«Խելքից պատուհաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
Ալեքսանդր Գրիբոյեդովը [[1818]] թվականին նշանակվում է ռուսական միսիայի քարտուղար [[Պարսկաստան]]ում։ [[1822]] թվականին [[Թիֆլիս]]ում ստանձնում է [[Կովկաս]]ի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրիբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը<ref>{{cite book |title=Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս|publisher=«Սովետական գրող»|year=1981|page=196}}</ref>։
Ալեքսանդր Գրիբոյեդովը [[1818]] թվականին նշանակվում է ռուսական միսիայի քարտուղար [[Պարսկաստան]]ում։ [[1822]] թվականին [[Թիֆլիս]]ում ստանձնում է [[Կովկաս]]ի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրիբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը<ref>{{cite book |title=Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս|publisher=«Սովետական գրող»|year=1981|page=196}}</ref>։


«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1919-1920-ական թվականներին [[Մոսկվա]]ն, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։
«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին [[Մոսկվա]]ն, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։


Գրիբոյեդովն անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։
Գրիբոյեդովն անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։

15:32, 4 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Խելքից պատուհաս
ռուս.՝ Горе отъ ума
Պատկեր:Woe from Wit.jpg
ԵնթավերնագիրКомедія въ четырехъ дѣйствіяхъ, въ стихахъ
ՀեղինակԱլեքսանդր Գրիբոյեդով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Ալեքսանդր Անդրևիչ Չացկի, Սոֆյա Պավլովնա Ֆամուսովա, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին, Պավել Աֆանասևիչ Ֆամուսով, Սերգեյ Սերգեևիչ Սկալոզուբ, Q4128193? և Liza?
Ստեղծման տարեթիվ1822—1824 թթ.
Նկարագրում էՄոսկվա
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1825 (առաջին ամբողջական — 1862)
Թարգմանիչ հայերենՍուրեն Վահունի
Հրատարակում հայերեն1981 թ.
Թվային տարբերակru.wikisource.org կայքում (ռուս.)]
ՎիքիքաղվածքԽելքից պատուհաս
 Woe from Wit Վիքիպահեստում

«Խելքից պատուհաս» (ռուս.՝ Горе от ума), Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո կոմեդիան, որը հանդիսանում է 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը։

Ստեղծման պատմություն

Ալեքսանդր Գրիբոյեդովը 1818 թվականին նշանակվում է ռուսական միսիայի քարտուղար Պարսկաստանում։ 1822 թվականին Թիֆլիսում ստանձնում է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրիբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը[1]։

«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։

Գրիբոյեդովն անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։

Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբոյեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը։ Քանի որ գրաքննությունն չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ։

«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ՝ Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից։

Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցնում, իսկ 1824 թվականին Պետերբուրգում այն բեմադրելու փորձը՝ տապալվում, իրականանալով միայն երեք տարի անց՝ 1827 թվականին Երևանում։ 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը հեղինակի ներկայությամբ[2]։

Սյուժե

«Խելքից պատուհասում» քննադատված են ռուսական հետամնաց ազնվական բարքերը։ Ֆամուսովների, Սկալոզուբների և նրանց շողոքորթող Մոլչալինների աշխարհի հետ բախվում է Չացկին։ Ֆամուսովյան Մոսկվան նրան հայտարարում է խելքից պատուհաս, իսկ նա իր անկեղծ սիրով դեպի հայրենիքը, իր բուռն ատելությամբ տգիտության, պահպանողականության, մորթապաշտության նկատմամբ, իր ազատատենչ գաղափարներով և ձգումներով, նա մի լուսավոր դեմք է, որը հալածվում և ծաղրվում է խավարամոլ շրջապատից։

Չացկին հումանիստ է, ազատության համար մարտնչող, անհատի անկախության ջատագով։ Նրա հասարակական դրամայի վրա ավելանում է սիրո դրաման։ Նրան ոչ ոք չի հասկանում, ոչ Սոֆյան, որին սիրում է, ոչ նրա հայրը՝ Ֆամուսովը, ոչ Սկալոզուբը, որի հետ Ֆամուսովն ուզում է ամուսնացնել Սոֆյային, ոչ անգամ Ռեպիլովը։

Չհասկացված անհատի, մտածող մարդու դրամա է, որը բնորոշ է լուսավորական դարաշրջանի գեղարվեստական մտածողության համար։

Գործող անձինք

  • Պավել Աֆանասևիչ Ֆամուսով-պետական հիմնարկի կառավարիչ
  • Սոֆյա Պավլովնա - նրա դուստրը
  • Լիզանկա - սպասուհի
  • Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին- Ֆամուսովի քարտուղարը
  • Ալեքսանդր Անդրևիչ Ցացկի
  • Գնդապետ Սկալոզուր
  • Սերգեյ Սերգեևիչ
  • Նատալյա Դմիտևնա
  • Պլատոն Միխայլովիչ
  • Իշխան Տուգոուխովսկի
  • Իշխանուհի
  • Կոմսուհի տատ
  • Կոմսուհի թոռ
  • Անտոն Անտոնովիչ Զագորեցկի
  • Պառավ Խլյոստովա
  • Պարոն N
  • Պարոն D
  • Ռեպետիլով
  • Պետրուշկա

Մեջբերումներ պիեսի մասին

Գրիբոյեդովը իր «Խելքից պատուհաս»-ը ստեղծեց Կովկասում, այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբոյեդովի վիրավորված մարդկային զգացումը' պատկերելու ֆամուսովների, ռոպետիլովների, մոչալովների, սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը։
- Բելինսկի

Ծանոթագրություններ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Woe from Wit
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս. «Սովետական գրող». 1981. էջ 196.
  2. Երևանն ազատող ռուս սպաները Սարդարի դահլիճում ներկայացնում են «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