«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 42. Տող 42.
== Պատմություն ==
== Պատմություն ==
Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։
Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։
[[Պատկեր:Generals Pyongyang MigitaToshihide October1894.jpg|300px|մինի|1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին]]


=== Ժամանակագրություն<ref>Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986</ref> ===
=== Ժամանակագրություն<ref>Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986</ref> ===

09:06, 10 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Ճապոնիա
日本国
Ճապոնիոյ դրօշակը Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, կղզային պետություն, երկիր և OECD country?
Ներառում էԱյչի, Ակիտա, Աոմորի, Թիբա (պրեֆեկտուրա), Ֆուկուի (պրեֆեկտուրա), Ֆուկուսիմա, Գումմա, Հոկայդո, Իբարակի (պրեֆեկտուրա), Իվատե, Միյագի, Սայտամա, Տոտիգի (պրեֆեկտուրա), Տոկիո, Կանագավա, Նիիգատա, Տոյամա, Իսիկավա (պրեֆեկտուրա), Յամագաթա (պրեֆեկտուրա), Յամանասի (պրեֆեկտուրա), Նագանո (պրեֆեկտուրա), Գիֆու (պրեֆեկտուրա), Սիձուոկա (պրեֆեկտուրա), Միե, Սիգա (պրեֆեկտուրա), Կիոտո (պրեֆեկտուրա), Օսակայի պրեֆեկտուրա, Հյոգո (պրեֆեկտուրա), Նարա պրեֆեկտուրա, Վակայամա, Տոթթորի, Սիմանե (պրեֆեկտուրա), Օկայամա (պրեֆեկտուրա), Հերոսիմա (պրեֆեկտուրա), Յամագուտի, Տոկուսիմա (պրեֆեկտուրա), Կագավա (պրեֆեկտուրա), Էհիմե (պրեֆեկտուրա), Կոտի (պրեֆեկտուրա), Ֆուկուոկա, Նագասակի, Կումամոտո (պրեֆեկտուրա), Օիտա (պրեֆեկտուրա), Միյաձակի, Կոգոշիմա, Օկինավա և Սագա (պրեֆեկտուրա)
Պետական լեզուճապոներեն
ՄայրաքաղաքՏոկիո
Պետական կարգՍահմանադրական միապետություն
Օրենսդիր մարմինNational Diet?
Երկրի ղեկավարՆարուհիտո
Կառավարության ղեկավարՖումիո Կիսիդա
Մակերես377,944 կմ²
Ջրային %4,7% ջրային
Ազգաբնակչություն124 631 000 մարդ (փետրվարի 1, 2023)[1]
Կրոնշինտո և բուդդիզմ
ՀիմնՃապոնիայի օրհներգ
ԿարգախոսEndless discovery
Հիմնադրված էմայիսի 3, 1947[2] թ.
ԱրժույթԻեն
Կենտրոնական բանկՃապոնիայի բանկ
Ազգային տոնComing of Age Day?, National Foundation Day?, Vernal Equinox Day?, Shōwa Day?, Constitution Memorial Day?, Greenery Day?, Կոդոմո նո հի, Marine Day?, Respect for the Aged Day?, Autumnal Equinox Day?, Sports Day?, Մշակույթի օր, Labor Thanksgiving Day?, The Emperor's Birthday? և Mountain Day?
Ժամային գոտիJST?, Asia/Tokyo?[3] և UTC+9
Հեռախոսային կոդ+81
Ինտերնետ-դոմեն.jp
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,925[4]

Ճապոնիան կղզեխմբային (ճապ.՝ 日本 Nippon or Nihon պաշտոնապես Nippon-koku or Nihon-koku)ինքնավար միապետություն է, որը գտնվում է Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից միչև Արևելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից,8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ[5]։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական - ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թ․-ին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ին արքունիքնը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թ․-ին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թ․-ին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թ․-ի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին,Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը,«Մեծ յոթնյակին»,«Մեծ քսանյակին» [6][7][8]։

Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի [9]։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջի մեծությամբ [10], որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը [11][12]։

Անվան ստուգաբանություն

Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ Եվրոպա Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում» կամ «հիմք» [13]։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր» [14]։

Հանի Գուանուդի կայսեր ոսկյա կնիքը՝ նվիրված Ճապոնիայի Նա կայսերը, Տոկիոյի ազգային թանգարան

Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թ․-ին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։

Նիհոնից բացի կիրառվել են Յամատո (大和, կամ «Մեծ Վա») կամ «Վակոկու» (倭国) տարբերակները։ «Վա» հասկացությունը համանման է «Վո»-ին (倭), որը ճապոներեն հնչում է «Վա»։ Վերոնշյալ կերպ են անվանել չինացիները ճապոնացիներին Երեք թագավորությունների շրջանում։ Մեկ այլ տարբերակ՝ «Վայ» (委), կիրառվել է ճապոնական վաղ պետականության շրջանում (Նիկոկու) Հան դինաստիայի շրջանում [15]։ Այնուամենայնիվ, ճապոնացիները խուսափում են 倭՝ «Վա», հասկացության հետ առնչություններից (որը Չինաստանում ասոցացվում է «գաճաճ» կամ «թզուկ» բառերի հետ), հետևբար այն փոխարինվել է այլ մեկնաբանությամբ՝ «Վա» (和), որը նշանակում է «միասնականություն, ներդաշնակություն» [16][17]։

Անգլերեն “Japan” բառը հավանաբար կապվում է «日本» չինական արտասանության աղավաղման հետ։ Հին մանդարինյան կամ Վու չինարեն արտասանությամբ Ճապոնիա անունը գրանցվել է Մարկո Պոլոյի կողմից՝ որպես «Սիայպենգու» (անգլ.՝ CipanguՇանհայի ժամանակակից Վու բարբառով «日本» գաղափարագրերի արտասանությունն է («անգլ.՝ Zeppen [zəʔpən]»)։ Չինաստանի հարավային ծավափնյա հատավածի բարբառներից փոխառնված անգլ.՝ Japun կամ Japang տարբերակը վերցրել են պորտուգալացի վաճառականները 16-րդ դարում, ովքեր էլ տարածել են այն Եվրոպայում [18][19]։

