«Վահան (զինատեսակ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ang:Scield |
||
Տող 40. | Տող 40. | ||
[[Կատեգորիա:Զինանշանների բաղկացուցիչներ]] |
[[Կատեգորիա:Զինանշանների բաղկացուցիչներ]] |
||
[[ang:Scield]] |
|||
[[be:Шчыт]] |
[[be:Шчыт]] |
||
[[be-x-old:Шчыт (зброя)]] |
[[be-x-old:Шчыт (зброя)]] |
19:04, 6 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)
Վահան - կտրող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնագույն զինատեսակ է: Մարտիկը կրել է սովորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, փայտե կամ մետաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել հարձակողական զենքը:
Ձևերը
Տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվածիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն և այլն) ու չափսերի վահաններ: Հնագույն վահանները պատրաստել են փայտից կամ հյուսել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարցնելու համար պատել են կաշվով, ավելի ուշ նաև մետաղյա թիթեղներով: Մ.թ.ա. II հազարամյակում Միջագետքի երկրներում և Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել նաև բրոնզե վահաններ: Ուրարտական զորաբանակում կաշեպատ ու թիթեղապատ վահաններից բացի օգտագործվել են բրոնզե շրջանաձև վահաններ: Ուրարտական արքաների բրոնզե վահանները, որոնք ունեն 0,7 մ - 1 մ տրամագիծ, արտաքին կողմից դրվագված ենկենդանիների (առյուծ, ցուլ) բարցրաքանդակ պատկերներով, սեպաձև արձանագրություններով (հիմնականում կրողի անունը): Դրանք ներսի կողմից ունեն մեկ մեծ և երկու փոքր բռնակ, մեծը՝ բռնելու, փոքրերը՝ կաշեփոկերով բազկին ամրացնելու համար: Հին Հունական, Հռոմեական և հայկական զորաբանակներում ծանրազեն հետևակայինները կրել են երկար (մարդահասակ) վահաններ, որոնք զորաճակատը հմտորեն պաշտպանել են թշնամուց (վահանափակ շղթաներ ստեղծելու մարտավարական եղանակով) և յուրայինների համար հարձակման կամ պաշտպանության հնարավորություն են ստեղծել: Զենք ու զրահի կատարելագործման հետ վահանները փոքրացել են: հրազենի գյուտից հետո գործածումից դուրս են մղվել:
Օգտագործումը
Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը: Հնում զինվորները երդվել են վահանի վրա: Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա: Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն: Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով: Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ:
Վահանը զինանշաններում
Դասական կամ ավանդական վահաններ.
- հին ֆրանսիական
- արդի ֆրանսիական (եվրոպական)
- օվալաձև
- նախատեսված տիկնանց համար
- քառանկյուն
- իտալական
- շվեյցարական
- անգլիական
- գերմանական
- լեհական
- իսպանական