«Մոնրեալի գեղարվեստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Թանգարան}} |
{{Տեղեկաքարտ Թանգարան}} |
||
{{Արևմտահայերեն|Մոնրէալի Գեղարուեստի Թանգարան}} |
|||
'''Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ)''' ({{lang-fr|'''Musée des beaux-arts de Montréal'''}}), թանգարան [[Կանադա]]յի [[Քվեբեկ]] նահանգի [[Մոնրեալ]] քաղաքում: Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում [[Աշխարհի ամենամեծ թանգարանների ցանկ|ամենահայտնի]] թանգարաններից է: Տեղակայված է Golden Square Mile-ի [[Շերբրուկ (փողոց)|Շերբրուկ]] փողոցում: |
'''Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ)''' ({{lang-fr|'''Musée des beaux-arts de Montréal'''}}), թանգարան [[Կանադա]]յի [[Քվեբեկ]] նահանգի [[Մոնրեալ]] քաղաքում: Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում [[Աշխարհի ամենամեծ թանգարանների ցանկ|ամենահայտնի]] թանգարաններից է: Տեղակայված է Golden Square Mile-ի [[Շերբրուկ (փողոց)|Շերբրուկ]] փողոցում: |
||
19:44, 24 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ
Մոնրեալի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Կանադա[1][2] |
Տեղագրություն | Մոնրեալ[2] |
Ղեկավարության նստավայր | Մոնրեալ |
Հասցե | 1380 Sherbrooke St W, Montreal, QC H3G 1J5[3][4] և 1380, rue Sherbrooke Ouest, Montréal (Québec) H3G 1J5[5][3]H3G 1J5[6][5][3][…]Շերբրուկ փողոց (1380)[5][3] |
Հիմնադրվել է | 1860 |
Այցելուներ | 1 015 022 մարդ (անհայտ) |
Կայք | mbam.qc.ca/fr/(ֆր.) և mbam.qc.ca/en/(անգլ.) |
Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ) (ֆր.՝ Musée des beaux-arts de Montréal), թանգարան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում ամենահայտնի թանգարաններից է: Տեղակայված է Golden Square Mile-ի Շերբրուկ փողոցում:
ՄԳԹ տեղավորված է հինգ տաղավար-շենքերում և զբաղեցնում է 53095 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք` այդ թվում 13000 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք: «Հանուն խաղաղության. Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի» բացմամբ թանգարանն իր կամպուսով համարվում է Հյուսիսային Ամերիկայի ութերորդ ամենամեծ թանգարանը[7]: Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է մոտավորապես 42000 ստեղծագործություն[7]: Մոնրեալի արվեստի ընկերակցության բնօրինակ «ընթերցասրահը» եղել է թանգարանի ներկայիս գրադարանը: Այն արվեստին նվիրված Կանադայի հնագույն գրադարանն է[8]:
Մոնրեալի գեղարվեստի թանգարանը հանդիսանում է Խոշոր ցուցահանդեսների կազմակերպիչների միջազգային խմբի անդամ[9], որը հայտնի է նաև որպես Bizot խումբ. այս ֆորումը հնարավորություն է տալիս աշխարհի ամենամեծ թանգարանների ղեկավարներին փոխանակել ստեղծագործություններ և ցուցահանդեսներ: Թանգարանը փոխկապակցված է Կանադայի թանգարանների ընկերակցության, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ:
Պատմություն
Սկիզբ
Եպիսկոպոս Ֆրանսիս Ֆուլֆորդի կողմից 1860 թվականին հիմնադրված Մոնրեալի արվեստի ասոցիացիան ստեղծվել էր քաղաքի բնակիչների շրջանակում խրախուսելու գեղարվեստական արժեքների գնահատումը[10]:
Ձեռքբերումները պահելու համար մշտական տեղ չունենալու պատճառով Արվեստի ասոցիացիան ի վիճակի չէր ո'չ ձեռք բերելու աշխատանքներ, ո'չ էլ հավաքորդներից աշխատանքներ փնտրելու: Հաջորդ քսան տարիների ընթացքում կազմակերպությունը գոյատևել է շրջիկ կարգավիճակով, որի ընթացքում իր ցուցադրությունները ներկայացրել է Մոնրեալի տարբեր վայրերում[11]:
1877 թվականին մոնրեալցի գործարար Բենայա Գիբը թանգարանին բացառիկ նվեր է տալիս, որը ներառում էր նրա արվեստի հավաքածուից 72 կտավ և 4 բրոնզե ստեղծագործություններ: Բացի արվեստի հավաքածուն, նա թանգարանին է նվիրում նաև Ֆիլիպս հրապարակի հյուսիսարևելյան հատվածում գտնվող շենքը, այնուհետև նաև 8000 դոլար գումար, պայմանով, որ այդ վայրում երեք տարիների ընթացքում կառուցվի նոր թանգարան[12]: 1879 թվականի մայիսի 26-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Սըր Ջոն Քեմփբել Արգայլի 9-րդ դուքսը բացեց Մոնրեալի գեղարվեստական ասոցիացիայի արվեստի պատկերասրահը, Կանադայի պատմության մեջ առաջին շենքը, որը պետք է կառուցվեր հատուկ արվեստի հավաքածուի համար[13]: Ֆիլիպս հրապարակում գտնվող պատկերասրահը բաղկացած էր ցուցասրահից, մեկ այլ փոքրիկ սենյակից (հայտնի էր որպես ընթերցասրահ)[8] գրաֆիկական աշխատանքների համար, ինչպես նաև դասախոսությունների սրահից և սաղմնային արվեստի դպրոցից: 1893 թվականին թանգարանն ընդլայնվեց: Արվեստի ասոցիացիան անցկացրեց իր անդամների կողմից կազմված աշխատանքների ամենամյա ցուցադրություն, ինչպես նաև Գարնանային սրահը նվիրվեց Կանադայի կենդանի արվեստագետների աշխատանքներին:
Բենայա Գիբի նվերը թանգարանային հավաքածուի հիմնադրման ջրբաժանն էր: Առատաձեռն պարգևը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ, որի շնորհիվ նվիրատվությունները բազմապատկվեցին:
Տեղափոխություն դեպի Շերբրուկ փողոցի արևմուտք
Ծանրաբեռնված իր բնօրինակ վայրում` Արվեստի ընկերակցությունը լրջորեն մտածում էր Փիլիպս հրապարակից Ոսկե հրապարակ տեղափոխվելու մասին, որտեղ այդ ժամանակ բնակվում էր քաղաքի ֆինանսական էլիտան: Նախքան նոր թանգարանի կառուցումը, նրանք տեղավորվեցին Շեբրուկ փողոցում գտնվող Holton լքված տանը: Տարածքի սեփականատեր սենատոր Ռոբերտ Մքքեյն այն վաճառեց լավ գնով[14] : Թանգարանի կառուցման համար ձևավորվեց պատասխանատու խորհուրդ, որի կազմում ներառված էին Ջեյմս Ռոսը, Ռիչարդ Բ. Անգուսը, Վինսենթ մերեդիթը, Լուիս-Ջոզեֆ Ֆորգեթը և Դեյվիդ Մորիսը (նկարիչ Ջեյմս Վիլսոն Մորիսի հայրը)[14]: Թանգարանի կառուցման համար խորհրդի անդամներից շատերը զգալի գումարներ հանգանակեցին, մեծ նվիրատվություն կատարեց Ջեյմս Ռոսը[15]:
Թանգարանի ճարտարապետն ընտրվեց ճարտարապետական նախագծման մրցույթով հրավիրված 3 ճարտարապետական ընկերություններից: Թանգարանային խորհուրդն ընտրեց եղբայրներ Էդվարդ և Վիլյամ Սաֆերլանդ Մաքսվելների նախագիծը: Տիրապետելով Beaux-Arts ավանդույթներին` նրանք ներկայացրեցին ֆրանսիական ճաշակին և ժամանակին համահունչ շենք` չափավոր և վսեմ[16]: Շինարարական աշխատանքները սկսվեցին 1910 թվականի ամռանը և ավարտվեցին 1912 թվականին աշնանը:
1912 թվականի դեկտեմբերի 9-ին Կանադայի գլխավոր նահանգապետ դուքս Արթուր Վիլյամ Պատրիկը Շերբրուկ փողոցում բացեց Արվեստի ընկերակցության նոր թանգարանը, որին ներկա էին 3000 քաղաքացիներ:
Ժամանակակից շրջան
1949 թվականին Մոնրեալի արվեստի ընկերակցությունը վերանվանվել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանի[17]:
1972 թվականին Մոնրեալի գեղարվեստի թանգարանը դարձավ կիսա-հանրային հաստատություն, որը հիմնականում ֆինանսավորվում է պետական միջոցներով[18]:
1970-ական թվականներին թանգարանն ընդլայնվել է, 1976 թվականին բացվել է Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավարը, որը կառուցել է ճարտարապետ Ֆրեդ Լեբենսոլդը: Այն կառուցվել է անմիջապես Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի հետևի կողմում: Շենքը կառուցվել է ճարտարապետական մոդեռնիզմ ոճով` բետոնե կառույց, որը հակադրվում է դասական ճարտարապետությամբ կառուցված առաջին տաղավարին: Այն ժամանակ, չնայած նորարարություններին, հակասական էր լուսային լուսացույցի առաստաղի վանդակը, մեծ բաց ինտերիերը: Տաղավարում կա շուրջ 900 դեկորատիվ արվեստի և դիզայնի նմուշներ: Դրանց մեծ մասը նվիրաբերել են Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտները, ուստի տաղավարը կոչվել է նրանց անունով: Հավաքածուն ներառում է կահույք, ապակե աշխատանքներ, արծաթյա իրեր, տեքստիլ, կերամիկա և արդյունաբերական նմուշի աշխատանքներ: Այս նմուշները պատրաստվել են բազմազան նյութերից, որոնք իրենց վրա են կրում տարբեր երկրների և ժամանակաշրջանների արտացոլանքը[19]:
1982 թվականին, երբ Բերնարդ Լամարը նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ, թանգարանի գործունեությունը մի քանի դժվարին տարիներից հետո աշխուժացավ[20]: 1980-ական թվականների կեսերին նա առաջարկեց ընդլայնել թանգարանը, որի արդյունքում կառուցվեց Ժան-Նուլ Դեսմարե տաղավարը[21]: 1991 թվականին Մոշե Սաֆդին նախագծեց թանգարանի երրորդ շենքը, որը կառուցվեց Շերբրուկ փողոցի հարավային հատվածում: Այն ֆինանսավորվում էր կառավարության և գործարար համայնքի անդամների կողմից, հատկապես Դեսմարե ընտանիքի ներդրումների հաշվին[22]:
1972 թվականի կողոպուտ
1972 թվականի սեպտեմբերի 4-ին թանգարանում տեղի ունեցավ Կանադայի արվեստի պատմության մեջ ամենամեծ գողությունը, երբ զինված գողերը թանգարանից առևանգեցին ոսկյա զարդեր, ֆիգուրաներ, 18 կտավներ` մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ (այժմ` մոտավորապես 11,7 մլն դոլար), այդ թվում` Դելակրուայի, Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքները, Ռեմբրանտի հազվագյուտ լանդշաֆտը (Լանդշաֆտ տնակներով): 2003 թվականին Globe and Mail թերթի նախահաշվով միայն Ռեմբրանտի աշխատանքը կազմում էր 1 միլիոն դոլար[23]:
Տաղավարներ
Թանգարանը բաժանված է հինգ տաղավարների` 1912 թվականի Beaux Arts շենքը, որը նախագծել է Վիլյամ Սաֆերլանդ Մաքսվելը և նրա եղբայրը` Էդվարդ Մաքսվելը[24], այժմ կոչվում է Միշել և Ռենատա Հորնսթեյնի անունով, փողոցի մյուս կողմում գտնվող մոդեռնիստական Ժան-Նոել Դեսմարե տաղավարը, որը նախագծել է Մոշե Սաֆդին, կառուցվել է 1991 թվականին, Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավար, Կլեր և Մարկ Բուրգին տաղավար, կառուցվել է 2011 թվականին և 2017 թվականին բացված Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարը:
Դեսմարե տաղավարում ներկայացված է մոդեռն և ժամանակակից արվեստի հավաքածուն, Հորնսթեյն տաղավարում ուշադրության կենտրոնում է հնագիտությունը և հին արվեստը, Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավարը նվիրված է դեկորատիվ արվեստին և դիզայնին` Մոնրեալի համար գլխավոր ակտիվ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիզայնի քաղաք դարձնելու համար: Կլեր և Մարկ Բուրգին տաղավարում ցուցադրվում է Քվեբեկի և Կանադայի արվեստը, Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարը ներկայացնում է միջազգային արվեստի հավաքածուն:
2007 թվականի փետրվարի 14-ին թանգարանի վարչակազմը հայտարարել է իր նախագծի մասին. Շերբրուկ փողոցի արևմտյան հատվածում գտնվող Էրսկին և Ամերիկյան միացյալ կանադական եկեղեցին փոխակերպել Կանադայի արվեստի տաղավարի: Այս նոր տաղավարը թանգարանին հնարավորություն է տվել կրկնապատկել կանադացի նկարիչներին նվիրված ցուցադրման տարածքի մակերեսը: 1998 թվականին Էրսկին և Ամերիկյան միացյալ կանադական եկեղեցու 1893-1894 թվականներին թվագրվող, հռոմեական վերածննդի եկեղեցու շենքը ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական արժեքների շարքում[25] և անվանվել Կլեր և Մարկ Բուրգին տաղավար, ի նշան ընտանիքի կողմից ստացված ֆինանսական մեծ աջակցության:
Հինգերորդ տաղավարի համալրման արդյունքում Մոնրեալի գեղարվեստի թանգարանը կունենա 53095 քառակուսի մետր մակերես տարածքը, որից 13000 քառակուսի մետրը նվիրված է ցուցահանդեսային տարածքին: Ընդլայնումից հետո թանգարանը կդառնա Հյուսիսային Ամերիկայի տասնութերորդ խոշորագույն արվեստի թանգարանը[7]:
Տաղավար | Մակերես |
---|---|
Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավար (1912) | 5,546 մ2 (59,700 sq ft) |
Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավար (1976) | 9,610 մ2 (103,400 sq ft) |
Ժան-Նոել Դեսմարե տաղավար (1991) | 22,419 մ2 (241,320 sq ft) |
Կլեր և Մարկ Բուրգին տաղավար (2011) | 5,460 մ2 (58,800 sq ft) |
Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավար (2017) | 4,363 մ2 (46,960 sq ft) |
Քանդակների այգի | 2,033 մ2 (21,880 sq ft) |
Ընդհանուր | 48,528 մ2 (522,350 sq ft) |
Հավաքածու
1892 թվականին Ջոն Վ. Թեմփեսթը նվիրաբերել է 60 կտավներ ու ջրաներկ աշխատանքներ, ինչպես նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար ապավեն հիմնադրամ: Սա մինչև 1950 թվականը թանգարանի եվրոպական գեղանկարների ձեռքբերման համար եկամտի հիմնական աղբյուրն է եղել[26]:
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Մոնրեալի հայտնի ընտանիքների արվեստի հավաքածուները բաժանվեցին միասնական ժառանգության միջոցով: Որոշ ժառանգներ մեծ նվիրատվություններ կատարեցին թանգարանին, այդ թվում Դրամոնդ, Անգուս, Վան Հորն և Հոմսեր ընտանիքների անդամները[26]: 1927 թվականին Սթրաթքոնայի և Մոնթ Ռոյալի բարոնի ժառանգները 300 նմուշներից ու 150 կտավներից բաղկացած հավաքածուն նվիրեցին թանգարանին[26]:
1917 թվականին Մոնրեալի արվեստի ընկերակցությունը ստեղծեց դեկորատիվ արվեստի բաժինը, որը հանձնվեց Ֆրիդրիխ Քլիվլենդ Մորգանին, որը 1917-1962 թվականներին կամավոր հիմունքներով եղել է հավաքածուի համադրողը: Մորգենն ավելացրել է հավաքածուն ավելի քան յոթ հազար կտոր ձեռքբերումներով, նվիրատվությունների տեսքով[27]: Նա նաև ընդլայնել է թանգարանի մանդատը, բացառապես կերպարվեստին նվիրած հաստատությունից դարձնելով հանրագիտարանային թանգարան` բաց արվեստի բոլոր ձևերի համար[28]:
1955 թվականից ի վեր թանգարանը կանադական կամ օտարերկրյա ստեղծագործությունների ձեռքբերման համար ստացել է ֆինանսական միջոցներ Հորսլիի և Էնի Թաունսենդ ժառանգությունից: Բազմաթիվ նվերներ ու նվիրատվություններ են ստացվել արվեստի ասոցիացիան հիմնած մեծ հավաքորդների ժառանգներից: Այլ նվիրատվություններ են եկել նոր դոնորներից, ինչպիսիք են Ջոզեֆ Արթուր Սիմարդը, ով 1959 թվականին առաջարկել է ճապոնական խնկերի 3000 արկղերի հավաքածու, որը պատկանել է ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոին[29]:
1960 թվականին Մոնրեալի արվեստի ասոցիացիայի հիմնադրման 100-ամյակը նշվեց հավաքածուից և թանգարանային ուղեցույցից ընտրված աշխատանքների կատալոգի հրապարակմամբ:
1972 թվականի սեպտեմբերի 4-ին թանգարանում տեղի ունեցավ խոշոր գողություն: Հիսուն նմուշներ, ներառյալ տասնութ նկարներ, այդ թվում Պիտեր Պաուլ Ռուբենսի, Ռեմբրանդ վան Ռեյնի, Ժան Բատիստ Կամիլ Կորոի և Էժեն Դելակրուայի աշխատանքները, որոնք երբեք չեն գտնվել[29]:
1970-ական թվականներից թանգարանում հիմնական ներդրումներ կատարել են Ռենատա և Միշել Հորսթեյները: Դրանք ընդգրկում են հին վարպետների ստեղծագործությունները, ինչպես նաև շվեյցարացի նկարիչ Ֆերդինանդ Հոդլերի նկարների մի քանի խոշոր հավաքածուներ[30]:
Այս նվերները ընդլայնել են թանգարանի հավաքածուների շարքը և 2000 թվականին հասել գագաթնակետին` հավաքածուում ներառելով ժամանակակից դիզայնի հավաքածու, որը հավաքել են Լիլիան Մ. Ստյուարտը և Դեյվիդ Մ. Ստյուարտը, որը երկար ժամանակ եղել է Մոնրեալի դեկորատիվ արվեստի թանգարանի մի մասը և 1997-2000 թվականներին ցուցադրվել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանում[30][31]: Լիլիան Մ. Ստյուարտը թանգարանի հավաքածուն համալրել է 5000 նմուշներով (արժեքը կազմում է կանադական 15 միլիոն դոլար): Այս նվիրատվությունը դեռևս Կանադայի պատմության մեջ թանգարանին նվիրաբերած խոշոր նվիրատվություններից է:
Պատկերասրահ
-
Անդրեա Մանտենյա, Դիդոն (1495 թվականից հետո)
-
Էլ Գրեկո, Լեիվա ընտանիքի պարոնի դիմանկարը (1580)
-
Պիտեր Բրեյգել Կրտսեր, Վերադարձ պանդոկ (մոտ 1620)
-
Ֆլորիս վան Դյուկ, Պիկնիկ (1622)
-
Նիկոլա Պուսեն, Բնանկար` օձից վախեցած տղամարդու (1633-1635)
-
Շառլ լը Բրեն, Էննեի դավադրությունը (մոտ 1642-1644)
-
Ռեմբրանդ վան Ռեյն, Երիտասարդ կնոջ դիմանկար (մոտ 1665)
-
Ջովաննի Բատիստա Տիեպոլո, Apelle peignant le portrait de Campaspe (1725-1726)
-
Փոլ Քեյն, Flathead Woman with Child (1848-1853)
-
Թոմաս Ֆաեդ, Le Dimanche dans l'arrière-pays canadien (1859)
-
Ալֆրեդ Սիսլեյ, L'Automne - Bord de la Seine près de Bougival (1873)
-
Ջեյմս Տիսո, Հոկտեմբեր (1877)
-
Գաբրիել Մաքս, La Résurrection de la fille de Jaïre (1878)
-
Ջոն Էվերեթ Միլլե, L'Été de la Saint-Martin (1878)
-
Ուիլյամ Բուգրո, Դերասանուհու դիմանկարը (1879)
-
Ժան-Ժակ Բենջամին Կոնստանտ, Երեկոն տերասին (Մարոկկո) (1879)
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Երիտասարդ նեապոլիտանացլի աղջկա գլուխը (1881)
-
Կամիլ Պիսսարո, Vue de la cotonnière d'Oissel, environs de Rouen (1898)
-
Ջեյմս Վիլսոն Մորիս, La Vieille Maison Holton à Montréal (1908-1909)
-
Բարի գալուստ
-
Je suis Charlie
-
Combien de temps faut-il pour qu'une voix atteigne l'autre ?
Ծանոթագրություններ
- ↑ Open ISNI for Organizations
- ↑ 2,0 2,1 https://hedendaagsesieraden.nl/2022/08/17/musee-des-arts-decoratifs-de-montreal/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Google Maps — 2005.
- ↑ https://www.mbam.qc.ca/en/information/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.mbam.qc.ca/fr/informations/
- ↑ https://www.donneesquebec.ca/recherche/dataset/institutions-museales-du-guide-des-musees-du-quebec/resource/caf6ccfa-27eb-47fa-82e2-dc59f82ee390 — 2019.
- ↑ 7,0 7,1 7,2 «2012-13 Annual Report» (PDF). Montreal Museum of Fine Arts.
- ↑ 8,0 8,1 MMFA Library
- ↑ Bizot Policy Statement
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.15.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.25.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.30.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.26.
- ↑ 14,0 14,1 Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 54.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Michel Champagne. «The Canadian Encyclopedia». The Canadian Encyclopedia. Վերցված է 2012-07-26-ին.
- ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 55.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 97.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ see Mission and History tab
- ↑ Pepall, Rosalind (2012). «Le design au fil des siècles : actuel, intemporel, surprenant». Revue M du musée des beaux-arts de Montréal (French) (Spring): 12. ISSN 1715-4820.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 198.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bernard Lamarre GOQ». National Order of Quebec. Government of Quebec.
- ↑ «Rue Sherbrooke Ouest (entre Atwater et Peel)». Base de donnés sur le patrimoine. Grand répertoire du patrimoine bâti de Montréal. Վերցված է 22 January 2014-ին.
- ↑ «CBC Digital Archives, ''Art heist at the Montreal Museum of Fine Arts''». Archives.cbc.ca. Վերցված է 2012-07-26-ին.
- ↑ «Five Best». Montreal Gazette. December 7, 1985. էջ 22. Վերցված է December 26, 2009-ին.
- ↑ «Erskine and American United Church». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Վերցված է July 30, 2011-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 19.
- ↑ Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 21.
- ↑ Bondil, Nathalie (2012). «Le design moderne selon Liliane M. Stewart : une collection d'exception, une entreprise de l'esprit». Revue M (French). Montreal Museum of Fine Arts (Spring 2012): 14. ISSN 1715-4820.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 29,0 29,1 «Musée des beaux-arts de Montréal - De l'Art Association of Montreal au musée des beaux-arts de Montréal» (French). Montreal Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2011-12-21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 30,0 30,1 Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 22.
- ↑ «Collection - Decorative Arts and Design». Montreal Museum of Fine Arts. Վերցված է 28 January 2014-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Inauguration of the Ben Weider Napoleonic Galleries at the Montreal Museum of Fine Arts
- Georges-Hébert Germain, Un musée dans la ville
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնրեալի գեղարվեստի թանգարան կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 19-ի օրվա հոդված: |