«Ոսկե շրջանակով պենսնեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]
[[Կատեգորիա:1904 գրականությունում]]
[[Կատեգորիա:1904 գրականությունում]]
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմսի վերադարձը]]

08:52, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ոսկե շրջանակով պենսնեն
անգլ.՝ The Adventure of the Golden Pince-Nez
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Շերլոկ Հոլմս, բժիշկ Վաթսոն և տեսուչ Հոփքինս
Նկարագրում էՉաթհեմ
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԵրեք ուսանողների արկածները
ՀաջորդԿորած ռեգբիստը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էThe Strand Magazine?
Հրատարակման տարեթիվհուլիս 1904
 The Adventure of the Golden Pince-Nez Վիքիպահեստում

«Ոսկե շրջանակով պեսնեն» (англ. The Adventure of the Golden Pince-Nez), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից է Շերլոկ Հոլմսի մասին: Ներառված է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 1905 թվականին և կազմված է 13 պատմվածքներից, որոնք հրատարակվել են 1903-1904 թվականներին:

Սյուժե

1894 թվականի նոյեմբերի վերջին հերթական անգամ տեսուչ Սթենլի Հոփքինսը դիմում է օգնության: Ոմն պրոֆեսոր Կորեմի քաղաքից դուրս գտնվող տանը տեղի է ունենում նրա քարտուղարի՝ պարոն Ուիլոուբ Սմիթի խորհրդավոր սպանությունը: Գալով պրոֆեսորի կանչի վրա նրա աշխատասենյակ, ծեր տնտեսուհին՝ տիկին Մարկերը, հայտնաբերում է դանակի վերքից մահացող Սմիթին: Մահվանից առաջ Սմիթը հասցնում է շշնջալ. «Պրոֆեսոր, դա նա էր», իսկ մահացողի աջ ձեռքում ամուր բռնված էր ոսկե շրջանակով պեսննեն:

Հոլմսը մանրամասնորեն ուսումնասիրում է այդ հանցանշանը և գալիս եզրակացության, որ պեսնեն պատկանում է շատ կարճատես մի կնոջ: Հետո Հոլմսը, Վատսոնի ուղեկցությամբ, ուղևորվում է հանցագործության վայր՝ Պրոֆեսոր Կորեմի տուն: Հոլմսն ուսումնասիրում է տունը, տան շրջակայքը, իսկ հետո զրուցում է պրոֆեսորի հետ, ով ոչ մի կերպ չի կարողանում նկարագրել տեղի ուենցածը: Հանկարծ Հոլմսը, տեսնելով, որ պրոֆեսորը մոլի ծխող է, նա նույնպես սկսում է ծխել, մեկը մյուսի ետևից այն սիգարները, որոնք բերում են հատուկ պրոֆեսորի համար:

Հաջորդ օրը Հոլմսը, Վատսոնը և Հոփքինսը գալիս են պրոֆեսորի մոտ, և Հոլմսը հայտնում է բոլորին, որ կինը, որի նպատակն էր գողանալ ինչ-որ թղթեր, սպանել է Սմիթին դժբախտ պատահարի արդյունքում: Կորցնելով իր պեսնեն՝ նա, վախենալով ներս մտած Սմիթից, հարված էլ է նրան դանակով: Գրեթե չտեսնելով, թե ուր է գնում, կինը գնացել է պրոֆեսորի ննջասենյակ, ով նրան ճանաչել է և թաքցրել պահարանի մեջ: Դրա մասին վկայում են Հոլմսի սիգարի մոխիրի վրայի հետքերը, որը նա հատուկ թափ էր տվել հենց պահարանի կողքին:

Պահարանից դուրս է գալիս կինը, ներկայանալով որպես Աննա, և խոստովանում է ամեն ինչ՝ հաստատելով Հոլմսի ճշտությունը: Պարզվում է, որ նա և իր ամուսին Սերգեյը եղել են ռուս հեղափոխականներ: Ոստիկան աստիճանավորին սպանելուց հետո, հեղափոխականների մեջ ձերբակալություններ են սկսում, և որպեսզի փրկեն իրենց կյանքը, նրա ամուսինը մատնում է իր կնոջը, և իր մոտ ընկեր Ալեքսեյին: Ընկերության ամբողջ փողերով և արխիվով փախչելով Անգլիա, Սերգեյը փոխում է իր անունը, դառնում է պրոֆեսոր Կորեմ և թաքնվում է:

Դուրս գալով բանտից՝ Աննան որոշում է գտնել դավաճանին, որպեսզի վերցնի նրանից հողափոխական ընկերության արխիվից որոշ թղթեր: Այդ թղթերը, որոնք ուղղված էին Ռուսաստանի կառավարությանը, կարող էին փափկացնել տաժանավյրում տառապող Ալեքսեյի դրությունը: Կինը կարողանում է տուն մտնել և վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը, բայց դժբախտ դեպքի արդյունքում դառնում է անմեղ մարդու մարդասպանը: Անկեղծ պատմելով իր պատմությունը՝ Աննան հայտնում է, որ պահարանից դուրս գալուց առաջ նա թույն է խմել և խնդրում է Հոլմսին այդ կարևոր թղթերը հանձնել ռուսական կառավարությանը:

Ռուսերեն թարգմանություններ

Ն. Գ. Սաննիկով, Օ. Կրավեց՝ վերը նշված անվանումով

Գ. Վեսնինա՝ «Ոսկե պեսնեի գործը».

Ա. Կուդրավցկի՝ «Ոսկե պեսնե».

Վ. Միխալյուկ՝ «Արկածներ ոսկե պեսնեի հետ».[2]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • The Golden Pince-Nez. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature [Barbara J. Raheb], 1979. 71 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 136)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," World's Great Detective Stories: American and English Masterpieces. Edited, with an introduction, by Will Cuppy. Cleveland: The World Pub. Co., [November 1943]. p. 63-85.
  • "The Adventure of the Golden Pince-Nez," The Boston Sunday Post/Masterpieces of Sherlock Holmes, No. 9 (July 9, 1911). 14 p. illus.
  • "The Adventure of the Golden Pince-Nez," The Buffalo Sunday Times (August 28, 1921), 36-37. (Sherlock Holmes at His Best)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," Illustrated by Frederic Dorr Steele. Collier's, 34, No. 5 (October 29, 1904), 15, 18-19, 27-30. (The Return of Sherlock Holmes, No. 10)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," [Illustrated by Sidney Paget]. The Strand Magazine, 28, No. 163 (July 1904), 2-16. (The Return of Sherlock Holmes, 10)