«ԵԱՀԿ Մինսկի խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''ԵԱՀԿ Մինսկի խումբ''' ({{lang-en|The OSCE Minsk Group}})՝ [[Արցախյան հակամարտություն|Արցախյան հակամարտության]] խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջնորդական հատուկ խումբ է <ref name="alptransit201">[http://www.osce.org/mg/66926 The OSCE Minsk Group]</ref>։
'''ԵԱՀԿ Մինսկի խումբ''' ({{lang-en|The OSCE Minsk Group}})՝ [[Արցախյան հակամարտություն|Արցախյան հակամարտության]] խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջնորդական հատուկ խումբ է <ref name="alptransit201">[http://www.osce.org/mg/66926 The OSCE Minsk Group]</ref>։
Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է [[Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն|ԵԱՀԿ]] անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին: Խմբի անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով: Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև [[Հայաստան|Հայաստանի]] և [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանի]] ներկայացուցիչներից: Մանդատը ենթադրում էր «Արցախի Հանրապետությունից ընտրված և այլ ներկայացուցիչների որպես շահագրգիռ կողմեր հրավիրել բանակցությունների»: Թեև Արցախի Հանրապետությունը եղել է իրավահավասար կողմ ([[Ռուսաստան|Ռուսաստանի]] և [[Ղազախստան|Ղազախստանի]] նախագահների միջնորդությամբ՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի «Ժելեզնովոդսկյան կոմյունիկե», ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի միջնորդությամբ՝ 1993 թվականի հունիսի 14-ի «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց», Արցախի և Ադրբեջանի պաշտպանության բանակի ներկայացուցիչների բանակցությունների 1994 թվականի փետրվարի «Մոսկովյան արձանագրություն», Հայաստան, Արցախի և Արդբեջանի խորհրդարանների նախագահների «Բիշկեկյան արձանագրություն»), այնուամենայնիվ Միսնկի խմբի շրջանակներում Արցախի մասնակցության խնդիրը շարունակում է մնալ վիճահարույց:

Մինսկի խմբի ստեղծման մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո 1992 թվականի մարտի 26-ին [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի Անվտանգության Խորհուրդը որոշում ընդունեց ձեռնպահ մնալ որևէ խաղաղարար գործունեության մասնակցելուց: Միջնորդական գործընթացների հետագա ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 4 բանաձև ի պաշտպանություն ԵԱՀԿ այդ ջանքերի (1993 թվականի ապրիլի 29-ին՝ թիվ 822, հունիսի 29-ին՝ թիվ 853, հոկտեմբերի 14-ին՝ թիվ 874 և նոյեմբերի 11-ին՝ թիվ 884 բանաձևերը): 1992 թվականի հունիսի 15-ից սկսվեցին և մինչև 1993 թվականի հոկտեմբերի վերջը շարունակվեցին պարբերական բանակցությունները, որոնց ընթացքում դրսևորվեց ԵԱՀԿ պլանների անարդյունավետությունը: Այս հանգամանքը նպաստեց Ռուսաստանի նախազեռնողական զուգահեռ բանակցային գործընթացին, որն ավարտվեց 1994 թվականի մայիսի 12-ին կոնֆլիկտող կողմերի միջև զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով: Այդ ընթացքում շարունակվում էր իրականացվել կոնֆլիկտող կողմերի միջև մեծ քաղաքական համաձայնագրի ընդունման վերաբերյալ ծրագրի: Այդպիսի իրավիճակում Ռուսաստանը սկսեց վիճարկել ԵԱՀԿ-ի իրավունքը կարգավորել կոնֆլկտները [[Կովկաս|Կովկասյան տարածաշրջանում]], ինչը բերեց Մինսկի խմբի համանախագահողների ինստիտոտի ստեղծմանը, որում Ռուսաստանը ստացավ իրավահավասար համանախագահի կարգավիճակ՝ 1994 թվականի դեկտեմբերի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում:
Բանակցային գործընթացը՝ Մինսկի խմբի շրջանակներում, վերսկսվեց Մոսկվայում 1995 թվականի հունվարի վերջին-փետրվարի սկզբին կոնֆլիկտող կողմերի մասնակցությամբ:

1996 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո կտրուկ սրվեց իրավիճակը՝ Արցախի Հանրապետության հիմախնդրի կարգավորման սկզբունքների հարցի շուրջ, որի արդյունքում Մինսկի խմբի շրջանակներում գործող գործող համանախագահությունը ձեռք բերեց եռակողմ բնույթ՝ ներառելով Ռուսաստանը, [[Ֆրանսիա|Ֆրանսիան]] և [[ԱՄՆ]]: Նշված սկզբունքների ընդունումը կասեցրեց բանակցային գործընթացը, իսկ խորհրդատվությունները ընթացան բացարձակապես Մինսկի խնբի համանախագահող երկրների ներկայացուցիչների և կոնֆլիկտի կողմերի միջև:
Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը արտահայտվեցին հակամարտության կարգավորմանն ուղղված 1997 թվականին ներկայացված «փուլային» և «փաթեթային» տարբերակներում, ինչպես նաև 1988 թվականին՝ «ընդհանուր պետության» մոդելում, որոնք չընդունվեցին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ վերացական լինելու պատճառով: Մինսկ խմբի գործունեության շնորհիվ 1999 թվականից վերսկսվեցին բանակցությունները երկրների նախագահների մակարդակով: Սկսած 2001 թվականի հունվարի Ֆրանսիայի նախագահի միջնորդությունից՝ Փարիզում և ապրիլին ԱՄՆ նախագահի միջնորդությունից՝ Քիվեստում :

Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են առ այսօր:


Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։
Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։


ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է ԵԱՀԿ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների հիման վրա ճգնաժամի խաղաղ լուծման համար մշտական քննարկման ապահովումն է։


Այժմ համանախագահներ են.
Այժմ համանախագահներ են.

16:37, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

ԵԱՀԿ Մինսկի խումբ (անգլ.՝ The OSCE Minsk GroupԱրցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջնորդական հատուկ խումբ է [1]։ Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին: Խմբի անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով: Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից: Մանդատը ենթադրում էր «Արցախի Հանրապետությունից ընտրված և այլ ներկայացուցիչների որպես շահագրգիռ կողմեր հրավիրել բանակցությունների»: Թեև Արցախի Հանրապետությունը եղել է իրավահավասար կողմ (Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի «Ժելեզնովոդսկյան կոմյունիկե», ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի միջնորդությամբ՝ 1993 թվականի հունիսի 14-ի «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց», Արցախի և Ադրբեջանի պաշտպանության բանակի ներկայացուցիչների բանակցությունների 1994 թվականի փետրվարի «Մոսկովյան արձանագրություն», Հայաստան, Արցախի և Արդբեջանի խորհրդարանների նախագահների «Բիշկեկյան արձանագրություն»), այնուամենայնիվ Միսնկի խմբի շրջանակներում Արցախի մասնակցության խնդիրը շարունակում է մնալ վիճահարույց:

Մինսկի խմբի ստեղծման մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո 1992 թվականի մարտի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշում ընդունեց ձեռնպահ մնալ որևէ խաղաղարար գործունեության մասնակցելուց: Միջնորդական գործընթացների հետագա ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 4 բանաձև ի պաշտպանություն ԵԱՀԿ այդ ջանքերի (1993 թվականի ապրիլի 29-ին՝ թիվ 822, հունիսի 29-ին՝ թիվ 853, հոկտեմբերի 14-ին՝ թիվ 874 և նոյեմբերի 11-ին՝ թիվ 884 բանաձևերը): 1992 թվականի հունիսի 15-ից սկսվեցին և մինչև 1993 թվականի հոկտեմբերի վերջը շարունակվեցին պարբերական բանակցությունները, որոնց ընթացքում դրսևորվեց ԵԱՀԿ պլանների անարդյունավետությունը: Այս հանգամանքը նպաստեց Ռուսաստանի նախազեռնողական զուգահեռ բանակցային գործընթացին, որն ավարտվեց 1994 թվականի մայիսի 12-ին կոնֆլիկտող կողմերի միջև զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով: Այդ ընթացքում շարունակվում էր իրականացվել կոնֆլիկտող կողմերի միջև մեծ քաղաքական համաձայնագրի ընդունման վերաբերյալ ծրագրի: Այդպիսի իրավիճակում Ռուսաստանը սկսեց վիճարկել ԵԱՀԿ-ի իրավունքը կարգավորել կոնֆլկտները Կովկասյան տարածաշրջանում, ինչը բերեց Մինսկի խմբի համանախագահողների ինստիտոտի ստեղծմանը, որում Ռուսաստանը ստացավ իրավահավասար համանախագահի կարգավիճակ՝ 1994 թվականի դեկտեմբերի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում: Բանակցային գործընթացը՝ Մինսկի խմբի շրջանակներում, վերսկսվեց Մոսկվայում 1995 թվականի հունվարի վերջին-փետրվարի սկզբին կոնֆլիկտող կողմերի մասնակցությամբ:

1996 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո կտրուկ սրվեց իրավիճակը՝ Արցախի Հանրապետության հիմախնդրի կարգավորման սկզբունքների հարցի շուրջ, որի արդյունքում Մինսկի խմբի շրջանակներում գործող գործող համանախագահությունը ձեռք բերեց եռակողմ բնույթ՝ ներառելով Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ: Նշված սկզբունքների ընդունումը կասեցրեց բանակցային գործընթացը, իսկ խորհրդատվությունները ընթացան բացարձակապես Մինսկի խնբի համանախագահող երկրների ներկայացուցիչների և կոնֆլիկտի կողմերի միջև: Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը արտահայտվեցին հակամարտության կարգավորմանն ուղղված 1997 թվականին ներկայացված «փուլային» և «փաթեթային» տարբերակներում, ինչպես նաև 1988 թվականին՝ «ընդհանուր պետության» մոդելում, որոնք չընդունվեցին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ վերացական լինելու պատճառով: Մինսկ խմբի գործունեության շնորհիվ 1999 թվականից վերսկսվեցին բանակցությունները երկրների նախագահների մակարդակով: Սկսած 2001 թվականի հունվարի Ֆրանսիայի նախագահի միջնորդությունից՝ Փարիզում և ապրիլին ԱՄՆ նախագահի միջնորդությունից՝ Քիվեստում :

Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են առ այսօր:

Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։


Այժմ համանախագահներ են.

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