«Միխայիլ Տուխաչևսկի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Խորհրդային Միության Մարշալներ → Կատեգորիա:Խորհրդային Միության մարշալներ |
||
Տող 22. | Տող 22. | ||
{{DEFAULTSORT:Տուխաչևսկի, Միխայիլ}} |
{{DEFAULTSORT:Տուխաչևսկի, Միխայիլ}} |
||
[[Կատեգորիա:Խորհրդային Միության |
[[Կատեգորիա:Խորհրդային Միության մարշալներ]] |
||
[[Կատեգորիա:Ռուս զինվորականներ]] |
[[Կատեգորիա:Ռուս զինվորականներ]] |
||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]] |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]] |
11:10, 31 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ
Միխայիլ Տուխաչևսկի | |
---|---|
ռուս.՝ Михаѝл Никола̀евич Тухачѐвский | |
փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893 - հունիսի 12, 1937[1] (44 տարեկան) | |
Ծննդավայր | Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ[7] և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ և podporuchik? |
Հրամանատարն էր | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ |
Կրթություն | Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Տուխաչևսկի, Միխայիլ Նիկոլաևիչ (փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893, Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937[1], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]), խորհրդային ռազմական գործիչ, զորավար, Խորհրդային Միության մարշալ (1935)։ ՄՄԿԿ անդամ 1918-ից։
Կենսագրություն
Ծնվել է Սմոլենսկի նահանգում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914 - 1918), 1915-ին գերի է ընկել, 1917-ին փախել Ռուսաստան։ 1918-ին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր (1920-ի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920 - 21) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921-ի մարտ) և ջախջախման (1921-ի ապրիլ-մայիս) ժամանակ։
Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924 - 25-ի ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925 - 28-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928 - 31-ին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934-ից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936-ից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչևսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։
Տուխաչևսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն ունեցավ ապագա պատերազմին ԽՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ 1934-ից ՀամԿ ԿԿ անդամության թեկնածու։
Պարգևներ
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականություն
- Избр. произв., т. 1 - 2, М., 1964.
- Тодорский А. И., Маршал Тухачевский, М., 1966.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.history.army.mil/books/OpArt/russia2.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.dtic.mil/cgi-bin/GetTRDoc?AD=ADA195053
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.au.af.mil/au/awc/awcgate/fmso/kipp.htm
- ↑ https://marknesop.wordpress.com/2010/10/03/stalin-in-the-eye-of-the-russian-beholder/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տուխաչևսկի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 1937 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային Միության մարշալներ
- Ռուս զինվորականներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