«Կլինիկական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru +books.google.am) |
|||
Տող 27. | Տող 27. | ||
== Կլինիկական հոգեբանություն և հոգեբուժություն == |
== Կլինիկական հոգեբանություն և հոգեբուժություն == |
||
Չնայած նրան, որ կլինիկական հոգեբանները և հոգեբույժները կիսում են ընդհանուր հիմանրար խնդիրը՝ հոգեկան խանգարումների բուժում, դրանց նախապատրաստում, հայացքներն ու մեթոդները, հաճախ, բավականին տարբեր են: Թերևս ամենակարևոր տարբերությունն այն է, որ հոգեբույժները բժիշկներ են, ովքեր անցել են առնվազն 6 տարվա բժշկական ուսուցում, նաև ունեն մի քանի տարվա (ինտերնատուրա/օրդինատուրա) մասնագիտացում: Դրա հետևանքն այն է, որ հոգեբույժները, ինչպես կանոն, հոգեբանական խնդիրների գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը (այսինքն՝ այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով տառապող հիվանդի), և նրանց բուժումը հաճախ իրականացվում է հոգեմետ դեղորայքով, որպես՝ բուժական արդյունքի հասնելու գլխավոր մեթոդ (չնայած, շատ հոգեբույժներ հոգեթերապիան |
Չնայած նրան, որ կլինիկական հոգեբանները և հոգեբույժները կիսում են ընդհանուր հիմանրար խնդիրը՝ հոգեկան խանգարումների բուժում, դրանց նախապատրաստում, հայացքներն ու մեթոդները, հաճախ, բավականին տարբեր են: Թերևս ամենակարևոր տարբերությունն այն է, որ հոգեբույժները բժիշկներ են, ովքեր անցել են առնվազն 6 տարվա բժշկական ուսուցում, նաև ունեն մի քանի տարվա (ինտերնատուրա/օրդինատուրա) մասնագիտացում: Դրա հետևանքն այն է, որ հոգեբույժները, ինչպես կանոն, հոգեբանական խնդիրների գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը (այսինքն՝ այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով տառապող հիվանդի), և նրանց բուժումը հաճախ իրականացվում է հոգեմետ դեղորայքով, որպես՝ բուժական արդյունքի հասնելու գլխավոր մեթոդ (չնայած, շատ հոգեբույժներ հոգեթերապիան օգտագործում են իրենց գործունեության ընթացքում): Նրանց բժշկական պատրաստվածությունը թույլ է տալիս լիարժեք օգտագործել ժամանակակից կլինիկայի բժշկական հնարավորությունները: |
||
Կլինիկական հոգեբաննները, որպես կանոն, դեղորայքներ չեն նշանակում: Նրանք, հաճախ, աշխատում են հոգեբույժների հետ համագործակցելով, որպեսզի ապահովեն իրենց թերապևտիկ կարիքները: |
Կլինիկական հոգեբաննները, որպես կանոն, դեղորայքներ չեն նշանակում: Նրանք, հաճախ, աշխատում են հոգեբույժների հետ համագործակցելով, որպեսզի ապահովեն իրենց թերապևտիկ կարիքները: |
||
== Կլինիկական հոգեբանության մեթոդները == |
== Կլինիկական հոգեբանության մեթոդները == |
||
Կլինիկական հոգեբանության մեջ օգտագործվում են տարբեր [[Մեթոդ|մեթոդներ]], որոնք թույլ են տալիս օբյեկտիվացնել, տարբերակել և որակավորել նորմաներն ու պաթոլոգիաները: Մեթոդի ընտրությունը կախված է՝ հոգեբանի առջև դրված խնդրից, հիվանդի հոգեկան վիճակից, կրթական մակարդակից, հոգեբանական խանգարման բարդության աստիճանից: Առանձնացվում են հետևյալ մեթոդները . |
Կլինիկական հոգեբանության մեջ օգտագործվում են տարբեր [[Մեթոդ|մեթոդներ]], որոնք թույլ են տալիս օբյեկտիվացնել, տարբերակել և որակավորել նորմաներն ու պաթոլոգիաները: Մեթոդի ընտրությունը կախված է՝ հոգեբանի առջև դրված խնդրից, հիվանդի հոգեկան վիճակից, կրթական մակարդակից, հոգեբանական խանգարման բարդության աստիճանից: Առանձնացվում են հետևյալ մեթոդները . |
18:27, 26 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Կլինիկական հոգեբանություն (հին տերմինաբանությամբ՝ բժշկական հոգեբանություն[1]), հոգեբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական երևույթները՝ հիվանդությունների հետ կապի տեսանկյունից: Կլինիկական հոգեբանության ոլորտն իր մեջ ներառում է հոգեկան առողջության ախտորոշում, հոգեբանաֆիզիոլոգիական խնդիրների հասկացման գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, հոգեբանական շտկման (հոգեթերապիա) անցկացում և գնահատում: Կլինիկական հոգեբանության հոգետերապևտիկ մեթոդներն են՝ խորհրդատվություն, անհատական հոգեթերապիա, ընտանեկան հոգեթերապիա, ընտանեկան խորհրդատվություն և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու տարբեր ձևեր՝ կապված ֆիզիկական առողջության խանգարման հետ:
Կլինիկական հոգեբանության առարկան
Կլինիկական հոգեբանությունը լայն հասկացություն է, ունի միջդիսցիպլինար բնույթ, մասնակցում է առողջապահության ոլորտի բարդ խնդիրների լուծմանը, բնակչության հանրային կրթությանը և սոցիալական օգնությանը: Կլինիկական հոգեբանի աշխատանքն ուղղված է՝ հոգեբանական ռեսուրսների և մարդու ադապտացիոն կարողությունների բարձրացմանը, հոգեբանական զարգացման ներդաշնակությանը, առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը:[2]
Կլինիկական հոգեբանության առարկան գիտական և գործնական կանոնադրության տեսանկյունից դա
- Տարբեր խանգարումների հոգեբանական դրսևորումներն են
- Հոգեկանի դերը խանգարումների առաջացման, ընթացքի, նախազգուշացման գործում
- Տարբեր խանգարումների ազդեցությունը հոգեկանի վրա
- Հոգեկանի զարգացման խանգարում
- Կլինիկայում հետազոտության սկզբունքների և մեթոդների զարգացում
- Հոգեթերապիա, մեթոդների անցկացում և մշակում
Կլինիկական հոգեբանությունը զբաղվում է ընդհանուր հոգեբանական խնդիրների հետազոտմամբ, ինչպես նաև նորմայի և պաթոլոիգիայի որոշմամբ, մարդու մեջ սոցիոլոգիական և բիոլոգիական հարաբերակցության որոշմամբ, գիտակցականի և անգիտակցականի դերի, նաև հոգեկանի զարգացման խնդիրների լուծմամբ:
Ծագումն ու զարգացումը
«Կլինիկական հոգեբանություն» տերմինն առաջին անգամ առաջարկել է Լայթներ Ուիթմերը 1907 թվականին, այն նեղ իմաստով սահմանելով որպես անհատի ուսումնասիրություն՝ հետազոտության կամ փարձարկման միջոցով, նպատակ ունենեալով մտցնել փոփոխություններ[3](անգլ.): Ըստ ժամանակակից Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի սահմանման. Կլինիկական հոգեբանությունը ինտեգրում է գիտությունը, թեորիան և պրակտիկան, որպեսզի հասկանա, կանխատեսի և մեղմի դեզադապտացիան, հաշմանդամությունը և անհարմարավետությունը, ինչպես նաև խթանի ադապտացիան, անձի զարգացումը: Կլինիկական հոգեբանությունը կենտրոնանում է մարդու կյանքի ընթացքում ինտելեկտուալ, էմոցիոնալ, բիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և վարքագծային ասպեկտների վրա՝ տարբեր մշակույթների և բոլոր սոցիալ-տնտեսական մակարդակներում[4](անգլ.): Օգտագործելով Ուիթմերի մոտեցումը, ամերիկյան հոգեբանները ստեղծել են նոր կլինիկաներ, իսկ 1917 թվականին ի հայտ եկավ առաջին կլինիկական հոգեբանների կազմակերպությունը, որը կոչվեց՝ կլինիկական հոգեբանների Ամերիկյան ասոցացիա: Կլինիկական հոգեբանության գերմանական դպրոցը կազմավորվել է XX դարի կեսին: Հիմքում ընկած էին փորձարարական հոգեբանության ձեռքբերումները, որի սկիզբը դրվել էր 1890-ական թվականներին[5]:
Կլինիկական հոգեբանության բաժինները
Կլինիկական հոգեբանության բաժինները ներառում են.
