«Ռազմիկ Վասիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ռազմիկ Վասիլյան | պատկեր = | նկարագրում = | ծննդյան օր = նոյեմբերի 10,1960 | ծ...»:
(Տարբերություն չկա)

08:57, 11 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ռազմիկ Վասիլյան
Ծնվել էնոյեմբերի 10,1960
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ,ԽՍՀՄ
Մահացել էմարտի 15, 2005
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայաստան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԱզգությունՀայ
ԿրթությունՄոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1988)
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Ռազմիկ Վասիլյան , (նոյեմբերի 10, 1960 թ. Երևան - մարտի 15, 2005 թ. Երևան), արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից:

Կենսագրություն

Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում: 1967-1977 թթ. սովորել է Երևան քաղաքի թիվ 117 դպրոցում: 1978-1981 թթ. սովորել է Երևանի Քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ զուգահեռ աշխատելով «Հայգազ»-ում: Կրթությունը շարունակելու նպատակով 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը, սակայն կիսատ թողնելով այն,1988 թվականին վերադարձել է Հայաստան՝ արցախյան շարժմանը մասնակից դառնալու համար:

ՀԱԲ-ի ստեղծումը

1989 թվականի ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլախավոր հրամանատարն էլ դարձել է հենց ինքը: Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակի ստեղծումը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին: Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել: Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը:Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր: ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման և երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում,իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաև հայկական բանակի սպայական կազմը: Ռազմիկ Վասիլյանը մահացել է 2005 թվականի մարտի 15-ին Երևանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով: Աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

Պարգևներ

ՀՀ նախագահի 2011 թվականի հուվարի 24-ի հրամանագրով Ռազմիկ Վասիլյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ, իսկ պաշտպանության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 27 -ի հրամանագրով՝ Գարեգին Նժդեհ հուշամեդալ: Պարգևատրվել է նաև մի շարք այլ պետական , գերատեսչական և անվանական մեդալներով:

Ծանոթագրություններ

https://www.youtube.com/watch?v=rFLVcHjda1k
https://www.newsinfo.am/arm/article/view/41Lwk2u6cW
https://www.youtube.com/watch?v=3oshWF14BkA
https://web.facebook.com/317232135137134/photos/a.317238785136469.1073741827.317232135137134/588835781310100/?type=3&theater