Անգլերեն աղբյուրներում այս անունն առաջին անգամ հանդիպում է 1577 թ․-ին հրատարակված «Ջայպան» (անգլ.՝ Giapan) գրքում, որտեղ թարգմանված ներկայացվել է պորտուգալացի միսիոներ Լուիս Ֆրոիսի նամակը։ Այն գրվել է 1565 թ․-ին [20][21]։

Մեյձիի հեղափոխությունից հետո մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Ճապոնիայի պաշտոնական անունն էր անգլ.՝ Dai Nippon Teikoku (大日本帝國), որը նշանակում էր «Ճապոնայի մեծ կայսրություն» [22]։ Ժամանակակից Նիհոն Կոկու կամ Նիպոն Կոկու (日本国) անվանումները կիրառվում են որպես «Ճապոնիայի Պետություն» (անգլ.՝ "the State of Japan") անվան տարբերակ։ «Կոկու» (国) նշանակում է «երկիր», «պետություն» կամ «ազգ»։

Պատմություն

Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։

1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին

Ժամանակագրություն[23]

Մեյձի կայսրը (1868–1912)
  • մ.թ.ա.660 թ. – Ըստ առասպելի Ջիմուի կայսրության հիմնումը։
  • մ.թ. IV դար – Յամատո Տակերուի լեգենդար արկածները
  • V – VI դարեր – Յամատո ցեղերի պետության հիմնադրումն ու ճգնաժամը։
  • VI դարի կեսեր – Բուդդիզմի ներթափանցումը։
  • 604 թ. – Շյոտոկու – Թայշի «17 հոդվածների օրենքը» դնում է բյուրոկրատական պետության հիմքը։
  • 607 թ. – Չինաստանում առաջին ճապոնական դեսպանությունը
  • VII – VIII դարեր – միապետության հաստատումը
  • 712 – 720 թթ. – Ճապոնիայի լեգենդար անցյալի «Կոջիկի» և «Նիհոն Շյոկի» տարեգրության կազմումը։
  • 752 թ. – Թոդայջի տաճարում իրականացվում է սինտոիզմն ու բուդդիզմը միավորող ծիսակատարություն։
  • VIII դար – Տարբեր դասերի ձևավորումը՝ արքունական ազնվականության, վանական հոգևորականության, գյուղացիության։ Այդ նույն ժամանակ է ձևավորվում նաև ռազմիկների միջին՝ սամուրայների (բուշի) դասը։
  • 784 թ. – Հիմնադրվում է Հեյան մայրաքաղաքը (հետագայում՝ Կիոտո
  • IX դ. – Հյուսիսի ժողովուրդների» ենթարկումը։
  • IX – X դարեր – Ֆուջիվարայի տոհմը տիրանում է կայսերական արքունիքի գլխավոր պաշտոններին։
  • 901 թ. – Նրանց դիմակայող Սուգավարա – նո Միչիզանեի վռնդումը։
  • XI դարի վերջ – Նախկին կայսրերի պայքարը Ֆուջիվարայի խնամակալության դեմ։
  • XII դ. – Իշխանության պայքար [[Մինամոթոյի, Թայրայի և այլ ռազմական խմբերի միջև։
  • 1189 թ. – Թայրային հաղթած Յոշիցունեի ինքնասպանությունը։
  • 1192 թ. – Մինամոտո – նո Յորիթոմոն հիմնադրում է բակուֆու ռազմական ռեժիմը և դառնում է շյոգուն։
  • 1221 թ. – նախկին կայսրերի անհաջող փորձերը վերստին իշխանության գալու համար։
  • 1274 – 1281 թթ. – Պայքար մոնղոլների արշավանքների դեմ։
  • XIII դ. – Ձեն բուդդիզմի տարածումը հիմնականում զինվորականության միջավայրում։
  • 1333 – 1336 թթ. – Կեմու դարաշրջանի կառավարությունը; կայսերական իշխանության վերականգնումը։
  • XIV դ. երկրորդ կես – Պատերազմներ կայսերական տան հյուսիսային և հարավային թևերի միջև։
  • XV դ. – Տնտեսական վերելք։ Բարերար Աշիկագա Յոշիմասան կառուցում է «Արծաթե տաղավարը»։
  • 1467 – 1477 թթ. – Երկրի կենտրոնական մասում ֆեոդալական խմբերի միջև պատերազմները։
  • XV դարի վերջ – XVI դարի սկիզբ – Գյուղացիական ապստամբություններ; ծովային ասպատակություններ և ծավահենություն ովկիանոսի ընդարձակ տարածքներում։
  • 1543 թ. – Պորտուգալացիների հայտնվելը Ճապոնիայի ափերի մոտ; հրազենի տարածման սկիզբը։
  • 1549 թ. – Միսիոներ Ֆրանսիս Քսավյեի ժամանումը Ճապոնիա; երեսուն տարի անց Ճապոնիայում հաշվվում էր 150 000 քրիստոնյա։
  • XVI դարի 2 – րդ կես – Թոյոտոմի Հիդեյոշին նորից ուժով միավորում է երկիրը, միջոցներ է ձեռնարկում գյուղացիներից զենքն առգրավելու համար («թրերի որսի» հրամանագիրը)։
  • 1603 թ. – Երկարատև պատերազմներից հետո իշխանության է գալիս Տոկուգավա Իեյասուն; նա հիմնադրում է Էդո Տոկիո մայրաքաղաքով շյոգունավարությունը։
  • XVII դ.1 – ին կես – Երկիրը մեկուսացնելու քաղաքականությունը; մուտքի և ելքի արգելքներ; քրիստոնեության արգելքը։ Հիմնական դոկտրին է դառնում նեոկոնֆուցիոնիզմը։
  • XVII դ.2 – րդ կես – Պատմական միտքը խոսում է կայսերական իշխանությունը վերականգնելու մասին։
  • 1701 թ. – 47 րյոնինների ինքնասպանությունը։
  • XVIII դ. կեսեր – Բրնձի գնի բարձրացումը; գյուղացիական ապստամբություններ։
  • XIX դ. 1 – ին կես – Գյուղացիական ելույթների թվի աճ։
  • 1853 թ. – Մեթյու Ք.Փերիի (ԱՄՆ) ժամանումը։
  • 1858 թ. – Անիրավահավասար պայմանագրերի կնքումը։
  • 1868 թ. – Մեյձի հեղափոխությունը; շյոգունների իշխանության վերացումը։
  • 1877 թ. – Շիմազու տոհմի Սաիգյո Տակամորիի խռովությունը։
  • 1889 թ. – Մեյձիի սահմանադրության հրապարակումը; կայսերական իշխանությունն սկսում է արդիականացման և արևմտյան ուղղվածության քաղաքականությունը։
  • 1894 – 1895 թթ. – Ճապոնա – չինական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։ Շիմոնոսեկի պայմանագիրը։
  • 1902 թ. – Անգլա – ճապոնական միության կնքումը։
  • 1904 – 1905 թթ. – Ռուս – Ճապոնական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։
  • 1914 թ. – Ճապոնիայի մուտքը առաջին համաշխարհային պատերազմ։
  • 1923 թ. – Վաշինգտոնի կոնֆերանսը։ Ճապոնական ռազմական նավատորմի սահմանափակումը։
  • XX դ. 30 – ականներ – Ճապոնիայի ռազմականացումը։
  • 1931 թ. – Մանջուրիայի գրավումը Ճապոնիայի կողմից և նրանից անկախ Մանչժոու–գո պետության ստեղծումը։
  • 1937 թ. – Չինաստան ներխուժումը։
  • 1941 թ. – Հարձակումը ամերիկյան Փիրլ – Հարբոր հենակայանի վրա։ Ճապոնիայի մուտքը պատերազմ։
  • 1945 թ. – Կամիկաձեների՝ մահապարտ օդաչուներով ինքնաթիռների օգտագործումը, որոնք վերադարձնում էին ինքնազոհողության բարոյախոսությունը։
  • 1945 թ. – Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները։ Ճապոնիայի կապիտուլյացիան։
  • 1946 թ. – Հիրոհիտո կայսրը մերժում է իր աստվածային ծագման գաղափարը։
  • 1952 թ. – Սան – Ֆրանցիսկոյում Ճապոնիան կնքում է հաշտության պայմանագիր երկրորդ համաշխարհային պատերազմի իր հակառակորդների հետ, բացառությամբ Խորհրդային Միության։
  • 1960 թ. և հետո – Գոշիստական և հակաամերիկյան ցույցեր։
  • 1970 թ – Յուկիո Միշիմայի հարակիրին՝ ում չէր հաջողվել վերականգնել կայսերական իշխանությունը։
  • 1970 թթ․ – Ճապոնական արտահանության սրընթաց աճը։

Ճապոնական կղզեխումբը բնակեցված է եղել դեռևս մ․թ․ա․ 30000 տարի առաջ (պալեոլիթյան մշակույթ)։ Այստեղ հանդիպում են նաև մեզոլիթի և նեոլիթի մշակույթի վերագրվող գտածոներ, որոնք վկայում են, որ այստեղ մարդիկ (ներառյալ ժամանակակից Այնունի և Յամատոյի նախնիները) արդեն անցել էին կիսաքոչվոր կենսակերպի, զբաղվում էին որսորդությամբ և հազվադեպ՝ գյուղատնտեսությամբ [24] [25] [26]։ Մոտավորապես մ․թ․ա․ 300 թ․-ից սկսած Յայոյիները սկսել են բնակեցնել Ճապոնական կղզիները և հաղորդակցվել Ջոմոնի հետ [27] Մ․թ․ա․ 500 թ․-ից սկսած Յայոյի շրջանին բնորոշ է բրինձ մշակելը [28], խեցեգործության նոր ոճը և մետաղաձուլությունը, որը ներկայացաված է նաև Չինաստանում և Կորեայում [29]։

250 թ. Յայոյին փոխարինում է Կոֆուն ժամանակաշրջանը, որի ժամանակ Յամատո տարածքում առաջացավ ճապոնական պետություն։
Հաջորդը Ասուկա ժամանակաշրջանն էր, որն սկսվեց 538 թ.՝ տարածվեց կորեական Փեկչե պետությունից եկած բուդդիզմը, զարգացավ չինական տեսակի կենտրոնացված պետությունը, ստեղծվեց առաջին օրենսգիրքը և մայրցամաքի իմաստասիրական և մշակութային գաղափարների ազդեցության տակ ծաղկում ապրեց ճապոնական մշակույթը։ Ութերորդ դարում սկսված Նարա ժամանակաշրջանում ստեղծվեց խիստ կենտրոնացված ճապոնական պետությունը՝ ժամանակակից Նարա քաղաքի մոտ գտնվող Հեյջյո-քյո կայսերական մայրաքաղաքով։ Ճապոնական հանրության արագացված չինականացման հետ միասին այդ ժամանակաշրջանին բնորոշ են նաև առաջին պատմագրությունների ստեղծումն ու մշակույթի ծաղկումը։ 712 թ. ավարտվում է Կոջիկին, իսկ 720 թ.՝ Նիհոն Շյոկի սուրբ գրքերը։ 784 թ. Կամու կայսրը մայրաքաղաքը տեղափոխեց Նագաոկա-քյո, սակայն տասը տարի անց այն տեղափոխվեց Հեյան-քյո (այսօրվա Կիոտոն)։ Այդպես սկսվեց Հեյան ժամանակաշրջանը, որի ժամանակ ծաղկում ապրեց ճապոնական ազգային մշակույթը։ Կանա վանկային այբուբենի ստեղծումը թույլ տվեց չինարենի փոխարեն գրել ճապոներեն։
XII դարից Ճապոնիայում սկսեց կառավարել ֆեոդալական ռազմականացված իշխող դասը՝ սամուրայների գերատեսչությունը։ 1192 թ. Մինամոտո-նո Յորիթոմոն հաղթելով իր հետ մրցակցող Տայրա գերդաստանին, նշանակվեց սյոգուն, որով սկիզբ դրվեց Կամակուրա ժամանակաշրջանին։ Նրա մահից հետո՝ 1199 թ. իրական իշխանությունն անցավ իր թողած Հոջյո գերդաստանին։ Կամակուրա շյոգունավարությունը 1274 և 1281 թթ. հաջողությամբ ետ է մղում մոնղոլների ներխուժումը։ Այդ ժամանակվա պաշտոնական կրոն է դառնում զենը։ Մոնղոլներին հաղթելուց հետո ճապոնացի ռազմիկների միջև սկսվում են պառակտիչ պատերազմներ, որի արդյունքում Կամակուրայի ռեժիմն արագ անկում է ապրում։ 1318 թ. գահակալեց Գո Դայգո կայսրը և գլխավոր հրամանատար Աշիկագա Տակաուջիի աջակցությամբ ետ վերադարձրեց իշխանությունը, սակայն 1336 թ. կայսեր որդու հետ իշխանությունը չկիսած Աշիկագա Տակաուջին Կիոտոյում գահին նստեցրեց կայսր Կյոմիյոյին և 1338 թ. նրանից ստացավ սյոգունի տիտղոս։ Արդյունքում Ճապոնիայում ստացվեց երկու կայսր և երկու սյոգուն, որոնք կատաղի հակամարտության մեջ էին ընդհուպ մինչև 1392 թ.։ Աշիկագա սյոգունապետությունը չկարողացավ վերհսկել խոշոր դայմյո ֆեոդալներին, այդիսկ պատճառով 1467 թ. բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որով սկիզբ դրվեց խռովություններով հարուստ Սենգոկու ժամանակաշրջանին [30]։


1543 թ. Ճապոնիայի ափերին հասան պորտուգալացի ծովագնացները, իսկ ավելի ուշ՝ ջիզվիտ միսիոներներն ու հոլանդացի վաճառականները։ Դրվեց Ճապոնիայի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխազդեցության սկիզբը։ Եվրոպական տեխնալոգիաների և հրազենի օգնությամբ Օդա Նոբունագան հաղթեց մյուս դայմյոներին և համարյա կարողացավ միավորել երկիրը, սակայն սպանվեց 1582 թ.։ Նրա ժառանգորդը դարձավ Թոյոտոմի Հիդեյոշին, ով 1590 թ. ավարտին հասցրեց երկրի միավորման գործը։ Հիդեյոշին երկու անգամ գրավեց Կորեան, սակայն կորեական և չինական զորքերի հասցրած մի քանի պարտություններից հետո ճապոնացիները 1598 թ. նահանջեցին Կորեայից։ Հիդեյոշիի մահից հետո Տոկուգավա Իեյաշուն ստացավ քաղաքական ազդեցություն և ռազմական աջակցություն՝ օգտագործելով Թոյոտոմի Հիդեյոշիի վրա ունեցած խնամակալության իրավունքը և 1603 թ. նշանակվելով շյոգուն։ Նա հիմնադրեց Տոկուգավայի շյոգունավարությունը և մայրաքաղաքը տեղափոխեց Էդո (այսօրվա Տոկիո)։ 1639 թ. շյոգունապետությունն սկսեց Ճապոնիայի ինքնամեկուսացման արտաքին քաղաքականությունը, որը տևեց երկուսուկես հարյուրամյակ։ Առաջացավ ազգային մշակութային կոկուգակու շարժումը։

ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1869 թ. քաղաքացիական պատերազմի արդյունքում վերացավ շյոգունավարությունը և ստեղծվեց կենտրոնացված պետություն՝ կայսեր ղեկավարությամբ։ Որպես հիմք, վերցնելով արևմտյան քաղաքական, դատաիրավական և ռազմական համակարգերը, Ճապոնիայի նախարարների աշխատակազմը ստեղծեց Գաղտնի խորհուրդ, նախապատրաստեց Մեյջիի սահմանադությունը և գումարեց խորհրդարան։ Վերափոխված Ճապոնական կայսրութունը դարձավ արդյունաբերացված համաշխարհային տերություն։ Հաղթանակներ տանելով չին-ճապոնական (1894-1895 թթ.) և ռուս-ճապոնական պատերազմները (1904-1905 թթ.) Ճապոնիան ապահովեց իր գերիշխանությունը Ճապոնական և Դեղին ծովերում և իրեն միացրեց Կորեան, Թայվանը և Սախալինի հարավը։
XX դարի սկզբին Տաշյոյի կարճ ժողովրդավարական ժամանակաշրջանին փոխարինեց ռազմականացման և էքսպանսիոնիզմի աճը։ Անտանտի կողմից մասնակցելով Առաջին աշխարհամարտին, Ճապոնիան ընդլայնեց իր քաղաքական ազդեցությունն ու տարածքը։

Նագասակիի ատոմային ռմբակոծությունը։

1930-ական թվականներին Ճապոնիան Չինաստանի հյուսիսարևելյան օկուպացված մասում կառուցում է Ման-Չժոու-գո ծովային պետությունը։ 1936 թ. Ճապոնիան համաձայնագիր է ստորագրում նացիստական Գերմանիայի հետ, իսկ 1941 թ. միանում է Առանցքի երկրներին։ 1937 թ. Ճապոնիան ներխուժում է Չինաստանի մյուս տարածքներ ևս, սկսելով երկրորդ չին-ճապոնական պատերազմը (1937-1945 թթ.), ինչից հետո ԱՄՆ-ը նրան ենթարկում է նավթային էմբարգոյի։ 1947 թ. դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվում է խաղաղօվկիանոսյան Փիրլ Հարբոր ռազմաբազայի վրա և պատերազմ է հայտարարում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որի հետևանքով ԱՄՆ-ը նույնպես մտնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ճապոնական կայսրությունը գրավում է Հոնկոնգը, Ֆիլիպիններն ու Մալակկա թերակղզին, սակայն, 1942 թ. Կորալյան ծովում կրած պարտությունը զրկեց նրան ծովում ունեցած առավելությունից։ 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ ավիացիայի իրականացրած Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծություններից[31] հետո Ճապոնիան 1945 թ. սեպտեմբերի 2-ին ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը, որով ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը։ 1947 թ. Ճապոնիան ընդունում է նոր խաղաղասիրական սահմանադրություն, որում շեշտը դրվում է Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն|լիբերալ դեմոկրատիայի]] վրա։ Դաշնակից երկրների կողմից Ճապոնիայի օկուպացումն ավարտվում է Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում 1952 թ., իսկ 1956 թ. Ճապոնիան մտնում է ՄԱԿ։ Ավելի ուշ Ճապոնիան հասնում է աննախադեպ տնտեսական աճի՝ տարեկան միջինը 10%, որը տևեց չորս տասնամյակ։ Կատարվում է ճապոնական տնտեսական հրաշքը։ 1991 թ. տնտեսական աճին փոխարինում է ճգնաժամը, որից երկիրը կարողանում է դուրս գալ միայն 2000 թ.[32]

