«Յոհան Միխաել Հայդն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} |
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} |
||
'''Յոհան Միխայիլ Հայդն''' ({{lang-de|}}, {{ԱԾ}}), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր [[Յոզեֆ Հայդն]]ի կրտսեր եղբայրն է: |
'''Յոհան Միխայիլ Հայդն''' ({{lang-de|Johann Michael Haydn}}, {{ԱԾ}}), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր [[Յոզեֆ Հայդն]]ի կրտսեր եղբայրն է: |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
14:26, 22 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Յոհան Միխաել Հայդն | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Michael Haydn և գերմ.՝ Johann Michael Haydn |
Ծնվել է | ոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737 Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | օգոստոսի 10, 1806[2][3][4][…] (68 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[3] |
Գերեզման | Petersfriedhof |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ |
Գործիքներ | երգեհոն |
Ստորագրություն | |
Michael Haydn Վիքիպահեստում |
Յոհան Միխայիլ Հայդն (գերմ.՝ Johann Michael Haydn, ոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737, Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - օգոստոսի 10, 1806[2][3][4][…], Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրն է:
Կենսագրություն
Յոհան Միխայիլ Հայդնը ծնվել է Ռորաու գյուղում (Ստորին Ավստրիա): Նրա հայրը` Մատիաս Հայդնը, եղել է երաժիշտ-ֆոլկլորիստ, իսկ մայրը` տեղի ազնվականներից մեկի դղյակում պալատական խոհանոցի աշխատակից: Հայրը նպաստել է այն բանին, որ երկու եղբայրներն էլ երգեցողություն սովորեն: Որոշ աղբյուրների համաձայն` Հայդնը 1745 թվականից եղել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի կապելլայի երգիչներից մեկը` այն լքելով 1745 թվականին: 1757 թվականից եղել է Օրադիայի (Ռումինիա) եպիսկոպոսի պալատական կապելմայստերը:
1763 թվականից Հայդնը եղել է Լեոպոլդ Մոցարտին փոխարինողը Զալցբուրգի արքեպիսկոպոսի կապելլայի պալատական երգեհոնահարի և կոնցերտմայստերի պաշտոնում (1781 թվականին Վոլֆգանգ Մոցարտը տեղափոխվել է Վիեննա): Լեոպոլդ Մոցարտը Հայդնին անբարյացակամորեն էր վերաբերվում: Արդյունքում Հայդնի ծառայակիցն է դառնում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ով, ի տարբերություն իր հոր, բարեկամաբար էր վերաբերվում Հայդնին:
Շնորհիվ իր կատարողական մեծ տվյալների` Հայդնը 1777 թվականին Սուրբ Երրորդության տաճարում զբաղեցրել է երգեհոնահարի պաշտոն: 1804 թվականից եղել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ: Հետագայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. նրա աշակերտներից են եղել Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Ի. Վյոլֆլը, Անտոն Դիաբելին: Մահացել է 1806 թվականի օգոստոսի 10-ին Զալցբուրգում:
Յոհան Հայդնը պատկերված է 1987 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա:
Ստեղծագործություն
Հայդնի առավել նշանավոր ստեղծագործություններից են հոգևոր բնույթի գործերը: Դրանցում նա հաջող ձևով համադրել են խիստ ոճի ավանդույթներն ու վիեննական դասական դպրոցի ձեռքբերումները: Գործիքային երաժշտության ոլորտի արգասավոր հեղինակ է: Հայդնի ստեղծագործությունները, որոնք նախատեսված են սիրողական երաժշտության համար (այդ թվում` տղամարդու ձայնի համար գրված վոկալ կվարտետները), ստեղծվել են` շնորհիվ գերմանական տեքստերին կատարած նրա անդրադարձի: Նրա c-moll (1771) ռեքվիեմը իր ազդեցությունն է թողել Մոցարտի վրա, երբ վերջինս գրում էր իր ռեքվիեմը:
Վերնագրի տեքստ
- Օպերա «Անդրոմեդա և Պերսևս» (1787)
- 46 սիմֆոնիա, որոնցից մեկը տևական ժամանակ սխալմամբ վերագրվել էր Վոլֆգանգ Մոցարտին
- 12 կոնցերտ
- 3 բալետ
- 20 մենուետ և պար
- 15 մարշ
- 40 մեսսա (32-ը` լատիներեն, 8 -ը` գերմաներեն)
- 19 ստեղծագործություն կլավիրի համար
- 3 ռեքվիեմ (մեկն ավարտված չէ)
- 7 կվինտետ
- 9 լարային քառյակ և 2 կվարտետ փողային գործիքներով
- 4 դուետ ալտի և ջութակի համար
- 5 կանտատ
- 16 հիմն
- 50 պրելյուդիա երգեհոնի համար և այլն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #115657754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Wurzbach D. C. v. Haydn, Johann Michael (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 8. — S. 141.
- ↑ 4,0 4,1 4,2 Salzburgwiki (գերմ.)
Գրականություն
- «Гайдн, Иоахим Михаель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 1. — 1070 с.
|