«Մոնրեալի բուսաբանական այգի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Կանադայի բուսաբանական այգիներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 45. | Տող 45. | ||
[[Կատեգորիա:Բուսաբանական այգիներ ըստ երկրի]] |
[[Կատեգորիա:Բուսաբանական այգիներ ըստ երկրի]] |
||
[[Կատեգորիա:Կանադայի բուսաբանական այգիներ]] |
12:53, 13 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ
Տեսակ | բուսաբանական այգի |
---|---|
Կազմված է | Alpine Garden?[1], Chinese Garden?[2], Jardin botanique de Montréal’s Rose Garden?, First Nations Garden? և Exhibition Greenhouses? |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Ռոզմոն Լա Պտի Պատրի |
Հիմնվել է | հունիսի 9, 1931 |
Ճարտարապետական ոճ | ար-դեկո |
Մակերես | 75 հեկտար |
Այցելուներ | 695404 (2011)[3] |
Անդամակցություն | Société des musées du Québec?[4] |
Մոնրեալի բուսաբանական այգի (ֆր.՝ Jardin botanique de Montréal), մեծ բուսաբանական այգի Մոնրեալում, Կանադա: Զբաղեցնում է 75 հեկտար թեմատիկ այգիներ և ջերմոցներ: 2008 թվականին ճանաչվել է Կանադայի պատմական վայր և իր հավաքածուների չափի ու հարմարությունների համար համարվում է աշխարհի ամենակարևոր բուսաբանական այգիներից մեկը[5][6]:
Պատմություն
Բուսաբանական այգին գտնվում է Շերբրուկ փողոցի 4101 հասցեում՝ Pie-IX և Շերբրուկ փողոցների անկյունում, Մեզոնով այգում, Ռոզմոն Լա Պտի Պատրի շրջանում, նայում է Մոնրեալի օլիմպիական մարզադաշտին: Այն ներառում է ամբողջ աշխարհի բույսերի լիարժեք ջերմոցային համալիր և մի շարք մեծ բացօթյա այգիներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ թեմայով է ներկայացված: Բացօթյա այգիները դատարկ են և նոյեմբերի կեսից մինչև ապրիլ ծածկված են ձյունով, սակայն ջերմոցները բաց են այցելուների համար տարվա ընթացքում, որտեղ փետրվարից մինչև ապրիլ անցկացվում է ամենամյա «Ազատություն թիթեռներին» ցուցահանդեսը:
Այգին հիմնադրվել է 1931 թվականին, Մեծ ճգնաժամի տարիներին Մոնրեալի քաղաքապետ Կամիլիեն Հուդի կողմից, տարիներ շարունակ եղբայր Մարի-Վիկտորոն Կիրուակի քարոզարշավից հետո: Այգու հենքը նախագծել է Հենրի Թյորշերը, արտ դեկո ոճի վարչական շենքը նախագծել է ճարտարապետ Լուսիեն Ֆ. Կերոակը[7]:
Այն ծառայում է ընդհանրապես հասարակությանն ու մասնավորապես այգեգործությամբ զբաղվող ուսանողներին կրթելու, ինչպես նաև վտանգված բույսերի տեսակների պահպանման համար: Այգում են գտնվում նաև բուսաբանական գիտահետազոտական հաստատություններ՝ Մոնրեալի աստղագիտական ընկերություն (Société d'astronomie de Montréal) և Մոնրեալի Ինստիտարիում. այգու աշխատակիցները նաև տնօրինում են Ferme Angrignon կրթական ֆերման և գազանանոցը:
Թեև այգու մուտքը վճարովի է, Մոնրեալի քաղաքացիները կարող են ստանալ անվճար ընդունելություն դեպի բացօթյա այգիներ, ուստի շատ մարդիկ այցելում են պարբերաբար, նույնիսկ պարզապես ծառերի տակ նստելու համար: Մոտակա մետրոյի կայանը Pie-IX-ն է, որը գտնվում է Օլիմպիական մարզադաշտի անկյունում:
Մոնրեալի բուսաբանական այգին Մոնրեալ քաղաքին պատկանող բնության չորս տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է Կյանքի համար տարածք (ֆրանսերեն՝ Espace pour la vie) թանգարանային շրջանում: Մյուս վայրերն են՝ Բիոդոմ, Ինստիտարիում և Ռիո Տինտո ալկան պլանետարիում, որոնք բոլորը գտնվում են Օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ:
Այգիներ
Չինական այգին կառուցվել է Մին դինաստիայի ավանդական գծերով չինական պարտեզի համար: Զբաղեցնում է 2,5 հեկտար տարածք, ունի բազմաթիվ ոլորուն ուղիներ, արհեստական լեռ և չինական ոճի շինություն, որի բոնսայի և պենջինգի հավաքածուները նվիրատվություններ են, որոնք նվիրաբերվել են: Այգում աճում են չինական բույսեր: Այգին կառուցվել է 1990-1991 թվականներին Շանհայի լանդշաֆտների և ճարտարապետության ինստիտուտի 50 վարպետների կողմից՝ Լե Վեյցոնի ղեկավարությամբ: Ծրագրի պահանջներին համապատասխան Շանհայից ներմուծվել է 120 կոնտեյներ, այդ թվում` 500 տոննա քար Տաի լճից և Ջիանսու նահանգից[8]:
Ճապոնական այգին ստեղծվել է 1988 թվականին` դիզայներ Կեն Նակաջիմայի ղեկավարությամբ: Այգու 2,5 հեկտար տարածքը բնակեցված է ճապոնական բույսերով, կա նաև ճապոնական ոճի շենք, որտեղ ներկայացված է թեյի ցուցադրություն: Ճապոնական թեյի արարողությունը տեղի է ունենում այնտեղ ամռանը: Ներկայացվում են նաև այլ ավանդական ճապոնական արվեստներ, ինչպիսիք են իաիդոն և իկեբանան: Այգում կա մեծ կոիի լճակ, և այցելուները հաճախ կերակրում են կոիին: Այգում ամեն տարի օգոստոսի 5-ին տեղի է ունենում Հիրոսիմայի հիշատակի արարողությունը:
Առաջին ազգերի այգին բացվել է 2001 թվականին` ներկայացնելու Կանադայի բնիկների մշակույթը: Այգում պահվում են Քվեբեկի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների էնդեմիկ տեսակներ, թխկու, կեչու, սոճու ծառերը ծածկում են ճանապարհները, իսկ պարտեզը ուշադրություն է հրավիրում առաջին ազգերի բուժիչ և սննդային բույսերին: Այստեղ կան մի քանի տոտեմական սյուներ, ցուցադրումներ, որոնք ներկայացնում են ավանդական արվեստի գործեր և շինարարական մեթոդներ[9]:
Ալպիական այգին ունի մի քանի ուղիներ՝ ծածկված փոքրիկ, նուրբ ալպիական բույսերով:
Lion de la Feuillée
Lion de la Feuillée-ը հուշարձան և քանդակ է, որը գտնվում է Մոնրեալի բուսաբանական այգում: Վարդերի բացատով մուտքի մոտ տեղադրված հսկայական առյուծը 1992 թվականին Լիոն քաղաքի նվերն է Մոնրեալի 350-ամյակի կապակցությամբ:
Սպորտ
1976 թվականի ամառային օլիմպիական խաղերի ընթացքում այգում է տեղի ունեցել 20 կմ ոտքով ատլետիկայի միջոցառումը և ժամանակակից հնգամարտի վազքի հատվածը[10]:
Ծանոթագրություններ
- ↑ https://espacepourlavie.ca/jardins-et-serres/jardin-alpin
- ↑ https://espacepourlavie.ca/en/gardens-and-greenhouses/chinese-garden
- ↑ «Bilan 2011» (PDF). Tourisme Montréal. Վերցված է 24 May 2013-ին.
- ↑ https://www.musees.qc.ca/fr/musees/guide?sort=alpha — 2017.
- ↑ «Montreal Botanical Garden». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Վերցված է August 7, 2011-ին.
- ↑ Montreal Botanical Garden. Canadian Register of Historic Places
- ↑ «History of the Montréal Botanical Garden». Montréal Botanical Garden website. Վերցված է December 31, 2011-ին.
- ↑ Espace pour la vie - Chinese Garden Retrieved March 22, 2015
- ↑ Espace pour la vie - First Nations Garden Retrieved March 22, 2015
- ↑ 1976 Summer Olympics official report. Volume 2. p. 162.
Արտաքին հղումներ
- Official Homepage of the Montreal Botanical Garden
- [1]: Photos of the annual butterfly exhibit and greenhouses
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի բուսաբանական այգի» հոդվածին։ |
|