«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 37. | Տող 37. | ||
| date = |
| date = |
||
| work = |
| work = |
||
| publisher = |
| publisher = Երկրամաս |
||
| accessdate = 2011-04-12 |
| accessdate = 2011-04-12 |
||
| lang = ru |
| lang = ru |
20:21, 18 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Լևոն Իսահակյան | |
---|---|
Պատկեր:Levon Isahakyan.jpg | |
Ծնվել է | ապրիլի 15, 1908 |
Ծննդավայր | Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 3, 2010 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գործունեության տարիներ | 1931-1978 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1136557 |
Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Հայաստան (Ռուսական կայսրություն) - մարտի 3, 2010, Երևան, Հայաստանի Հանրապետություն), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։[2]
Կենսագրություն
Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետեւ նկարահանվեց նաեւ «Վոստոկկինոյի» «Թունել», ապա՝ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում: Այսքանով էլ ավարտվեց Լեւոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը: Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ստ. Կեւորկովի ֆիլմերում: 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 - 40 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է Ալեքսանդր Դովժենկոն, ձայնագրել է Խմարան: Այս ֆիլմի համար Ա. Սաթյանը գրեց «Մարտիկի երգը», որը մեկընդմիշտ սիրեց ժողովուրդը:
1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը:
Մրցանակներ և պարգևներ
2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմեր |
---|---|
1990 | Երջանկություն |
1989 | Հասարակ պարտականություն |
1989 | Սովորական հերթապահություն |
1988 | Հարվածին ընդառաջ |
1987 | Դժբախտ պատահար |
1987 | Վթար |
1989 | Երեք ոսկե կանոն |
1982 | Ինչպե՞ս դա պատահեց |
1980 | Լիրիկական երթ |
1970 | 2-Լեոնիդ-2 |
1963 | Ճանապարհ դեպի կրկես |
1959 | Թռիչք անդունդի վրայով |
1957 | Ո՞ւմ է ժպտում կյանքը |
1956 | Դարեր և տարիներ |
1954 | Հայկական կինոհամերգ |
1950 | Սովետական Հայաստան |
1946 | Ասք ջրի մասին |
1945 | Հայրենի երկիր |
1941 | Հրդեհ անտառում |
1940 | Ուրախության երկիրը |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1990 | Երջանկություն |
1941 | Խորհրդային լեզվի դաս |
1937 | Պուշկինյան օրերը Հայաստանում |
Խաղացած դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1991 | Ապստամբե՛ք, քաղաք, կոմս | |
1932 | Պարտված վիշապները | գյուղացի |
1930 | Անուշ | Մոսի |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «За плечами целый век» (ռուսերեն). Երկրամաս. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.
Արտաքին հղումներ
- Հոդված «Ազգ» օրաթերթում Լևոն Իսահակյանի մասին
- Լևոն Իսահակյանի մասին kino-teatr.ru կայքում
- «За плечами целый век» (ռուսերեն). Երկրամաս. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 1908 ծնունդներ
- Ապրիլի 15 ծնունդներ
- 2010 մահեր
- Մարտի 2 մահեր
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ դերասաններ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հայ սցենարիստներ
- Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