«Մակրոբիուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ի
(Տարբերություն չկա)

15:19, 28 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Մակրոբիուսը փոխանցում է որդի Եվստաքիուսին իր ստեղծագործությունները պարունակող թղթագլան. Պատկեր «Սկիպիոնի երազի» միջնադարյան ձեռագրից (Իտալիա, շուրջ 1100 թ.)

Ամբրոսիոս Թեոդոսիոս Մակրոբիոս (լատին․՝ Ambrosius Theodosius Macrobius, մ.թ. Vդար) — հռոմեական գրող, լեզվաբան, փիլիսոփա-նորպլատոնական, երաժշտության տեսաբան: Նա առաջին հերթին հայտնի է 7 գրքից բաղկացած «Սատուրնալիա» (լատին․՝ Convivia Saturnalia) ստեղծագործությամբ, որտեղ ամփոփել է մի շարք տեղեկություններ գիտության տարբեր բնագավառներից: Աշխատությունն աջաին հերթին արժեքավոր է նրանով, որ դրանում պահպանվել են մեջբերումներ բազմաթիվ անտիկ հեղինակների ստեղծագործություններից, որոնց բնագրերը մեզ չեն հասել: