«Իբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Իբերիա''', Արևելյան Վրաստանի անվանումը ըստ հունա-հռոմեական հեղինակների: Մինչև մ.թ.ա. III-IIդդ. [[Իսպա...
(Տարբերություն չկա)

09:22, 8 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Իբերիա, Արևելյան Վրաստանի անվանումը ըստ հունա-հռոմեական հեղինակների: Մինչև մ.թ.ա. III-IIդդ. Իսպանիան ևս կոչվել է Իբերիա և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղու իբերներից: XIX դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև: Կուր գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծում առաջացավ վազ ստրկատիական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր Փառնավազն էր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Մայրաքաղաք Մցխեթայում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը: Մ.թ.ա. III դ. Իբերիան ենթարկվեց Սելևկյաններին, ապա՝ Պարթևներին, իսկ մ.թ.ա. 93-65-ին՝ Տիգրան Բ-ին: Հետագայում Հռոմին ենթարկված Իբերիան պահպանեց իր կիսանկախությունը և մ.թ.սկզբին, հատկապես [Փարսման I]]–ի օրոք (35-74) վերելք ապրեց: Փառնավազյան դինաստիան, իրեն համարելով Հայաստանում վերացած Արտաշեսյան հարստության շառավիղ, հավակնություն ուներ տիրելու հայկական գահին ևս: IIդ. Իբերիան հզորության գագաթնակետին հասավ հատկապես Փարսման II–ի օրոք: IIIդ. Իբերիան ընկավ Սասանյանների ազդեցության ոլորտը, վերացավ Փառնավազյան դինաստիան, գահն անցավ պարսկական ծագում ունեցող Խոսրովյաններին: IVդ. Իբերիայում սկսեցին զարգանալ ֆեոդալական հարաբերությունները: 337-ին քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն: Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը: Պարսիկների հարկային և ազգային-կրոնական ճնշման քաղաքականության դեմ Իբերիայում բռնկվեցին զինված ապստամբություններ: 481-84-ի շարժումը ճնշելուց հետո Սասանյանները վերացրին թագավորական իշխանությունը և երկիրը վերածեցին մարզպանության: Հետագա ազատագրական պայքարի շնորհիվ VI դ. վերջին վերստին կիսանկախության ճեռք բերած և բնիկ ժողովրդի իշխանի կողմից կառավարվող Իբերիան VIIդ. կեսերին նվաճեցին արաբները: