«Արցախի թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 9. Տող 9.


== Թեմի տարածքում գործող եկեղեցիները ==
== Թեմի տարածքում գործող եկեղեցիները ==
Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. [[Ասկերանի շրջան]]ում` Սբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), [[Հադրութի շրջան]]ում` Սպիտակ Խաչը, Սբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), [[Մարտակերտի շրջան]]ում` Գանձասարի վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Սբ. Հովհաննու Կարապետը, Սբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), [[Մարտունու շրջան (ԼՂՀ)|Մարտունու շրջան]]ում` Ամարասի վանքի Սբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), [[Շուշիի շրջա]]նում` Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը, Սբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուսն էլ՝ XIX դ.), [[Քաշաթաղի շրջան]]ում` Սբ. Համբարձմանը և [[Ստեփանակերտ]]ի Սբ. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։
Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. [[Ասկերանի շրջան]]ում` Սբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), [[Հադրութի շրջան]]ում` Սպիտակ Խաչը, Սբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), [[Մարտակերտի շրջան]]ում` Գանձասարի վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Սբ. Հովհաննու Կարապետը, Սբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), [[Մարտունու շրջան (ԼՂՀ)|Մարտունու շրջանում]]` Ամարասի վանքի Սբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), [[Շուշիի շրջա]]նում` Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը, Սբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուսն էլ՝ XIX դ.), [[Քաշաթաղի շրջան]]ում` Սբ. Համբարձմանը և [[Ստեփանակերտ]]ի Սբ. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։


1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։
1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։

22:03, 10 հունվարի 2018-ի տարբերակ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ, կազմավորվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ընդգրկում է ԼՂՀ տարածքը և հարակից հայկական շրջանները։

Պատմություն

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301 թ.) հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը` Ամարաս ավանում։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղված է նույն վանքում)։ Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը` Կապաղակ, Պարտավ, ապա` Ամարաս, Գանձասար կենտրոններով։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։

Վանքերին (Հոռեկա, Երիցմանկանց, Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ։ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։ Գյուլիստանի պայմանագրով (1813) Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով 1815-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին Շուշիում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, Գտիչ վանքերում։ 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։

Արցախի թեմի տարածքում են գտնվում հոգևոր մշակութային կենտրոններ Ամարասի վանքը (IVդ.), Հոռեկավանքը (V դ.), Մեծառանից Սբ. Հակոբավանքը (V դ.), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (հինգն էլ՝ XIII դ.), Կատարովանքը (X դ.), ինչպես նաև՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ (XIX դ.) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, XIX դ.) եկեղեցիները և այլն։

Թեմի տարածքում գործող եկեղեցիները

Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. Ասկերանի շրջանում` Սբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), Հադրութի շրջանում` Սպիտակ Խաչը, Սբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), Մարտակերտի շրջանում` Գանձասարի վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Սբ. Հովհաննու Կարապետը, Սբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), Մարտունու շրջանում` Ամարասի վանքի Սբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), Շուշիի շրջանում` Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը, Սբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուսն էլ՝ XIX դ.), Քաշաթաղի շրջանում` Սբ. Համբարձմանը և Ստեփանակերտի Սբ. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։

1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։

Արցախի թեմի առաջնորդն է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (1989-ից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: