«Հայերը Մալայզիայում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 44. Տող 44.


[[Կատեգորիա:Մալայզիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Մալայզիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Հայերը Ասիայում|մ]]
[[Կատեգորիա:Հայերն Ասիայում|մ]]
[[Կատեգորիա:Հայեր ըստ երկրի|մ]]
[[Կատեգորիա:Հայեր ըստ երկրի|մ]]



09:25, 8 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Մալայզահայեր
Մալայզիաի դրոշը
Ընդհանուր քանակ

1.000

Բնակեցում
Մալայզիա Մալայզիա
Սինգապուր Սինգապուր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ավստրալիա Ավստրալիա
Հնդկաստան Հնդկաստան
Հայաստան Հայաստան
Թաիլանդ Թաիլանդ
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Լեզու(ներ)
Հայերեն, Մալայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։

Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում։ Նրանք հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարապետական ձևավորման պատմության մեջ:

1669 թ Մալակկա թերակղզում բնակվել է 240 հայ, որից 150-ը՝ բուն Մալազիայում, իսկ 90-ը՝ Սինգապուրում։

1897 թվականին Մալազիայում բնակվել է շուրջ 500 հայ, որոնք կենտրոնացած էին Մալակկա թերակղզու Կուալա Լումպուր, Ջորջթաուն և Մալակկա քաղաքներում։ Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։