- Հիվանդ երեխաների հոգեբանություն
- Հոգեբանության բուժական փոխազդեցություն
- Հոգեբանական գործունեության նորմա և պաթոլոգիա
- Դեվիանտ վարքագծի հոգեբանություն
- Հոգեսոմատիկա, այսինքն՝ խնդիրներ կապված սոմատիկ խանգարումների հետ
- Նևրոզոլոգիա կամ նևրոզների առաջացման պատճառներն ու ընթացքը:
Կլինիկական հոգեբանություն և հոգեբուժություն
Չնայած նրան, որ կլինիկական հոգեբանները և հոգեբույժները կիսում են ընդհանուր հիմանրար խնդիրը՝ հոգեկան խանգարումների բուժում, դրանց նախապատրաստում, հայացքներն ու մեթոդները, հաճախ, բավականին տարբեր են: Թերևս ամենակարևոր տարբերությունն այն է, որ հոգեբույժները բժիշկներ են, ովքեր անցել են առնվազն 6 տարվա բժշկական ուսուցում, նաև ունեն մի քանի տարվա (ինտերնատուրա/օրդինատուրա) մասնագիտացում: Դրա հետևանքն այն է, որ հոգեբույժները, ինչպես կանոն, հոգեբանական խնդիրների գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը (այսինքն՝ այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով տառապող հիվանդի), և նրանց բուժումը հաճախ իրականացվում է հոգեմետ դեղորայքով, որպես՝ բուժական արդյունքի հասնելու գլխավոր մեթոդ (չնայած, շատ հոգեբույժներ հոգեթերապիան օգտագործում են իրենց գործունեության ընթացքում): Նրանց բժշկական պատրաստվածությունը թույլ է տալիս լիարժեք օգտագործել ժամանակակից կլինիկայի բժշկական հնարավորությունները: Կլինիկական հոգեբաննները, որպես կանոն, դեղորայքներ չեն նշանակում: Նրանք, հաճախ, աշխատում են հոգեբույժների հետ համագործակցելով, որպեսզի ապահովեն իրենց թերապևտիկ կարիքները:
Կլինիկական հոգեբանության մեթոդները
Կլինիկական հոգեբանության մեջ օգտագործվում են տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս օբյեկտիվացնել, տարբերակել և որակավորել նորմաներն ու պաթոլոգիաները: Մեթոդի ընտրությունը կախված է՝ հոգեբանի առջև դրված խնդրից, հիվանդի հոգեկան վիճակից, կրթական մակարդակից, հոգեբանական խանգարման բարդության աստիճանից: Առանձնացվում են հետևյալ մեթոդները .
- Դիտարկում
- Զրույց
- Հոգեբանաֆիզիոլոգիական մեթոդներ
- Կենսագրական մեթոդ
- Ստեղծագործական արտադրանքի ուսումնասիրություն
- Հոգեբանական-փորձարարական մեթոդ (ստանդարտացված և ոչ ստանդարտացված մեթոդներ)
Գրականություն
- Клинико-психологическое исследование // Червинская К. Р., Щелкова О. Ю. Медицинская психодиагностика и инженерия знаний : монография / под ред. Л. И. Вассермана. — СПб.—М. : Ювента : Академия, 2002
- Клиническая психология: Учебник для вузов / Под ред.Б. Д. Карвасарского. — 4. — СПб.: Питер, 2011. — 864 с. — (Учебник для вузов)
Ծանոթագրություններ
- ↑ Клиническая психология : учебник для вузов / под ред. Б. Д. Карвасарского. — 4-е изд. — Санкт-Петербург : Питер, 2011. — С. 9, 268, 269. — 864 с.
- ↑ Карвасарский, 2011, էջ 18
- ↑ Compass, B. & Gotlib, I. (2002). Introduction to Clinical Psychology. New York, NY : McGraw Hill.
- ↑ American Psychological Association, Division 12, «About Clinical Psychology»
- ↑ Карвасарский, 2011, էջ 250, 268