«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 141. Տող 141.
| [[Էդիկ Գրիգորյան]]
| [[Էդիկ Գրիգորյան]]
| Ցմահ
| Ցմահ
| 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում<ref>[http://epress.am/2017/11/03/Հոկտեմբերի-27-ի-գործով-դատապարտյալների.html Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից մեկը մահացել է]</ref><ref name="texyak-exele"/>։
| Կրում է պատիժը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում<ref name="texyak-exele"/>։
|-
|-
| [[Աշոտ Կնյազյան]]
| [[Աշոտ Կնյազյան]]

19:16, 5 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն
Պատկեր:Hoktemberi 27.jpg
Տեսակահաբեկչական ակտ, քաղաքական սպանություն և զանգվածային կրակոցներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գրոհի վայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՏեղադրանքՀայաստան Բաղրամյան 19, Երևան 0095, ՀՀ
Գրոհի նպատակՊետական հեղաշրջում
(ըստ կազմակերպիչների)
ՏարեթիվՀոկտեմբերի 27, 1999
ԶենքԱԿ-47
Զոհվածներ8
Վիրավորներ30+
Ահաբեկիչների քանակ8
ԱհաբեկիչներՆաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան
 1999 Armenian parliament shooting Վիքիպահեստում
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Զոհեր

Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին նվիրված փոստային նամականիշերը

Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ.

Լուսանկար Անուն Զբաղեցրած պաշտոն
Կարեն Դեմիրճյան ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Վազգեն Սարգսյան ՀՀ վարչապետ
Յուրի Բախշյան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Ռուբեն Միրոյան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Լեոնարդ Պետրոսյան ՀՀ օպերատիվ հարցերով նախարար
Արմենակ Արմենակյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հենրիկ Աբրահամյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Միքայել Քոթանյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Վիրավորներ

Ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվել է 8 մարդ։ Ըստ «BBC» գործակալության աղբյուրների վիրավորների թիվը հասնում էր 30-ի[1]։

Լուսանկար Անուն Զբաղեցրած պաշտոն
Արմեն Խաչատրյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հայկ Նիկողոսյան ՀՀ առողջապահության նախարար
Անդրանիկ Մանուկյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Էդմունդ Ծատուրյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Պավել Ղալթախչյան ՀՀ սեփականաշնորհման նախարար
Հերմինե Նաղդալյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Գագիկ Մինասյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ստեփան Մնացականյան ՀՀ վիճակագրության, պետռեգիստրի ու վերլուծության նախարար

Գերիները

Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Կատարողներ

Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման[2]։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին[3].

Անուն Դատավճիռ Հետագա ճակատագիր
Նաիրի Հունանյան Ցմահ Պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում[4]։
Կարեն Հունանյան Ցմահ Պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում[4]։ Խելագարվել է[5]
Վռամ Գալստյան Ցմահ 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում[6] կամ սպանվել[7]
Դերենիկ Բեջանյան Ցմահ Կրում է պատիժը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում[4]։
Էդիկ Գրիգորյան Ցմահ 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում[8][4]։
Աշոտ Կնյազյան Ցմահ
Համլետ Ստեփանյան 14 տարի ազատազրկում Պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Մահացել է սրտի կաթվածից 2010 թ-ի մայիսին[7]։
Նորայր Եղիազարյան Մինչև դատավճիռի կայացումը էլեկտրահարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում[7]։

Բուն գործողություն

Գաղափարի ձևավորում

Նաիրի Հունանյանի վկայությունները

1988 թվ. սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ես ականատես եղա թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը: ... Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում»[9]:

Նախապատրաստում

Նաիրի Հունանյանի վկայություններ

Հունանյանը հայտնել է մտքի մասին կրտսեր եղբորը՝ Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, քեռուն՝ Վռամ Գալստյանին։ Այնուհետև այդ մասին իմացել է Դերենիկ Բեջանյանն ու միացել նրանց։ Նաիրիի խնդրանքով Դերենիկը հայթայթում է զենքերը[9]։

Մուտքը խորհրդարան ու հրաձգություն

Նաիրի Հունանյանի վկայություններ

ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ կատարվել է ահաբեկչությունը

Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ «Գազ 24» մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից ու նշում է, որ վերջինս «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։ Էդիկը Դերենիկի ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին վերցնում են զենքերը ու մտնում շենք։ 17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, սկսել է անկանոն կրակել։ Այնուհետև անցել է լրագրողների հատվածը ու նրանց ցանկությամբ դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը[9]։

Աննա Իսրայելյանի վկայություններ

Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրեւանոցով Նաիրի Հունանյանը եւ ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստածների վրա: Կրակում էին հատկապես կառավարության եւ «Միասնության» շարքերի վրա: Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները եւ լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով: Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս: Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր: Քիչ անց Նաիրի Հունանյանը հայտնվեց ԱԺ ամբիոնին: «Հանգիստ նստե՛ք, և հրամայեց եւ ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարեց: – Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք: Բոլորդ դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք: Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի: Մեր ամբողջ հարստությունը թալանեցին: Հերիք եղավ, բոլ եղավ: Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»: Ու դարձյալ կրակահերթ արձակեց: «10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը Նաիրի Հունանյանը կրկնում էր անընդհատ՝ եւ անդադար էլ կրակահերթեր արձակում: Որեւէ պահանջ առաջ չէին քաշում՝ տպավորությունն այն էր, որ ծրագրել էին միայն ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը, իսկ թե ինչ անել հետո՝ հստակ չէին պատկերացնում: «Ռադիոն աշխատո՞ւմ ա: Եթեր գնո՞ւմ ա: Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա՝ Նաիրին հերդ կանիծի»,- այստեղ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը Հայ ուսանողության դաշինք կազմակերպության հիմնադիրներից էին եւ 1988-ին ուսանողական շարժումների կազմակերպիչները՝ ինչպես նաեւ այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելը կարծես ահաբեկիչների միակ պահանջն էր: «Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»,- արդեն անկենդան վարչապետին հարցումներ էր ուղղում Նաիրի Հունանյանը, հայհոյում ու նորից կրակում՝ «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»: Լրագրողներից մեկի մոտ հիստերիա սկսվեց: «Հանգիստ մնացեք: Բոլորդ դուրս եկեք»,- ասաց Նաիրին եւ լրագրողներին դուրս ուղեկցեց: «Շուտ արեք՝ դուրս եկեք եւ ամբողջ ժողովրդին բերեք դեպի շենք»: Դուրս գալու ընթացքում հասցրի տեսնել Անդրանիկ Մանուկյանի արնաշաղախ ձեռքը, կառավարության շարքում՝ Վազգեն Սարգսյանին եւ ինչ-որ մեկի արնածոր գլուխը: Հետո հասկացա, որ Լեոնարդ Պետրոսյանն էր, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի ետեւում էր նստած եւ, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ զոհ դարձավ[10]:

Այնուհետև Աննա Իսրայելյանը այլ լրագրողների հետ դուրս է հրավիրվում դահլիճից ու հետագա ընթացքին հետևել է ԱԺ-ի ներքին ցանցով հեռարձակմանը։

«Վերջն էս էր լինելու, անխուսափելի էր»,- գոռում էր Նաիրի Հունանյանն ու էլի կրակահերթ արձակում: Փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք այդ 5-ից ավելին են. «Հրանտին զանգի՝ ասա, թող տղեքին սաղին հավաքի գա»: Ինչ-որ պահի նրանք դահլիճում գտնվողներին հրահանգեցին նստել՝ «Դուք ի՞նչ ունեք վախենալու»: Ինչ-որ պահի Նաիրի Հունանյանը, որի ձայնն այլեւս այդքան էլ հիստերիկ չէր հնչում, ասաց. «Վիրավորներից ո՞վ կա՝ հանեք էստեղից»: Եվ թույլ տվեց շտապօգնության մեքենաներ կանչել:

Ըստ Իսրայելյանի անհայտ է, որտեղ էին որոշ պատգամավորների թիկնապահներ։ Նա համենայնդեպս նշում է, որ մինչև Հունանյանի խմբի մուտքը որևէ կրակոց չի լսել։ Սակայն գիտակցելով, որ որոշ պատագամավորներ պատերազմի մասնակիցներ են ու իրենց հետ հնարավոր է ունենան հրազեն, Հունանյանը սպառնացել է, թե եթե մեկը զենք հանի, իսկույն կսատկացնեն նրան։ Հունանյանը նաև բարձր ափսոսանք է հայտնել այն փաստի առիթով, որ դահլիճում չէր Սերժ Սարգսյանը։

«Ես ոչ մեկի չեմ ուզում սպանել: Մենք հա՛յ ենք: Սրանք հայ չէին,և ինչ-որ մեկին բացատրում էր Նաիրի Հունանյանը,և ինչ որ անում ենք՝ ժողովրդի համար է: Ուղղակի վճռականություն է պետք, որ արդարություն, օրենք հաստատենք էս երկրում՝ սենց չի լինի»: Բավական հանդարտ, նույնիսկ ընկերաբար Նաիրի Հունանյանի գործակիցները զրուցում էին պատգամավորների հետ. «Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է, բա հավաքվում եք ստեղ, լռում, ոչ մեկդ մի հատ ձեն չեք հանում: Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է»,- սա կարծես Նաիրիի քեռին էր՝ Վռամ Գալստյանը:

Աննա Իսրայելյանը նշում է, որ Հունանյանը մեծ հույս էր կապում Ռուբիկ Հակոբյանի, Ռոլանդ Շառոյանի և այլ դաշնակցականների վրա, սակայն ապարդյուն։

Եվ, ի դեպ, ըստ որոշ լուրերի, այն վերոհիշյալ Հրանտը, որին պատվիրում էր զանգել Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն էր, որը հետո անգամ փորձել էր հանդիպել Նաիրիի հետ, բայց ճիշտ չէր համարվել:

Հրանտ Մարգարյանի վկայություններ

Հրանտ Մարգարյանի վկայությունների համաձայն՝ նա գտնվում էր ՀՅԴ գրասենյակում, երբ տեղի աշխատակցուհիներից մեկը հայտնեց նրան, որ հրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ում։ Մարգարյանը զանգել է ԱԺ իրենց ֆրակցիայի հեռախոսով, սակայն պատասխան չի եղել։ Շուրջ կես ժամ հետո նրան զանգել է Մարտուն Մաթևոսյանը ու փոխանցել հեռախոսը Հունանյանին.

Հրանտ, ես եմ Նաիրին, գրավել ենք Ազգային ժողովը սպանեցի շանը՞՞՞ և այս պահը պատմական է» ես ասացի, դու որ Նաիրին ես, նա ասաց, «քանի Նաիրի գիտես» ես ասացի Եղեգնաձորի Նաիրին ես, (ես հիշեցի եղեգնաձորցի Նաիրիին, որը կռված տղա էր), նա ասաց. «ոչ, ես եմ Նաիրի Հունանյանը, տղաներին վերցրու արեք այստեղ», ես պատասխանեցի «տեսնեմ»:

Այնուհետև Մարգարյանը զանգահարել է ԱԱՆ, որտեղ մի քանի վերահասցեավորմներից հետո նրան տվել են Գորիկ Հակոբյանի հեռախոսահամարը, որին Մարգարյանը պատմել է զանգի մասին։ Վերջինս խնդրել է նրան մնալ գրասենյակում, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի նրան գտնել։ Այնուհետև Մարտուն Մաթևոսյանի հեռախոսահամարից կրկին անգամ զանգել է Հունանյանը. Ինչու չեք գալիս, ես արդեն խորհրդակցում եմ այստեղ պատգամավորների հետ, դու փորձիր գտնես Վ. Մանուկյանին եւ միասին եկեք, տեսնենք ինչ ենք անում'։

Ռոբերտ Քոչարյանի վկայություններ

Պատկեր:Robert kocharyan.jpg

Նշված օրը Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր ՀՀ նախագահական պալատի կապույտ դահլիճում՝ ընդունելով Ֆրանսիայի նախկին դեսպանին, այնուհետև մտել է աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը ու դուրս հրավիրել նրան՝ հայտնելով, որ ԱԺ-ում կրակոցներ են հնչել, ոչ ոք հեռախոսազանգերին չի պատասխանում։ Քոչարյանը գնացել է իր աշխատասենյակ ու հրահանգել է հսկողության տակ վերցնել հատուկ նշանակության օբյեկտները, հանձնարարել է պարզել՝ ինչ է տեղի ունենում ԱԺ-ում ու փորձել կապվել Կարեն Դեմիրճյանի հետ։ Ահաբեկիչների ինքնության մասին իրեն տեղեկացրել է Ալեքսան Հարությունյանը, որ հայտնել է, որ իրենց զանգահարել է Դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը ու ասել, որ Նաիրին զանգել է իրեն, պատմել տեղի ունեցածի մասին ու փոխանցել. «եկեք ու տեր կանգնեք»։ Նա նաև ասել է, որ զանգահարել է ԱԱԾ[11]։

Ալեքսան Հարությունյանի վկայություններ

Ալեքսան Հարությունյանը ասել է, որ դեպքը օրը իրեն զանգել է իր տեղակալ Մ. Զախարյանը՝ ասելով, որ ռադիոյով Ազգային ժողովից կրակոցներ է լսել ու հայհոյանքներ, ինչից հետո նիստը ավարտվել է։ Դրանից նույն բանը ասել զանգահարել ու ասել է նաև գլխավոր դատախազը։ Ինքը գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ, ընդհատել նրա հանդիպումը ու տեղեկացրել տեղի ունեցածի մասին, ինչից հետո նախագահը գնացել է իր աշխատասենյակ։ Գնալով նախագահի ընդունարան՝ զանգահարել է Հրանտ Մարգարյանը, ասելով, որ իրեն զանգահարել է Ն. Հունանյանը, պատմել տեղի ունեցածի մասին ու պահանջել, որ «տղաներին հավաքեն գնան այնտեղ»։ Հարությունյանը տեղեկացրել է այդ մասին նախագահին ու գնացել իր աշխատասենյակ։ Գործավարուհին տեղեկացրել է, որ զանգահարել է Հրանտ Մարգարյանը ու Մարտուն Մաթևոսյանը, խնդրելով զանգահարել իրեն։ Զանգելով Մաթևոսյանին՝ վերջինս հեռախոսը փոխանցել է Ն. Հունանյանին, ով ասել է. «Հիմի լսիր քեզ ինչ եմ ասում։ Շտապ նախագահիդ վերցրու և եկեք այստեղ»։ Հարությունյանը հարցրել է՝ ինչ է պատահել։ Հունանյանը ասել է. «Ես Վազգենին սպանել եմ, հիմա ուզում եմ, որ նախագահը գա այստեղ ... Չես լսում քեզ ինչ եմ ասում, դու լա՞վ չես ճանաչում, մի տարի է՝ չգիտես ես ով եմ, հիմա թող նախագահը շտապ այստեղ գա»[12]։ Այնուհետև Հունանյանը զանգել է երրորդ անգամ՝ տարակուսելով՝ ինչու չեն գալիս։ Մարգարյանի հարցին ի պատասխան, թե ովքեր են Հունանյանի հետ, վերջինս պատասխանել է. «Մի կասկածի, հենց ես եմ՝ Նաիրի Հունանյանը»։ Այդ խոսակցությունների մասին Մարգարյանը կրկին անգամ զեկուցել է Գորիկ Հակոբյանին[13]։

Խաչատուր Սուքիասյանի վկայություններ

Խաչատուր Սուքիասյանը իր ցուցմունքներում ասել է.

Հարց ու պատասխանի ժամանակ, ժամը չեմ հիշում կոնկրետ, բայց 17-ն անց էր, մի քանի րոպե լսվեց բարձրաձայն հայհոյանքների ձայն ու կրակոցներ: Հայհոյանքներն ուղղված էին վարչապետի հասցեին և կրակոցներ լսվեցին: Ես մտածեցի, որ այդ կրակոցներն ուղղված էին վարչապետին: Հետո լսեցի խոսքեր, թե «ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» և ես հասկացա, թե ինչ է կատարվում և մտածելով, որ բոլոր պատգամավորներին սպանելով գալիս են, մտածեցի, որ փախնել է պետք ու անմիջապես արագ քայլերով դուրս եկա իմ մուտքի դռնից դեպի փոքր նախասրահ և մեծ աստիճաններով իջել եմ դեպի ներքև՛'

Այնուհետև Սուքիասյանը հանդիպել է ԱԺ մի աշխատակցուհու, ով ուղեկցել է նրան մի սենյակ, որտեղ հավաքված էին ևս մի քանի աշխատակից։

...մեզ թվում էր, թե շենքը շրջապատված է, քանի որ դահլիճի կողմից լսվում էին կրակոցի ձայներ և պայթյուններ:

Սուքիասյանը խնդրել է իրեն ուղեկցել դեպի որևէ սենյակ, որտեղ պատուհանը ցանցապատված չէր, որտեղից նա ցատկել է ներքև, ինչ որ տանիքով անցել ու հայտնվել է Դեմիրճյան փողոցում[14]։

Բանակցությունները Հունանյանի հետ

Ռոբերտ Քոչարյանի վկայություններ

Պատկեր:Robert kocharyan.jpg

Ժամը 19։00-ի կողմը Ռ. Քոչարյանը ու Ա. Հարությունյանը գնում են ԱԺ՝ մինչ այդ ստանալով Գ. Գրիգորյանի միջոցով Ն. Հունանյանից իրենց անվտանգության երաշխիքներ։ Մինչ այդ Ա. Հարությունյանը դեմ էր արտահայտվում նախագահի այցին, սակայն Քոչարյանը պնդել է, որ գնալը անհրաժեշտ է, քանի որ պատգամավորները, կառավարությունը գտնվում են այնտեղ։ Ռ. Քոչարյանը հրահանգել է Հարությունյանին գնալ իր՝ նախագահի մեքենայով։ Գալուն պես Քոչարյանը, Հունանյանի հետ բանակցային եզրեր գտած Գրիգորյանի միջոցով փոխանցել է, որ դահլիճ չի գալու, նույնը հրահանգել է նաև Հարությունյանին։ Հարությունյանի գալու միտքը, որքանով մտաբերում է Քոչարյանը, առաջարկել է հենց Գրիգոր Գրիգորյանը։ Շենք գալուց հետո, Հարությունյանը ասել է, որ Հունանյանը մի քանի անգամ զանգել է իր քարտուղարուհուն ու պահանջել է, որ Հարությունյանը գա իրենց մոտ, այլապես նոր զոհեր կլինեն։

Մենք շարունակ մարդիկ էինք փնտրում,որոնք կարող էին այս կամ այն ձևով ներազդել տեռորիստների, մասնավորապես նրանց ղեկավար Ն.Հունանյանի վրա: Այդ նպատակով ԱԺ բերվեց նրա հայրը, կարծեմ ուսանողական ընկերներից մեկը: Հետո որոշվեց, որ նրա հետ բանակցությունների կգնա Հրանտ Մարգարյանը, որի հետ Նաիրի Հունանյանը մինչ այդ արդեն իսկ ունեցել էր հեռախոսային խոսակցություն: Վերջինս՝Հ.Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել Ն.Հունանյանի հետ, սակայն նրա կուսակցական ընկերները,առանձին խորհրդակցելով, արգելեցին նրան՝ պատճառաբանությամբ, որ Հ.Մարգարյանը ժամանակին դեր է խաղացել նրա ՀՅԴ-ից հեռացման գործում և այդ կապակցությամբ Ն.Հունանյանը նրա նկատմամբ ունենալով թշնամանք, ոխ, կարող է վնաս տալ նրան:

Հարությունյանի ու Հունանյանի հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Գ. Գրիգորյանի միջոցով Հունանյանը տվեց անվտանգության երաշխիքներ։ Հարությունյանին Հունանյանը փոխանցել էր, որ պնդում է՝ Քոչարյանը մտնի դահլիճ։ Հետո Գ. Գրիգորյանի միջոցով փոխանցել է նաև պայման՝ տրամադրելու իրեն ուղիղ եթեր։ Հարությունյանին նա փոխանցել է, որ մտահոգված է իրենց անվտանգության հարցով։ Նաև քննարկվել է Թուրքիա փախնելու, ԱԱՆ մեկուսարանում կամ եկեղեցում պատսպարվելու հարցը[11]։

Ալեքսան Հարությունյանի վկայություններ

Ամբողջ գիշեր տարբեր պատգամավորների միջոցով Հունանյանը պահանջում էր, որ Քոչարյանը գնա դահլիճ։ Նույնն էին փոխանցում նաև դահլիճից դուրս եկող անձինք։ Հետո որպես նախագահի ներկայացուցիչ սկսել է բանակցությունները Գրիգոր Գրիգորյանը, այնուհետև եկել է Տիգրան Նազարյանը՝ Ազգային հեռուստաընկերությունից։

Գիշերը, մոտավորապես 4.00-ից հետո, Նախագահը թույլատրեց, որ նրա հետ ես բանակցեմ, պայմանով, որ դահլիճ չեմ մտնելու: Վախ կար, որ ինձ պատանդ կվերցնեին, որպեսզի նախագահին ստիպեն գալ դահլիճ: Ես, Գրիգոր Գրիգորյանը և Տիգրան Նազարյանը գնացինք: Ես սպասեցի քիչ հեռվում, նրանք մոտեցան: Քիչ հետո Գրիգոր Գրիգորյանը ինձ ուղեկցեց դահլիճի դռան դիմաց դրված մի ցածր սեղանի մոտ, ուր երկու բազկաթոռ կար: Դուրս եկավ Նաիրի Հունանյանը: Դռների մոտ, մեզնից մի քանի մետր հեռավորությամբ կանգնեց Գրիգոր Գրիգորյանը: Նրա կողքին, դռների մեջ, ավտոմատը ձեռքին մեզ ուշադիր հսկում էր ահաբեկիչներից մեկը: Նաիրի Հունանյանը սիգարետ հանեց և ինձ էլ առաջարկեց ծխել, ես ասացի, որ չեմ ծխում: «Որտեղ է նախագահը»,- հարցրեց: «Չգիտեմ»,- ասացի ես: (Մենք որոշել էինք, որ նա չպետք է իմանա, թե նախագահը ԱԺ շենքում է): «Այս ինչ եք արել, հասկանո՞ւմ ես»,- հարցրի ես: Նա ասաց, որ շատ լավ է հասկանում և սկսեց խոսել, թե ինչ պատմական բան է արել: Ես հարցրի. «քեզ ինչ էր արել Վազգենը»: Նա ասաց. «Քանի նա կար, այս երկիրը երկիր չի դառնա»: Ես ասացի՝ հիմա ընդհանրապես չի դառնա, եթե մի երկրում այսպիսի բան է կատարվում: Նա ասաց՝ սերունդները կդատեն՝ դու ես ճիշտ, թե՝ ես: Հետո ավելացրեց. «մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի»:

Նա բարձրացրել է երկու հարց՝ իրենց անվտանգության ապահովման ու ուղիղ եթերի, նաև այն, որ անվտանգության երաշխիքները տա անձամբ Քոչարյանը հանդիպման ժամանակ, իսկ այնուհետև հեռուստատեսությամբ։ Ասվածը Քոչարյանին զեկուցելուց հետո վերջինս ասել է, թե մի քիչ էլ հոգնեն, կհանձնվեն[12]։

Հրանտ Մարգարյանի վկայություններ

Երեկոյան ուշ Գորիկ Հակոբյանը զանգել է Հրանտ Մարգարյանին՝ ասելով, որ վերջինս գնա Ազգային Ժողով։ Այնտեղ Մարգարյանը հանդիպել է մի շարք մարդկանց, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանին, որին նա հայտնել է, որ Նաիրի Հունանյանը հնարավոր է ոխ ունենա իր նկատմամբ, քանի որ հենց Մարգարյանն էր դերակատարություն ունեցել Հունանյանի՝ կուսակցության շարքերից հեռացնելու գործում։ Քոչարյանը ասել է, որ պետք է ժամանակ շահել, սակայն եթե Մարգարյանը ցանկանում է, կարող է սեփական պատասխանատվությամբ սկսի բանակցել Հունանյանի հետ։ Միացած Վահան Հովհաննիսյանը ասել է, թե պետք չէ շտապել, ու ՀՅԴ ֆրակցիայի սենյակում՝ Մարգարյանը, Հովհաննիսյանը, ինչպես նաև Արմեն Ռուստամյանը ու Դավիթ Լոքյանը որոշել են, որ վտանգավոր է Հրանտ Մարգարյանին թույլ տալ բանակցել Հունանյանի հետ, քանի որ վերջինս կարող է հաշվեհարդար տեսնի։ Տեսակետը փոխանցել են Քոչարյանին, որը նույնպես խոհեմ չի համարել Մարգարյանի բանակցելը։ Ինչից հետո Մարգարյանը հեռացել է շենքից դեպի ՀՅԴ գրասենյակ[13]։

Ռ. Քոչարյանի հանդիպումը Հունանյանի հետ

Ռոբերտ Քոչարյանի վկայություններ

Պատկեր:Robert kocharyan.jpg

Հաշվի առնելով Հունանյանի պահանջը ստանալ իրենց անվտանգության երաշխիքներ անձամբ Ռ. Քոչարյանից, վերջինս որոշում է հանդիպել Հունանյանի հետ, սակայն հրաժավում է հանդիպումը անցկացնել դահլիճում։ Քոչարյանը հրաժարվել է կատարել նրան ուղիղ եթեր տրամադրելու պահանջը՝ ձեռնպահ մնալու համար սադրիչ հայտարարություններից։ Ինչպես մտաբերում է Ռ. Քոչարյանը՝ ասվել էր, որ պատրաստ է Հունանյանի հայտարարության տեքստը, որը խմբագրելու համար որոշվել է, որ հանդիպմանը ներկա գտնվի նաև Ա. Հարությունյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել առանձին սենյակում։ Սկզբից սենյակ է եկել Քոչարյանը, այնուհետև բերել են Հունանյանին։ Վերջինս մեջբերել է 1988-ին խմբով այցելությունը Ստեփանակերտի մետաքսի կոմբինատ, որտեղ ղեկավարներից էր Քոչարյանը։

Այնուհետև իմ հարցին, թե արդյոք ուներ որևէ անձնական թշնամանք Վ.Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից,Վ.Սարգսյանի դերակատարությունից,որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն,որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ: Վ. Սարգսյանից բացի մյուս զոհերը պատահական կրակոցների արդյունք են:

Հունանյանը պահանջել է անվտանգության երաշխիքներ, որոնք Քոչարյանը նրան տվել է։ Այնուհետև Հունանյանը ճշտել է, արդյոք Հայաստանում գործում է մահապատիժ, սակայն Քոչարյանը նշել է, որ Եվրախորհուրդ անդամակցելու նպատակով մահապատիժ չի կիրառվում։ Հունանյանը ցանկացել է անվտանգ ԱԱՆ մեկուսարան տեղափոխվել։ Քոչարյանը պահանջել է զինաթափվել։ Պայմանավորվել են, որ Հունանյանը կպահի մեկ ատրճանակ, որը կհանձնի մեկուսարան հասնելուն պես։ Քոչարյանը նշել է, որ հաշվեհարդարից խուսափելու համար նրանց կտեղափոխեն զրահամեքենայով։

Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի և կանգնեցինք երկկողմանի նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա: Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վ.Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել, նա որոշ տարակուսանքից հետո համաձայնվեց: Ա.Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցությունները ավարտվեց, որից հետո նրան տարան դահլիճ, որին հետևեց զենքերի հանձնման պրոցեսը[11]:

Ալեքսան Հարությունյանի վկայություններ

Առավոտյան կողմ տեղի է ունեցել Քոչարյանի ու Հունանյանի հանդիպումը՝ դահլիճից ոչ հեռու գտնվող սենյակներից մեկում։ Անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո Հունանյանը դրել է պահանջ ուղիղ եթերով տեքստը կարդալու, սակայն Քոչարյանը մերժել է Վազգեն Սարգսյանին վերաբերվող մասերը ներառելուց։ Որոշ ժամանակ ընդդիմանալով Հունանյանը համաձայնվել է՝ հասկանալով, որ ավել ոչինչ չի ստանա։ Պայմանավորվել են, որ տեքստը կկարդա հաղորդավարը։ Այնուհետև քննիչներ պահանջելուց հետո նոր միայն նրանք հանձնեցին զենքերը։ Ըստ Հարությունյանի՝

...բոլոր գործողությունները ղեկավարում էր անձամբ ՀՀ Նախագահը և միայն նրա սառնասրտության և զսպվածության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից[12]:

Հունանյանի խմբի ելքը ԱԺ շենքից

Աննա Իսրայելյանի վկայություններ

«Ինչի՞ համար»,և ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո Նաիրի Հունանյանին դիմեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը: «Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք: Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին: Բան չի մնացել: Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»: «Բայց Վազգեն Սարգսյանին սպանելով...»,և հարցը կիսատ թողեց՝ «Վազգենն էս ազգի ամենատ....ն էր՝ 5 տարի չթողեց ընտրություն լինի»: «Բայց ինչո՞ւ հիմա» հարցին էլ պատասխանեց՝ ցույց տալով ավտոմատը. «Որովհետեւ հիմա եմ ճարել էս ք...քը: Շուտ ճարեի՝ ես 1992 թվին Լեւոնին շան նման կսատկացնեի»: Նաիրի Հունանյանի բերանից ալկոհոլի սաստիկ հոտ էր փչում[15]:

Նաիրի Հունանյանը մինչ ահաբեկչություն

Շանթ Հարությունյանի վկայություններ

Ըստ Շանթ Հարությունյանի՝ Նաիրի Հունանյանի հետ ծանոթացել է 1988 շարժման ու Համալսարանում կազմակերպվող ցույցերի ժամանակ։

1988 թվ. Նաիրի Հունանյանը մի խումբ այլ ուսանողների հետ օպերայի հարթակի վրա նստացույց կազմակերպեցին ի պաշտպանություն Ղարաբաղյան շարժման, իսկ ես իմ ընկերների հետ այդ նստացույցին զուգահեռ կազմակերպեցինք հացադուլ ի պաշտպանություն Ղարաբաղի:

Այդ տարիներին մտերիմ չեն եղել։ Հանդիպել են բացառապես միջոցառւմների ժամանակ հանկարծակի։ Հարցին ի պատասխան, թե Ն. Հունանյանի բնակարանում հայտնաբերված թղթի վրա նա իր մի շարք համախոհների անունների հետ միասին նշել է նաև Հարությունյանի անուն ազգանունը և կողքը գրել (+) դրական նշանը, Հարությունյանը պատասխանել է, որ տեղյակ չէ։ Մինչև 1997 թ. չեն հանդիպել, բայց լսել է, որ վերջինս ընդունվել է ՀՅԴ կազմը, միացել է սկաուտների շարժմանը, այնուհետև հեռացվել Դաշնակցությունից։ 1997-ի վերջերին - 1998-ի սկզբներին հանկարծակի հանդիպել է Հունանյանին մամուլի շենքում։

Նա ասաց բառացիորեն հետևյալը. «Հավաքվենք մի հատ խոսենք, երկրի վիճակը այսպես չի լինի, կործանվում է և պետք է իշխանությունը փոխել»: Ես ճիշտն ասած և զարմացա և այնքան էլ լուրջ չընդունեցի ու նրա ասածի վրա ծիծաղեցի ու ավելացրեցի, ինչ է ուզում ես դաշնակներին բերել իշխանության: Նա ասաց, որ չէ, ինքը դաշնակցությունից հեռացել է:

1998 թ-ի նոյեմբերի կեսերին Հունանյանը զանգահարել է Հարությունյանի տուն՝ առաջարկելով հանդիպել։ Հարությունյանը նրան հրավիրել է ԱՄՆ դեսպանատան դիմաց մյուս օրը կազմակերպվելիք ցույցին։ Հունանյանը համաձայնվել է, բայց չի եկել։ Մյուս անգամ զանգել է 1999 թ-ի մարտին, պայմանավորվել են հանդիպել, եկել է Գայի արձանի մոտակայքը ինչ որ անձնավորության հետ «Գազ 24» մեքենայով։ Հարությունյանը դիմավորել, ուղեկցել է իրենց տուն։ Տանը Հունանյանը պատմել է Թուրքիա կատարած այցի մասին։ Ասել է, թե պետք է Դեմիրելի հետ հանդիպեր ու պետք է հեռուստակամուրջ կազմակերպի Հայաստան-Թուրքիա։ Այդտեղ Նաիրի դժգոհել է երկրի վիճակից ու ասել.

Նաիրին ասաց, որ այդ եղանակով ոչինչ անել չի կարելի և միակ ելքը հեղաշրջումն է: Ասաց նաև որ մինչև Վազգենին չվերացնեն երկիրը չի ուղղվի: Ես էլ ասացի որ մեջների նորմալ մարդը Վազգենն է, ինչու չես առաջարկում Սերժին կամ Քոչարյանին վերացնել: Նաիրին ավելացրեց, որ նրանց էլ կկախենք չենք թողնի: Նա ի նկատի ուներ նրան ֆիզիկապես վերացնելը և շեշտելով մենք բառը, որը ես հասկացա որպես այդ հեղաշրջումը անողները: Նա այդ բանը ընդհանուր կարգով էր ասում առանց անձնավորելու:

Նա նշել է նաև, որ հանդիպել է որոշ մարդկանց հետ այդ թեմայով, բայց չի մատնանշել՝ ում։ Այնուհետև հանկարծակի հանդիպել են ամռանը «Սիլ Պլազա» խանութի մոտ, ու Հունանյանը ասել է, թե «տեսար՝ դեպուտատ չդարձար»։

Օգտագործեց «Սրանց իշխանության վախտ ձև չկա» արտահայտությունը»[16]:

Ալեքսան Հարությունյանի վկայություններ

Ալեքսան Հարությունյանը Հունանյանին ճանաչել է ուսանողական տարիներից. Հարությունյանը սովորել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում 1982-ից, Հունանյանը 1-2 տարի ցածր կուրսում էր։ Մտերիմ չեն եղել։ Շփվել են 1988 ցույցերի ժամանակ մինչև մայիսյան նստացույցի վերջը։ Հետո Հունանյանը տարվել է դաշնակցական գաղափարներով, իսկ Հարությունյանը մտերիմ է եղել ԱԻՄ-ից մասնավորապես Մովսես Գորգիսյանի հետ։ Չեն հանդիպել մինչև 1999 սկիզբը, երբ կառավարության շենքի մոտ հանկարծակի հանդիպել են, Հունանյանը խնդրել է հանդիպման մասին։ Մարտին կամ ապրիլին եկել է Հարությունյանի աշխատավայր ու խնդրել աջակցել աշխատանքի որոնման գործում։ Քանի որ նման խնդրանքներով նրան հաճախ են դիմել, սովորականի պես ասել է, թե մի բան կփորձի անել, այնուհետև մոռացել է[12]։

Վարկածներ

Պաշտոնական վարկած

Համաձայն պաշտոնական վարկածի. Նաիրի Հունանյանը իր նախաձեռնության կազմակերպել է գործողությունը, մշակել է մանրամասները, ներգրավել է համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով, սպանել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, մի շարք այլ պաշտոնյաների, այնուհետև հանձնել զենքերը ու հանձնվել իրավապահներին։

Ռուսական հետք

2005 թ-ի ապրիլին սկանդալային հայտնի նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ՝ Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է եղել։

ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999 թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են[17]

Որոշ ժամանակ անց հայկական լրատվական գործակալությունների հարցումներին ի պատասխան Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքող հայտարարություն էր տարածել։ Սակայն որոշ ժամանակ անց կրկին արձագանքել էր Լիտվինենկոն՝ ասելով.

Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանն, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է[18][19]:

Նաիրի Հունանյանի կապը Թուրքիայի հետ

Թուրքական հետքի մասին խոսում են տարբեր շրջաններում Նաիրի Հունանյանի կապերը Թուրքիայում որոշ ուժերի հետ։ Մասնավորապես, համաձայն Հրանտ Մարգարյանի ցուցմունքների՝ 1992 թ-ին Նաիրի Հունանյանին հեռացրել է ՀՅԴ կազմից այն պատճառով, որ լինելով Դաշնակցության լրատվական կենտրոնի աշխատակից՝ նա հիմնել էր իր լրատվական կենտրոնը ու օգտագործում էր ՀՅԴ «Հայլուր» նյութերը իր անձնական գործում ու, մասնավորապես, ուղարկում էր նյութեր Թուրքիայում իր որոշակի գործընկերների[13]։

Թուրքիայում գործընկերներ ունենալու մասին են վկայում նաև Շանթ Հարությունյանի գործով ցուցմունքները[16].

Մեր տանը Նաիրին պատմեց Թուրքիա կատարած իր այցելության և կատարված նկարահանումների մասին: Ասաց, որ պետք է հանդիպեր Դեմիրելի հետ, պետք է Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջ կազմակերպի և այլն և այլն:

Թուրքիայի վարկածը նշմարվում է նաև ԱԱԾ աշխատակից Կարեն Միքայելի Պարունակյանի գործով տված ցուցմունքներում[20]

Ինչ վերաբերում է Ն.Հունանյանի հետ իմ ծանոթությանն ու շփումներին, ապա ես նրան ճանաչել եմ 1999 թ. հունվարի կեսերից կապված նրա կողմից Թուրքիա կատարվելիք այցի հետ... Մեր վարչությունն արդեն ստացել էր օպերատիվ տվյալներ եւ անհրաժեշտ էր նրա հետ տանել համապատասխան աշխատանք, որը հանձնարարվել է ինձ:

ԱՄՆ նախկին դեսպանի կարծիքը Wikileaks-ում

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյ

2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը գրում է[21].

Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը:

Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել[21]։

Բացակա նախարարներ

Ահաբեկչության օրը հարցուպատասխանից բացակա էին մի շարք կառավարության անդամներ

Անուն Պաշտոնը Պատճառը
Վարդան Օսկանյան ՀՀ Արտաքին գործերի նախարար Ընդունում էր ԱՄՆ-ից ժամանած պատվիրակություն[10]
Վաղարշակ Հարությունյան ՀՀ Պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյան ՀՀ Ազգային անվտանգության նախարար Հոկտեմբերի 25-ից գտնվում էր Հորադիզի զորամասերում ստուգման։ Ահաբեկչության մասին տեղեկանալով՝ ուղղաթիռով ժամանել է Երևան։
Արմեն Դարբինյան ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Վահան Շիրխանյան ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեության նախարար-համակարգող Ահաբեկչության մասին տեղեկանալով՝ եկել է ԱԺ[10]։

Հիշատակ

  • 2000 թվականի փետրվարին նվիրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ՀՀ փոստային նամականիշներ և ծրար են թողարկվել[22][23]։
  • Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953) քանդակը[24]։

Ծանոթագրություններ

  1. World: Europe Killers lacked coherent goals
  2. Ժողովուրդ
  3. Նաիրի Հունանյանին համարձակություն ներշնչողներ կային. Վահան Շիրխանյան
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական Ժամանակ. Տեղյակ եղել է
  5. Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են
  6. Քաղաքական առեղծվածային մահեր
  7. 7,0 7,1 7,2 Ժամանակը ջնջում է հետքերը
  8. Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից մեկը մահացել է
  9. 9,0 9,1 9,2 Նաիրի Հունանյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով (հոկտեմբերի 28, 1999թ.)
  10. 10,0 10,1 10,2 1999-ի Հոկտեմբերի 27. կատարվածի ձայնագրությունը
  11. 11,0 11,1 11,2 Ի՞նչ են խոսել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո. Քոչարյանի ցուցմունքը
  12. 12,0 12,1 12,2 12,3 Նաիրին ասաց՝ մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի. Ալեքսան Հարությունյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրգործով
  13. 13,0 13,1 13,2 Հրանտ Մարգարյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով
  14. Ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» խոսքերից հետո հասկացա՝ ինչ է կատարվում. Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրգործով
  15. Գաղափարական մարդասպանը
  16. 16,0 16,1 Նաիրին ասել է՝ Սերժին ու Քոչարյանին կկախենք, չենք թողնի. Շանթ Հարությունյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրգործով
  17. Բերեզովսկին, Լիտվինենկոն եւ Հոկտեմբերի 27-ը
  18. ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ի ՄԱՍԻՆ
  19. Օպերացիան կոչվում էր «????»
  20. Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը
  21. 21,0 21,1 http://armlur.am/162906/
  22. In memory of the martyred sons of Armenia (անգլ.)
  23. Հայկական նամականիշեր armenianstamps.com կայքում
  24. Հայաստան Հանրագիտարան, էջ՝ 1048

Արտաքին հղումներ