«Դոկտոր Վաթսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.
Բժիշկ Վաթսոնի նախօրինակ ընդունված է համարել հենց Կոնան Դոյլին, սակայն որպես վերջինիս նախօրինակ հեղինակն իր հիշատակարանում նշել է մայոր Վուդին ({{lang-en|major Wood}}): Ալֆրեդ Վուդը Կոնան Դոյլի քարտուղարն էր, որը նրա կողքին է եղել մոտ 40 տարի:
Բժիշկ Վաթսոնի նախօրինակ ընդունված է համարել հենց Կոնան Դոյլին, սակայն որպես վերջինիս նախօրինակ հեղինակն իր հիշատակարանում նշել է մայոր Վուդին ({{lang-en|major Wood}}): Ալֆրեդ Վուդը Կոնան Դոյլի քարտուղարն էր, որը նրա կողքին է եղել մոտ 40 տարի:


Հնարավոր նախօրինակ է Լանդիի ([[Շոտլանդիա|Շոտանդիա]]) բժիշկ Վիլյամ Սմիթը: Նրա նախօրինակ են համարվել նաև Սաուտսի բժիշկ Ջոն Վաթսոնը, որը ծառայել էր Մանչժուրիայում, և ռազմական բժիշկ Ալեքսանդր Ֆրենսիս-Փրեստոնը<ref>Թերթ «Գրքի ակնարկ», 2014, № 3</ref>:
Հնարավոր նախօրինակ է Լանդիի ([[Շոտլանդիա|Շոտանդիա]]) բժիշկ Վիլյամ Սմիթը: Նրա նախօրինակ են համարվել նաև Սաուտսի բժիշկ Ջոն Վաթսոնը, որը ծառայել էր Մանջուրիայում, և ռազմական բժիշկ Ալեքսանդր Ֆրենսիս-Փրեստոնը<ref>Թերթ «Գրքի ակնարկ», 2014, № 3</ref>:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
1872 թվականին Վաթսոնն ընդունվել է [[Լոնդոնի համալսարան]], աշխատել որպես վիրաբույժ Սուրբ Վարֆոլոմեյի հիվանդանոցում:
1872 թվականին Վաթսոնն ընդունվել է [[Լոնդոնի համալսարան]], աշխատել որպես վիրաբույժ Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում:


1878 թվականին ստացել է բժշկության դոկտերի աստիճան: Անցնել է զինվորական աշխատանքի` ընդունվելով ռազմական բժշկի պաշտոնին: Ուղևորվել է [[Հնդկաստան]] և [[Աֆղանստան]]: 1880 թվականին վիրավորվել է [[Մայվանդի ճակատամարտ]]ում: [[Փեշավար]] քաղաքում հիվանդացել է [[որովայնային տիֆ]]ով: «Օրորտես» ռազմական տրանսպորտով վերադարձել է [[Լոնդոն]]: Կանգ է առնել [[Ստրենդ (փողոց)|Ստրենդ]]ի հյուրանոցում:
1878 թվականին ստացել է բժշկության դոկտերի աստիճան: Անցնել է զինվորական աշխատանքի` ընդունվելով ռազմական բժշկի պաշտոնին: Ուղևորվել է [[Հնդկաստան]] և [[Աֆղանստան]]: 1880 թվականին վիրավորվել է [[Մայվանդի ճակատամարտ]]ում: [[Փեշավար]] քաղաքում հիվանդացել է [[որովայնային տիֆ]]ով: «Օրորտես» ռազմական տրանսպորտով վերադարձել է [[Լոնդոն]]: Կանգ է առնել [[Ստրենդ (փողոց)|Ստրենդ]]ի հյուրանոցում:

08:06, 11 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Դոկտոր Վաթսոն
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, քրեական ֆիլմի կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Ներկայացված էՇերլոք Հոլմսի մատենագիտություն, Sherlockiana?, Շերլոկ, Շերլոք Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները: Ագրայի գանձը, Խայտաբղետ ժապավեն և Բասկերվիլների շունը
Սեռարական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բնակության վայրՇերլոկ Հոլմսի թանգարան
Հրարած տիեզերքիցSherlock Holmes' universe?
Մասնագիտությունբժիշկ, ռազմական գործիչ, վիրաբույժ և ռազմական բժիշկ
Դերը կատարել ենՆայջել Բրյուս, Մարտին Ֆրիմեն, Roland Young?, Լև Կրուգլի, Վիտալի Սոլոմին, Էռնստ Ռոմանով, Բեն Քինգսլի, Ջուդ Լոու, Ռոբերտ Դյուվալ, Իեն Հարթ, Պատրիկ Մաքնի, Alan Cox?, Ջեյմս Մեյսոն և Անդրեյ Պանին

Բժիշկ Ջոն Վաթսոն (նաև Ուաթսոն, անգլ.՝ Dr John H. Watson), Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող գրքերի հերոս: Շերլոկ Հոլմսի ընկերը և կենսագիրը: Կոնան Դոյլի մի շարք ստեղծագործություններում իրադարձությունները պատմվում են հենց Վաթսոնի կողմից:

Բժիշկ Վաթսոնի նախօրինակ ընդունված է համարել հենց Կոնան Դոյլին, սակայն որպես վերջինիս նախօրինակ հեղինակն իր հիշատակարանում նշել է մայոր Վուդին (անգլ.՝ major Wood): Ալֆրեդ Վուդը Կոնան Դոյլի քարտուղարն էր, որը նրա կողքին է եղել մոտ 40 տարի:

Հնարավոր նախօրինակ է Լանդիի (Շոտանդիա) բժիշկ Վիլյամ Սմիթը: Նրա նախօրինակ են համարվել նաև Սաուտսի բժիշկ Ջոն Վաթսոնը, որը ծառայել էր Մանջուրիայում, և ռազմական բժիշկ Ալեքսանդր Ֆրենսիս-Փրեստոնը[1]:

Կենսագրություն

1872 թվականին Վաթսոնն ընդունվել է Լոնդոնի համալսարան, աշխատել որպես վիրաբույժ Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում:

1878 թվականին ստացել է բժշկության դոկտերի աստիճան: Անցնել է զինվորական աշխատանքի` ընդունվելով ռազմական բժշկի պաշտոնին: Ուղևորվել է Հնդկաստան և Աֆղանստան: 1880 թվականին վիրավորվել է Մայվանդի ճակատամարտում: Փեշավար քաղաքում հիվանդացել է որովայնային տիֆով: «Օրորտես» ռազմական տրանսպորտով վերադարձել է Լոնդոն: Կանգ է առնել Ստրենդի հյուրանոցում:

1881 թվականին հանդիպում է Շորլոկ Հոլմսին: Բնակարան է վարձում Բեյքեր սթրիթ փողոցում:

1883-1887 թվականներին ապրում է ԱՄՆ-ում: Ունի բժշկական հաստատություն Սան Ֆրանցիսկոյում[2]:

1888 թվականին մահանում է նրա եղբայր Հենրին[3]: Վաթսոնը հանդիպում է Մերի Մորստոնին և ամուսնանում նրա հետ: 1891 թվականի վերջին-1892 թվականի սկզբին մահանում է Մերի Մորստոնը:

1894 թվականին Վաթսոնը վերադառնում է Բեյքեր սթրիթ: 1902 թվականին տեղափոխվում է թագուհի Աննայի փողոցի տունը: Կրկին ամուսնանում է, վերադառնում բժշկական գործունեությանը:

Ստեղծագործություններում հանդես է գալիս որպես Հոլմսի կենսագիր: Խուզարկուի մտերիմ ընկերն ու օգնականն է, ստեղծագործությունների շարքում գործում է Հոլմսի հրամանով և զեկուցում նրան (օրինակ՝ «Բասկերվիլների շունը» պատմվածքում): Իր ուշադրությամբ և տեսածից ենթադրություններ կատարելու հարցում բավականին զիջում է Հոլմսին: Մինևնույն ժամանակ Շերլոկին մի շարք օգտակար ծառայություններ է մատուցում՝ փրկում է նրա կյանքը կամ, նվազագույնը, գիտակցությունը (ինչպես «Սատանայի ոտք» պատմվածքում), խորհուրդներ է տալիս մասնագիտական հարցերի շուրջ՝ հիմնականում կապված բժշկության հետ (օրինակ՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքում):

Կենսագրության ապոկրիֆային տվյալներ

Վաթսոնի կենսագրության մասին ավելի շատ մանրամասնություններ կան որոշ կայքերում, որոնք չեն հիշատակվում Կոնան Դոյի կողմից:

Օրինակ.

  • Նրա երկրորդ անունը Հեմիշ է (անգլ.՝ Hamish)[4]: Այս վարկածը հիմված է պատմվածքներում նշվող երկու փաստի՝ «Ն.» ինիցիալի և Ջեյմս (անգլ.՝ James) անվան շոշափման վրա: Մեկնաբանները տվյալ իրադրությունից ելքը գտան նշելով, որ շոտլնդական օրինակում Ջեյմսը փոխարինվել է Հոմիշով: Բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալում նույնպես օգտագործվում է տվյալ անունը:
  • Վաթսոնը ծնվել է 1852 թվականի հուլիսի 7-ին (կամ օգոստոսի 7-ին): Դա պարզ է դարձել իր բժկական կրթություն ստանալու տարեթվից հետհաշվարկի մեջոցով (1878 թվական):
  • 1854 թվականին Վաթսոնի ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա[5] և վերադարձել Անգլիա 1865 թվականին:

Անունը

Կոնան Դոյլի մոտ Վաթսոնին անունով դիմում են երեք անգամ: «Ալ կարմիր գույներով էտյուդն» ունի «Ջոն Հ. Վաթսոնի՝ բժշկության դոկտորի, ռազմաբժշկական ծառայության նախկին սպայի հուշերից» ենթավերնագիրը (անգլ.՝ Being a reprint from the Reminiscences of John H. Watson, M.D., Late of the Army Medical Department): «Տոր կամրջի հանելուկը» պատմվածքում պայուսակի վրա, որտեղ պահվում էին Վաթսոնի գրվածքները, գրված է. «Ջոն Հ. Վաթսոն, բժշկության դոկտոր, հնդկական բանակի նախկին սպա»: «Ճեղքված շրթունքով մարդը» պատմվածքում կինը նրան Ջեյմս է անվանում:

Կերպարը կինոյում

Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները բազմիցս էկրանացվել և շարունակվում են էկրանացվել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է «Շերլոկ Հոլմսը և գաղտնի զենքը» (1943 թվական) ֆիլմը բրիտանացի Բեզիլ Ռետբոունի և Նայջել Բրյուսի (Վաթսոնի դերում) դերակատարմամբ[6]: Այնուհետև նրանց մասնկցությամբ նկարահանվել են «Մահվան մարգարիտներ» (1944 թվական), «Սարդը» (1944 թվական), «Սարսափի կողպեքը» (1945 թվական), «Կանաչ զգեստով կինը» (1945 թվական), «Փախուստն Ալժիր» (1945 թվական) և այլ ֆիլմերում:

Շերլոկ Հոլմսի և Վաթսոնի արկածները ներկայացնող հանրահայտ ֆիլմերից են.

  • 1959 թվական, Մեծ Բրիտանիա՝ «Բասկերվիլների շունը»: Վաթսոնի դերը կատարել է Անդրեյ Մորելը:.
  • 2009 թվական, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա՝ «Շերլոկ Հոլմս»: Վաթսոնի դերը կատարել է Ջուդ Լոուն: Այս հեռուստասերիալում Վաթսոնն առաջին անգամ արտահայտում է իր դժգոհությունը Հոլմսի կերպարով և հաճախ վիճում է նրա հետ: 2011 թվականին Լոուն կրկնել է դերը «Շերլոկ Հոլմս: Ստվերների խաղը» ֆիլմում:
  • 2010 թվական, Մեծ Բրիտանիա, «Շերլոկ» հեռուստասերիալ: Այստեղ գործողությունները տեղափոխվել են 21-րդ դար: Այս տարբերակում Վաթոնը գրում է Շերլոկի ժամանակակից արկածների մասին ոչ թե գրքում, այլ սեփական բլոգում: Առաջին սերիայում նա տառապում էր ուսին վիրավորվելուց ոտքի հոգեբանաֆիզիկական ցավից, ինչը հանդիսանում է Կոնան Դոյլի անհետևողականության նկատմամբ արտահայտած իրոնիա:

Կերպարը մշակույթում

  • Ռուսաստանում գոյություն ունի «Բժիշկ Վաթսոն» երաժշտական խումբ՝ անվանակոչված հերոսի պատվին: Այն մասնագիտացված է ռետրո երգերի կատարման մեջ:
  • Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը բազմաթիվ անեկդոտների հերոսներ են[7]:
  • Ուոլթ Դիսնեյ ընկերության «Մեծ Մուկ դետեկտիվը» մուլտֆիլմում Վաթսոնը հայտնվում է մի փոքրիկ դրվագում: Մուլտֆիլմում գործողությունները զարգանում են մկների աշխարհում: Բժիշկ Վաթսոնը մուլտֆիլմում ունի սեփական մուկ-մարմնացուն՝ բժիշկ Դևիդ Քյու Դոուսեն: Երկու դերերն էլ կատարել է Վել Բետին:
  • Dai Gyakuten Saiban խաղի առաջին մասում զոհ է հանդիսանում պրոֆեսոր Ջոն Էյչ Վաթսոնը (ճապ.՝ ジョン H. ワトソン)՝ բժշկության դոկտորը, ում արտաքինը համապատասխանում է գրքում ներկայացված կերպարին[8], սակայն խաղի նախաբանում պատումը կատարվում է «Շերլոկ Հոլմսի ընկերոջ» անունից[9]: Նաև խաղում գլխավոր կերպարների թվին է պատկանում Շերլոկ Հոլմը, ում օգնում էր երիտասարդ գրող Այրիս Վաթսոնը, որի կերպարը որոշ չափով հիմնված է բժիշկ Վաթսոնի դստեր նկարագրության հիման վրա[10]:

Փաստեր

Պատկեր:Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձանը.jpg
Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձանը
  • 2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում՝ Մեծ Բրիտանիայի դեսպատան դիմաց, բացվեց «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձանը»[11] (քանդակագործ Անդրեյ Օռլով): Շերլոկ Հոմսի նախօրինակ էր Վասիլի Լիվանովը, իսկ Վաթսոնինը՝ Վիտալի Սոլոմինը:
  • Microsoft Windows օպերացիոն համակարգի մեջ մինչև Windows XP-ին ներառված էր Dr. Watson ծրագիրը[12]: Սկսած Վինդոուզ Վիստայից այս ծրագրի անունը փոխվեց[13]:
  • Վաթսոնի պատվին 1993 թվականի սեպտեմբերի 1-ին[14] անվանակոչվեց (5050) Դոկտորվաթսոն աստերոիդը:
  • Բժիշկ Ջեյմս Ուիլսոնը՝ «Հաուս» հեռուստասերիալի գլխավոր հերոսը, ստեղծվել է Վաթսոնի կերպարի հիման վրա, չնայած որ նա չի հանդիսացել Գրեգորի Հաուսի օգնականը:

Ծանոթագրություններ

  1. Թերթ «Գրքի ակնարկ», 2014, № 3
  2. Արթուր Կոնան Դոյլ «Մթի հրեշտակները» (պիես), 1890 թվական
  3. Արթուր Կոնան Դոյլ: «Չորսի նշանը», գլուխ I
  4. Hamish — Meaning of the name
  5. «Ես նմանատիպ բան արդեն տեսել եմ Բալարատում» («Չորսի նշանը», գլուխ. V)
  6. Sherlock Holmes and the Secret Weapon (1943) — IMDb
  7. Анекдоты о Шерлоке Холмсе и докторе Ватсоне
  8. Dai Gyakuten Saiban — 45 min. demo // YouTube
  9. [Subbed! Dai Gyakuten Saiban — Spring 2015 Trailer] // YouTube
  10. Character: Iris Watson
  11. В Москве открыт памятник Холмсу и Ватсону
  12. «Why is Windows Error Reporting nicknamed "Dr. Watson"?». Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին.
  13. «What happened to Dr. Watson?». Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին.
  14. Циркуляры малых планет за 1 сентября 1993 года — в документе надо выполнить поиск Циркуляра № 22506 (M.P.C. 22506)

Արտաքին հղումներ