«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.
|պատկերի լայնություն = 220px
|պատկերի լայնություն = 220px
|պատկերի նկարագիր =
|պատկերի նկարագիր =
|ժանր = վիպակ
|երկիր =
|երկիր =
|գրվելու տարեթիվ =
|գրվելու տարեթիվ =

07:50, 26 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ծաղկած փշալարեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԳուրգեն Մահարի
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիքաղվածքԾաղկած փշալարեր

Ծաղկած փշալարեր, Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին։

Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր»[1]:

Նախապատմություն

Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին՝ երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը՝ ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։

Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը[2]։

Սյուժե

1936 թվականին Գուրգեն Մահարուն ձերբակալում են։ Երկու տարի անց երեք րոպեանոց դատավարության արդյունքում նրան դատապարտում են 10 տարվա ազատազրկման ու աքսորում։

Աքսորի տարիներին Մահարին աշխատել է բրուտանոցում։ Նրա հետ աշխատում են Աշոտ դային, լիտվացի Իոնասը, ադրբեջանցի նախկին կառապան Մամոն, Բեռլինի նկարչական ակադեմիայի նախկին ուսանողուհի, քանդակագործ Լյուդմիլա Շարթը և այլք։

Ծանոթագրություններ

  1. Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 13:
  2. Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են