ձևը։ Նույնն արել է նաև մեկ այլ թարգմանիչ՝ Ղուլյանը։ Վաղ շրջանում՝ 1996 թվականին օգտագործել է Դանթե, իսկ ավելի ուշ՝ 2004, 2005, 2007 թվականներին՝ Դանտե։ --Լիլիթ (քննարկում) 12:00, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Այդ առիթով պետք է նշեմ, որ օրինակ` Հայկական ԽՍՀ գերբի վրա ի սկզբանե գրվել էր «Խորհրդային» բառը, սակայն 20-րդ դարի կեսերին փոխարինվել է «Սովետական» բառով: Նույնը վերաբերվում էր նաև «Խորհրդային Հայաստան» օրաթերթին: Եթե պետական խորհրդանիշների հետ էին այդպես վարվում, էլ ուր մնաց թե գրականությունը զերծ մնար ռուսականացումից: Եվ հետո, 1940-1960-ականներին, մի տեսակ «մոդա» էր դարձել ռուսական հնչեղությամբ բառեր օգտագործելը: Դրանց մի մասը պարտադրված էր վերևներից, մի մասն էլ «մոդա»-ի արդյունքն էր: Փառք մեր լեզվաբաններին, բանասերներին և գրականագետներին, որոնց տքնաջան աշխատանքի արդյունքում հայ գրականությունը աստիճանաբար մաքրվեց ռուսամետ բառերից ու արտահայտություններից և արդեն 1970-ականների կեսերից հայերենն արդեն տպագրվում էր գրեթե մաքրամաքուր տարբերակով: Իմ կարծիքով, որոշ առումով Դանտե բառը նույնպես դրա հետևանքն էր, չնայած բնագիրը իրոք չուներ Թ տառը: Ի դեպ, հետաքրքիր էր նաև այն, որ ՀԽՍՀ-ի գերբի վրա նաև հայատառ ռուսերենով գրված էր «Ռեսպուբլիկա» բառը, որն հետագայում նույնպես փոխվեց «Հանրապետություն»-ով:--Որոտ (քննարկում) 16:17, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, մոռացա նշել, որ քո կողմից մեջ բերված տվյալներից պարզվում է, որ նույնիսկ Տայանի դեպքում է 50/50: Էլ ինչի համար է այս քննարկումը: Մասնակիցներն էլ ոնց որ թե պասիվացել են:--Որոտ (քննարկում) 16:30, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Չեն պասիվացել ։) Այստեղ են։ --@ջեօ (քնն․) 16:46, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, մի փոքր էլ «ելույթ» ունենամ ու վերջ: Ցանկանում եմ խնդրել նաև հետագայի համար, որ նմանատիպ քննարկումների ժամանակ ապացույցներ բերելիս աշխատեք չչարաշահել գեղարվեստական գրականությունից մեջբերումներ անելու հանգամանքը: Ասեմ ինչու: Մեր խոսքի վարպետները (գրողներ, բանաստեղծներ, վիպասաններ, արձակագիրներ և այլ), ազատ են բառն օգտագործելու այնպես, ինչպես պահանջում է ստեղծագործության ոգին: Հնարավոր է նրանք դա գրեն ճիշտ, հնարավոր է նաև սխալ, նույնիսկ բարբառային տարբերակով, հնարավոր է բառը գործածեն փոխաբերական և այլ իմաստներով: Հնարավոր է նաև այն գրվի «դիտավորյալ» սխալ ուղղագրությամբ (վերը նշված «Ախթամար»-ի օրինակը): Ուստի գեղարվեստական գրականությունը հարկավոր չէ լիարժեքորեն ճիշտ տարբերակ ընդունել: Դա նույնն է, եթե մենք համեմատության մեջ դնենք պատմական որևէ անցքի մասին պատմող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը: Գեղարվեստականում ռեժիսորն ազատ է հնարել պատմություն, իսկ վավերագրականում ներկայացվում են իրական փաստեր: Այդ իսկ պատճառով, ավելի լավ է մեջ բերել բառի ուղղագրության և ստուգաբանության իրավացիությունն ապացուցող գիտական աղբյուր: Ես բոլորովին չեմ թերագնահատում մեր խոսքի վարպետներին, ես շատ փոքր մարդ եմ դրա համար (չնայած ինքս երեք գրքի հեղինակ եմ): Մենք գիտենք, որ նրանց մեջ կան այնպիսիները, ովքեր իրոք Հայոց լեզվի կառուցման համար անգնահատելի ու բառակազմիկ ներդրումներ ունեն և ստեղծել են մինչ այդ գոյություն չունեցող հրաշալի հայերեն բառեր (Վահան Տերյան, Պարույր Սևակ և այլն): Բայց ամեն դեպքում ճիշտ ապացույցը գիտականն է: Նրանց մեջբերել կարելի է, եթե օրինակ տվյալ բառը նրանց ստեղծագործության շրջանակներից դուրս չի ելնում և չունի որևէ գիտական սահմանում: Երևի թե շատ խորացա տվյալ թեմայի քննարկման մեջ: Անչափ շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 19:01, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Կարծում եմ արմատացած տարբերակին պետք է հետևենք, թե չէ կսկսենք ռուս ԱլեՔսանդրներին ԱլեԿսանդր սարքել, քանի որ ռուսերենում ք չկա։ Տվյալ դեպքում 50/50 է հարաբերությունը, թեև կարծում եմ, գրականությունը քրքրելով կտեսնենք, որ Թ-ով տարբերակը ավելի հին ու տարածված է։ Դրա մասին է խոսում ՀՍՀ-ի մեկնաբանությունը՝ սկզբում Թ-ով, իսկ փակագծերում Տ-ով։ Տ-ի տարբերակը իսկականից որ Տայանի թարգմանության հետևանքն է։ Մնում է, հիմա բարիշենք, թե որն է հիմնականը լինելու, ոը վերահղում։--BekoՔննարկում 20:36, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Քննարկման սկզբից մինչ հիմա այստեղ բերված բոլոր աղբյուները հաշվելուց հետո, պարզվեց, որ զգալիորեն գերակշռում է Թ-ով տարբերակը: Նույնիսկ Տայանի դեպքում այն կիսով չափ Թ տառով է:--Որոտ (քննարկում) 15:06, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, ես լուրջ կասկածներ ունեմ, որ «թ» տարբերակովը գերակշռում է։ Շատ ցանկալի կլինի իմանալ, թե մյուս թարգմանիչներն ովքեր են․ այս քննարկումից հիշողությանս մեջ մնացել է միայն Տայան և Ղուլյան ազգանունները։ --@ջեօ (քնն․) 16:39, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

GeoO ջան, կարող ենք նորից հաշվել: Ես ի նկատի չունեմ միայն թարգմանիչները, այլ նաև ուղղագրական բառարաններ, ՀՍՀ և այլն: Քանի որ վերջիններում, չնայած որ ներկայացված է նաև Տ-ով տարբերակը, այնուամենայնիվ առաջնահերթություն է տրված Թ-ովին: Սակայն թող քվերակեն մասնակիցները:--Որոտ (քննարկում) 18:10, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, ուղղագրական բառարանն անձի հոդվածի վերնագրի համար չի կարող հիմք հանդիսանալ, ՎՊ:ՎԱ կանոնակարգը պնդում է, որ պետք է հիմնվել վստահելի, երկրորդական և մասնագիտական աղբյուրների վրա, իսկ ուղղագրական բառարանը գրականագիտական աղբյուր չէ։ --@ջեօ (քնն․) 18:29, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լրիվ խառն է։ «Գրականության տեսության արդիական խնդիրներ» ձեռնարկում (2016) մեկ ամգամ Դանթե է գրված (էջ՝ 237), երեք անգամ էլ Դանտե (էջեր՝ 67,120)։ --BekoՔննարկում 18:32, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

GeoO ջան, վերևում Nimeru23-ի կողմից մեջ բերված «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան»-ից բերված տվյալին պատասխանել ես, որ տերմինը գրականագիտական է և ուրիշ ոչինչ: Հիմա ես նշել եմ «Դպրոցական ուղղագրական բառարանը» և դու նշում ես, որ ուղղագրական բառարանը գրականագիտական աղբյուր չէ: Պարզապես անհասկանալի է դիրքորոշումդ: Եթե մենք հաշվի չենք նստելու ուղղագրական բառարանների հետ, ապա վստահելին և մասնագիտականը ո՞րն է: Թարգմանիչնե՞րը: Իսկ ես կասեմ, որ յուրաքանչյուր ոք թարգմանում է այնպես, ինչպես ինքն է ուզում:--Որոտ (քննարկում) 18:55, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, մենք չենք կարող գնահատական տալ թարգմանչի այս կամ այն աշխատանքին, մենք այդ ֆունկցիան չունենք։ Մենք այստեղ շարադրում ենք իրականությունը․ թարգմանիչները գուցե սխալ են թարգմանել համակարգիչ կամ էլ առցանց բառերը, բայց դա մեր խնդիրը չէ, դա իրականության մեջ մտած բառ է, և հոդվածն էլ Հայերեն Վիքիպեդիայում կրում է Համակարգիչ վերնագիրը։ --@ջեօ (քնն․) 18:58, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

GeoO ջան, շատ ճիշտ նկատեցիր: Թարգմանությունը մեր խնդիրը չէ: Մեր խնդիրն է ուղղագրությունը, այսինքն ինչպե՞ս, ի՞նչ ուղղագրությամբ պետք է գրվի բառը: Իսկ դա ցույց է տալիս ուղղագրական բառարանը: Օրինակ, ուղղագրական բառարանը կարող է ասել, որ պետք է գրվի համակարգիչ, այլ ոչ թե համագարգիճ: Նույնը Դանթեի դեպքում է: «Դպրոցական ուղղագրական բառարանում» դպրոցականին բացատրվել է, որ պետք է գրել Դանթե, որը հավասարազոր է Դանտե տարբերակին: Այսինքն ճիշտ գրելաձև է ընտրվել Դանթեն: Սա է բառի ուղղագրությունը, այսինքն ուղիղ, ճիշտ գրելու ձևը:--Որոտ (քննարկում) 19:13, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Օգտվելով առիթից, կոչ եմ անում բոլոր այն հոդվածագիրներին, ովքեր հաճախ են տառասխալներ թույլ տալիս կամ կասկածում են բառի ուղղագրության (ճիշտ գրելու) վրա. ՕԳՏՎԵՔ ուղղագրական բառարաններից և դուք երբեք տառասխալներ չեք անի: Պարզապես նայեք թե բառարանում ինչպես է գրված բառը: Ուղղագրական բառարանը հենց դրա համար է: Ուղղա-գրություն` այսինքն ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես պետք է գրել բառը: Եթե դուք ճիշտ գրեք, ապա մյուս մասնակիցները ստիպված չեն լինի ժամերով ուղղել ձեր սխալները:--Որոտ (քննարկում) 21:00, 14 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Դեմ։ Այստեղ մենք գործ ունենք ավանդական արմատացած ձևի հետ։ Մենք նման բազմաթիվ օրինակներ ունենք, որոնք հակասում են տառադարձման ընդհանրացված կանոններին։ Օրինակ, Քրիստափոր Կոլումբոս (ոչ թե իտալերենից Քրիստոֆորո Կոլոմբո, կամ իսպաներենից Կրիստոբալ Կոլոն), Դոն Կիխոտ (ոչ թե Դոն Կիխոտե), Ֆեռնան Մագելան (ոչ թե պորտուգալերենից Ֆեռնան դի Մագալյանես, կամ իսպաներենից Ֆեռնանդո դե Մագալյայնշ): Ի դեպ, իր կենդանության օրոք նա կրել է «Դանթե» կարճ մականունը, և մյուս դեպքերում իտալերենից «Dante - Դանտե» տառադարձումն ավելի տրամաբանական է։ — Vahe քնն. 18:44, 15 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
    • (!) Մեկնաբանություն՝ Vahe ջան, արմատացածի մասին խոսք գնալ չի կարող (կարող էր գնալ, եթե անվանափոխման առաջադրվեր Թուրին հոդվածը՝ Տուրին անվանափոխելու համար), քանի որ Դանտե տարբերակը լայնորեն կիրառվել է հայալեզու գրականության մեջ (Տայանի և Ղուլյանի թարգմանություններ, ՀՍՀ-ի որոշ հոդվածներ, որպես օրինակ Ջովաննի Բոկաչչոյի հոդվածը ՀՍՀ-ում)։ Այս քննարկման մեջ շեշտը ոչ թե տառադարձության վրա պետք է դնել, այլ տարածվածության (ՎՊ:ՀԻՇԵԼԻ)։ --@ջեօ (քնն․) 18:02, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  • Դեմ: Զուտ ուղղագրական նկատառումներից ելնելով: Եթե ՀՍՀ-ն, որպես հանրագիտարան, ենթարկվել է ուղղագրական կանոններին, ապա ինչու Վիքիպեդիան չպետք է ենթարկվի: Արևելահայերենի ուղղագրական կանոններին չեն ենթարկվում արևմտահայերենը, բարբառային գրականությունը և գրաբարը:--Որոտ (քննարկում) 22:01, 15 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելիներս, այս չնչին հարցի քննարկումը ինչու՞ է այսքան երկարում: Մենք հիմա նման ենք այն ծովում խեղդվողին, որ փրկվելու համար հիմնական կղզին թողած (տվյալ դեպքում ՀՍՀ-ի «Դանթե» հոդվածը), փրկության համար փոքրիկ քարաբեկորներ է որոնում (տվյալ դեպքում ՀՍՀ-ի այլ հոդվածներում որոնելով Դանտե տարբերակը): Իմ շատ հարգելի GeoO ջան, քննարկման վերևի հատվածներում նշել էի, որ Դանտե տարբերակը սխալ չէ, ինչպես որ սխալ չէ Դանթե տարբերակը: Սա այն եզակի դեպքերից է, երբ ուղղագրական բառարանը Դանթե և Դանտե տարբերակների միջև դրել է հավասարման (=) նշան, այսինքն հայերենում ընդունելի են երկու տարբերակներն էլ: Երկուսն էլ ճիշտ են համարվում: Դրանից է սկսվել այս շիլաշփոթը: Սակայն իրականում սա շիլաշփոթ չէ: Խնդիրը տարբերակներից մեկը որպես վերնագիր ընտրելն է: ՀՍՀ-ն ընտրել է Դանթե տարբերակը` փակագծում նշելով նաև Դանտեն: Նույնն արել է բառարանը: Ի՞նչն է խնդիրը: Երկուսն էլ հավասարապես գործածվում են գրականության մեջ: Հավատացեք, սխալ տարբերակը երբեք չէր տպագրվի: Մենք ինչ է, ուզում ենք տարբերակներից մեկին սխալ հանե՞լ: Այստեղ միայն կարծում եմ առաջնահերթություն տալու խնդիր է, որը նույնպես սխալ է: Մասնակիցներն ազատ են ընտրելու որն ուզում են: Իմ կարծիքով վերնագիրն արդեն գրված է և նպատակահարմար չէր լինի այն փոխել:--Որոտ (քննարկում) 20:17, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

      • (!) Մեկնաբանություն՝։ Հաշվի առնելով այն, որ Դանթե և Դանթե տարբերակները համարժեք են և ունեն հավասարաչափ կիրառում, գտնում եմ, որ նախկին կարծիքս փոխարինման ենթակա է… նման դեպքում նպատակահարմար է ընտրել այն տարբերակը, որը առավել համապատասխանում է տառադարձման ընդհանուր կանոններին։ — Vahe քնն. 17:10, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնԱ. Ն. Օստրովսկու անվան Մոսկվայի մարզային դրամատիկական թատրոն

Ես սխալվում եմ, թե՞ ըստ հայերենում բառերի հերթականության հոդվածի ընթացիկ անվանումը նշանակում է, որ Ա.Ն. Օստրովսկին է «Մոսկվայի մարզային», իսկ թատրոնը ուղղակի «դրամատիկական» է: Կարծում եմ, հոդվածը պետք է կրի Ա. Ն. Օստրովսկու անվան Մոսկվայի մարզային դրամատիկական թատրոն անվանումը:--Pandukht (քննարկում) 11:16, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ճիշտն ասած ես տարբեր թատրոնների դեպքում միշտ գրել եմ հետևյալ հերթականությամբ՝ «Մոսկվայի Ա․ Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն»։ Հետաքրքիր է լսել խմբագիրների կարծիքը։ Եթե այլ հերթականությամբ պետք է գրվի, հարյուրավոր հոդվածներ պետք է վերանվանվեն։--Լիլիթ (քննարկում) 11:22, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Քանի որ թատրոնների վերաբերյալ այս ու շատ այլ հոդվածանունների (ճամբարի համար) ցանկը ես եմ կազմել, մեկնաբանեմ, որ ինքս էլ բախվել եմ այս խնդրին, հետո նայելով մյուս օրինակները՝ առաջնորդվել եմ ընդունված ձևով, օրինակ՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։--A.arpi.a (քննարկում) 15:02, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այդ դեպքում, ինչպես ստացվում է, հոդվածը պետք է անվանվի Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն: Կարծում եմ այս տարբերակը բնականին ավելի մոտ է, քան սկզբնականը: --Pandukht (քննարկում) 15:20, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, թատրոնների մեծ մասը ես եմ գրել՝ դեռ 2011 թվականից։ Գյումրիի թատրոնն էլ եմ ես գրել, դրա համար այս քննարկման մեջ մեր վիքիի մյուս թատրոնների անվանումները որպես հիմք ընդունել, ճիշտ չի լինի, քանի որ դա մեծամասնության կարծիքը չէ :) Ես կարծում եմ, որ անվանումները ճիշտ եմ գրել, բայց մարդ ես, հնարավոր է՝ սխալվել եմ։--Լիլիթ (քննարկում) 15:39, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
@ջեօ ջան, բայց այստեղ հոդվածը պետք է վերանվանվի, որովհետև մարզային բառն առաջ է ընկել։ Մի հարց էլ կցանկանայի բարձրացնել։ Մի շարք հոդվածներում նկատել եմ, որ մասնակիցները ռուսերենից վերցնելով վերնագրում գրում են նաև հայրանվան առաջին տառը, ինչպես որ այս հոդվածում է։ Ըստ իս՝ հայերենում դա ավելորդ է։ Պետք է լինի՝ «Մոսկվայի Ա․ Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն»։ Կցանկանայի կարծիքներ լսել նաև սրա վերաբերյալ։--Լիլիթ (քննարկում) 20:43, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես դեմ եմ քվեարկել Պանդուխտի առաջարկած շարադասությանը։ Իսկ քո ասածը ճիշտ է, պետք է վերանվանել «Մոսկվայի Ա․ Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն», հայերենում, ի տարբերություն ռուսերենի, հայրանուններն այդքան էլ կիրառություն չունեն։ --@ջեօ (քնն․) 20:47, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Փաստորեն, եկանք այն կարծիքին, որ ճիշտն է՝ Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն, չէ՞: Ես նույնպես կողմ եմ այս տարբերակին:--Pandukht (քննարկում) 11:18, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հա, Pandukht ջան, միայն թե առանց հայրանունի՝ Ն․-ի։--Լիլիթ (քննարկում) 11:29, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես կողմ եմ այդ տարբերակին, բայց արդյո՞ք մեզ ունենք կանոն որտեղ դա հստակ սահմանված է: Բացի այդ, Թատրոններ այբբենական կարգով կատեգորիայում կարելի է հանդիպել անվանատարբերակներ և հայրանունյով, և առանց: Դրանք էլ ուրեմն պետք է անվանափոխենք (չնայած, շատ քիչ են): --Pandukht (քննարկում) 11:38, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Pandukht ջան, նույն տրամաբանությամբ, ինչ որ անձանց հոդվածների վերնագրերում հայրանուն չենք գրում, իսկ Ռուսերեն Վիքիպեդիայում գրում են։ Ի՞նչ կասես, @ջեօ ջան։--Լիլիթ (քննարկում) 12:04, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Համաձայն եմ Լիլիթի հետ, նույն պատճառաբանությամբ, ինչ վերնագրերում հայրանուներ չենք օգտագործում։ --@ջեօ (քնն․) 12:21, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես չեմ ասում, որ դեմ եմ, հակառակը՝ կողմ եմ, բայց ասում եմ եկեք հստակ տեքստով ամրագրենք դա (որը, ըստ իս, չի կարող կանոն համարվել մինչդեռ ամրագրված չէ) Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնակարգում:--Pandukht (քննարկում) 12:51, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հաա, ինձ թվաց՝ հարցնում ես, թե որտեղ է ամրագրված :) Ես ձևակերպումներից լավ չեմ, Pandukht ջան, այնպես որ կսպասեմ՝ մինչև մյուսներն առաջարկեն տեքստը։--Լիլիթ (քննարկում) 13:01, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լյուդվիգ Մինիգերոդե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Լյուդվիգ ՄինիգերոդեԼուդվիգ Մինիգերոդե

Նկարչի բնօրինակ անունն է Ludwig Minnigerode, ինչը հայերեն տառադարձվում է Լուդվիգ Մինիգերոդե: Ludwig անունը գերմաներենում չունի Լյուդվիգ արտասանությունը, այլ հնչում է Լուդվիգ--Vmakenas (քննարկում) 16:47, 21 Դեկտեմբերի 2017 (UTC):[reply]

Դեմ. կարծիքս արտահայտել եմ մասնակցի քննարկման էջում և չկրկնելու համար այստեղ տեղադրում եմ հղումը։ --23artashes (քննարկում) 17:23, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ․ վիքիում օգտագործում ենք առավել տարածված տարբերակը։ --Լիլիթ (քննարկում) 17:31, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ, ՎՊ:ՀԻՇԵԼԻ։ --@ջեօ (քնն․) 18:24, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կողմ, Մյուս կողմից` չի հակասում ճշգրտության սկզբունքին: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vmakenas (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Լյուդվիգ՝, ինչպես հայերենում տառադարձվել են շատ հայտնի մարդկանց անուններ։ --BekoՔննարկում 20:49, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հայերենում շատ հայտնի մարդկանց անուններ տառադարձվել են Հենրիխ, բայց դա չի խանգարում, որ Հայնեի անունը տառադարձվի ճիշտ` Հայնրիխ: --Մասնակից:Vmakenas 21:30, 22 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ. Ավելորդ եմ համարում բացատրել` թե ինչու: Մնում էր ստիպել անձնագրային բաժանմունքներին, որպեսզի փոխեն բոլոր հայորդի Լյուդվիգների անունները:--Որոտ (քննարկում) 22:46, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հայորդի Հենրիկների պատվին էլ կարելի է Հայնեին կոչել Հենրիկ: --Մասնակից:Vmakenas 21:27, 22 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Իսկ ո՞վ ասաց, որ հայորդի Հենրիկների անունը նույն Հայնեի անունն է (Heinrich), գուցե Սենկևիչի անու՞նն է (Henryk): Եվ հետո Վիքիպեդիայում գրվածը չպետք է հակասի գրականությունում, բառարաններում, դասագրքերում, հանրագիտարաններում և այլուր գրված և տարիներ շարունակ գործածված ու ընդունված ձևերին: Սկզբում փոխեք դրանք, իսկ հետո կանրադառնաք Վիքիպեդիային:--Որոտ (քննարկում) 10:54, 23 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Օք, քանի որ Վիքի-ն երկակի ստանդարտներ չի ընդունում, կարո՞ղ ենք Հայնրիխ Հայնե էջը տեղափոխել, քանի որ «Հենրիխ»-ը «Heinrich»-ի տառադարձման ավելի տարածված ձև է, քան «Հայնրիխ»-ը: Մասնակից:Vmakenas 16:46, 23 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Իսկ ինչու՞: Հատուկ անունների մասին ուղղագրական բառարանում ամրագրված է «Հայնրիխ Հայնե» ձևը (1981 «Լույս» Երևան): Ի դեպ նույն տեղում նշված են «Լյուդվիգ» և «Լյուդովիկոս» ձևերը: Մենք լիազորված չենք և ոչ էլ արտոնագիր ունենք հայերեն ուղղագրությունը փոփոխելու վերաբերյալ: Խոսքս կոնկրետ Ձեզ չի վերաբերվում, բայց ես զարմանում եմ, որ մարդիկ կան, ովքեր ուզում են անպայման Հայոց լեզվի «լուսավորիչների» դերով հանդես գալ և զանազան անհիմն «նորամուծություններ» մտցնել այնտեղ: Ինձ թվում է, որ ուղղագրական բառարանում դրանք գրելիս, մեր մասնագետներն արդեն իսկ քննարկել են ուղղագրական, տառադարձման, գերմաներեն արտասանության և այլ բազում հարցեր և նոր միայն բառերն ու անվանումները ամրագրել ուղղագրական կանոններով: Դրանք արդեն հստակեցվել են: Մենք պետք է մտածենք հայերեն լեզվում ներմուծվող նոր բառերի մասին, որոնք դեռևս չեն ենթակվել որևէ կանոնի:--Որոտ (քննարկում) 14:46, 23 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Vmakenas, զուտ հնչյունային տառադարձման դեպքում գերմաներեն բազմաթիվ հատուկ անունների արմատացած փոխառություններից հրաժարվելը լրիվ «կհեղաշրջի» մեր գիտապաշարը։ Նման դեպքում պետք է տառադարձել «Լուտվիխ»։ Քո նշած «Լուդվիգ» ձևը գրադարձումն է (տրանսլիտերացիա), որը գործնական տառադարձման ընթացքում ունի սահմանափակ կիրառում։ Պետք է նշեմ, որ գերմաներենից «nn» կապակցության տառադարձության դեպքում, բացի բառավերջից, «ն» տառերից ոչ մեկը չի զեղջվում, և ազգանունը պետք է գրվի՝ «Միննիգերոդե»։ — Vahe քնն. 19:33, 22 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Իրականում, ոչ թե «-իխ», այլ "-իհ", որտեղ «հ»-ն արտաբերվում է հայերենին ոչ բնորոշ ձևով, մի տեսակ փուչ: Մյուս կողմից` սուբյեկտն ավստրացի էր, իսկ ավստրական ստանդարտով վերջածանցի «գ»-ն արտասանվում է «գ»-ի ու «ք»-ի արանքում (մի տեսակ հոգնած «գ», ինչպես «հ»-ն վերը նշված ստանդարտ գերմաներենում): Ազգանվան պահով` առարկություններ չունեմ: Մասնակից:Vmakenas 16:46, 23 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ավստրիայի պետական լեզուն ստանդարտ գերմաներենն է։ Օրենքով նշված է ավստրիցիզմների մասին։ Գերմաներենի ավստրիական տարբերակը ընդամենը վերբարբառային կատեգորիա է, որը վերաբերում է բանավոր խոսքին և գրականությանը։ Մի նկատառում. իսպանախոս բոլոր երկրներից փոխառված հատուկ անունների տառադարձման դեպքում վերցվում է ստանդարտ կաստիլյան իսպաներենը։ Եթե, օրինակ, իր համար ոչ մայրենի ստանդարտ իսպաներենին տիրապետող անձը լսեր իսպաներենի արգենտինական տարբերակով բանավոր խոսք, թերևս այն այլ լեզվի տեղ կընդուներ։ + քո նշված հնչյունը «խ» և «քհ» հնչյունների միջանկյալ արտասանությամբ հնչյունն է։ — Vahe քնն. 14:39, 24 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ, նույն ձևով չենք կարող անվանափոխել Լյուդվիգ վան Բեթհովեն հոդվածը, քանի որ հայերեն աղբյուրներում չկա Լուդվիգ ձևը, իսկ անվանափոխման առաջադրած մասնակցի փաստերը սկզբնական հետազոտություն են հիշեցնում:--Սամվելքննարկում 07:02, 25 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ, ամփոփելով կարծիքս ու փաստարկներս: — Vahe քնն. 18:21, 25 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Երևանի Մաշտոցի անվան ՄատենադարանՄատենադարան

-Սահակ (քննարկում) 03:59, 4 Հունվարի 2018 (UTC)

Շակաշեն (քաղաք) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շակաշեն (քաղաք)Գյոլգյոլ

Անկեղծ ասած՝ հոդվածի վերնագիրը, ինձ համար, համենայն դեպս ոչ միանշանակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հոդվածը կրում է «Շակաշեն» տարբերակը, տեքստում և տեղեկաքարտում օգտագործվում է «Շիկաշեն» տարբերակը։ Գուցե պետք է կոնկրետանալ։ Իսկ տեղեկաքարտի «Շիկաշեն (2008 թ.-ից)» փաստն էլ ժպիտ է առաջացնում։ Բայց ամեն ինչ հերթով․

Քաղաքը հիմնադրվել է որպես Ելենդորֆ, խորհրդային տարիներին կրել է Խանլար անվանումը (որպես աղբյուր՝ ՀՍՀ, հատոր 5, էջ 13Քաղաքը երբեք չի կրել Շակաշեն անվանումը։ Շակաշենն այն գավառի անունն է, որում եղել է բնակավայրը։ Հոդվածին նման անվանում տալը հավասարազոր է Աբովյան քաղաքի հոդվածի վերնագիրը Կոտայք անվանափոխելուն։ Այսպես թե այնպես հոդվածի վերնագիրը բնակավայրի հետ կապ չունի և պետք է փոխվի։

2009 թվականից քաղաքը կրում է Գյոլգյոլ անվանումը, դա էլ առաջարկում եմ դարձնել հոդվածի վերնագիր։ Շնորհակալ եմ։ --@ջեօ (քնն․) 09:36, 4 Հունվարի 2018 (UTC)

Կողմ: Համաձայն եմ @ջեօ-ի հետ: Համացանցում չգտա աղբյուր, որտեղ նշված լինի Շակաշեն քաղաքի մասին: Տեղեկաքարտում առկա Շիկաշեն տարբերակը և քաղաքի անվանափոխությունը Շիկաշենի, մեղմ ասած, անհասկանալի է: Ի դեպ, Ադրբեջանից գաղթածների շրջանում մեծապես տարածված է Խանլար խորհրդային տարբերակը:--Armen (քննարկում) 11:20, 4 Հունվարի 2018 (UTC)

Խնդրում եմ ուշադիր լինել: Ոչ թե Գյոլգյոլ, այլ Գյոյգյոլ: Ի սկզբանե Ելենենդորֆ:--Որոտ (քննարկում) 15:36, 4 Հունվարի 2018 (UTC)

Կովկասի գերուհին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կովկասի գերուհինԿովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

Ըստ Որոտ մասնակցի այս պատճառաբանության։ --Լիլիթ (քննարկում) 16:40, 9 Հունվարի 2018 (UTC)

Ինքս չեմ հասկանում ինչ կարելի է անել, որովհետև Վիքիների մեծ մասում անվանափոխման առաջադրված տարբերակն է, բայց կարելի է նաև վերահղում թողել ուղղակի, և վերջ:--Շեյդի ~ 17:36, 12 Հունվարի 2018 (UTC)