«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Պիտակ՝ 2017 source edit
Տող 91. Տող 91.
Նմանվում է կուրսային աշխատանքի։ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 06:23, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)
Նմանվում է կուրսային աշխատանքի։ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 06:23, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)
:{{Ջ}}--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 07:25, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)
:{{Ջ}}--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 07:25, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)
:{{Ջ}}:--[[Մասնակից:Շեյդի|Շեյդի]] [[Մասնակցի քննարկում:Շեյդի|~]] 17:26, 12 Հունվարի 2018 (UTC)


==[[Ռոբերտ Գասպարյան]]==
==[[Ռոբերտ Գասպարյան]]==

17:26, 12 հունվարի 2018-ի տարբերակ

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ստուգի՛ր քննարկմանը մասնակցելու քո իրավունքը
Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Օրինակ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Վիկտոր Գրիգորյան (պետական գործիչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հարգելի համայնք, կարծում եմ, որ այս կամ այն մարզի դատախազ լինելը անձին նշանակալիություն չի հաղորդում: Ցանկանում եմ լսել նաև Ձեր տեսակետը:--Armen (քննարկում) 20:27, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես կարծում եմ, որ մարզային կառույցների ղեկավարների մասին հոդվածները անպայման պետք է լինեն Վիքիպեդիայում, քանի որ մեր կանոնակարգում հստակ գրված է.

2.6 Քաղաքական գործիչներ

Քաղաքական գործիչներ և դատավորներ, ովքեր զբաղեցնում են կամ զբաղեցրել են բարձր պաշտոններ միջազգային, ազգային, ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում: Սա նաև վերաբերվում է այն անձանց, ովքեր ընտրվել են կամ նշանակվել են համապատասխան պաշտոնին, սակայն դեռ չեն ստանձնել պարտականությունները: Նշված անձինք նաև պետք է բավարարեն հիմնական պահանջին, այն է լուսաբանված լինեն երկրորդական վստահելի անկախ աղբյուրներով:

Քաղաքական գործիչներ, ովքեր լայնորեն լուսաբանվում են մամուլում:

Բացի այդ, սոցիալական տեսանկյունից, նման հոդվածները բարձրացնում են բնակչության իրազեկվածության աստիճանը:--Pandukht (քննարկում) 20:34, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, Պանդուխտ ջան, անկախ արդյունքից, եթե X հոդվածը չի համապատասխանում նշանակալիության կանոնակարգին, այն պետք է հեռացվի։ Բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացումը չի կարող փաստարկ հանդիսանալ։ --@ջեօ ██ 21:04, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
GeoO ջան, համաձայն եմ քո հետ, դրա համար էլ առաջին հերթին բերեցի կոնկրետ փաստարկ՝ մեջբերում կանոնակարգից:--Pandukht (քննարկում) 21:06, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  • Ջնջել, մի ժամանակ այսպիսի հոդվածները տասնյակներով ջնջում էինք, և դա արդարացի էր: Իսկ ինչ վերաբերում է կանոնին՝ ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման վերաբերյալ, ապա Տավուշի մարզն ամենաբարձրը չէ, այլ ՀՀ-ն է ամենաբարձրը: Այլ էր հարցը, եթե նահանգային-դաշնային բաժանում լիներ: --Հայկ (արաբագետ) 04:08, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
ՀՀ-ն ոչ թե վարչատարածքային միավորում է, այլ պետություն, որը կազմված է վարչատարածքային միավորումներից:--Pandukht (քննարկում) 17:39, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Տես, օրինակ, ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»՝

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:

(1-ին հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-10-Ն)

