«Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 4. Տող 4.
| Միություն = [[Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա|ՀՖՖ]]
| Միություն = [[Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա|ՀՖՖ]]
| Կոնֆեդերացիա = [[ՈՒԵՖԱ]] ([[Եվրոպա]])
| Կոնֆեդերացիա = [[ՈՒԵՖԱ]] ([[Եվրոպա]])
| Գլխավոր մարզիչ = {{դրոշ|Հայաստան}}[[Կարեն Բարսեղյան]]
| Գլխավոր մարզիչ = {{դրոշ|Հայաստան}}[[Արթուր Ոսկանյան]]
| Ամենաշատ խաղեր = [[Գևորգ Ղազարյան]] (18)
| Ամենաշատ խաղեր = [[Գևորգ Ղազարյան]] (18)
| Ռմբարկու = [[Հենրիխ Մխիթարյան]] (9)
| Ռմբարկու = [[Հենրիխ Մխիթարյան]] (9)

15:10, 10 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
ՄականունԼեռնականներ
ՄիությունՀՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՀայաստանԱրթուր Ոսկանյան
Ամենաշատ խաղերԳևորգ Ղազարյան (18)
ՌմբարկուՀենրիխ Մխիթարյան (9)
ՖԻՖԱ կոդARM
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Բելգիա Բելգիա 7–0 Հայաստան Հայաստան
(Գենտ, Բելգիա, Սեպտեմբերի 6, 1994)
Ամենախոշոր հաղթանակ
Հայաստան Հայաստան 4–0 Սան Մարինո Սան Մարինո
(Երևան, Հայաստան, Հունիսի 9, 2006)
Ամենախոշոր պարտություն
Ուկրաինա Ուկրաինա 8–0 Հայաստան Հայաստան
(Կիև, Ուկրաինա, Հոկտեմբերի 13, 1998)
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն0

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական նաև հայտնի է ինչպես Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքական, Հայաստանի ազգային հավաքականի թիմերից մեկը, որում կարող են խաղալ մինչև 21 տարեկան հայ ֆուտբոլիստներ։ Հայաստանի երիտասարդական հավաքականի շատ ֆուտբոլիստներ հետագայում խաղում են ազգային հավաքականում։

Պատմություն

1994 թվականի սեպտեմբերի 6-ին, Բելգիայի Գենտ քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ Բելգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղը (0-7)։ Ընդ որում երիտասարդական հավաքականի առաջին գլխավոր մարզիչը եղել է «Արարատի» լեգենդ Հովհաննես Զանազանյանը։ Նրա ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը անցկացրել է ընտրական ցիկլի առաջին վեց խաղերը, որոնցից ընդամենը մեկում է հաղթանակ տարել, որն էլ դարձել է առաջինը պատմության մեջ։ 1994 թվականի հոկտեմբերի 8-ին Աբովյանում, Կիպրոսի դեմ խաղում խփվել է առաջին գոլը[1]։ Զանազանյանի փոխարեն առաջին ընտրական ցիկլը ավարտվեց Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր սաների հետ մնացած չորս խաղերում այդպես էլ հաղթանակ չտարավ։ Չնայած դրան, Սամվել Պետրոսյանին վստահվեց երիտասարդական թիմին ղեկավարել նաև հաջորդ ցիկլի ընթացքում։ Առաջին հինգ խաղերում թիմը պարտվեց, իսկ վեցերորդում հաղթեց Ալբանիային։ Դրան հետևեց երկու պարտություն, որից հետո թիմը սկսեց գլխավորել Վարուժան Սուքիասյանը։

2002 թվականին թիմը սկսեց ղեկվարել «Շիրակի» այդ ժամանակվա մարզիչ Անդրանիկ Ադամյանը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ։ Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք Ուելսի (1։0), Բելառուսի (1։0) և Լեհաստանի (1։0) հավաքականների դեմ էին։ Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով)։ Այնուհետև պարտվեց Ուկրաինայի երիտասարդական հավաքականին։

Հաջորդ տարի Ադամյանին փոխարինեց Միխայ Ստոյկան, ով հավաքականի մարզիչների մեջ դարձավ առաջին օտարերկրացին։ Ռումինացի մարզիչը հավաքականի հետ անցկացրեց ընդամենը 3 խաղ, որից երկուսում թիմը կրեց պարտություն, իսկ մեկում խաղաց ոչ ոքի։ Դրանից հետո Ստոյկան լքեց պաշտոնը։

2007 թվականին թիմը նորից գլխավորեց Վարուժան Սուքիասյանը։ Առաջին խաղը եղավ Լիբիայի երիտասարդական հավաքականի դեմ, որը կրում էր ընկերական խաղի բնույթ։ Խաղն ավարտվեց Սուքիասյանի սաների հաղթանակով։ Նրա ղեկավարությամբ թիմը Երևանում կարողացավ կամային հաղթանակ տանել Թուրքիայի երիտասարդական հավաքականի դեմ (2-1)։ Բայց այս անգամ ևս Սուքիասյանը չհասավ լավ արդյունքների, Եվրոպայի 2009 թվականի երիտասարդական առաջնությունը ուղարկելով գրողի ծոցը։

2009 թվականին երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆլեմինգ Սերիցլեվը։ Այդպիսով, Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության ընտրական ցիկլի ժամանակ երիտասարդական հավաքականի ղեկավարումը վստահվեց դանիացի մասնագետին։ Բայց «առաջին հացը կուտ դարձավ»։ Հյուրընկալվելով Շվեյցարիային, Հայաստանը 1-2 հաշվով պարտություն կրեց։ Հետո Հայաստանը կրեց 3 անընդմեջ պարտություն։ Էստոնիայի հետ ոչ ոքի խաղալուց հետո Հայաստանը տարավ 3 հաթանակ, որոնցից մեկում ջախջախեց հենց Էստոնիային, իսկ մյուս երկուսում հաղթեց Իռլանդիայի հավաքականին։ Այդ 3 հաղթանակները հնարավորություն տվեցին խմբում պայքարելու երկրորդ տեղի համար, բայց Վրաստանից կրած պարտությունից հետո (2-3) շանսերը կորեցին։ Միայն թե Թբիլիսիում կայացած պատասխան խաղի ժամանակ Հայաստանի հավաքականը վերջին ավելացրաց րոպեներին խփեց 2 գոլ, այդպիսով մրցակցին թույլ չտալով զբաղեցնել երկրորդ տեղը[2]։

Եվրո 2013-ի ընտրական ցիկլի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ դարձավ Սերիցլեվի ասիսիենտ և «Բանանցի» մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ Այս անգամ թիմը ցույց տվեց ամենալավ արդյունքը, ընտրական փուլի խմբային տուրում զբաղցնելով երկրորրդ տեղը։ Թիմը տարավ 4 հաղթանակ, խաղաց 3 ոչ ոքի և կրեց ընդամենը մեկ պարտություն, որը եղավ Չեխիայի հետ խաղում։ Միայն լրացուցիչ միավորներով թիմը չշարունակեց պայքարը խմբային տուրում։ Ըստ կանոնակարգի, խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերից չորսը պետք անցնեին հաջորդ փուլ, սակայն Հայաստանի հավաքականը եղավ վեցերորդը և չշարունակեց պայքարը։

2013 թվականի հունիսին Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսեց ելույթները Եվրո 2015-ի ընտրական փուլում։ Սկիզբը կարելի էր համարել ձախողված։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Իսլանդիայի հավաքականին, սակայն Ղազախստանի դեմ խաղում տարավ հաղթանակ։ Հաջորդ խաղում 4-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Հետո 2-1 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Հետագայում ջախջախիչ պարտություն կրեց Ֆրանսիայից (6-0)։ Մյուս խաղում 1-0 հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին։ Խմբային տուրի նախավերջին խաղում պարտվեց Իսլանդիայի հավաքականին (4-0)։ Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի հավաքականին և խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը։

Մրցաշար

Խումբ 10.

# Թիմ Խ Հ Ո Պ Գ ± Միավորներ
1 ՖրանսիաՖրանսիա 8 7 1 0 28 − 7 +21 22
2 ԻսլանդիաԻսլանդիա 8 5 1 2 20 − 11 +9 16
3 ՂազախստանՂազախստան 8 3 0 5 8 − 18 −10 9
4 ՀայաստանՀայաստան 8 3 0 5 7 − 19 −12 9
5 ԲելառուսԲելառուս 8 1 0 7 6 − 14 −8 3
Հայաստան Բելառուս Ֆրանսիա Ղազախստան Իսլանդիա
ՀայաստանՀայաստան 2:1 1:4 1:2 1:2
ԲելառուսԲելառուս 0:1 1:2 0:1 1:2
ՖրանսիաՖրանսիա 6:0 1:0 5:0 1:1
ՂազախստանՂազախստան 0:1 1:2 1:5 3:2
ԻսլանդիաԻսլանդիա 4:0 4:1 3:4 2:0

Ներկա կազմ

Դիրք Անուն Տարիք
1 ԴՊ Անատոլի Այվազով 19
19 ԴՊ Գրիգոր Մակարյան 20
2 ՊՇ Վասպուրակ Մինասյան 21
5 ՊՇ Արթուր Քարտաշյան 18
13 ՊՇ Ռոբերտ Հակոբյան 18
15 ՊՇ Իվան Մամախանով 19
18 ԿՊ Ալիկ Առաքելյան 19
20 ԿՊ Աղվան Պապիկյան 21
10 ԿՊ Ղուկաս Պողոսյան 21
9 ԿՊ Գոռ Մալաքյան 21
7 ԿՊ Կարեն Հարությունյան 20
17 ԿՊ Նարեկ Ասլանյան 19
-- ԿՊ Կարեն Եսայան 19
11 ԿՊ Նաիրի Մինասյան 20
23 ԿՊ Արտյոմ Մինասյան 20
21 ՀՐ Ռազմիկ Հակոբյան 19
22 ՀՐ Արթուր Միրանյան 19

Վիճակագրություն

Ըստ 2011 թվականի սեպտեմբերի 13

Լավագույն ռմբարկուներ

# Ֆուտբոլիստ Ծննդյան տարեթիվ Առաջին խաղ Գոլեր Խաղեր Վերջին խաղ
1 Հենրիխ Մխիթարյան հունվարի 21, 1989 (26 տարեկան) 14.01.2007 9 13 04.06.2011
2 Արա Հակոբյան ապրիլի 11, 1980 (35 տարեկան) ?.?.199? 5 10 ?.?.????
3 Գևորգ Ղազարյան ապրիլի 5, 1988 (27 տարեկան) 14.01.2007 5 18 11.08.2010
4 Վալտեր Պողոսյան մայիսի 16, 1992 (23 տարեկան) 11.08.2010 4 8 15.08.2012
5 Արթուր Քոչարյան սեպտեմբերի 14, 1974 (40 տարեկան) ??.??.1994 4 10 ??.??.199?
6 Էդգար Մալաքյան սեպտեմբերի 22, 1990 (24 տարեկան) 05.06.1909 3 14 10.09.2012
7 Կարեն Բարսեղյան մարտի 15, 1975 (40 տարեկան) ?.?.199? 3 ? ?.?.199?

Գլխավոր մարզիչներ

Մարզիչ Շրջան Խ Հ Ո Պ ԽԳ ԲԹԳ Մ %
Հայաստան Հովհաննես Զանազյան 1994—1995 6 1 0 5 4 18 3 14.3 %
Հայաստան Սամվել Պետրոսյան 1996—1997, 2005—2007 23 5 2 16 23 63 17 24.3 %
Հայաստան Վարուժան Սուքիասյան 1998—1999, 2007—2008 16 4 3 9 15 40 15 31.3 %
Հայաստան Արմեն Գյուլբուդաղյանց 2000—2002 4 0 0 4 2 13 0 0 %
Հայաստան Անդրանիկ Ադամյան 2002—2003 13 5 4 4 13 16 19 48.7 %
Ռումինիա Միխայ Ստոյկա 2003—2004 3 0 1 2 1 5 1 11.1 %
Հայաստան Վարդան Մինասյան 2004—2005 5 1 0 4 1 14 3 20.0 %
Դանիա Ֆլեմինգ Սերիցլեվ 2009—2010 10 4 1 5 18 19 13 43.3 %
Հայաստան Ռաֆայել Նազարյան 2011-2013 12 5 3 4 15 13 18 50.0 %
Հայաստան Աբրահամ Խաշմաշյան 2013-2014
Հայաստան Սարգիս Հովսեփյան 2014-2015
Հայաստան Արտակ Օսեյան 2015
Հայաստան Կարեն Բարսեղյան 2016-ցայսօր

Ծանոթագրություններ

  1. Հենրիխ Մխիթայանը լավագույն ռմբարկուն է (ռուս.)
  2. «Սերիցլեվի ռեկորդները» (ռուսերեն). Armfootball.com. 9.9.2010. Վերցված է 9.9.2010-ին.

Արտաքին հղումներ