«Արգիշտի Գաբոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


== Հուղարկավորություն ==
== Հուղարկավորություն ==
Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 18:00-ին,Մեծ Մանթաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին՝ Մեծ Մանթաշի գերեզմանատանը:
Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 18:00-ին,Մեծ Մանթաշի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին՝ Մեծ Մանթաշի գերեզմանատանը:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:51, 1 հունվարի 2018-ի տարբերակ

Արգիշտի Գաբոյան
1991-2016
ԾննդավայրՄեծ Մանթաշ, Արթիկի շրջան
Մահվան վայրԼՂՀՄատաղիսի շրջան
Ծառայության տարիներ2014-2016
Կոչումլեյտենանտ
Հրամանատարն էրվաշտի
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Արգիշտի Գաբոյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս:

Կենսագրություն

Արգիշտի Գաբոյանը ծնվել է 1991 թվականին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Սովորել է Մեծ Մանթաշ գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2008 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այն ավարտելուց հետո ստանալով լեյտենանտի կոչում՝ զինվորական ծառայության է անցել ԼՂՀ-ի Մատաղիսի գնդի Թալիշի առաջին գումարտակում, որպես դասակի հրամանատար: 2014 թվականանին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել առաջին գումարտակի երրորդ հրաձգային վաշտի հրամանատար: Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, պայմանագրային սպա է՝ դասակի հրամանատար,ով մասնակցել է Արցախյան պատերազմին և քառօրյա պատերազմին: Արգիշտին ունի քույր և եղբայր [1]:

Մարտական գործողություններ

Մարտական հերթափոխության ժամանակ Արգիշտին եղել է Քարվաճառում: Սակայն նրան տեղափոխում են Մատաղիսի դիրքեր: Նա զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, բայց նրա մարմինը գտել են ապրիլի 20-ին [2]: Ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնում զոհված Արգիշտի Գաբոյանի մարմինը։ Արգիշտիի մարմինը հայկական կողմին բոլոր անհայտ կորած զինվորիներից վերջինն են հանձնել:

Պարգևներ

  • 2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով, հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումն իր դասակով կանխելու և ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • 2016 թվականի ապրիլի 20-ին հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով:
  • 2016 թվականի մայիսի 4-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
  • 2016 թվականի սեպտեմբերի 9-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Հուղարկավորություն

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 18:00-ին,Մեծ Մանթաշի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին՝ Մեծ Մանթաշի գերեզմանատանը:

Ծանոթագրություններ

  1. Հերոս Արգիշտի Գաբոյանը
  2. Անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրան

Արտաքին հղումներ