2011 թ․-ի մարտի 11-ին Ճապոնիայում գրանցվում է աղետալի երկրաշարժ, որի պատճառով վնասվում է Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանը։ Այս օրը ատոմի խաղաղ օգտագործման պատմության ցավալի էջերից մեկն է [33]։

Աշխարհագրություն

Բնակլիմայական պայմաններ
Ճապոնական մակակները Ջիգոկուդանի ջերմ աղբյուրներում։
Ճապոնիայի տեսքը արբանյակից։

Ճապոնիան ծովային երկիր է, երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Րյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիան գտնվում է 6852 կղզիներից բաղկացած Ճապոնական կղզաշարի վրա։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիները։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994-թթ-ի երկրաշարժերը։

Ճապոնական կղզիների հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։ Այն գերազանցապես մուսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆուններն ու ցունամիները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը։ Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լեռնակազմությունը։ Ամենաբարձր Ֆուջիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ։
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։ Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ։ Գետերը հորդառատ են՝ սահանքներով ու ջրվեժներով հարուստ։ Խոշոր գետերն են՝ Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան։

Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի։ Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են։ Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք՝ Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա։ Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային զբոսայգին, որտեղ գտնվում է սրբազան Ֆուջիյաման։ Կա նույնիսկ մի այսպիսի ասացվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»։

Բնակչություն

Ճապոնիան զարգացած երկիր է, և այնտեղ շատ բարձր է բնակչության կենսամակարդակը։ Կյանքի տևողությունը Ճապոնիայում աշխարհում ամենաերկարներից է. 2009 թ. կյանքի սպասվող տևողությունը կազմել է 82.12 տարի։ Նորածինների մահացության մակարդակն աշխարհում ամենացածրերից մեկն է։ Բնակչության քանակով աշխարհում տասներորդն է՝ 127 միլիոն մարդ։ Մայրաքաղաք Տոկիոն իր մերձակա պրեֆեկտուրաներով հանդերձ ունի 30 միլիոնից ավել բնակչություն և համարվում է աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան։ Երկրի բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը։ Ճապոնացիները դավանում են միաժամանակ երկու կրոն՝ սինթոիզմ և բուդդայականություն։ Սինթոիզմին են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ։

Տնտեսություն

Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը։ Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք։ Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում իր քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները։ Բազմամիլիոն բնակչություն ունեն Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սաիտամա և այլ քաղաքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց։ Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես՝ գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները։ Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենաշինությունը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա», «Նիսան», «Միցուբիշի», «Հոնդա», մենատիրությունների ձեռքերում։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տալիս է երկրի համախառն ներքին արդյունքի 1.7%-ը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բուսաբուծությունն է։ Երկրի տարածքի 11.64%-ը վարելահողեր են, 0.9%-ը՝ բազմամյա տնկարկներ։ Ոռոգովի հողատարածքները 2.6 մլ հա են։

Մշակովի հողերի կեսը բրնձի ցանքատարածություններ են։ Քիչ քանակությամբ մշակում են նաև ցորեն, գարի, եգիպտացորեն։ Տեխնիկական մշակաբույսերից են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան։ Մշակում են նաև թեյ։ Զարգացած է ծաղկաբուծությունը։

Անասնապահությունն ունի ընդարձակման միտում՝ կապված եվրոպական սովորույթների ներթափանցման հետ։ Ավելանում է մսի և կաթի օգտագործումը երիտասարդների շրջանում։[34]

Պետական կառուցվածք

Սահմանադրություն

Ճապոնիայի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1947 թվականի մայիսի 3-ից։ Որպես այդպիսին այն հանդիսանում է Մեյձիի Սահմանադրության լրացված, բարեփոխված տարբերակը, սակայն ավանդաբար այն համարում են առանձին Սահմանադրություն։ 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Սահմադրությունը սահմանում է պետական կառավարման պառլամենտական ձևի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը «պետության և ազգի միասնության խորհրդանիշն է» և իրականացնում է զուտ խորհրդանշական գործառույթ, որը չի ենթադրում իրական իշխանություն. նրա կողմից վավերացված բոլոր պետական ակտերը անցնում են Կաբինետի հաստատումը, նույնիսկ տարածված է այն կարծիքը, որը կայսրն ընդհանրապես պետության գլուխ չի հանդիսանում։

Ճապոնիայի սահմանադրությունը անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը։ Այն նաև նշում է, որ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ և ներքին զինվորական ուժեր։ Չնայած նրան, որ հոդվածը ենթադրում է պետության կողմից պատերազմ հրահրելու և ամբողջական բանակ ունենալու սահմանափակումը, ներկայումս Ճապոնիան պաշտպանական ուժեր անվան տակ ունի լիարժեք բանակ։

2004 թվականի հուլիսին Ճապոնիայի մշակույթի նշանակալի դեմքերը սկսել են «Միավորված Հոդված 9» շարժումը, որպեսզի թույլ չտան 9-րդ հոդվածի վերանայումը և Ճապոնիայի մինչպատերազմական միլիտարիզմին վերադառնալը։

Կառավարման համակարգ
Ակիհիտո կայսրը և Միչիկո կայսրուհին

Ճապոնիայում գործում է կառավարման սահմանադրական միապետություն ձևը, որտեղ կայսեր իշխանությունը խիստ սահմանափակ է։ Որպես արարողակարգային գլխավոր անձ՝ նա, ըստ սահմանադրության, համարվում է «ժողովրդի միասնության և պետության խորհրդանիշ»։ Իշխանությունը գլխավորապես գտնվում է վարչապետի և խորհրդարանի այլ ընտրովի անդամների ձեռքում։ Ներկայիս կայսրն է Ակիհիտոն, թագաժառանգ Նարուհիտոն գահի հաջորդ թեկնածուն է։ Ճապոնիայի օրենսդիր մարմինը երկպալատանի խորհրդարանն է։ Կազմված է չորս տարին մեկ կամ լուծարվելուց հետո ժողովրդի կողմից ընտրվող 480 տեղանոց ներկայացուցիչների և խորհրդի անդամների 242 տեղանոց երկու պալատներից։ Խորհրդարանում իշխում են սոցիալ լիբերալ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունն ու պահպանողական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)։ ԼԴԿ-ը վայելում է անընդհատ ընտրական հաջողություններ սկսած 1955 թ., բացառությամբ 11 ամիսների կարճ ժամանակամիջոցի 1993-ից 1994 թթ. և 2009-ից 2012 թթ. արանքներում։ Նա գրավում է 294 տեղ ստորին պալատում և 83 տեղ՝ վերին պալատում։ Ճապոնիայի վարչապետը համարվում է կառավարության գլխավորը և հաստատվում է կայսեր կողմից՝ խորհրդարանի անդամների Ներսից նրան նշանակելուց հետո։ Վարչապետը աշխատակազմի գլխավորն է և ինքն է նշանակում և ազատում պետական նախարարներին։ Հետևելով 2012 թվականի ընտրություններում տարած ԼԴԿ հաղթանակին, դեկտեմբերի 26-ին Շինզո Աբեն վարչապետի պաշտոնում փոխարինեց Յոշիհիկո Նոդային։ Չնայած նրան, որ վարչապետին պաշտոնապես հաստատում է կայսրը, Ճապոնիայի սահմանադրությունը պարզապես պատվիրում է կայսրին հաստատել նրան, ում նշանակել է խորհրդարանը։

Ժողովրդավարություն

Մայրաքաղաք
Տոկիոյի երկնաքերները

Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից։ Հիմնադրվել է 12-րդ դարի կեսին։

Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցի ափին, Կանտո հարթավայրում։ Կլիման մերձարևադարձային, մուսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 °C է, օգոստոսինը՝ 25,6 °C, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ։ Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ մարդու կյանք։

Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից։ Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ։ Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը։

Տոկիոն հիմնադրվել է 12-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր։ 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը)։ 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 միլիոն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր)։ 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք։

Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ)։ Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն)։

Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ։

Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը։ Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին։ Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով։

Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ։ Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով։ Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր)։ Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։

Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ։

XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն։

Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ)։ Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։

Կրոն

Ճապոնիան այն բացառիկ երկրներից է, որտեղ միաժամանակ գործում են տարբեր կրոններ։ Ճապոնացիների 83.9%-ը դավանում է շինտո, իսկ 71.4%-ը՝ բուդդիզմ[35](գումարայինի 100%-ը գերազանցելը պայմանավորված է բնակչության որոշ մասի կողմից միաժամանակ այդ երկու կրոնները դավանելով)։ Բացի ավանդական բուդդիզմի և սինթոիզմի արարողակարգերից, կատարվում են նաև քրիստոնեական ծիսակատարություններ։ Քրիստոնեությունը Ճապոնիա է ներթափանցել XVI դարում։

Պրեֆեկտուրաներ

Ճապոնիան պաշտոնապես բաժանված է 47 բարձր աստիճանի վարչական միավորների։ Դրանք միավորված են տոդոֆուկեն (ճապոներեն՝ 都道府県) համակարգի մեջ։ Այդ կարգով պետությունը կազմված է մի մայրաքաղաքից տո (ճապոներեն՝ 都) - Տոկիո, մի շրջանից դո (ճապոներեն՝ 道) - Հոքքայդո, երկու քաղաքից ֆու (ճապոներեն՝ 府), որոնք պրեֆեկտուրային կարգավիճակ ունեն, - Կիոտո և Օսակա - և 43 պրեֆեկտուրաներից կէն (ճապոներեն՝ 県)։ Հարմարության համար արևմտյան ճապոնագետները թվարկած միավոները անվանում են պրեֆեկտուրա, կամ ոստիկանապետություն։

Պրեֆեկտուրաները բաժանվում են ավելի փոքր միավորների։ Դրանք Հոքքայդոյի օկրուգներն են, հատուկ քաղաքներ և գավառներ։ Օկրուգները կան միայն Հոկայդոյում - 14 հատ։ Մնացած պրեֆեկտուրաները բաժանվոմ են ոչ թե օկրուգների, այլ գավառների։ Հատուկ քաղաքներին վերաբերվում են նրանք, որոնց բնակչությունը ավել է 500 հազարից։ Այդ քաղաքները՝ Կոբե (1956), Կիոտո (1956), Նագոյա (1956), Օսակա (1956), Յոկոհամա (1956), Քիտակյուսյու (1963), Ֆուկուոկա (1972), Կավասակի (1972), Սապպորո (1972), Հիրոսիմա (1980), Սենդայ (1989), Տիբա (1992), Սայթամա (2003), Սիձուոկա (2005) և Սակաի (2006). Նիիգաթա և Համամացու քաղաքները մտցրած են եղել ցանկի մեջ 2007 թվականին։ Իսկ մայրաքաղաք Տոկիոն այդ քաղաքների ցանկ չի մտնում, քանի որ դա քաղաքային կոնգլոմերատ է, ոչ թե քաղաք։

Ճապոնիայի ժամանակակից վարչական բաժանման համակարգ արմատավորված է եղել 1871 թվականում Մեյձի ժամանակաշրջանում, որի արդյունքում վերացման են ենթարկվել հան ավատները և ստեղծվել են պրեֆեկտուրաներ։ Այդ դեպքը կրում է հայհան տիկեն (ճապոներեն՝ 廃藩置県) անվանումը։ Սկզբում պրեֆեկտորաների և հաների թիվը համապատասխանում էր մեկը մեկին - ավելի քան 300 հատ։ Ժամանակի հետ նրանց թիվը կրճատել էին մինչև 72, իսկ 1888 թ - մինչև 47։ Տեղի ինքնավարության օրենքը տվել էր պրեֆեկտորաներին ավելի շատ տիրական լիազորություններ։ Ի վերջո, հաշվի առնելով Ճապոնիայի բուռն ուրբանիզացոմը, կառավարությունը քննարկում է պրեֆեկտուրաների ռեֆորմի նախագիծը 10 մեծ վարչական միավորների։

Բացի պրեֆեկտուրաների և գավառների Ճապոնիայում գոյություն ունեն մունիցիպալ աստիճանի վարչական միավորներ, որոնք ունեն լայն ինքնավարություն։ Դրանք պրեֆեկտուրաների կենտրոնային քաղաքներն են- հատուկ քաղաքները, սովորական քաղաքները, Տոկիոյի 23 հատուկ շրջանները և գյուղեր։

Պրեֆեկտուրաների ցանկ

Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ
Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ

1. Հոկայդո 2. Աոմորի 3. Իվատե 4. Միյագի 5. Ակիտա 6. Յամագատա 7. Ֆուկուսիմա 8. Իբարակի 9. Տոտիգի 10. Գումմա 11. Սայտամա 12. Տիբա 13. Տոկիո 14. Կանագավա 15. Նիիգատա 16. Տոյամա

17. Իսակավա 18. Ֆուկուի 19. Յամանասի 20. Նագանո 21. Գիֆու 22. Սիձուոկա 23. Այթի 24. Միե 25. Սիգա 26. Կիոտո 27. Օսակա 28. Հյոգո 29. Նարա 30. Վակայամա 31. Տոտտորի 32. Սիմանե

33. Օկայամա 34. Հերոսիմա 35. Յամագուտի 36. Տոկուսիմա 37. Կագավա 38. Էհիմե 39. Կոտի 40. Ֆուկուոկա 41. Սագա 42. Նագասակի 43. Կումամոտո 44. Օիտա 45. Միյաձակի 46. Կագոսիմա 47. Օկինավա

Հայերը Ճապոնիայում

Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ՝ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև ՀՀ դեսպանատունը։[36]

Մշակույթ

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը[37]։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալիճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին[38]։

Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և մինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում[39], бокс, моторные виды спорта[40]։

Չափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։

Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակված կանանց կողմից մատուցվող ծառայությունները։

Կենցաղ
Գերեզմանն կայսեր Nintoku

Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից։ Օրինակ՝ ճապոնական տներում կահույք գրեթե չկա, հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ, տուն մտնելիս կոշիկները հանում ու թողնում են դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով։ Ի տարբերություն եվրոպացիների՝ ճապոնացիները ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում։

Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիների համար հիմնական սնունդ է հանդիսանում իրենց ավանդական կերակուրը՝ անալի եփած բրինձը, որն ուտում են թասիկներից՝ ձողիկներով։ Հիմնական ուտելիքներից են նաև աղ դրած բանջարեղենն ու ձկնեղենը, ծովամթերքից պատրաստած տարբեր ուտեստները։ Ճապոնական խոհանոցից համաշխարհային ճանաչում է ստացել սուշին։ Ի դեպ՝ ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ճապոնական խոհանոցի հայտնի ավանդույթներից է թեյ խմելու արարողությունը։ Ճապոնական ոգելից խմիչքներից հայտնի է բրնձից թորած օղին՝ սակեն։

Արվեստ

Համաշխարհային անուն հանած ռեժիսոր է Ակիրա Կուրոսավան։ Ճապոնական կինոյում առանձնանում են մեծ քանակով նկարահանված անիմացիոն ֆիլմերը։

Ճանաչված մարդիկ

Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբո Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան, կոմպոզիտոր Ջո Հիշիասին, ռոք խումբ SID, Nightmare, գեղանկարիչ-դիզայներ Եշիտակա Ամանոն, ճարտարապետ Կիշե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոշիքի Անդոն, ֆիզիկոսներ Կաշիբա Մաշատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակյոն, Մորի Մինորին և ուիշներ։ Ժամանակակից գրողներից հայտնի է Հարուկի Մուրակամին։

Տոներ
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն

Ճապոնիայում նշվում է 15 պետական տոն։ Դրանք նշելու օրերը ոչ աշխատանքային են և նրանց ցանկը սահմանվում է պետական տոների օրենքով։ Իրար հաջորդող չորս տոներին (Շյովայի օր, Սահմանադրության օր, Կանաչ միջավայրի օր և Երեխաների օր) ասում են ոսկի շաբաթ։ Ճապոնիայի կառավարությունը մտցրել է նաև երջանիկ երկուշաբթիների համակարգը, որի համապատասխան տոներից չորսը՝ Չափահասության օրը, Ծովի օրը, Ավագներին մեծարելու օրը և Ֆիզմշակույթի օրը ամրագրված ամսաթվերից տեղափոխվել են երկուշաբթի, ստեղծելով երեք անընդմեջ հանգստյան օր։ Ճապոնիայում տոնական իրադարձություն է համարվում նաև սակուրայի ծաղկելու օրը։ Նշվում են նաև փոխառնված տոներ, որոնք Ճապոնիայում ավանդույթ են դարձել համեմատաբար վերջերս, օրինակ՝ Սուրբ Վալենտինի օրը։

Ճապոնիայի պետական տոները

Ամսաթիվը Տոնի անունը
Հունվարի 1 Նոր տարվա առաջին օրը
Հունվարի երկրորդ երկուշաբթին Չափահաս դառնալու օրը
Փետրվարի 11 Պետությունը յուրացնելու օրը
Մարտի 21-ին մոտ[41] Գարնանային գիշերահավասարի օրը
Ապրիլի 29[42] Շյովայի օրը
Մայիսի 3[42] Սահմանադրության օրը
Մայիսի 4[43] Կանաչ միջավայրի օրը
Մայիսի 5[43] Երեխաների օրը
Հուլիսի երրորդ երկուշաբթին Ծովի օրը
Սեպտեմբերի երրորդ երկուշաբթին Ավագներին մեծարելու օրը
Սեպտեմբերի 23-ին մոտ[44] Աշնանային գիշերահավասարի օրը
Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Ֆիզմշակույթի օրը
Նոյեմբերի 3 Մշակույթի օրը
Նոյեմբերի 23 Աշխատանքը գովաբանելու օրը
Դեկտեմբերի 23 Կայսեր ծննդյան օրը

Գրականություն Ճապոնիայի մասին

Ծանոթագրություններ

  1. https://www.stat.go.jp/english/data/jinsui/tsuki/index.html
  2. Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. «「東京都の人口(推計)」の概要(平成26年2月1日現在) (2014)». Tokyo Metropolitan Government (JPN). Վերցված է March 20, 2014-ին.
  6. «The Seven Great Powers». American-Interest. Վերցված է July 1, 2015-ին.
  7. T. V. Paul; James J. Wirtz; Michel Fortmann (2005). "Great+power" Balance of Power. United States of America: State University of New York Press, 2005. էջեր 59, 282. ISBN 0-7914-6401-6. Accordingly, the great powers after the Cold War are Britain, China, France, Germany, Japan, Russia, and the United States p.59
  8. Baron, Joshua (January 22, 2014). Great Power Peace and American Primacy: The Origins and Future of a New International Order. United States: Palgrave Macmillan. ISBN 1-137-29948-7.
  9. «OECD.Stat Education and Training > Education at a Glance > Educational attainment and labor-force status > Educational attainment of 25–64 year-olds». OECD.
  10. «SIPRI Yearbook 2012–15 countries with the highest military expenditure in 2011». Sipri.org. Արխիվացված է օրիգինալից March 28, 2010-ին. Վերցված է April 27, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «WHO Life expectancy». World Health Organization. June 1, 2013. Վերցված է June 1, 2013-ին.
  12. «Table A.17» (PDF). United Nations World Population Prospects, 2006 revision. UN. Վերցված է January 15, 2011-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  13. «Where does the name Japan come from?». Վերցված է January 29, 2017-ին.
  14. Piggott, Joan R. (1997). The emergence of Japanese kingship. Stanford University Press. էջեր 143–144. ISBN 0-8047-2832-1.
  15. «121 AD: Wakoku, The Land Of The Submissive Dwarf People?». Վերցված է January 29, 2017-ին.
  16. «Why Japan is Japan? How Japan became Japan?». Վերցված է January 29, 2017-ին.
  17. «Wa: The Spirit of Harmony and Japanese Design Today | Concept, Works, and Catalogue». Վերցված է January 29, 2017-ին.
  18. Mancall, Peter C. (2006). «Of the Ilande of Giapan, 1565». Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press. էջեր 156–157.
  19. Batchelor, Robert K. (2014-01-06). London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79. ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  20. Mancall, Peter C. (2006). «Of the Ilande of Giapan, 1565». Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press. էջեր 156–157.
  21. Batchelor, Robert K. (2014-01-06). London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79. ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  22. Frédéric, Louis (2002). Japan Encyclopedia (անգլերեն). The Belknap Press of Harvard University Press. էջ 143. ISBN 0674007700. Վերցված է January 29, 2017-ին.
  23. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
  24. Travis, John. «Jomon Genes». University of Pittsburgh. Վերցված է January 15, 2011-ին.
  25. Matsumara, Hirofumi; Dodo, Yukio; Dodo, Yukio (2009). «Dental characteristics of Tohoku residents in Japan: implications for biological affinity with ancient Emishi». Anthropological Science. 117 (2): 95–105. doi:10.1537/ase.080325.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Hammer, Michael F.; Karafet, TM; Park, H; Omoto, K; Harihara, S; Stoneking, M; Horai, S; և այլք: (2006). «Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes». Journal of Human Genetics. 51 (1): 47–58. doi:10.1007/s10038-005-0322-0. PMID 16328082.
  27. Denoon, Donald; Hudson, Mark (2001). Multicultural Japan: palaeolithic to postmodern. Cambridge University Press. էջեր 22–23. ISBN 0-521-00362-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. «Road of rice plant». National Science Museum of Japan. Արխիվացված է օրիգինալից April 30, 2011-ին. Վերցված է January 15, 2011-ին.
  29. «Yayoi Culture». Metropolitan Museum of Art. Վերցված է January 15, 2011-ին.
  30. Sansom, George (1961). A History of Japan: 1334–1615. Stanford University Press. էջեր 42, 217. ISBN 0-8047-0525-9.
  31. Pape, Robert A. (1993). «Why Japan Surrendered». International Security. 18 (2): 154–201. doi:10.2307/2539100. JSTOR 2539100.
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Fackler, Martin; Drew, Kevin (March 11, 2011). «Devastation as Tsunami Crashes Into Japan». The New York Times. Վերցված է March 11, 2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2008
  35. «World Factbook: Japan-People» (անգլերեն). ԿՀՎ. Վերցված է 2013-06-09-ին.
  36. http://www.encyclopedia.am Հայերը Ճապոնիայում
  37. «Սումո: East and West». PBS. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2007-03-10-ին.
  38. «OECD Environmental Performance Review of Japan» (անգլերեն). Организация экономического сотрудничества и развития. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-21-ին. Վերցված է 2010-01-22-ին.
  39. Fred Varcoe. «Japanese Golf Gets Friendly». Metropolis. Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին. Վերցված է 2007-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. Len Clarke. «Japanese Omnibus: Sports». Metropolis. Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին. Վերցված է 2007-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. Ճշգրիտ օրը հայտարարում է նախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին
  42. 42,0 42,1 Ոսկի շաբաթի օրերից մեկն է
  43. 43,0 43,1 Ոսկի շաբաթի օրերից մեկն է
  44. Ճշգրիտ օրը հայտարարում է նախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին