«Յոհան Միխաել Հայդն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Յոհան Միխայիլ Հայդն''' ({{lang-de|}}, {{ԱԾ}}), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզ...»:
 
Տող 51. Տող 51.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ավստրիացի կոմպոզիտորներ]]

13:57, 22 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Յոհան Միխաել Հայդն
Բնօրինակ անունգերմ.՝ Michael Haydn և գերմ.՝ Johann Michael Haydn
Ծնվել էոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737
Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Երկիր Ավստրիա
Մահացել էօգոստոսի 10, 1806(1806-08-10)[2][3][4][…] (68 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[3]
ԳերեզմանPetersfriedhof
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ
Գործիքներերգեհոն
Ստորագրություն
Ստորագրություն
 Michael Haydn Վիքիպահեստում

Յոհան Միխայիլ Հայդն (գերմ.՝ , ոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737, Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - օգոստոսի 10, 1806(1806-08-10)[2][3][4][…], Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրն է:

Կենսագրություն

Յոհան Միխայիլ Հայդնը ծնվել է Ռորաու գյուղում (Ստորին Ավստրիա): Նրա հայրը` Մատիաս Հայդնը, եղել է երաժիշտ-ֆոլկլորիստ, իսկ մայրը` տեղի ազնվականներից մեկի դղյակում պալատական խոհանոցի աշխատակից: Հայրը նպաստել է այն բանին, որ երկու եղբայրներն էլ երգեցողություն սովորեն: Որոշ աղբյուրների համաձայն` Հայդնը 1745 թվականից եղել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի կապելլայի երգիչներից մեկը` այն լքելով 1745 թվականին: 1757 թվականից եղել է Օրադիայի (Ռումինիա) եպիսկոպոսի պալատական կապելմայստերը:

1763 թվականից Հայդնը եղել է Լեոպոլդ Մոցարտին փոխարինողը Զալցբուրգի արքեպիսկոպոսի կապելլայի պալատական երգեհոնահարի և կոնցերտմայստերի պաշտոնում (1781 թվականին Վոլֆգանգ Մոցարտը տեղափոխվել է Վիեննա): Լեոպոլդ Մոցարտը Հայդնին անբարյացակամորեն էր վերաբերվում: Արդյունքում Հայդնի ծառայակիցն է դառնում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ով, ի տարբերություն իր հոր, բարեկամաբար էր վերաբերվում Հայդնին:

Շնորհիվ իր կատարողական մեծ տվյալների` Հայդնը 1777 թվականին Սուրբ Երրորդության տաճարում զբաղեցրել է երգեհոնահարի պաշտոն: 1804 թվականից եղել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ: Հետագայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. նրա աշակերտներից են եղել Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Ի. Վյոլֆլը, Անտոն Դիաբելին: Մահացել է 1806 թվականի օգոստոսի 10-ին Զալցբուրգում:

Յոհան Հայդնը պատկերված է 1987 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա:

Ստեղծագործություն

Հայդնի առավել նշանավոր ստեղծագործություններից են հոգևոր բնույթի գործերը: Դրանցում նա հաջող ձևով համադրել են խիստ ոճի ավանդույթներն ու վիեննական դասական դպրոցի ձեռքբերումները: Գործիքային երաժշտության ոլորտի արգասավոր հեղինակ է: Հայդնի ստեղծագործությունները, որոնք նախատեսված են սիրողական երաժշտության համար (այդ թվում` տղամարդու ձայնի համար գրված վոկալ կվարտետները), ստեղծվել են` շնորհիվ գերմանական տեքստերին կատարած նրա անդրադարձի: Նրա c-moll (1771) ռեքվիեմը իր ազդեցությունն է թողել Մոցարտի վրա, երբ վերջինս գրում էր իր ռեքվիեմը:

Վերնագրի տեքստ

  • Օպերաներ
«Անդրոմեդա և Պերսևս» (1787)
  • 46 սիմֆոնիա, որոնցից մեկը տևական ժամանակ սխալմամբ վերագրվել էր Վոլֆգանգ Մոցարտին
  • 12 կոնցերտ
  • 3 բալետ
  • 20 մենուետ և պար
  • 15 մարշ
  • 40 մեսսա (32-ը` լատիներեն, 8 -ը` գերմաներեն)
  • 19 ստեղծագործություն կլավիրի համար
  • 3 ռեքվիեմ (մեկն ավարտված չէ)
  • 7 կվինտետ
  • 9 լարային քառյակ և 2 կվարտետ փողային գործիքներով
  • 4 դուետ ալտի և ջութակի համար
  • 5 կանտատ
  • 16 հիմն
  • 50 պրելյուդիա երգեհոնի համար և այլն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #115657754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Wurzbach D. C. v. Haydn, Johann Michael (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 8. — S. 141.
  4. 4,0 4,1 4,2 Salzburgwiki (գերմ.)

Գրականություն

  • «Гайдн, Иоахим Михаель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 1. — 1070 с.