«Քեթի Աքեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}
{{Տեղեկաքարտ Գրող|անուն=Քեթի Աքեր|պատկեր=}}
{{Տեղեկաքարտ Գրող|անուն=Քեթի Աքեր|բնօրինակ անուն=|պատկեր=Kathy_Acker.jpg|պատկերի չափեր=256 × 350}}
Քեթի Աքեր ({{lang-en|Kathy Acker}}, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) {{ԱԾ}}) ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից է խորհրդանիշն էր:
Քեթի Աքեր ({{lang-en|Kathy Acker}}, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) {{ԱԾ}}) ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից է խորհրդանիշն էր:
[[Պատկեր:Քեթի Աքեր «Բղջախոհություն».jpg|մինի|Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպի հայերեն հրատարակության կազմը։ Կազմի ձևավորումը Սամվել Սաղաթելյաի]]
[[Պատկեր:Քեթի Աքեր «Բղջախոհություն».jpg|մինի|Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպի հայերեն հրատարակության կազմը։ Կազմի ձևավորումը Սամվել Սաղաթելյաի]]

03:36, 16 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Քեթի Աքեր
256 × 350px
Ծնվել էապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][1][2][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր, կոմիքսների սցենարիստ, performance artist, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՆյու Յորքի քաղաքային համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Բրանդեյսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBlood and Guts in High School?

Քեթի Աքեր (անգլ.՝ Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) ապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][1][2][…], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից է խորհրդանիշն էր:

Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպի հայերեն հրատարակության կազմը։ Կազմի ձևավորումը Սամվել Սաղաթելյաի

Ծնվել է 1947 թ. Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում ունևոր հրեայի ընտանիքում։ Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը հռչակ ձեռք բերեց «Նյու Յորքը 1979-ին» պատմվածքի համար «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին արժանանալով: Սակայն քննադատական ուշադրության արժանացել է 1982 թ. լույս տեսած «Great Expectations» («Մեծ հույսեր») վեպի շնորհիվ: Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով տոգորված նկարագրություններով: Նրան միջազգային լայն ճանաչում բերած ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած Blood and Guts in High School («Միս ու արյուն ավագ դպրոցում») վեպում (1984) Աքերն այնպիսի թաբուավորված և հակասական թեմաներ է արծարծել, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: Great Expectations-ի պես այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: Blood and Guts in High School-ն արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի` դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացությունը, ուր ասվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար», Աքերը հրատարակում է 1991 թ. լույս տեսած Hannibal Lecter, My Father («Հաննիբալ Լեքթեր, հայր իմ») ժողովածուում:

Քեթի Աքերի «Բղջախուհություն» (Lust) վիպակը Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ հայերեն հրատրակել է Ինքնագիր գրական ակումբը 2015 թվին ISBN 978-9939-9127-0-7

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kathy Acker (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119373610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու