«Պամփիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6. Տող 6.
{{Հռոմեական պրովինցիաներ մ.թ. 117}}
{{Հռոմեական պրովինցիաներ մ.թ. 117}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Հին Փոքր Ասիա]]
[[Կատեգորիա:Հին Փոքր Ասիա]]
Տող 11. Տող 12.
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]]


{{Անավարտ}}

15:54, 9 հունվարի 2018-ի տարբերակ

Պամփիլիա

Պամփիլիա (հուն․՝ Παμφνλία), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավում (այժմ՝ Թուրքիայի Անթալիա վիլայեթում)։ Արևելքում սահմանակից էր Կիլիկիային, հյուսիս-արևելքում՝ Իսավրիային, հյուսիսում՝ Պիսիդիային, արևմուտքում՝ Լիկիային։ Ըստ անտիկ ավանդության՝ Պամփիլիաում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պամփիլիա հայտնի էր իբրև զարգացած գյուղատնտեսության երկիր։ Մ․թ․ա․ 6-րդ դարից գտնվել է Աքեմենյանների, մ․թ․ա․ 6-րդ դարի 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․թ․ա․ 3-2-րդ դարերից՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․թ․ա․ 133-ից Պերգամոնի հետ դարձել է հռոմեական տիրույթ, իսկ մ․թ․ 43-ից Լիկիայի հետ կազմել առանձին նահանգ։

395 թ-ից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ XII դարից Պամփիլիայի արևելքի մասը մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։