«Մխիթար Գոշի դատաստանագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
}}
}}
'''Մխիթար Գոշի դատաստանագիրք''', [[միջնադարյան Հայաստան]]ի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որը կազմել է [[Մխիթար Գոշ]]ը [[12-րդ դար]]ի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։
'''Մխիթար Գոշի դատաստանագիրք''', [[միջնադարյան Հայաստան]]ի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որը կազմել է [[Մխիթար Գոշ]]ը [[12-րդ դար]]ի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։
Բացի այս, Մխիթարի աշխատություններում ներառվել են նաև այլ հեղինակների աշխատանքներ, օրինակ Մխիթար Գոշին չեն պատկանում սիրիա-հռոմեական օրենքների թարգմանությունները, որոնք ներառված են դատաստանագրքում։
Օրենքի ուժ որևէ պետության մեջ դատաստանագիրքը ստացել է [[13-րդ դար|13-րդ դարում]] [[Կիլիկիա]]յի հայկական թագավորությունում։ [[16-րդ դար|16-րդ դարում]] այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական [[Լվով]]ի, Կամենեց-Պոդոլսկի և այլ քաղաքների գաղութների համար։Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն լեզուներով։ [[18-րդ դար|18-րդ դարում]] Մխիթար Գոշի դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ, դրանք հայտնի են իբրև Վախթանգյան օրենքների ժողովածու (օրենքների ժողովածու, որը կազմվել է Վրաստանի Վախթանգ թագավորի կողմից), ժողովածուն շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ [[Վրաստան]]ը անցավ [[Ռուսաստան]]ի կազմի մեջ։
Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական ձեռագիր աղբյուրներում, որոնք այժմ պահպանվում են Երևանի Մատենադարանում [[Վենեցիա]]յի, [[Վիեննա]]յի, [[Բեյրութ]]ի, [[Փարիզ]]ի և այլ հայտնի գրադարաններում և մատենադարաններում։



== Ձեռագրեր ==
== Ձեռագրեր ==

13:40, 5 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Մխիթար Գոշի դատաստանագիրք
ՀեղինակՄխիթար Գոշ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1184
ՎիքիդարանՄխիթար Գոշի դատաստանագիրք

Մխիթար Գոշի դատաստանագիրք, միջնադարյան Հայաստանի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որը կազմել է Մխիթար Գոշը 12-րդ դարի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Բացի այս, Մխիթարի աշխատություններում ներառվել են նաև այլ հեղինակների աշխատանքներ, օրինակ Մխիթար Գոշին չեն պատկանում սիրիա-հռոմեական օրենքների թարգմանությունները, որոնք ներառված են դատաստանագրքում։ Օրենքի ուժ որևէ պետության մեջ դատաստանագիրքը ստացել է 13-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում։ 16-րդ դարում այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական Լվովի, Կամենեց-Պոդոլսկի և այլ քաղաքների գաղութների համար։Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն լեզուներով։ 18-րդ դարում Մխիթար Գոշի դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ, դրանք հայտնի են իբրև Վախթանգյան օրենքների ժողովածու (օրենքների ժողովածու, որը կազմվել է Վրաստանի Վախթանգ թագավորի կողմից), ժողովածուն շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ։ Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական ձեռագիր աղբյուրներում, որոնք այժմ պահպանվում են Երևանի Մատենադարանում Վենեցիայի, Վիեննայի, Բեյրութի, Փարիզի և այլ հայտնի գրադարաններում և մատենադարաններում։


Ձեռագրեր

Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրվել է դասակարգային հակասությունները մեղմացնելու, ժողովրդի ազգային-ազատագրական ոգին բարձրացնելու նպատակով։ Հայտնի են դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված)։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։

Որպես օրենք

Դատաստանագրքի աղբյուրներն են՝ Մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Ընդգրկում է ֆեոդալական իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստիտուտները, հասարակական հարաբերությունների բազմապիսի բնագավառները։ Որպես տիպիկ ֆեոդալական օրենսգիրք, ամրապնդում է տիրապետող կարգերն ու դասային արտոնությունները, պաշտպանում եկեղեցու Գիրքը։ Ըստ «Գիրք Դատաստանի»-ի դատական համակարգը հետնյալն էր պետական դատարաններ (թագավորական, թագավորին առընթեր, իշխանական, իշխանին առընթեր, ստորին), ֆեոդալական (տերունական, դասային), կորպորատիվ (համայնքային, համքարային, եղբայրությունների), եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական, վարդապետական, քահանայական) և արտակարգ։ Դատավարությունը մեղադրական-մրցակցական է, առանց ծայրահեղ ձևապաշտության։ Դատավարությունն սկսվում է, երբ կա մասնավոր մեղադրող (հայցվոր), իշխանության մարմինները դատ են սկսում եզակի դեպքերում։ Դատական ապացույցներ էին՝ խոստովանությունը, վկաների ցուցմունքները, երդումը (առանձին դեպքերում), գրավոր փաստաթղթերը և գիտակ անձանց (փորձագետների) եզրակացությունը։ Հանցագործություն է համարվել ամեն մի գործողություն՝ ուղղված գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների, պետության, հանրային կառավարման, սեփականության, անձի կյանքի ու առողջության, եկեղեցու, տիրող գաղափարախոսության դեմ։ Հանցագործության պատճառները, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, ամենից առաջ, սոցիալ-տնտեսական էին, չնայած պատճառներ էին համարվում նաև (այդ թվում՝ ըստ «Գիրք Դատաստանի»-ի) մարդու մեղսունակությունը, կրոնական ջերմեռանդության թուլացումը, «առ աստված հավատի տկարությունը», այդ ամենի հետևանքով առաջացած բարքերի խաթարումը։ Մինչև միջնադար հանցակազմի ենթակա, այսինքն՝ հանցագործություն կատարող են համարվել նաև միջատները, կենդանիները, նույնիսկ՝ անշունչ առարկաները։ «Գիրք Դատաստանի»֊ն, ելնելով սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքից, դատապարտության ենթակա է համարում ոչ թե վտանգավոր արարքը ընդհանրապես, այլ այն արարքը, որը կատարվել է մեղքով։ Ըստ «Գիրք Դատաստանի»֊ի անմեղսունակությունը նույնպես դատական պատասխանատվությունը բացառող հանգամանք է։

Պատիժներ

Դատաստանագրքում մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական, առաջինը որպես աստվածադիր, մյուսը՝ մարդադիր օրինականության խախտում։ Ընդունելով, որ մեղքն իրավական իմաստով միաժամանակ մեղք է կրոնական իմաստով (հակառակ իմաստով՝ ոչ միշտ), Մխիթար Գոշը, համապատասխանաբար, նախատեսում է երկու բնույթի պատիժ՝ հոգևոր֊եկեղեցական և մարմնական։ Առաջինը նշանակում էին միայն եկեղեցական, երկրորդը՝ աշխարհիկ դատարանները։ Մխիթար Գոշն ընդունել է հետևյալ պատիժները՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն իր տեսակներով, աստիճանազրկում, պաշտոնազրկում), մարմնական-նյութական՝ մահապատիժ, մարմնական պատիժներ (ծեծ, անդամահատում), ազատությունը զրկող կամ սահմանափակող, գույքային-դրամական։ Դտնելով, որ պատժի ներգործությունը չի որոշվում խստությամբ, Մխիթար Գոշն ընդունում է հանցանքի ու պատժի համամասնության, իր ժամանակի համար առաջադիմական, սկզբունքը, «իսկ պատիժն ըստ վնասուն համեմատ լիցի»[1]։

Այն հայկ․ իրավա-քաղաքական մտքի և ընդհանրապես միջնադարի իրավական հուշարձանների շարքում խոշորագույններից է, ամփոփում է ժամանակի համար շատ առաջավոր դրույթներ, որոնք այժմեական են։ Օրինակ, Մխիթար Գոշը գտնում է, որ պատիժը պետք է ունենա ոչ թե տանջանք պատճառելու և վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղել-դաստիարակելու նպատակ։

Անձնական և գույքային հարաբերություններ

«Գիրք Դատաստանին» ուշագրավ դրույթներ է արտահայտում նաև ամուսինների անձնական և գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում։ Տղամարդը տան գլուխն է, նրան են ենթարկվում ընտանիքի բոլոր անդամները, նաև՝ կինը։ Սակայն տղամարդու իշխանությունը բռնակալական կամ անկաշկանդ կամայական չէ։ Ինչպես տղամարդու, այնպես և կնոջ իրավունքները զուգորդվում են ամուսնու և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ ունեցած որոշակի պարտականություններով։ Ամուսինը պարտավորվում է հարգել կնոջը, նրա նկատմամբ լինել մարդկային, հոգալ նրա կարիքները, ապահովել նյութական բարեկեցությունը, հիվանդանալիս խնամել, պահանջել ամուսնական հավատարմություն ևն։ Կնոջը ծեծելու համար ամուսինը ենթակա է դատական պատասխանատվության։ Մխիթար Գոշը կնոջ իրավունքների հարաբերական հավասարությունը պայմանավորում է գույքային հարաբերություններով։ Ամուսինների մինչամուսնական շրջանի գույքը նրանց առանձին, ամուսնության ընթացքում ձեռք բերածը՝ համատեղ սեփականությունն է։ Ամուսնանալու պահից կինն ուներ նյութական-գույքային հենարան, որը ամուսնու հանդեպ և ընտանիքում կնոջ իրավունքների երաշխիքն էր։ «Գիրք Դատաստանի»-ն բացառիկ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի ներքին կյանքին վերաբերող տեղեկություններ հաղորդելու առումով։

Կիրառում

Այդ իմաստով Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի ներկայացուցիչներից է։ «Գիրք Դատաստանի»-ն մերժում է կրոնական անհանդուրժողականությունը, պաշտպանում մուսուլմանի արժանապատվությունը, կրոնական պատկանելիության համար չի սահմանում պատիժներ։ «Գիրք Դատասաանի»-ն կիրառվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս այն գաղութներում, որտեղ հայ համայնքը ձեռք էր բերել ներքին ինքնավարության իրավունք։ Սուդանում այսօր էլ հայ համայնքի անդամների քաղաքացիական գործեր լսելիս պետական դատարանը կիրառում է «Գիրք Դատաստանի»-ն։

Թարգմանություններ և հրատարակություններ

«Գիրք Դաաաստանի»-ն առաջին անգամ հայերեն հրատարակել է Վահան Բաստամյանցը՝ 1880 թվականին։ Այն ունի մի քանի այլալեզու խմբագրություններ։ Առաջին անգամ թարգմանվել է լատիներեն (կրճատված, տեղին և պայմաններին համապատասխան փոփոխված), որը լեհահայոց գաղութը 1519 թվականին ներկայացրել է Սիգիզմունդ I-ի հաստատմանը, իր ազգային օրենքներով ղեկավարվելու համար։ Լատիներեն խմբագրությունը հրատարակել է Բիշոֆը (1862)։ 1519—1523 թվականներին լատիներեն խմբագրությունը թարգմանվել է լեհերեն (հրատարակել են Կ․ Վույցիցկին՝ 1843 թվականին, Ա․ Բարոնչը՝ 1869 թվականին և Կրակովի լեհական օրինաց հավաքի երրորդ հատորում, 1906), որը նույն ժամանակ թարգմանվել է ղփչաղերեն (հայատառ)։ Ղփչաղերեն է թարգմանվել (ոչ լրիվ) նաև բուն «Գիրք Դատաստանի»-ն։ Դատաստանագիրքը թարգմանվել է վրացերեն՝ կազմելով Վախթանգի օրենքների «Հայկական իրավունք» բաժինը, որի վրացերեն խմբագրությունը հրատարակել են Լ․ Մելիքսեթ-Բեգը՝ 1928-ին, և Ի․ Դոլիձեն՝ 1963 թվականին։ Ռուսերեն թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է 1828 թվականին։

Տես նաև

Գրականություն

  • Խաչիկ Սամուելյան, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և հին հայոց քաղաքացիական իրավունքը, Վիեննա, 1911
  • Ալեքսեյ Սուքիասյան, «Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը», Երևան, 1965
  • Խոսրով Թորոսյան, Դատարանային համակարգը միջնադարյան Հայաստանում ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի / ԳԱ «Տեղեկագիր», №125 1965
  • Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործադրության մասին միջնադարյան Հայաստանում», / «Պատմաբանասիրական հանդես», №3, 1971
  • Վահան Բաստամյանց, «Մխիթար Գոշի Դատաստանագիր. - Հառաջաբանություն հրատարակողի», Վաղարշապատ, 1880
  • Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (աշխատասիր․ |ս․ Թորոսյանի), Երևան, 1975։ ; ․ Ի*․ Թորոսյան
  • Семейное право по Мхитару Гошу, «Юридическое обозрение», Тифлис, 1885
  • Хосров Торосян, «Судоустройство и судопроизводство в средневековой Армении по Судебнику Мхитара Гоша». Автореферат-диссертация на соискание учёной степени кандидата юридический наук, 1969
  • С. Арцруни, Историко-догматическое значение Судебника Мхитара Гоша, Тифлис, 1980
  • Армянский судебник Мхитара Гоша (пер․ Паповяна А․ А․ с древнеармянского, ред․, вступительная статья и примечания Арутюн я- на Б․ М․), Е․, 1954

Kars J․, Gmndriss der Geschich e des armenischen Rech es <Zei- schrif fur Vergleichende Rech swissenscha- f », 1906, Bd 19

Ծանոթագրություններ

  1. Մխիթար Գոշ «Գիրք Դատաստանի», էջ 150
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։