Այսինքն, ամենաբարձրերը՝ մարզերն են:--Pandukht (քննարկում) 17:42, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Վերը նշված Վիքիկանոնում հստակ գրված է դատավորի ու քաղաքական գործչի մասին, բայց ոչ՝ դատախազի: Այ էսպիսի օրենք-հղում էլ որ գտնվեց, որտեղ դատախազը՝ որպես վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում ընդգրկված պաշտոն՝ դատավորի հետ համահավասար, կամ նման այլ բան, ես դեմ չեմ լինի: Մարզի դատավորը էլի ինչ-որ տեղ հասկանալի է՝ համաձայն վիքիկանոնի, բայց դատախազի մասին բերված օրենքներից որևէ մեկում չտեսա: ՀԳ, եթե վիքինանոնը հարմարեցնում ենք մեր եզրակացություններով՝ ՀՀ-ում մարզեր են, ուրեմն մարզն էլ ամենաբարձրն է, նույն ձևով կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ի նահանգային դատարանը ու Տավուշի մարզի դատարանը հաստատ նույնը չեն՝ այդ թվում վիքիկանոններով, պետք է սրա վրա կենտրոնանալ, ոչ թե ՀՀ սահմանադրություն քաղվածելով, որի մասին գրագետ քաղաքացիները վստահորեն տեղյակ են --Հայկ (արաբագետ) 18:28, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կանոնի վերնագիրն է «2.6 Քաղաքական գործիչներ», սակայն կանոնի մեջ ասված է ոչ միայն անմիջապես քաղաքական գործիչների մասին: Սա նշանակում է, քաղաքական գործիչը սահմանված է ոչ թե նեղ իմաստով, այլ լայն (ինչպես գիտենք, իրավաբանները օրենսդրության տեքստը նույնպես մեկնաբանում են երկու եղանակով՝ լայն և նեղ), որի մասին վկայում է տեքստում նաև դատավորների սահմանումը: Դատախազները և դատավորները՝ նույն օղակի և նույն մակարդակի պաշտոնյաներ են: Հ.Գ. ա) այո, իրենց բնույթով, ԱՄՆ նահանգը և Հայաստանի մարզը մոտավորապես հավասար միավորներ են: Մոտավորապես այն բանի համար, որ ԱՄՆ-ն դաշնություն է, իսկ Հայաստանը՝ ունիտար պետություն, բ) ՀՀ Սահմանադրությունը ես չեմ քաղվածել: --Pandukht (քննարկում) 19:12, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ի դեպ, նույն Անգլերեն Վիքիպեդիայում գրված է ոչ միայն հանանգային դատախազների մասին, այլ նաև շրջանային (District Attorney), օրինակ՝ en:New York County District Attorney, ինչը ևս մեկ անգամ հաստատում է կանոնի ճիշտ՝ լայն մեկնաբանությունը:--Pandukht (քննարկում) 19:15, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ես իմ հարցի պատասխանն այստեղ չգտա. դատախազը ինչու պետք է լիներ քաղաքական գործչի՝ այս ցուցակում: Իրավաբանները նեղ կսահմանեն, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց այստեղ խմբագիրները պետք է որոշեն: Ինչ վերաբերում է ԱՄՆ նահանգներին, որոնցից յուրաքանչյուրն իր սահմանադրությունն ու օրենսդրությունն ունի, որոշ պետությունների նահանգներ էլ՝ բանակ ու այլ կառույցներ, ապա ՀՀ պարագայում դա նույնը չէ: Անգլերեն Վիքիպեդիան էլ ոչ մեկիս համար չպետք է լինի չափանիշ: Ինչևէ, տեսակետը պարզ է, որպես այս բնագավառում մեծ փորձ ունեցողի՝ խնդրեմ Սամվելին հայտնել իր կարծիքը՝ ժամանակ ունենալու դեպքում՝ որպես վիքիխմբագիր ու ադմին: --Հայկ (արաբագետ) 20:18, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Նախ նշեմ, որ ի տարբերություն մեզ, ԱՄՆ-ում շրջանային դատախազը ընտրովի պաշտոն է և այնտեղ համարվում է քաղաքական գործիչ: Ինչ վերաբերվում է կոնկրետ այս դեպքին, եթե ընդունենք, որ անձը բավարարում է կանոնի Քաղաքական գործիչներ ենթավերնագրի առաջին մասին, ապա այն միևնույն է չի բավարարում երկրորդ մասին այն է «Նշված անձինք նաև պետք է բավարարեն հիմնական պահանջին, այն է լուսաբանված լինեն երկրորդական վստահելի անկախ աղբյուրներով», հոդվածում բացի չոր կենսագրական տվյալներից և առաջնային աղբյուրներում նրա նշանակումից այլ տեղեկատվություն չկա, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ անձը չի լուսաբանվել երկրորդական անկախ աղբյուրներում: Ըստ այդմ իմ կարծիով պետք է Ջնջել:--Սամվելքննարկում 05:23, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Քննարկման մասնակիցներին տեղեկացնում եմ հետևյալ առաջարկի մասին՝ Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ#Կանոնակարգի մեջ պարզաբանում մտցնելու առաջարկ:--Pandukht (քննարկում) 18:28, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սոնա_Մաթևոսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալի չէ, համենայն դեպս նշանակալիությունը ցույց տված չէ երկրորդական հեղինակավոր աղբյուրներով:--Սիգմա (քննարկում) 23:29, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ջնջման պատճառը։ --Artak Hovhannisyan (քննարկում) 23:39, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Artak Hovhannisyan, ջնջման պատճառը ներկայացված է վերևում: --Սիգմա (քննարկում) 23:43, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հայերը_Մերձբալթյան_երկրներում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարծում եմ՝ ավելորդ է, քանի որ հատ-հատ բոլոր երկրների մասին կա։ --Հայկ (արաբագետ) 19:58, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Թողնել Ես կբարելավեմ հոդվածը անգլերեն վիքիից: Բացի այդ, ուրիշ լեզուներով էլ կա հոդվածը:--Armen (քննարկում) 07:24, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ջնջել: Համամիտ եմ Հայկի հետ: Պատճառը նա արդեն նշել է:--Շեյդի ~ 17:24, 12 Հունվարի 2018 (UTC)
Հայոց պետականության վերջնական վերացման ժամանակաընթացք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նմանվում է կուրսային աշխատանքի։ --Հայկ (արաբագետ) 06:23, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ջնջել--Armen (քննարկում) 07:25, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ջնջել:--Շեյդի ~ 17:26, 12 Հունվարի 2018 (UTC)
Ռոբերտ Գասպարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հարգելի համայնք, ջնջման եմ ներկայացնում Ռոբեր Գասպարյան հոդվածը: Ոչ նշանակալի անձ:--Armen (քննարկում) 06:59, 31 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Թողնել Ռոբերտ Գասպարյանը լրագրող է և մարզական մեկնաբան, մեկնաբանել է Աշխարհի և Եվրոպայի նախորդ ֆուտբոլի առաջնությունները, ինչպես նաև Եվրալիգաների և Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը: Անհրժեշտության դեպքում կբարելավեմ հոդվածը: --Mhenrik (քննարկում)
Հարգելի Mhenrik, ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեկնաբանումը դեռևս անձին նշանակալիություն չի հաղորդում: Անհրաժեշտ են ավելի ծանրակշիռ փաստեր, որոնք կբավարարեն նշանակալիության պահանջներին:--Armen (քննարկում) 16:01, 31 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Mhenrik ջան, կարո՞ղ եք ներկայացնել վստահելի երկրորդական այլ աղբյուրներ։ Փորձենք տեսնել՝ նշանակալի է, թե ոչ։ --@ջեօ (քնն․) 16:57, 31 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]