«Բերենիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14. Տող 14.
* '''Բժիշկ''', ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը<ref name="Cummings" />:
* '''Բժիշկ''', ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը<ref name="Cummings" />:
* '''Պատմողի մայրը''', վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում<ref name="Cummings" />:
* '''Պատմողի մայրը''', վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում<ref name="Cummings" />:

== Մեջբերում ==
{{քաղվածքի սկիզբ}}«''Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի''»{{քաղվածքի վերջ|источник=Эдгар Аллан По «Береника»<ref>В пер. Н.В. Шелгунова</ref>}}


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:44, 16 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 22:11:02 ֆորմատով

Բերենիկա
անգլ.՝ Berenice – A Tale
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Ստեղծման տարեթիվ1835
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչSouthern Literary Messenger?
Հրատարակման տարեթիվ1835

«Բերենիկա» կամ «Բերենիսա» (անգլ.՝ Berenice), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի գոթական գրականության ժանրի պատմվածքը՝ գրված 1835 թվականին: Պատմվածքը ցնցեց ժամանակորդներին: Հետագայում Էդգար Պոն հրատարակում է պատմվածքի խմբագրված տարբերակը[1]:

Սյուժե

Պատմությունը պատմվում է գլխավոր հերոսի՝ Էգեուսի անունից: Նա ունի հորեղբոր աղջիկ Բերենիկա անունով, որը նրա հարսնացուն է: Վերջինս երջանիկ և անհոգ անձնավորություն էր, բայց նրա մոտ առաջանում է սարսափելի հիվանդություն: Աղջնակը մե՛կ տառապում էր էպիլեպտիկ նոպաներով, մե՛կ ընկնում էր լեթարգիայի վիճակի մեջ: Նախկին ուրախ Բերենիկան այլևս չկար: Հիվանդությունը գողացել էր աղջկա գեղեցկությունը. մազերը խամրել էին, աչքերը մթագնել էին, թարթիչները՝ թափվել: Եվ ահա Էգեուսը մի անգամ տեսնում է իր վրա նայող Բերենիկային, որն անսպասելի ժպտաց՝ ցուցադրելով հիվանդությանը դեռ չհանդիպած իր հիասքանչ սպիտակ ատամները: Այդ ատամներն այնպես էին դրոշմվել երիտասարդի հիշողության մեջ, որ նա չէր կարողանում դադարել դրանց մասին մտածել: Էգեուսը համակվել էր մենագարությամբ. նա տեսնում էր ատամների ուրվականը: Երբ Բերենիկան մահացավ, Էգեուսը գնաց նրան հրաժեշտ տալու: Դագաղում պառկած աղջկա բերանը բացված էր. անգույն շրթունքների ետևից երևում էին փայլուն ատամները: Այդ տեսարանը այնպես էր ապշեցրել Էգեուսին, որ նա դժվարությամբ էր հիշում վերջին իրադարձությունները՝ նաև հուղարկավորությունը: Ծառան պատմում է նրան այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել գերեզմանոցում: Աղջկա մարմինը հանված էր և այլանդակված: Այդ ժամանակ Էգեուսը նկատում է, որ նա թաթախված է արյունով և հողով, իսկ իր սեղանին դրված է փոքրիկ տուփը, որի մեջ էլ պահվում են 32 սպիտակ ատամները...

Հերոսներ

  • Էգեուս , հոգեպես անկայուն երիտասարդ: Ապրում է մեծ կալվածքում, որտեղ նրա կողքին մեծացել է Բերենիկան: Հնարավոր է, որ գլխավոր հերոսի անունը համապատասխանեցված է հին հունական առասպելական արքա Էգեյի անվան հետ[2]:
  • Բերենիկա , Էգեուսի քույրը և հարսնացուն: Աղջիկն ունի զարմանալի գեղեցկություն և նրբագեղություն: Նրա անունը կարող է ծագել հին հուներեն berenike-ից. նա, ով հաղթանակ է բերում[2]:
  • Աղախինը և ծառան
  • Բժիշկ, ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը[2]:
  • Պատմողի մայրը, վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում[2]:

Մեջբերում

«Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի»

Ծանոթագրություններ

  1. Berenice: Manuscripts and Authorized Printings(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Michael J. Cummings (2008). «Berenice: A study guide» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին. Վերցված է 2010-08-08-ին.