«Ժյուլ-Կլեման Շապլեն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Ժյուլ-Կլեման Շապլեն''' ({{lang-fr|Jules-Clément Chaplain}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի Քանդակագործու...»: |
(Տարբերություն չկա)
|
17:59, 12 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Ժյուլ-Կլեման Շապլեն ֆր.՝ Jules Chaplain | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1839[1][2][3][…] |
Ծննդավայր | Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա |
Վախճանվել է | հուլիսի 13, 1909[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[4][5] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, փորագրիչ, մեդալագործ և պրոդյուսեր |
Ուշագրավ աշխատանքներ | 20 Francs Marianne? |
Ուսուցիչ | François Jouffroy?, Eugène André Oudiné? և Eugène Stanislas Oudinot? |
Աշակերտներ | Ֆրեդերիկ Շառլ Վիկտոր դե Վեռնոն և Auguste Davin? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Jules-Clément Chaplain Վիքիպահեստում |
Ժյուլ-Կլեման Շապլեն (ֆր.՝ Jules-Clément Chaplain, հուլիսի 12, 1839[1][2][3][…], Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա - հուլիսի 13, 1909[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ, Ֆրանսիայի լավագույն մետաղադրամագործներից մեկը: Գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ է եղել:
Կենսագրություն
1857 թվականին ընդունվել է գեղանկարչության դպրոց Փարիզում` մետաղադրամագործության բաժին: Դրանից հետո Հռոմ գնալով` 1864-1868 թվականներին շարունակել է կրթությունը Իտալիայում: Ապրել է Վիլլի Մեդիչիիում:
1863 թվականից պարբերաբար ցուցադրվել է Փարիզյան սալոնում և ստացել բազմաթիվ պարգևներ: 1869 թվականին վերադարձել է Փարիզ, որտեղ միանգամից շատ հայտնի է դարձել:
1877 թվականին Շապլենը նշաակվել է ֆրանսիական կառավարության պաշտոնական մետաղադրամագործ, իսկ 1878 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, սիկ 1881 թվականին դարձել է գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ:
1896 թվականին եղել է Սևրի ճենապակու գործարանի ղեկավարը, որտեղ ճենապակե բիսկվիթից մի քանի հրաշալի մեդալներ է պատրաստել:
1900 թվականից Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր:
Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը: «Շապլենի մահը սուգ էր բոլոր նրանց համար, ով ճանաչում էր նրան և անդառնալի կորուստ ֆրանսիական մշակույթի համար» գրվել է 1909 թվականին «Դրամագիտական թերթում»:
Արվեստը
Լուի Օսկար Ռոտիի հետ միասին (1846-1911) մեծ ներդրում է ունեցել մոդեռնի փարիզյան դպրոցի ստեղծման մեջ: Եղել է առաջին նկարիչներից մեկը, ով հալած մետաղնեի համար մոդելներ է պատրաստել, որոնք հավասարաչափ էֆեկտիվ են եղել ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի համար:
Շապլենը համարվում է մասնագետ, ով նորովի է բացահայտել մետաղագործական արվեսը: Նրա շնորհիվ հալած մետաղները և պլակետները կրկին արժանապատիվ դիրք գրավեցին եվրոպական արվեստի մեջ: 1870-ական թվականների վերջին Շապլենը զարգացրել է դիմակարային մետաղադրամների ռեալիստակա ոճը, որի հիմքերը դրել է Հյուբեր Պոնսկարմը: Չլինելով Դավիթ դ'Անժեի եռաչափ ռոմանտիկ ոճի աջակից` Շապլենը, աշխատելով ցածր ռելիեֆով, իր մետաղադրամների մեջ քանդակագործության փոխարեն ավելի շատ գեղանկարչություն մտցրեց` թույլ տալով իր կերպարներին ակտիվ փոխհարաբերություններ ունենալ մետաղադրամի շրջապատող ետնապատկերի հետ: Նա իրերը էներգետիկ, գրեթե կատարյալ ձևով է նկարում, օգտագործում է նաև կանացի և ծաղկային դետալներ:
Ստեղծել է հիանալի շարք` 20 ձուլած մետաղադրամներից, նկարիչների, գիտնականների և պետական գործիչների պատվին, ինչպես նաև նվիրված այդ ժամանակվա մեծ իրադարձություններին:
Հենց Շապլենն է փորագրել Ֆրանսիայի հանրապետության նախագահների պաշտոնական դիմանկարները` սկսած Պատրիս Մակ-Մահոնից մինչև Էմիլ Լուբե:
-
Медаль в честь Всемирной выставки (1900)
-
Медаль в честь Всемирной выставки (1900)
-
Медаль в честь А.-М. Ампера
-
Медаль в честь Сары Бернар (1889)
-
20-франковая монета Франции
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jules Clément Chaplain (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Chaplain, Jules Clément // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00035633
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Արտաքին հղումներ
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հուլիսի 13 մահեր
- 1909 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով