«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.
Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. ''«Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։''
Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. ''«Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։''


Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է [[Աղվանք]]ի 11-12 դդ պատմությունը։
Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է [[Աղվանք]]ի 11-12 դդ պատմությունը։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։
Միջնադարյան հայ մատենագրություններում Մխիթար Գոշի անվամբ հանդիպում են միջնադարյան հայ
մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և
այլն։
Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և
«Դատաստանագիրքը» ։


=== Դատաստանագիրք ===
=== Դատաստանագիրք ===

11:37, 8 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Գոշ (այլ կիրառումներ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)
Մխիթար Գոշ
Դիմանկար
Ծնվել է1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3]
ԾննդավայրԳանձակ[3]
Մահացել է1213[2][3]
Մահվան վայրԳոշավանք[3]
Ազգությունհայ
Մասնագիտությունմտածող, իրավաբան, առակագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, վանական և բանաստեղծ
 Mkhitar Gosh Վիքիպահեստում

Մխիթար Գոշ (1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3], Գանձակ[3] - 1213[2][3], Գոշավանք[3]), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոս և Լաֆոնտեն։

Կենսագրություն

Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։

Այս հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքացի էր, զավակ քրիստոնյաների, որոնք նրան տվին Սուրբ

Գրքի ուսման:

Գոշի ծննդյան թվականը հայտն ի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են, և Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք այժմյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝

հաստատելու Սիսի ժողովի կանոնները՝շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան, Մխիթար Գոշը չի գալիս իր հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը դիմեցին Մխիթարին նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս տեղի տալով հոգևորականների խնդրանքին ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին ասելով․

Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն։

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։

Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։

Ստեղծագործական աշխատանք

Մատենագրություն

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։

Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։ Միջնադարյան հայ մատենագրություններում Մխիթար Գոշի անվամբ հանդիպում են միջնադարյան հայ մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը» ։

Դատաստանագիրք

Գյանջայի մուսուլման ամիրաները թույլատրում էին քրիստոնյաներին ունենալ սեփական օրենքները, սակայն նրանց օրենքները ամբողջական չէին, այսպիսով նրանք շատ հաճախ դիմում էին մուսուլմանական դատարաններ։ Այս հանգամանքը հաճախ ունենում էր վատ հետևանքներ և Գոշն սկսեց իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ 1184 թվական գրված այս աշխատությունը անվանվեց դատաստանագիրք Մխիթար Գոշի կամ հայկական դատաստանագիրք, այն դարձավ հայերի համար գլխավոր օրենսդրություն։ Դատաստանագրքում արտացոլված են միջնադարյան Հայաստանին համապատասխան օրենսդրություն, ժամանակի ընթացքում Դատաստանագիրքը դարձավ հայոց մեջ հիմնական օրենսդրական ակտը, որը տարծվեց նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։ Դատաստանագիրքը կազմված է Ներածությունից և 251 հոդվածներից։ Համաձայն Գոշի պետությունը և եկեղեցին հասարակության երկու կարևոր հիմնասյուններն են։ Գրքում մեղավորությունը բաժանվում է երկու առանձին բաղադրիչների եկեղեցական և աշխարհական սրան համապատասխան Գոշը առանձնացնում է պատժի երկու ձև մարնական-նյութական և եկեղեցա-հոգևորականական (մահապատիժ, ձերբակալություն, նյութական, ֆինանսական տույժեր)։ Պատիժը, համաձայն նրա, չպետք է հետապնդի ֆիզիկական նպատականեր կամ վրեժի նպատակ, այլ պետք է պետք է ուղղված լինի զղջման, ուղղման և մարդու վերադաստիարակման։ Համաձայն Գոշի ամեն մարդ տիրապետում է իր բնական իրավունքին, որի հիմնական պատճառ է համարում աստծո կողմից շնորհված մարդկային գիտակցությունը։ Գոշի առաջադիմական հայացքը կայանում է նրանում, որ նա մահապատժի փոխարեն առաջարկում է հանցագործին մարմնական պատիժների ենթարկել։ Դատաստանագրքի գրման ժամանակ Գոշը ուսումնասիրել և օգտագործել է հին հայակակն կանոնները և այլ զուտ հայկական աղբյուրներ։ Առաջին անգամ որպես պարտադիր օրենք այն օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում։ Դարերի ընթացքում Գոշի այս աշխատությունը օգտագործվել է ոչ միայն Հայաստանում և Կիլիկիայի հայակական թագավորությունում, այլ նաև հայկական գաղթօջախներում, Լեհաստանում, Հնդկաստանում, Վրաստանում։ 18-րդ դարում Վրաստանում Մխիթար Գոշի կանոնները օգտագործվել են Վախթանգի կանոնների մեջ և դրանում արտացոլվել են առանձին գլխով կոչվելով հայկական օրենքներ։ Պահպանվել են Գոշի Դատաստանագրքի, 40-ից ավելի օրենքներ Մատենադարանում։


Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։

Առակներ

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։

Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։

Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

Ժամանակագրություն

Համարվում է ժամանակագրության հեղինակ ։ Այս հիշատակության օրիգինալ տեքստը անվերնագիր է։ Ղևոնդ Ալիշանը 19-20-րդ դարերում այս աշախատությունն անվանել է Աղվանից երկրի իրադարձությունները 12-րդ դարում։ 1958 թվական առաջին անգամ հայտնի հայագետ Դոուսենը այն անվանել է Աղվանական ժամանակագրություն։Աղվանքը միջնադարում կրել է հայկական իշխանությունների ազդեցությունը։ Դոուսետը նաև նկարագրում է այդ պատմական աշխատությունը իբրև հայկական պատմագրության աղբյուրներից մեկը։

Աշխատություններ

Թարգմանություններ

Երկեր

Գրականություն

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 opac.vatlib.it
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 630—631.