«Էնդոսկոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


== Էնդոսկոպիայի տեսակները ==
== Էնդոսկոպիայի տեսակները ==
* Նազոֆարինգոսկոպիա - բերանի խոռոչի, քթի, կոկորդի զննում
* [[Նազոֆարինգոսկոպիա]] - բերանի խոռոչի, քթի, կոկորդի զննում
* Բրոնխոսկոպիա - բրոնխների զննում
* [[Բրոնխոսկոպիա]] - [[Բրոնխներ|բրոնխների]] զննում
* Հիստերոսկոպիան - արգանդի խոռոչի զննում
* [[Հիստերոսկոպիա|Հիստերոսկոպիա]] - [[Արգանդ|արգանդի]] խոռոչի զննում
* Կոլոնոսկոպիա - հաստ աղիքի լորձաթաղանթ
* [[Կոլոնոսկոպիա]] - [[Հաստ աղիք|հաստ աղիքի]] լորձաթաղանթի և լուսանցքի զննում
* Կոլպոսկոպիա - մուտք դեպի հեշտոց և հեշտոցի պատեր
* [[Կոլպոսկոպիա]] - մուտք դեպի [[հեշտոց]] և հեշտոցի պատեր
* Լապարոսկոպիա - որովայնի խոռոչ
* [[Լապարոսկոպիա]] - [[Որովայնի խոռոչ|որովայնի խոռոչի]] զննում
* Օտոսկոպիա - արտաքին լսողական անցք և թմբկաթաղանթ
* [[Օտոսկոպիա]] - [[Արտաքին ականջ|արտաքին լսողական անցուղու]] և [[Թմբկաթաղանթ|թմբկաթաղանթի]] զննում
* Ռեկտոռոմանոսկոպիա - ուղիղ աղիք
* [[Ռեկտոռոմանոսկոպիա]] - [[ուղիղ աղիք]] և սիգմայաձև աղիքի վերրջնամասի զննում
* [[Ուրեթրոսկոպիա ]]— [[Միզուկ|միզուկի]] զննում
* [[Խոլագիոսկոպիա]] — [[Լեղուղիներ|լեղուղիների]] զննում
* [[Ցիստոսկոպիա]] — [[Միզապարկ|միզապարկի]] զննում
* [[Գաստրոսկոպիա|Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա]] — [[Կերակրափող|կերակրոափողի]], [[Ստամոքս|ստամոքսի]] խոռոչի և [[Տասներկումատնյա աղիք|տասներկումատնյա աղիքի]] զննում
* [[Ֆիստուլոսկոպիա]] — արտաքին և ներքին [[Խուղակներ|խուղակների]] զննում
* [[Թորակոսկոպիա]] — կրծքի խոռոչի զզնում
* [[Կարդիոսկոպիա]] — [[Սիրտ|սրտի խոռոչների]] զննում
* [[Անգիոսկոպիա]] — [[Անոթային համակարգ|անոթների]] զննում
* [[Արթրոսկոպիա]] — [[Հոդ|հոդերի]] զննում
* [[Վենտրիկուլոսկոպիա]] — [[Գլխուղեղ|գլխուղեղի փորոքների]] զննում


== Էնդոսկոպիկ վիրաբուժություն ==
== Էնդոսկոպիկ վիրաբուժություն ==

06:54, 5 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Էնդոսկոպիա, որոշ ներքին օրգանների ուսումնասիրման մեթոդ, որը կատարվում է էնդոսկոպի միջոցով։ Էնդոսկոպիայի ժամանակ էնդոսկոպը տեղադրվում է խոռոչի մեջ ինչպես բնական մուտքրերի (օրինակ՝ բերանի և կերակրափողի միջոցով անցնում են դեպի ստամոքս, կոկորդի միջոցով՝ դեպի թոքեր և բրոնխներ, միզուկի միջոցով՝ դեպի միզապարկ), այնպես էլ սրսկման և վիրահատական մուտքի ստեղծման ճանապարհներով (լապարասկոպիա և այլն)։

Էնդոսկոպիային պատմությունը

Էնդոսկոպիան իր զարգացման ընթացքում անցել է մի քանի փուլ, որոնք բնութագրվում են օպտիկական գործիքների բարելավմամբ, ախտորոշման և բուժման նոր մեթոդների առաջացմամբ:

Մինչև որոշակի ժամանակահատված, ներքին օրգանների զննումն առանց վիրահատական միջամտության անհնար էր։ Բժիշկներին հասանելի էին բժշկական այնպիսի ոչ ինվազիվ մեթոդներ, ինչպիսիք էին՝ շոշափումը, աուսկուլտացիան, պերկուսիան։

Էնդոսկոպիայի օգտագործման առաջին փորձերը կատարվել են դեռևս 18-րդ դարի վերջում, սակայն դրանք վտանգավոր և անիրատեսական էին: Միայն 1806 թվականին, Ֆիլիպ Բոզինին (Ph.Bozzini), որ այժմ համարվում է էնդոսկոպի գյուտարարը, մշակել է ուղիղ աղիքի և արգանդի խոռոչի ուսումնասիրման սարք: Սարքն իրենից ներկայացնում էր կոշտ խողովակ՝ ոսպնյակների և հայելիների համակարգով, իսկ լույսի աղբյուրը մոմն էր: Այս սարքը երբևէ չի օգտագործվել մարդկային օրգանիզմի ուսումնասիրությունների նպատակով, քանի որ հեղինակը պատժվել է Վիեննայի բժշկական ֆակուլտետի կողմից հետաքրքրասիրության համար:

Հետագայում էնդոսկոպներում մոմը փոխարինվեց սպիրտայրոցով, իսկ կոշտ խողովակի փոխարեն սկսեցին օգտագործել ճկուն ուղղորդիչ: Այս փուլում հիմնական բարդությունները եղել են սպիրտայրոցից առաջացող այրվածքները, որոնցից բժիշկները մասամբ ազատվեցին մանր էլեկտրոլամպերի հայտնաբերումից հետո, որոնք ամրացվում էին խոռոչի մեջ ներմուծվող սարքի ծայրին:

Դեպի փակ խոռոչներ, որոնք չունեն բնական կապ արտաքին միջավայրի հետ, սարքը դեպի խոռոչ անցկացվում է հատուկ ստեեղծված բացվածքի միջոցով[1]): Այնուամենայնիվ, մինչև օպտիկամանրաթելային համակարգերի կիրառումը էնդոսկոպիկ ախտորոշումը լայն տարածում չուներ:

Էնդոսկոպիայի հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են 20-րդ դարի երկրորդ կեսից ապակե օպտիկական մանրաթելերի ստեղծման և դրանց հիման վրա օպտիկամանրաթելային գործիքների առաջացման շնորհիվ։ Գրեթե բոլոր օրգանները հասանելի դարձան զննության համար. մեծացավ ուսումնասիրվող օրգանների լուսավորությունը, ստեղծվեց հնարավորություն իրականացնել լուսա և տեսանկարահանում, ապա նաև իրականացնել այդ պատկերների և վիդեոնյութի ձայնագրում: Էնդոսկոպիկ հետազոտության արդյունքների փաստաթղթավորումը օգնում է օբյեկտիվորեն ուսումնասիրել օրգանում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների դինամիկան:

Էնդոսկոպիկ մեթոդների կիրառումը բժշկության մեջ

Ներկայումս էնդոսկոպիկ հետազոտական մեթոդները օգտագործվում են ինչպես ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների բուժման համար: Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում, մասնավորապես` տարբեր օրգանների (ստամոքս, միզապարկ, թոքեր) օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղ):

Հաճախ էնդոսկոպիան համակցվում է նպատակաուղղված բիոպսիայի, բուժական միջոցների ներմուծման և զոնդավորման հետ:

Էնդոսկոպիայի տեսակները

Էնդոսկոպիկ վիրաբուժություն

Էնդոսկոպիկ սարքավորումների զարգացման և մանրադիտակային գործիքների ստեղծման առաջընթացը հանգեցրեց նոր վիրաբուժական տեխնիկայի՝ էնդոսկոպիկ վիրաբուժության առաջացմանը: Ներկառուցված օրգաններում կամ որովայնի խոռոչում նման գործողության ժամանակ հատուկ մանիպուլյատոր գործիքներ են իրականացվում էնդոսկոպի և ճկուն ֆիբրոապարատների միջոցով, որը վերահսկվում է վիրաբույժի կողմից, դիտարկելով մոնիտորի վրա կատարված աշխատանքը:

Ծանոթագրություններ

  1. Островский В. М., (1890–1907). «Эндоскопия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)