«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 56. Տող 56.


=== Արտաքին հետևանքները ===
=== Արտաքին հետևանքները ===
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին [[Շախսեյ-վախսեյ|Շախսեյ-վախսեյի]] օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիա մահմեդականների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին:
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից:

21:07, 5 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Իրանի իսլամական հեղափոխություն, 1357 թվականի հեղափոխություն (իրանական օրացույցով), իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

Նախապատմություն

Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիի հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:

Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքակնություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — «Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին: Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:

Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:

Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:

Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:

Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:

Ընդդիմության ծնունդը

1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:

Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:

Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:

Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:

Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:

Հեղափոխության սկիզբը

Իրանի իսլամական հեղափոխության սկիզբ ընդունված է համարել 1978 թվականի հունվարը, երբ Ղոմ քաղաքում Խոմեինիի դեմ գրված զրպարտիչ հոդվածը փողոց դուրս բերեց ուսանողներին: Տեղի ունեցավ բախում նրանց և ոստիկանների միջև, որի արդյունքում սպանվեց 2 ուսանող, իսկ ցուցարանների տվյալներով զոհվածների թիվը 70 մարդ էր կազմում: 40 օր հետո՝ փետրվարի 18-ին նոր ընդվզում տեղի ունեցավ Թավրիզում (այստեղ նույնպես բախման արդյունքում զոհեր եղան): Սրանից հետո ընդվզումների ալիքը տարածվեց ամբողջ հանրապետությունով:

Շահը խոստացավ ընտրություններ անցկացնել հունիսին: Մյուս կողմից ձեռնարկեց փողի արժևորման քաղաքականություն, որը հանգեցրեց զանգվածային գործազրկության՝ բազմաթիվ մարդիկ ազատվեցին աշխատանքից: 1978 թվականի նոյեմբերին Իրանի տնտեսությունը զանգվածային գործադուլերի արդյունքում ամբողջովին կաթվածահար եղավ:

ԱՄՆ-ի արձագանքը

Անզորությունից շահը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քարթերը չհամաձայնեց ռազմական միջամտություն իրականացնել Իրանում ( շահի քաղաքականությունը կոշտ քննադատության էր ենթարկել նաև արևմտյան մամուլը): Ամերիկյան կառավարող շրջանակներում Իրան զորքեր մտցնելու հարցում գոյություն ուներ երկու կարծիք: Ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնև Բժեզինսկին կողմ արտահայտվեց ինտերվենցիային, այն դեպքում երբ ԱՄՆ Պետական դեպարտամենտի աշխատակազմի շատ անդամներ կարծում էին, որ հեղափոխությունը անհնարին է կանգնեցնել: ԱՄՆ պատվիրակները 1977-1978 թվականների ընթացքում մի քանի անգամ հանդիպեցին շահի հետ, սակայն այս հարցում միասնական հանգրվանի չհասան:

Ռազմական դրությունը

1978 թվականի օգոստոսի 20-ին Աբադանի Ռեքս կինոթատրոնի հրդեհից հետո մահացավ ավելի քան 500 մարդ, որին հետևեց երկրում ռազմական դրություն մտցնելու շահի որոշումը՝ արգելելով ցանկացած ցույց: Չնայած արգելքին խոշոր ցույց տեղի ունեցավ Թեհրանում, որի արդյունքում կյանքից հեռացավ 87 մարդ, որոնցից երեքը կին:

Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: Դեկտեմբերի 2-ին Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:

Հասարակական բուռն ընդվզումների պատճառով 1979 թվականի հունվարի 16-ին Մոհհամադ Ռեզա Փահլավին փախուստի դիմեց:

Հեղափոխության հաղթանակը

1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ Շափուր Բախտիարի առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց Բեհեշտե-Զախրա: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական:

Փետրվարի 4-ին Խոմեյնին անձամբ Մեհդի Բազարգանին նշանակեց վարչպետ: Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: Փետրվարի 9-ին Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: Շափուր Բախտիարը փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց 1991 թվականին:

Պետական վերակառուցումը

Երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը:

Հետևանքները

Ներքաղաքական հետևանքները

Նոր հանրապետության տնտեսությունը բաժանված էր երեք՝ պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև: Արևմուտքի ազդեցությունը Իրանի տնտեսությանը զրոյացվեց: Երկիրը սկզբունքորեն մերժեց կապիտալիզմը և կոմունիզմը, փոխարենը առաջնորդվեց սեփական՝ «իսլամական» զարգացման ուղով: Չնայած սրան, շուկայական ազատ հարաբերությունները շարունակում էին գործել, ինչպես նաև գործում էր Շահի ջանքերով զարգացած տնտեսության պետական սեկտորը: Իրանի՝ գրեթե ողջ աշխարհի հետ սրվող հարաբերությունների պայմաններում, առևտրական կապերը զարգանում էին զգուշորեն և վերապահումներով: Եթե դրանք շարունակում էին գոյություն ունենալ և կամ զարգանալ, ապա միայն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Վառ օրինակ էր իրանական նավթի վաճառքը և զենքի ներկրումը, որը հարկավոր էր Իրան-իրաքյան պատերազմի համար:

Արտաքին հետևանքները

Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին Շախսեյ-վախսեյի օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիա մահմեդականների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին: